Գլխավոր տեղեկություն
Номер
N 809-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.05/49(1138) Հոդ.685
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.07.2015
Дата вступления в силу
06.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2015 թվականի N 809-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը կոնցեսիայի պայմանագրով փոխանցելու կարգը հաստատելու մասին» N 245-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն և լրացումը՝

1) 11-րդ կետի՝

ա. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) պայմանագրի էական պայմանների, այդ թվում՝ մրցույթում հաղթելու դեպքում՝ մասնակցի կողմից իր վճարային պարտավորությունները ապահովող սահմանված գումարի բանկային երաշխիք տրամադրելու պահանջի մասին.»,

բ. «է» ենթակետից հանել «նախավճարի և» բառերը.

2) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Մրցույթի մասնակցության վճարի չափը, մուծման ժամկետները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը կամ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լինելու դեպքում, ջրային համակարգերի կառավարման մարմնի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը: Մրցույթի մասնակցության վճարը սահմանվում է` ելնելով մրցույթի անցկացման համար կատարվելիք ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությունից:

Մրցույթում չհաղթելու կամ մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում մրցույթի մասնակցության վճարը 10-օրյա ժամկետում վերադարձվում է մասնակցին` բացառությամբ այն դեպքի, երբ մրցույթը չկայացած է հայտարարվել հաղթողի կողմից պայմանագրի ստորագրումից հրաժարվելու կամ պահանջվող գումարի բանկային երաշխիք չտրամադրելու պատճառով:».

3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Մրցույթի մասնակիցը մրցութային հանձնաժողով է ներկայացնում գրավոր հայտ, որը պետք է բովանդակի՝

եթե հայտատուն առևտրային կազմակերպություն է.

ա) կազմակերպության պետական գրանցման համարը, կազմակերպության բաժնետերերի, մասնակիցների կամ փայատերերի ցուցակը՝ մասնակցության մասնաբաժնի նշումով, կազմակերպության գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը: Եթե կազմակերպությունն օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետք է նշվի նաև այն պետությունը, որի օրենքների հիման վրա ստեղծվել և գործում է տվյալ կազմակերպությունը, ինչպես նաև կցվի օտարերկրյա իրավաբանական անձի՝ պետական գրանցման վկայականի պատճենը, կազմակերպության ստեղծման հիմնադիր փաստաթուղթը և (կամ) կանոնադրությունը, վերջին 3 տարվա տարեկան հաշվետվությունը, որը պետք է ներառի նաև նշված ժամանակաշրջանի ֆինանսական տվյալները՝ աուդիտի եզրակացությամբ.

բ) կազմակերպության կողմից հանրային ծառայությունների մատուցման ոլորտում նախկինում իրականացված գործունեության մասին տեղեկություններ.

գ) պայմանագրով ջրային համակարգի օգտագործման ծրագիրը՝ ներառյալ առաջարկվող ներդրումների չափը՝ ըստ տարիների, ջրային համակարգի արդիականացման ծրագիրը՝ ըստ փուլերի, առաջարկվող այլ պայմաններ.

դ) մրցույթին մասնակցելու համար սահմանված վճարի՝ մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը.

ե) կազմակերպության կողմից առաջարկվող պայմանագրի էական պայմանները.

զ) մրցույթում հաղթելու դեպքում՝ կազմակերպության վճարային պարտավորություններն ապահովող պահանջվող գումարի բանկային երաշխիքի տրամադրման պատրաստակամության մասին հայտարարություն.

եթե հայտատուն անհատ ձեռնարկատեր է.

ա) անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալները (անունը, ազգանունը, քաղաքացիությունը և բնակության վայրը), ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.

բ) պայմանագրով ջրային համակարգի օգտագործման ծրագիրը՝ ներառյալ առաջարկվող ներդրումների չափը՝ ըստ տարիների, ջրային համակարգի արդիականացման ծրագիրը՝ ըստ փուլերի, առաջարկվող այլ պայմաններ.

գ) մրցույթին մասնակցելու համար սահմանված վճարի՝ մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը.

դ) անհատ ձեռնարկատիրոջ կողմից առաջարկվող պայմանագրի էական պայմանները.

ե) կառավարման բնագավառում նրա փորձի մասին վկայող փաստաթղթերը (առկայության դեպքում).

զ) մրցույթում հաղթելու դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ վճարային պարտավորություններն ապահովող պահանջվող գումարի բանկային երաշխիքի տրամադրման պատրաստակամության մասին հայտարարություն:

Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացված տվյալների արժանահավատության համար:».

4) 24-րդ կետում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.

«դ) մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը չի տրամադրել իր վճարային պարտավորություններն ապահովող պահանջվող գումարի բանկային երաշխիք:».

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մրցույթի հաղթողի կողմից պահանջվող գումարի բանկային պայմանագիրը կնքելուց հրաժարվելու կամ վերջինիս կողմից իր վճարային պարտավորություններն ապահովող պահանջվող գումարի բանկային երաշխիք չտրամադրելու դեպքում նրա՝ մրցույթին մասնակցելու համար կատարված ծախսերը (այդ թվում՝ մրցույթի մասնակցության վճարը և պայմանագրի նախագծի մշակման հետ կապված ծախսերը) չեն փոխհատուցվում:».

5) 31-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) ներդրողի վճարային պարտավորություններն ապահովող բանկային երաշխիքը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 27

Երևան