ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2015 թվականի N 480-Ա
ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում 2015 թվականի մարտի 16-18-ը Երևանում նիստերի անցկացման հետ կապված ծախսերը` 45,500.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 8 Երևան |