ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2015 թվականի N 589-Ն
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ԴԱՎԹԱՇԵՆ-ԱՇՏԱՐԱԿ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 19-ին ստորագրված վարկային համաձայնագրի հիման վրա իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» ներդրումային ծրագրով նախատեսված՝ Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Երևանի Բաբաջանյան-Աշտարակ և Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի ու հողատարածքների սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել՝ առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքի և հողատարածքների օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելն՝ անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) հաշվի առնելով այն, որ Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակադակը.
2) նպաստում է խցանումների առաջացմանը.
3) հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը.
4) Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհների կառուցումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելուն, ինչի արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների բեռնաթափման խնդիրները:
2. Նախքան Երևան քաղաքի Բաբաջանյան-Աշտարակ և Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում առկա գույքի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումը՝ կատարել գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրում սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայր):
3. Գույքի և հողատարածքների օտարման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին, և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի և հողատարածքների ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթները համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետը.
2) գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրումը իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.
3) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2016 թվականի հունիսի 15-ն է.
4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են՝
ա. գույքի և հողատարածքների ներքին ու արտաքին չափագրումը,
բ. գույքի և հողատարածքների տեղազննությունը, ֆոտո ու տեսաամրագրումը,
գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,
դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,
ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,
զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքների անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքի և հողատարածքների (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,
է. ուսումնասիրված գույքի և հողատարածքների նկարագրության արձանագրությունների կազմումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 9 |
Հավելված |
NN |
ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐը ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ |
1. |
Մելքումովի փող., 18/7, Չաուշի փող., 34/1, Դավթաշեն 2-րդ փող., 1, Դավթաշեն 1-ին փող., 2, Դավթաշեն 2-րդ փող., 82 հողամաս, Դավթաշեն 2-րդ փող., 81/1, Դավթաշեն 2-րդ փող., 1/3, Դավթաշեն թաղ., 93 դպրոցի մոտ՝ բնակելի տուն, Մելքումովի փող., 34, Չաուշի փող., 30, Չաուշի փող., 32, Մելքումովի փող., 6, Մելքումովի փող., 8/2, Մելքումովի փող., 6/1, Մելքումովի փող., 10/1, Մելքումովի փող., 34/10, Սամվել Գևորգյան փող., 76, Մելքումովի փող., 56/2, Դավթաշեն թաղ., գյուղի վերջնամասում՝ հողամաս (01-004-0052-0008), Մելքումովի փող., 26/7, Մելքումովի փող., 2, Մելքումովի փող., 26/3, Մելքումովի փող., 4, Դավթաշեն 5-րդ փող., 2/12, Մելքումովի փող., 26/6, Չաուշի փող., 28/1, Մելքումովի փող., 22/1, Չաուշի փող., 16, Չաուշի փող., 28/3, Չաուշի փող., 28/6, Չաուշի փող., 28/5, Մելքումովի փող., 26/2, Մելքումովի փող. հարող տարածքում՝ հողամաս (01-004-0056-0040), Մելքումովի փող., 40/1 հողամաս, Մելքումովի փող. հարող տարածքում՝ հողամաս (01-004-0056-0042), Մելքումովի փող. հարող տարածքում՝ հողամաս (01-004-0056-0044), Մելքումովի փող., 11/4, Մելքումովի փող., 11/3, Աշտարակի խճ., «Հույսի ավան» թաղ. (01-004-0056-0052), Մելքումովի փող., 54/5, Աշտարակի խճ., 10, Աշտարակի խճ., 8/2 հողամաս, Աշտարակի խճ., 6 հողամաս, Չաուշի և Մելքումովի փող. հատման շրջանում՝ ավտոբենզալցման համալիր (01-004-0057-0002), Աշտարակի խճ., 1/1, Բեկնազարյան 15, Մելքումովի փող., 16, Մելքումովի փող., 78, Մելքումովի փող., 78/2, Մելքումովի փող., 18/4, 16 թաղ., 45/4, Մելքումովի փող., 11/2, Մելքումովի փող., 32/2, Դավթաշեն փող., կամրջի ճանապարհային հանգույցին հարող տարածքում՝ հողամաս (01-004-0118-0019), Եղվարդի խճ., 1/2, Եղվարդի խճ., 1, Դավթաշեն 2ա թիվ 2 ենթակայան, Դավթաշեն 4-րդ փող., 41/1, Դավթաշեն 4-րդ փող., 39, Դավթաշեն 4-րդ փող., 35/3, Դավթաշեն 4-րդ փող., 39/1, Դավթաշեն 4-րդ փող., 35/2, Դավթաշեն 5-րդ փող., 48/1 հողամաս, Դավթաշեն 3-րդ փող., 2/1,01-004-0148-0007 կադաստրային ծածկագրով հողամաս, Դավթաշեն 3-րդ փող., 2ա տան հարևանությամբ ինքնակամ կառուցված բնակելի տան (հարթակ, աստիճանավանդակ, պարիսպ) զբաղեցրած հողատարածք (01-004-0148-0003), Դավթաշեն 4-րդ փող., 22, Դավթաշեն 4-րդ փող., 24, Դավթաշեն 4-րդ փող., 26, Դավթաշեն 4-րդ փող., 20/1, Դավթաշեն 2-րդ փող., 4, Դավթաշեն 2-րդ փող., 6, Դավթաշեն 2-րդ փող., 8, Դավթաշեն գյուղի սկզբում՝ 3-րդ փող. վրա կրպակ-պաղպաղականոց (01-004-0149-0028), Դավթաշեն 4-րդ փող., 20/1, Դավթաշեն 4-րդ փող., 20/2 հողամաս, Ա. Իոսիֆյան փող., 3, Ա. Իոսիֆյան փող., 3/1, Դավթաշեն 2-րդ փող., 2/4, Իոսիֆյան փող., 1/8 հողամաս, Իոսիֆյան փող., 1/7 հողամաս, Դավթաշեն 4-րդ փող., 18, Դավթաշեն 4-րդ փող., 18/2, Եղվարդ մայրուղի 24 դեպոյի մոտ (01-004-0317-0010), Ա. Միկոյան փող., 2/3, Ա. Միկոյան փող., 2/1(01-004-0317-0050), Ա. Միկոյան փող., 4/5, Ա. Միկոյան փող., 2/1(01-004-0317-0056), Մելքումովի փող., 70/2, Մելքումովի փող., 34/2, Դավթաշեն թաղ., շտապ օգնության ենթակայան (01-004-0141-0003), Դավթաշեն 5-րդ փող., 48, Դավթաշեն 3-րդ փող., 2, Գ-3 թաղ., (01-001-0103-0094), Գ-3 թաղ., (01-001-0103-0095), Նազարբեկյան փող., 19/15, Աշտարակի խճ., 3/1, Աշտարակի խճ., հողամաս (01-001-0115-0003), Մարգարյան փող., 6, Դավթաշեն թաղ. (01-001-0206-0023), Հալաբյան փող., 73, Հալաբյան փող. վերջնամասում՝ բենզալցակայանին կից (01-001-0206-0043), Ա. Միկոյան փող., 4, Հալաբյան փող., ֆիզիկայի ինստիտուտի հարևանությամբ՝ Աջափնյակ 35/6 ԿՎ (01-001-0207-0005), Հալաբյան փող., 52, Ալիխանյան եղբայրներ փող., 2, հողամաս Աջափնյակում (01-001-0207-0001), Հալաբյան փող., 46, Հալաբյան փող., 42, հողամաս Աջափնյակում (01-001-0207-0028), հողամաս Գ-3 թաղ. (01-001-0103-0092), Աշտարակի խճ., 3, Աշտարակի խճ., 1, Մարգարյան փող., 6/2, Չաուշի փող., 34 ավտոտեխսպասարկման կայան, Չաուշի փող. սկզբնամասում՝ առևտրի կրպակ (01-001-0109-0189), Հ/Ա Գ-3 թաղ. (01-001-0123-0002), հողամաս Աջափնյակում (01-001-0207-0011): |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |