Գլխավոր տեղեկություն
Номер
N 10-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.08.2015-13.07.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.06.24/32(698) Հոդ.745
Принят
Վճռաբեկ դատարանի նախագահ
Дата принятия
05.06.2009
Подписан
Վճռաբեկ դատարանի նախագահ
Дата подписания
05.06.2009
Дата вступления в силу
01.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

5 հունիսի 2009 թ.
ք. Երևան

N 10-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ»» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի երրորդ մասը և 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» ենթակետը` որոշում եմ`

1. Ստեղծել ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Դատական կարգադրիչների ծառայություն»»:

2. Հաստատել`

ա) ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Դատական կարգադրիչների ծառայության»» կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի.

բ) ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Դատական կարգադրիչների ծառայության»» կառուցվածքը` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

 

  Ա. Մկրտումյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի նախագահի
2009 թ. հունիս
ի 4-ի թիվ 10-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ»

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ»»

 

 

 

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Հայաստանի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է, որն ապահովում է դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից, տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը, Դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը:

1.2. Կարգադրիչների ծառայության իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

1.3. Ծառայությունը կարգադրիչների ծառայությունում պետական ծառայության հատուկ տեuակ է, որի առանձնահատկությունները uահմանվում են ՀՀ դատական օրենսգրքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և uույն կանոնադրությամբ:

Կարգադրիչների ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

1.4. Կարգադրիչների ծառայությունը գործում է Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտի կազմում:

1.5. Կարգադրիչների ծառայության անվանումն է` Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանում դատական կարգադրիչների ծառայություն, կրճատ` Դատական կարգադրիչների ծառայություն:

1.6. Կարգադրիչների ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք: Ծառայությունն ունի Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված միասնական նմուշի ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:

1.7. Կարգադրիչների ծառայությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

1.8. Կարգադրիչների ծառայության պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

1.9. Կարգադրիչների ծառայության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:

 

2. ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2.1. Կարգադրիչների ծառայությունն իր խնդիրներն իրականացնում է իր կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև ծառայողների միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենքներով, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2.2. Կարգադրիչների ծառայության հիմնական խնդիրներն են`

ա) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից ապահովելը.

բ) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումն ապահովելը.

գ) Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը:

2.3. Դատական կարգադրիչների ծառայությունն իր խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և պետական այլ մարմինների հետ՝ տեղեկատվություն փոխանակելով, համատեղ գործողություններ կազմակերպելով և իրականացնելով, ինչպես նաև ծառայությունն իրականացնելիս միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով:

 

3. ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

3.1. Դատական կարգադրիչների ծառայություն առանձնացված ստորաբաժանումը կազմված է դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումներից (բաժիններից) և առանձնացված ստորաբաժանումներից (բաժանմունքներից):

3.2. Կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումներն (բաժանմունքներն) են ՀՀ դատարաններում ծառայություն իրականացնող բաժանմունքները:

3.3. Կարգադրիչների ծառայության կառուցվածքը և առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատում և փոփոխում է Դատարանների նախագահների խորհուրդը:

 

4. ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

4.1. Դատական կարգադրիչների ծառայության գործունեությունը համակարգում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

4.2. Դատական դեպարտամենտի ղեկավարը՝

1) համակարգում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում դատական կարգադրիչների ծառայության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացման նկատմամբ, կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում դատական կարգադրիչների ծառայության պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

2) արձակում է դատական կարգադրիչների ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է կարգադրություններ.

3) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

4) կարող է ժամանակավորապես կասեցնել իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունները ծառայողական քննության ժամանակահատվածում.

5) խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին, դատական կարգադրիչներին, որպես խրախուսում շնորհում է արտահերթ կոչումներ.

6) տրամադրում է արձակուրդ իր կողմից նշանակված ծառայողներին.

7) ծառայողների անվանացանկը հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատում (փոփոխում) է Ծառայության կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների հաստիքացուցակները.

8) օրենքով սահմանված կարգով իր կողմից նշանակված ծառայողների բնութագրերը ստանալուց հետո, բնութագրի և մասնավոր կարծիքի հիման վրա, կայացնում է համապատասխան որոշում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողների աշխատանքի գնահատման, մասնավորապես` նրանց նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

9) իրականացնում է uույն oրենսգրքով և իրավական այլ ակտերով uահմանված այլ լիազորություններ:

(4.2-րդ կետը խմբ. 14.07.15 N 02-Ն)

4.3. Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարումն իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության պետը (այսուհետ` Ծառայության պետ), որն ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալն է:

4.4. Ծառայության պետը՝

1) ղեկավարում և հuկողություն է իրականացնում դատական կարգադրիչների ծառայության գործունեության նկատմամբ.

2) ապահովում է ՀՀ դատական oրենսգրքի, այլ oրենքների ու իրավական ակտերի պահանջների, Դատարանների նախագահների խորհրդի որոշումների, ինչպեu նաև Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանների և կարգադրությունների կատարումը.

3) ընդունում է դատական կարգադրիչների ծառայության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիu ցուցումներ.

4) առաջարկություն է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարին` ծառայության կառուցվածքի և հաստիքների քանակի վերաբերյալ.

5) քննում է դատական կարգադրիչների նկատմամբ բերված բողոքները.

6) իր կողմից նշանակված ծառայողների նկատմամբ նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոխում է ծառայողական քննություն կատարողին.

7) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապեu կասեցնել իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունները.

8) uահմանում է առանձնացված ստորաբաժանումների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.

9) ներկայացնում է ծառայողների մաuնագիտական և հատուկ ուuուցման հայտը.

10) խրախուuում կամ կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.

11) տրամադրում է արձակուրդ իր կողմից նշանակված պաշտոնատար անձանց.

12) օրենքով սահմանված կարգով իր կողմից նշանակված ծառայողների բնութագրերը ստանալուց հետո, բնութագրի և մասնավոր կարծիքի հիման վրա, կայացնում է համապատասխան որոշում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողների աշխատանքի գնահատման, մասնավորապես` նրանց նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

13) ներկայացնում է ծառայության գործունեության հաշվետվությունները.

14) պարբերաբար վերլուծում է ծառայության գործունեությունը, բացահայտում հրատապ հարցերը, գնահատում կարիքները և դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ.

15) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

16) կազմավորում է աշխատանքային խմբեր.

17) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

18) իրականացնում է ՀՀ դատական oրենսգրքով և իրավական այլ ակտերով uահմանված այլ լիազորություններ:

4.5. Ծառայության պետը պատասխանատվություն է կրում ծառայության առջև դրված խնդիրների իրականացման համար:

4.6. Ծառայության պետն ունի առաջին տեղակալ և տեղակալ, որոնք գործում են նրա անմիջական ղեկավարությամբ և իրականացնում են իրենց հանձնարարված ոլորտներում աշխատանքների ղեկավարումը, կազմակերպումը և համակարգումը, կատարում Ծառայության պետի հանձնարարությունները:

 

5. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5.1. Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմինը`

1) իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումների ընդհանուր ղեկավարումը.

2) Դատարանների նախագահների խորհրդի, Դատական դեպարտամենտի ղեկավարի և դատական կարգադրիչների ծառայության պետի` դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող որոշումների և կարգադրությունների կատարումը կազմակերպելու նպատակով ցուցումներ և հանձնարարություններ է տալիս դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումների պետերին.

3) կատարում է դատական կարգադրիչների ծառայության պետի հանձնարարությունները.

4) վարում է դատական կարգադրիչների ծառայության գործունեության վիճակագրությունը.

5) վարում է դատական կարգադրիչների անձնական գործերը.

6) վարում է դատական կարգադրիչների զենքի և հատուկ միջոցների հաշվառումը.

7) ներկայացնում է առաջարկներ դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովության վերաբերյալ.

8) ապահովում է դատական կարգադրիչների ծառայության խնդիրների իրականացումը.

9) վերահսկողություն է իրականացնում առանձնացված ստորաբաժանումների ծառայության իրականացման նկատմամբ:

5.2. Ծառայության պետի առաջին տեղակալը և տեղակալը՝

ա) համակարգում են իրենց հանձնարարված բնագավառում Ծառայության կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքները, կատարում աշխատանքների վերլուծություն.

