Գլխավոր տեղեկություն
Номер
N 788-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.09.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.09.2015
Дата вступления в силу
02.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2015 թվականի N 788-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և գործունեության աշխատակարգը հաստատելու մասին» N 22-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

սեպտեմբերի 1-ի N 788-Ա

որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 17-ի N 22-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ, ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ, ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

NN ը/կ

Անունը, ազգանունը

Նախարարության կամ մարմնի անվանումը

1

2

3

1.

Ս. Խաչատրյան

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

2.

Ա. Բաբլոյան

ՀՀ ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

3.

Ջ. Բաղդասարյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

4.

Ա. Միրիջանյան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետ

5.

Կ. Կոստանյան

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ

6.

Կ. Խտրյան

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ

7.

Ա. Զիրոյան

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ

8.

Հ. Մկրտչյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ

9.

Ա. Սատուրյան

ՀՀ պաշտպանության նախարարության հիգիենիկ համաճարակային անվտանգության ծառայության պետ-գլխավոր սանիտարական բժիշկ

10.

Կ. Աթոյան

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ

11.

Մ. Ապրեսյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ

12.

Ա. Օհանյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ

13.

Հ. Գաբրիելյան

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության վարչության պետ

14.

Ռ. Սուքիասյան

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

15.

Թ. Ստեփանյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

16.

Հ. Բադալյան

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության էներգախնայողության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ, զարգացման վարչության պետի պաշտոնակատար

17.

Վ. Ասատուրյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ

18.

Տ. Խաչիկյան

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական ծրագրավորման և վերլուծության բաժնի պետ

19.

Ա. Ավետիսյան

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ճառագայթային անվտանգության վարչության ճառագայթային անվտանգության բաժնի պետ

20.

Զ. Խաչատրյան

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի ՁԻԱՀ-ի շճաբանության բաժանմունքի վարիչ

21.

Ա. Սմբատյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող

22.

Ժ. Ասատրյան

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդատու

23.

Գ. Գևորգյան

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

24.

Գ. Ղուկասյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրի համակարգող (խորհրդակցական ձայնի իրավունքով) (համաձայնությամբ)

25.

Ա. Վանյան

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

26.

Վ. Թադևոսյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

27.

Լ. Ավետիսյան

 ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար) համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան