«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 50615316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
17 հուլիսի 2015 թ. |
N 187-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1417-Ն որոշման 3-րդ կետը` ոՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2012 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգերը, մրցույթի և ատեստավորման անցկացման ընթացակարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2006 թվականի օգոստոսի 2-ի N 142-Ն և N 143-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 33-Ն որոշման N 3 հավելվածում 4.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3-րդ, 4.4-րդ և 4.5-րդ կետեր.
«4.3. Մարզպետը տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով:
4.4. Եթե մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով:
4.5. Մինչև սույն կարգին համապատասխան մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը՝ տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ Կոտայքի մարզպետ |
Կ. Գուլոյան |