ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2015 թվականի N 456-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՍՈՖԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2015 թվականի մայիսի 28-31-ը Սոֆիա (Բուլղարիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կարեն Ճշմարիտյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) ընդունել ի գիտություն, որ Կարեն Ճշմարիտյանի՝ Սոֆիա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ներսես Երիցյանի և Մարտին Գալստյանի` Սոֆիա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոֆիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 3-ի N 456-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՄՀ-Ի ԵՎ ՀԲԽ-Ի ՀԱՆԴԻՊՄԱՆԸ մասնակցող՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակության (28.05.2015 Թ.-31.05.2015 Թ.)
Կ. Ճշմարիտյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար) |
Ն. Երիցյան |
-ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Մ. Գալստյան |
-ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |