ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2015 թվականի N 618-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 14-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստը 2015 թվականի հոկտեմբերի 26-29-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահին և խորհրդի անդամներին (12 մարդ) տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր (անվճար) և ապահովել նրանց սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի ներկայացրած հայտի.
2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Ընդունելությունների տուն» հյուրանոցային համալիրում տեղադրել համաժամանակյա թարգմանության սարքավորումներ:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Ընդունելությունների տուն» հյուրանոցային համալիրում 14-րդ նիստի անցկացման համար տրամադրել սրահ.
2) մինչև 2015 թվականի սեպտեմբերի 20-ը նախապատրաստել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստի անցկացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկանքները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին` մինչև 2015 թվականի սեպտեմբերի 20-ը նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարին ներկայացնել հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվետվություն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 17000000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|