Գլխավոր տեղեկություն
Номер
N 594-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2015-23.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.17/34(1123).1 Հոդ.461.10
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.06.2015
Дата вступления в силу
18.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2015 թվականի N 594-Ն

 

ԿԱՊԻ ԿԱՄ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՅԼ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԿԱՊԻ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴՈՒՐՍ ՉԳՐՎԱԾ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման՝ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում այլ ուղեկցող փաստաթղթերի և կապի խափանումները վերացնելուց հետո նախկինում դուրս չգրված ուղեկցող փաստաթղթերի դուրսգրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 9
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 4-ի N 594-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԿԱՊԻ ԿԱՄ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՅԼ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԿԱՊԻ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴՈՒՐՍ ՉԳՐՎԱԾ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման՝ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում այլ ուղեկցող փաստաթղթերի և կապի խափանումները վերացնելուց հետո նախկինում դուրս չգրված ուղեկցող փաստաթղթերի դուրսգրման հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1364-Ն որոշումներով սահմանված կարգերով:

 

II. ԿԱՊԻ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՅԼ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

3. 2015 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ (հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում), իսկ 2016 թվականի հունվարի 1-ից հետո՝ նաև այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթուղթ (այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում) դուրս գրելու անհնարինության դեպքում, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր կարգով իրականացվում է թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող փաստաթղթերով՝ համաձայն ձևի:

4. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի կիրառման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկային հաշիվ կամ այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթղթերի բացակայության և սույն կարգի 3-րդ կետով սահմանված այլ ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում, տվյալ փաստի վերաբերյալ հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող իրավասու անձանց (այսուհետ՝ իրավասու անձ) կողմից կազմվում է արձանագրություն:

5. Արձանագրության մեջ նշվում է այլ ուղեկցող փաստաթղթում ներառված հետևյալ տվյալները՝ հարկ վճարողի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), մատակարարվող (առաքվող, տեղափոխվող) ապրանքի անվանումը, քանակը, գինը, ուղեկցող փաստաթղթի դուրսգրման փորձի կատարման վայրի հասցեն, ժամանակը (րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարեթիվը) և կապի ծառայություն մատուցող կազմակերպության անվանումը:

 

III. ԿԱՊԻ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴՈՒՐՍ ՉԳՐՎԱԾ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

6. Հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթղթերը լրացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ նախատեսված՝ հարկային հաշիվների դուրսգրման ծրագրի միջոցով: Կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումների հետևանքով նշված փաստաթղթերը չեն կարող դուրս գրվել և վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ և համարվում են սևագիր տարբերակներ:

7. Կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումը վերացնելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը նախկինում դուրս չգրված և թղթային կրիչի վրա լրացված ուղեկցող փաստաթղթի փոխարեն էլեկտրոնային եղանակով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, որտեղ «Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշում է նախկինում դուրսգրման փորձի կատարման ժամանակը (րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարեթիվը), այնուհետև էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում և դուրս է գրում:

 

IV. ԿԱՊԻ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

8. Հարկ վճարողի կողմից ուղեկցող այլ փաստաթղթի դուրսգրման դեպքում, արձանագրության կազմման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու անձանց կողմից, հարկային մարմնի պաշտոնական կայքում (www.taxservice.am) հրապարակված տեղեկատվության հիման վրա, ստուգվում է հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքի առկայությունը:

9. Հարկային մարմնի պաշտոնական կայքում հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում, իրավասու անձանց կողմից հարցում է ուղարկվում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:

10. Կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման փաստերի առկայության դեպքում հարկ վճարողի նկատմամբ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված տուգանք չի կիրառվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Ձև

ԱՅԼ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
(ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, առաքման, ՏԵՂԱՓՈԽման)

 

[1] Մատակարարման ամսաթիվը

[2] Դուրսգրման փորձի վայրի հասցեն
 

[3] Դուրսգրման փորձի ժամանակը
(տարեթիվը, ամիսը, օրը, ժամը, րոպեն)

[4] Համարը

          

2

0

                   
               

Պայմանագիր

 

[5] Կնքման ամսաթիվը

[6] Համարը

   

[7] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)

 

 

Ապրանքներ մատակարարող (առաքող) անձի

[8] Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը

                   

[9] Անվանումը

 

[10] Բանկային տվյալները

   

[11] Գտնվելու վայրը (հասցեն)

 

[12] Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են

 

[13] Լրացուցիչ տվյալներ

 

Ապրանքներ ձեռք բերող անձի

[14] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

(ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը)

               
 

[15] Անվանումը

 

[16] Բանկային տվյալները   N

[17] Գտնվելու վայրը (հասցեն)

 

[18] Լրացուցիչ տվյալներ

 

[19] Ում միջոցով

Անունը, ազգանունը

Լիազորագիրը

Համարը

Ամսաթիվը
 
 
 

[20] Ապրանքների մատակարարման (առաքման) եղանակը

 
[21] Ապրանքների նշանակման վայրը (հասցեն)  
 

[22] Ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկը

NN
ը/կ

Ապրանքի անվանումը

Չափման միավորը

Քանակը

Միավորի Գինը

Արժեքը

ԱԱՀ-ի դրույքաչափը(%)

ԱԱՀ-ի գումարը

Ընդամենը

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 

Ընդամենը

     

Կապի ծառայություն մատուցող կազմակերպության
(անհատ ձեռնարկատիրոջ)

Անվանումը

ՀՎՀՀ

   

*Առաքողը

*Ստացողը

_____________________________________
(անունը, ազգանունը)

 ____________________________________
(անունը, ազգանունը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 594-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան