Գլխավոր տեղեկություն
Номер
N 876-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.740
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2015
Дата вступления в силу
13.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2015 թվականի N 876-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 757-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականի ինն ամսում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 1,123.4 հազ. դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 3.9 հազ. դրամ։

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին N 25 ընտրատարածքային և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձորի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման և վարման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Արագածոտնի մարզի Ղազարավանի գյուղական համայնքի ղեկավարի, Շղարշիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, Արմավիրի մարզի Տանձուտի, Նոր Կեսարիայի գյուղական համայնքների ղեկավարների, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի, Լճափի գյուղական համայնքների ղեկավարների, Գետիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, Կոտայքի մարզի Ֆանտանի, Մրգաշենի, Զառի, Ողջաբերդի գյուղական համայնքների ղեկավարների, Լոռու մարզի Անտառամուտի, Եղեգնուտի գյուղական համայնքների ղեկավարների, Չկալովի գյուղական համայնքի ավագանու անդամների, Շիրակի մարզի Մարալիկի քաղաքային համայնքի ղեկավարի, Լեռնագյուղի, Ողջիի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Սյունիքի մարզի Արևիսի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Վայոց ձորի մարզի Գողթանիկի գյուղական համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի, Խաշթառակի, Սարիգյուղի գյուղական համայնքների ավագանիների անդամների՝ 2015 թվականի սեպտեմբերի 13-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 757-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «64,950.8» թիվը փոխարինել «65,950.8» թվով.

2) որոշման N 3 հավելվածում «615093», «396840», «19346883» և (31 x 604260) թվերը համապատասխանաբար փոխարինել «654759», «436506», «20576529» և (31 x 663759) թվերով.

3) որոշման N 6 հավելվածում «61626.1» թիվը փոխարինել «65950.8» թվով.

4) որոշման N 7 հավելվածում «64721.2» թիվը փոխարինել «65950.8» թվով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 7
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 876-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ


NN
ը/կ
Ծախսերը Գումարը
(դրամ)

1.

Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ

այդ թվում`

1) հանձնաժողովի նախագահի

145502.00

2) հանձնաժողովի նախագահի տեղակալի

145502.00

3) հանձնաժողովի քարտուղարի

145502.00


Ընդամենը

436506.00

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 876-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ


NN
ը/կ
Ծախսերը Գումարը
(դրամ)

1.

Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ

654759.00

այդ թվում`

1) հանձնաժողովի նախագահի

145502.00

2) հանձնաժողովի քարտուղարի

72751.00

3) հանձնաժողովի անդամների
(6 անդամ x 72751 դրամ)

436506.00

2.

Տրանսպորտային նյութեր

5000.00

3.

Կապի ծառայություններ

1000.00

4.

Գրասենյակային նյութեր և հագուստ

3000.00


ընդամենը

663759.00

Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն
(987 ընտրող + 987 x 0.03) x 5 դրամ)

5085.00

կնիքների պատրաստում (8 հատ x 2000 դրամ)

16000.00

կնիքների պատրաստում (1 հատ x 2000 դրամ)

2000.00


Ընդամենը

686844.00

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 876-Ն որոշման

 

 Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ


NN
ը/կ
Ծախսերը Գումարը
(դրամ)

1.

Գրասենյակային նյութեր և հագուստ

(ընտրողների ցուցակներ, 987 ընտրող x 3.9 դրամ)

3849.30


Ընդամենը

3849.30

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 876-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը (հազ. դրամ)

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

32.08

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

32.08

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

32.08

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

       

