Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 89-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.05.22/13(525).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
18.04.2015
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.04.2015
Дата вступления в силу
18.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 ապրիլի 2015 թ.

թիվ 89-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ա/Ձ ՎԱԼԵՐԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 527 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36.1-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2015 թվականի ապրիլի 15-ի թիվ 19 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա/Ձ Վալերիկ Աբրահամյան փոխանակման կետը սկսած 2014 թվականի մարտի 31-ից մինչև 2015 թվականի ապրիլի 7-ն անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 4-ի թիվ 106-Ա որոշմամբ Ա/Ձ Վալերիկ Աբրահամյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 527 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

3. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ.  ապրիլի 18

Երևան