բ) տալիս են հանձնարարականներ իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարներին.

գ) Ծառայության կառուցվածքին համապատասխան` ներկայացնում են իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումները այլ մարմինների հետ հարաբերություններում.

դ) իրենց լիազորությունների սահմաններում համագործակցում են պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հետ.

ե) հսկողություն են իրականացնում իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարների կողմից աշխատանքային կարգապահության և էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ.

զ) իրենց կողմից համակարգման ենթակա ոլորտին համապատասխան` կատարում են Ծառայության պետի հանձնարարականները.

է) Ծառայության պետին են ներկայացնում տեղեկատվություն իրենց հանձնարարված բնագավառում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համապատասխան թեկնածուի ընտրության և ներկայացման վերաբերյալ.

ը) ապահովում են իրենց հանձնարարված բնագավառում Դատական դեպարտամենտի ղեկավարի, Դատարանների նախագահների խորհրդի և Ծառայության պետի՝ սահմանված կարգով ընդունված իրավական ակտերի պահանջների պատշաճ և ժամանակին կատարումը.

թ) Ծառայության պետին միջնորդություն են ներկայացնում դատական կարգադրիչներին արտահերթ կոչումներ շնորհելու, նրանց նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսանքի միջոց կիրառելու վերաբերյալ.

ժ) իրենց իրավասության սահմաններում ընդունում են որոշումներ, տալիս ցուցումներ.

ժա) իրականացնում են Դատական oրենսգրքով և իրավական այլ ակտերով uահմանված այլ լիազորություններ և կրում պարտականություններ:

5.3. Ծառայության պետի բացակայության դեպքում, մինչև Դեպարտամենտի ղեկավարի կողմից նրան փոխարինող նշանակելը, Ծառայության պետի լիազորությունները իրականացնում է առաջին տեղակալը:

5.4. Դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանման պետը`

ա) ապահովում է դատական կարգադրիչների ծառայության խնդիրների իրականացումը համապատասխան առանձնացված ստորաբաժանումում.

բ) կազմակերպում և հսկողություն է իրականացնում տվյալ ստորաբաժանումում ծառայության պատշաճ իրականացման նկատմամբ.

գ) առաջարկություն է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության պետին համապատասխան ստորաբաժանման դատական կարգադրիչներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու մաuին.

դ) քննում է համապատասխան ստորաբաժանման դատական կարգադրիչների ծառայության իրականացման վերաբերյալ բերված բողոքները.

ե) իր իրավաuության uահմաններում համապատասխան ստորաբաժանման դատական կարգադրիչներին տալիu է պարտադիր կատարման ենթակա հրամաններ և կարգադրություններ.

զ) կատարում է Ծառայության պետի և համապատասխան տեղակալի հանձնարարությունները, մասնակցում են նրանց մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին.

է) ստորաբաժանման գործառույթներն ապահովելու, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրների իրականացման նպատակով կատարում է ուսումնասիրություններ, հրավիրում խորհրդակցություններ.

ը) զեկուցումներ է ներկայացնում իրենց կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանումներին առնչվող համապատասխան աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքների ընթացքի մասին.

թ) հսկողություն է իրականացնում իրենց ղեկավարած ստորաբաժանումների ծառայողների կողմից աշխատանքային կարգապահության և էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ.

ժ) իրականացնում են սույն կանոնադրությամբ, իրավական այլ ակտերով իրենց կողմից ղեկավարվող ստորաբաժանմանը վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ:

5.5. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետը պատասխանատվություն է կրում դատական կարգադրիչների ծառայության տվյալ ստորաբաժանման խնդիրների իրականացման համար:

5.6. Ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնում են օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների պահպանմամբ և միմյանց հետ համագործակցելով:

5.7. Անձնակազմի կառավարման բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) վարում է դատական կարգադրիչների անձնական գործերը.

բ) նախապատրաստում և հաշվառում է Դեպարտամենտի ղեկավարի, Ծառայության պետի կողմից ընդունվող հրամաններն ու այլ իրավական ակտերը.

գ) տալիս է տեղեկանքներ ծառայության թափուր պաշտոնների մասին, ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.

դ) վարում է ծառայողների զենքի հաշվառումը.

ե) կազմակերպում է ծառայողների կողմից կատարված խախտումների ծառայողական քննության գործընթացը.

զ) ամփոփում է ծառայողների գործունեության գնահատման արդյունքները, դրանց հիման վրա կազմում առաջարկություններ անձնակազմի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.

է) իրականացնում է Ծառայության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում.

ը) ներկայացնում է հաշվետվություն ծառայության աշխատողների ընդհանուր թվաքանակի, թվաքանակի ավելացման, կրճատման, ծառայության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ.

թ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

5.8. Ֆինանսաբյուջետային բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) միջոցներ է ձեռնարկում Ծառայությանը հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

բ) պատրաստում է Ծառայությանը անհրաժեշտ ֆինանսավորման հայտերը.

գ) վարում է Ծառայության հաշվապահական հաշվառումը.

դ) սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, գույքագրում` դրանց հետագա շարժի հետ կապված գործառույթներ.

ե) կազմում է Ծառայության ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները.

զ) կազմում է Ծառայության պահպանման ծախսերի ամփոփ նախահաշիվները.

է) իրականացնում է հսկողություն Ծառայության գույքի տնօրինման նպատակային օգտագործման նկատմամբ.

ը) ներկայացնում է առաջարկներ դատական կարգադրիչների նյութատեխնիկական ապահովության վերաբերյալ.

թ) անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում Ծառայության ղեկավարին Ծառայության պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին.

ժ) մշակում է դատական կարգադրիչների ծառայության միջնաժամկետ ծախսային ծրագիրը և առաջիկա տարվա բյուջետային հայտը.

ժա) իրականացնում է բյուջեի կատարողականի վերլուծություն.

ժբ) իրականացնում է ֆինանսատնտեսական գործունեությունից բխող այլ գործառույթներ:

5.9. Ֆինանսաբյուջետային բաժինը ղեկավարում է բաժնի պետը, որը միաժամանակ Ծառայության գլխավոր հաշվապահն է:

5.10. Ծառայության ֆինանսական փաստաթղթերը գլխավոր հաշվապահին օրենքով և իրավական այլ ակտերով վերապահված մասով ստորագրում է բաժնի պետը:

5.11. (կետն ուժը կորցրել է 14.07.15 N 02-Ն)

5.12. (կետն ուժը կորցրել է 14.07.15 N 02-Ն)

 

6. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

6.1. Ծառայության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.2. Ծառայությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):

 

7. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

7.1. Ստորաբաժանման վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը խմբ., փոփ. 14.07.15 N 02-Ն)

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի նախագահի
2009 թ. հունիս
ի 4-ի թիվ 10-Ն որոշման

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

I. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

1. Բաժիններ

ա) (ենթակետն ուժը կորցրել է 14.07.15 N 02-Ն)

բ) Անձնակազմի կառավարման բաժին.

գ) Ֆինանսաբյուջետային բաժին:

(1-ին կետը փոփ. 14.07.15 N 02-Ն)

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

(ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ)

 

1. Դատական կարգադրիչների ծառայության Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի ստորաբաժանում.

2. Դատական կարգադրիչների ծառայության Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի ստորաբաժանում.

3. Դատական կարգադրիչների ծառայության Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի ստորաբաժանում.

4. Դատական կարգադրիչների ծառայության Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի ստորաբաժանում.

4.1 Դատական կարգադրիչների ծառայության Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի ստորաբաժանում.

5. Դատական կարգադրիչների ծառայության Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի ստորաբաժանում.

6. Դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

7. Դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

8. Դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

9. Դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

10. Դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

11. Դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

12. Դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

13. Դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

14. Դատական կարգադրիչների ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

15. Դատական կարգադրիչների ծառայության Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

16. Դատական կարգադրիչների ծառայության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

17. Դատական կարգադրիչների ծառայության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

18. Դատական կարգադրիչների ծառայության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

19. Դատական կարգադրիչների ծառայության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

20. Դատական կարգադրիչների ծառայության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում.

21. Դատական կարգադրիչների ծառայության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ստորաբաժանում։

(հավելվածը լրաց. 11.11.10 N 05-Ն, փոփ. 14.07.15 N 02-Ն)