8.00

09132200/1

բենզին՝ ռեգուլյար

ՇՀ

լիտր

425.0

11.76

5.00

09221200/1

պարաֆինե մոմ

ՇՀ

հատ

30.0

3.0

0.09

19431700/1

փաթեթավորման թել

ՇՀ

հատ

55.0

2.0

0.11

30141200/1

հաշվասարք՝ գրասենյակային

ՇՀ

հատ

580.0

1.0

0.58

30192111/1

թանաքի բարձիկներ

ՇՀ

հատ

230.0

3.0

0.69

30192114/1

թանաք՝ կնիքի բարձիկի համար

ՇՀ

հատ

120.0

1.0

0.12

30192121/1

գրիչ՝ գնդիկավոր

ՇՀ

հատ

25.0

15.0

0.38

30192137/1

մատիտ, գրաֆիտե միջուկով, հասարակ

ՇՀ

հատ

15.0

4.0

0.06

30192210/1

պոլիմերային ինքնակպչուն ժապավեն, 48 մմ x 100 մ տնտեսական, մեծ

ՇՀ

հատ

250.0

1.0

0.25

30192710/1

սոսնձամատիտ՝ գրասենյակային

ՇՀ

հատ

80.0

2.0

0.16

30197121/1

կոճգամ՝ երկաթյա

ՇՀ

տուփ

50.0

2.0

0.10

30197632/1

թուղթ՝ A4 ֆորմատի 2 (21 x 29.7)

ՇՀ

հատ

3.4

50.0

0.17

30199232/1

ծրար, մեծ, A4 ֆորմատի ձևաչափի համար

ՇՀ

հատ

35.0

1.0

0.04

39241210/1

մկրատ, գրասենյակային

ՇՀ

հատ

170.0

1.0

0.17

39292510/1

քանոն, պլաստիկ

ՇՀ

հատ

30.0

3.0

0.09

 

ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       

23.09

30192153/1

տեքստ պարունակող կնիքներ

ՊԸ

հատ

2000.0

8.0

16.00

30192153/1

տեքստ պարունակող կնիքներ

ՊԸ

հատ

2000.0

1.0

2.00

22451180/1

պատվերով տպագրվող նյութեր

ԲԸՀ

հատ

5.0

1017.0

5.09

 

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1.00

64211120/1

միջքաղաքային հեռախոսային ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

1,000.0

1.0

1.00

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

3.8

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

3.8

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

3.8

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

       

3.8

30197631/1

թուղթ՝ A4 ֆորմատի 1 (21x29.7)

ՇՀ

հատ

3.4

1132

3.8

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան
 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 876-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.28 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման ծառայություններ

Նկարագրությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում, անցկացում և արդյունքների ամփոփում

1096

ԱԾ04

Քանակական

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների թիվը

1

1

X

X

Տեղամասային ընտրական հանձնաժողովների թիվը

1

1

X

X

Որակական

Մշակված չէ

   

X

X

Ժամկետայնության

Մշակված չէ

   

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

1123.4

1123.4

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1096 Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.38 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման տեղեկատվական աջակցություն

Նկարագրությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար ընտրողների ցուցակների տպագրում

1096

ԱԾ06

Քանակական

Ցուցակների տպագրում (մարդ)

987

987

X

X

Որակական

Մշակված չէ

   

X

X

Ժամկետայնության

Մշակված չէ

   

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

3.9

3.9

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1096 Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան
 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 876-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1096

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ

1,123.4

Ծրագրի նկարագրությունը
Ընտրական գործընթացների համակարգում, նախապատրաստում, իրականացում, հաշվետվական համակարգի կազմակերպում, վերլուծություն, վերահսկողություն, ընտրական պաշտոնյաների վերապատրաստում, տեղեկատվություն, քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում

     

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 
 

ԱԾ 04

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման ծառայություններ

1,123.4

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում, անցկացում և արդյունքների ամփոփում

Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1096

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ

3.9

Ծրագրի նկարագրությունը
Ընտրական գործընթացների համակարգում, նախապատրաստում, իրականացում, հաշվետվական համակարգի կազմակերպում, վերլուծություն, վերահսկողություն, ընտրական պաշտոնյաների վերապատրաստում, տեղեկատվություն, քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում

     

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 
 

ԱԾ 06

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման տեղեկատվական աջակցություն

3.9

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար ընտրողների ցուցակների տպագրում

Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն, «Հայփոստ» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան