Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-566
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (20.05.2000-04.03.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.05.20/10(108)
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
08.05.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.05.2000
Дата вступления в силу
20.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.03.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՆՀ-32 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի մասին» ՆՀ-32 հրամանագրի` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):

2. Հրամանագրով հաստատված կանոնադրության`

ա) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից:

Հանձնաժողովի նախագահի տեղակալին նշանակում է հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի անդամներից:».

բ) 9-րդ կետի «երեք ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «ամիսը մեկ անգամ« բառերով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի մասին» ՆՀ-32 հրամանագրի 2-րդ կետը և 1999 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին» ՆՀ-357 հրամանագիրը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
8 մայիսի 2000 թ.
ՆՀ-566

 

Հաստատված է
ՀՀ Նախագահի 2000 թ. մայիսի 8-ի
ՆՀ-566 հրամանագրով

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ Հանձնաժողովի նախագահ


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ


Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ 


Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

Լևոն ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Սուրեն ԶՈԼՅԱՆ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր
Հովհաննես ԱՍՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականների գրասենյակի գլխավոր մասնագետ, «Հանուն ժողովրդավարության» ընկերակցություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն
Աղասի ԱՐՇԱԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Գրետա ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի «Զինվորի մայր» բարեգործական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Քաղաքացիական իրավունքների պաշտպանության «Արժանապատվություն» միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Մանուկ ԹՈՓՈՒԶՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Հայկ ԱԼՈՒՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության անդամ, փաստաբան
Ռուբեն ՌՇՏՈՒՆԻ Փաստաբանների միջազգային միության անդամ, փաստաբան
Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ լրագրող
Էդուարդ ՊՈԼԱՏՈՎ Հայաստանի հույների «Պատրիդա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Վլադիմիր ՉԱՏՈև Հայաստանի «Ազգությունների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Պասիոնարիա ՀԱԿՈԲՅԱՆ «Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ

         

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.02.2004, ՆՀ-24-Ն ---------
09.09.2002, ՆՀ-1174-Ա ---------
21.02.2002, ՆՀ-1055 ---------
06.09.2001, ՆՀ-937 ---------
29.01.2001, ՆՀ-807 ---------
12.08.2000, ՆՀ-642 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան