Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 133-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.08.03/20(532).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
02.06.2015
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
08.06.2015
Дата вступления в силу
02.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

2 հունիսի 2015 թ.

թիվ 133-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿՐՊԱԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 4 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 814/4) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2015 թվականի մայիսի 20-ի թիվ 24 արձանագրություն) և քննարկելով «Կրպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2015 թվականի ապրիլի 17-ին, 2015 թվականի մայիսի 12-ին և 2015 թվականի մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Կրպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 4 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Դիլիջան, Մյասնիկյան 76 հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ. հունիսի 8
Երևան