ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2015 թվականի N 465-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Միջպետական բանկի և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության, Միջպետական բանկի և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության հիմնական բաժնետեր` «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերության միջև կնքված վարկային և գրավի պայմանագրերով պահանջի իրավունքները Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցելու գործընթացը նախապատրաստելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների ընթացքի մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 4 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 4-ի N 465-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ի. Իսայան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Հ. Դավթյան |
- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Բ. Գյուլումյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
Ա. Վարդանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության քաղաքացիական և վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի պետ |
Բ. Ղազինյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետի տեղակալի պաշտոնակատար |
Մ. Եղիազարյան |
- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության բանկային համակարգի կարգավորման բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ռ. Սաղաթելյան |
- «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Կ. Պողոսյան |
- «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսական հարցերով (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |