Գլխավոր տեղեկություն
Номер
N 563-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.03/32(1121) Հոդ.431
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.05.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2015
Дата вступления в силу
04.06.2015

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2015 թվականի N 563-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N 265-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, 2-րդ կետը և 3-րդ կետի 1-ին ենթակետը.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 27

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 27-ի N 563-Ն որոշման

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
մարտի 7-ի N 265-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՆԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ

 

  Ներմուծեք նկարագրությունը_7257 »:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան