Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 07-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.04.08/20(1109) Հոդ.72
Принят
Վիճակագրական կոմիտե
Дата принятия
12.03.2015
Подписан
Վիճակագրական կոմիտեի նախագահ
Дата подписания
12.03.2015
Дата вступления в силу
11.04.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 մարտի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60315092

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

12 մարտի 2015 թ.

թիվ 07-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 150, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 128 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 18 ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 23-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության 1998 թվականի նոյեմբերի 18-ի «Միջազգային համագործակցության շրջանակում նախարարության կողմից ծրագրերի (վարկային, շնորհային) վարման կարգը հաստատելու մասին» N 150, 1999 թվականի հունիսի 30-ի «Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց գրանցման գործընթացը կանոնակարգման անհրաժեշտության մասին» N 128 և 2000 թվականի փետրվարի 25-ի «Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի գրանցման գործընթացը կանոնակարգման անհրաժեշտության մասին» N 18 հրամանները:

 

Նախագահ

Ս. Մնացականյան