Գլխավոր տեղեկություն
Номер
N 80-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.06.08/15(527) Հոդ.142
Принят
Տավուշի մարզպետ
Дата принятия
13.05.2015
Подписан
Տավուշի մարզպետ
Дата подписания
13.05.2015
Дата вступления в силу
18.06.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 51015190

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ

 

13 մայիսի 2015 թ.
ք. Իջևան

N 80-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 203-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի թիվ 315-Ն որոշումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2011 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2007 թվականի հունվարի 29-ի թիվ 6-Ն և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2007 թվականի հունվարի 29-ի թիվ 7-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 203-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. չի լրացել թեկնածուի 65 տարին».

2) որոշման հավելվածի 4-րդ կետում «Ընկերության» բառը փոխարինել «Կազմակերպության» բառով.

3) որոշման հավելվածի 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն կարգով սահմանված կարգով տրված բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ իր որոշումը ներկայացնում է լիազոր մարմնի ղեկավարին, ով որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով, և հրամանով նշանակում է պաշտոնում: Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով, բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ կնքվող կամ երկարաձգվող պայմանագրի, որի ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան տնօրենի 65 տարին լրանալը».

4) որոշման հավելվածի 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«80. Սույն ընթացակարգի 5.1-ին, 20-րդ, 51-րդ, 62-րդ և 63-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն նոր մրցույթ անցկացնելու մասին: Նոր մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:».

5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 80.1-ին կետով.

«80.1. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է տասնօրյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով:».

6) որոշման հավելվածի 81-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«81. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը սույն ընթացակարգի համաձայն համարվում է չկայացած, ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո կրկին հայտարարվում է մրցույթ: Մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հ. Աբովյան