Գլխավոր տեղեկություն
Номер
N 766-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.08.2015-29.09.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.07.24/46(1135).1 Հոդ.658.1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.07.2015
Дата вступления в силу
25.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2015 թվականի N 766-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 4,365,000.0 հազ. դրամ, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 300,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 630,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 605,000.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 445,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 485,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 470,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 6 հավելվածի.

7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 530,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 7 հավելվածի.

8) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 300,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 8 հավելվածի.

9) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 300,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 9 հավելվածի.

10) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 300,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 10 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 06.08.15 N 909-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 11 և 12 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 20-րդ կետով սահմանված դրույթը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ և 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավելվածի 5.1-ին կետերով սահմանված գործառույթները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված գումարի բաշխման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1520-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 821-Ա որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 06.08.15 N 909-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 18

Երևան

 

 

Հավելված 1

(հավելվածը փոփ. 06.08.15 N 909-Ն)

 

Հավելված 2

(հավելվածը փոփ. 06.08.15 N 909-Ն)

 

Հավելված 3

(հավելվածը փոփ. 06.08.15 N 909-Ն)

 

Հավելված 4

(հավելվածը փոփ. 06.08.15 N 909-Ն)

 

Հավելված 5

(հավելվածը փոփ. 06.08.15 N 909-Ն)

 

Հավելված 6

(հավելվածը փոփ. 06.08.15 N 909-Ն)

 

Հավելված 7

(հավելվածը փոփ. 06.08.15 N 909-Ն)

 

Հավելված 8

(հավելվածը փոփ. 06.08.15 N 909-Ն)

 

Հավելված 9

(հավելվածը փոփ. 06.08.15 N 909-Ն)

 

Հավելված 10

(հավելվածը փոփ. 06.08.15 N 909-Ն)

 

Հավելված 11

(հավելվածը լրաց. 06.08.15 N 909-Ն)

 

Հավելված 12

(հավելվածը լրաց. 06.08.15 N 909-Ն)