ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2014 թվականի N 134-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված` Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի փոխըմբռնման հուշագրով նախատեսված գործողությունների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 24 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. փետրվարի 24-ի N 134-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN |
Ծրագրային գործողությունները |
Պատասխանատու գերատեսչությունը |
Կատարման վերջնաժամկետը |
1. |
ՄԺԾԾ-ն և բյուջետային գործընթացները ներառում են ոլորտային կատարողական ցուցանիշների թիրախներ, արդյունքների մասին հաշվետվության և աուդիտային գործընթացներ |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն |
30.06.2015 թ. |
2. |
1) ստեղծել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գլխավորությամբ խորհրդատվական մարմին ճանապարհների պահպանության համակարգման համար |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
08.01.2014 թ. (կատարված է) |
2) հաստատել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կազմակերպչական կառուցվածքը և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների լիազորությունների շրջանակը՝ ճանապարհային ոլորտի գործակալությունների գործառույթները ներդաշնակեցնելու համար |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
28.02.2014 թ. | |
3) նախաձեռնել ջրամատակարարման ոլորտի հիմնական գերատեսչություններում ու կազմակերպություններում (ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման, կարգավորման և պահպանման մարմիններ) գործառույթների վերանայման առաջարկությունները ներկայացնելը, այդ թվում` |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
31.01.2014 թ. և աշխատանքներն ավարտել մինչև 30.11.2014 թ. | |
4) հաստատել ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարությունը և դրան կից ֆինանսավորման ծրագիրը |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
15.07.2015 թ. | |
5) ընդունել ՀՀ կառավարության որոշում` ներդաշնակեցնելով 2002 թ. ՀՀ Ջրային օրենսգիրքը, դրան առնչվող իրավական ակտերը և ջրային ոլորտի ռազմավարությունը միմյանց հետ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե,
ՀՀ բնապահպանության նախարարություն,
ՀՀ ֆինանսների նախարարություն |
30.09.2015 թ. | |
3. |
1) ՀՀ կառավարության կողմից ճանապարհների պահպանման 2015 թ.-ի բյուջետային թիրախների ֆինանսական ռազմավարության հաստատում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
30.06.2015 թ. |
2) վավերացնել Ճանապարհային ակտիվների կառավարման վրա հիմնված ճանապարհների պահպանման ծախսերը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գլխավորությամբ խորհրդատվական մարմնի կողմից |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
30.09.2015 թ. | |
3) ընդունել ջրային և ճանապարհային ոլորտների համար կատարողականի հիմնական ցուցանիշի վրա հիմնված ՄԺԾԾ-ն` ներառյալ որակական ցուցանիշները |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ գյուղատնտեսության |
31.07.2014 թ. | |
4) ՀՀ կառավարության կողմից պետք է ներկայացվի քաղաքականություն` ջրային ոլորտում իր բաժնետիրական դերի մասին, ինչպես նաև հստակ սահմանվեն ջրամատակարարման ոլորտի սուբսիդիաների նպատակները |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
30.06.2014 թ. | |
5) մշակել գործողություններ և սակագնային թիրախներ՝ իրենց` որպես բաժնետեր ունեցած դերի ու ֆինանսական դիրքի հիման վրա |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն |
30.09.2014 թ. | |
4. |
1) հստակեցնել պետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարգավորող գործառույթները |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
01.02.2014 թ. (կատարված է) |
2) պաշտոնապես ստեղծել ոլորտը կարգավորող մարմին Հայաստանի ամբողջ ճանապարհային ցանցի համար |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
01.02.2014 թ. (կատարված է) | |
3) ապահովել սպառողների հետ հետադարձ կապը և բողոքների մշակման օպտիմալ համակարգը, որը կներդրվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարգավորող մարմնում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
01.02.2014 թ. (կատարված է) | |
5. |
1) պատրաստել Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության 1,500 կմ պահպանվող ճանապարհների և ՀՀ-ում վերականգնված ճանապարհների 100 %-ի տեսագրված գույքացանկը |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
08.01.2014 թ., իսկ ամբողջ ճանապարհային ցանցինը` մինչ 30.09.2015 թ. |
2) հաստատել ջրային ոլորտի ֆինանսական վիճակի և ֆինանսական հոսքերի (կանխիկ և ոչ կանխիկ) հաշվարկման շրջանակը |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
31.01.2014 թ. (կատարված է) | |
3) ընդունել ռիսկերի վրա հիմնված աուդիտի պլանավորում ճանապարհային և ջրային ոլորտների համար |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
31.01.2015 թ. | |
4) ներդնել ճանապարհային ակտիվների կառավարման համակարգը` ներառյալ Ճանապարհների տեսագրված գույքացանկի՝ որպես ներդրումային որոշումներ ընդունելու գործիք |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
30.09.2015 թ. | |
5) ընդունել «Մասնաբաժին 1» և «Մասնաբաժին 2»-ում Միջազգային անհարթության ինդեքսի ամենամյա մշտադիտարկման գործընթացը |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
31.01.2014 թ., և իրականացվում է` սկսած 2015 թ.-ից | |
6) հաստատել գործողությունների ծրագիր ջրամատակարարման ակտիվների կառավարման համար |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
08.01.2014 թ. (կատարված է) | |
7) կազմել պետության կողմից կարգավորվող օպերատորների կողմից կառավարվող ջրային ոլորտի ակտիվների ռեգիստր |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
31.05.2015 թ. | |
8) հաստատել բյուջեի կատարողականի առնչությամբ ճանապարհային և ջրային ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշների կանոնավոր մշտադիտարկումը (միջազգային անհարթության ինդեքսը ներառյալ) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
31.12.2014 թ. | |
9) ստեղծել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում աուդիտորական կոմիտեներ` վերջիններիս կազմում ոչ պետական հատվածից անդամների ներգրավմամբ |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
31.12.2015 թ. | |
10) ներքին աուդիտի որակավորման համակարգի կանոնակարգում, ներառելով շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրերի պարտադիր առկայությունը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2014 թ. հունվարից սկսած | |
11) ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրերի կառուցվածքում պրակտիկ գիտելիքների ստուգման մեխանիզմի ներդրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2014 թ. հուլիսից սկսած | |
12) հրապարակել աուդիտի ենթարկված ջրային տնտեսության համակարգի օպերատորների (ՓԲԸ-ներ) ֆինանսական հաշվետվությունները ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ինտերնետային կայքում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2014 թ. հունվարից սկսած | |
13) ընդունել հանրային տեղեկատվության պլանը և ներդնել ճանապարհային և ջրային ոլորտներում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2014 թ. փետրվարից սկսած | |
14) բացատրել ջրամատակարարման սակագները ձևավորող բաղադրիչները և համեմատել ջրամատակարարող տարբեր ընկերությունների կողմից գանձվող սակագները հանրության համար |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
31.01.2014 թ. (կատարված է) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |