ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2015 թվականի N 771-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը հաստատելու մասին» N 383-Ն որոշման հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
«8.1. Օդանավ շահագործողներին և օդային երթևեկության կազմակերպման մարմիններին օդերևութաբանական տեղեկատվության տրամադրումը վճարովի է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով կամ միջազգային պայմանագրերով սահմանված է, որ նման տեղեկատվության տրամադրումն օդային երթևեկության կազմակերպման մարմիններին անվճար է: Օդերևութաբանական վճարովի տեղեկատվության տրամադրման նպատակով ավիացիայի թռիչքներն սպասարկող օդերևութաբանական մարմնի և օդանավ շահագործողների, օդային երթևեկության կազմակերպման մարմինների միջև կնքվում են պայմանագրեր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հուլիսի 17 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան