Գլխավոր տեղեկություն
Номер
N 564-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.03/32(1121) Հոդ.432
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.05.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2015
Дата вступления в силу
04.06.2015

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2015 թվականի N 564-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու մասին» N 334-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման վերնագրում «քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու» բառերը փոխարինել «քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու» բառերով.

2) որոշման 1-ին կետում «պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություններ հանձնելու և հատկացնել» բառերը փոխարինել «պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականների հիման վրա` առանց որակավորման քննություններ հանձնելու հատկացնել» բառերով.

3) որոշման 2-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «վարորդական վկայականը փոխանակելու համար» բառերը փոխարինել «վարորդական վկայական ստանալու համար» բառերով,

բ. 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «փոխանակման ենթակա վարորդական վկայականը» բառերը փոխարինել «Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային վարորդական վկայականը» բառերով.

4) որոշումը 2-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) սույն որոշման 1-ին կետում նշված անձինք սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական կարող են ստանալ միայն մեկ անգամ»:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը քննական մարմին ներկայացված` Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային վարորդական վկայականները ենթակա են վերադարձման՝ դիմումի հիման վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 27

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան