Գլխավոր տեղեկություն
Номер
N 447-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.05.2015-19.08.2015)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.05.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2015
Дата вступления в силу
28.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2015 թվականի N 447-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝

«Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ուղղված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանը և ապագա ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքներին. փուլ 2» ֆինանսավորման համաձայնագրի N 1 հավելվածի 16-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունների իրականացման կոնկրետ միջոցառումների (օրենսդրական, կազմակերպչական, ֆինանսական) ծրագրի ճանապարհային քարտեզ նախապատրաստելու համար ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մայիսի 27-ի N 447-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Քրմոյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Վասիլյան

- ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Մարկոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

Դ. Համբարձումյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Հ. Գասպարյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության գլխավոր մասնագետ  (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան