ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2015 թվականի N 450-Ա
ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՒՐԵՆ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության, գնահատման և կարգապահական ծրագրերի վարչության պետ Արման Պողոսյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Սուրեն Ադամյանին 2015 թվականի հունիսի 9-13-ը գործուղել Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն)` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններ անցկացնելու համար:
2. Արման Պողոսյանի և Սուրեն Ադամյանի` Կոպենհագեն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Պողոսյանի` Կոպենհագեն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|