Գլխավոր տեղեկություն
Номер
N 422-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.05.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.05.2015
Дата вступления в силу
26.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2015 թվականի N 422-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի մայիսի 13-16-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Կարեն Ճշմարիտյանինը և Սերգեյ Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են՝

1) Անդրանիկ Գրիգորյանինը, Կարեն Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.

2) Արման Խաչատրյանինը և Ավետիս Հովհաննիսյանինը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.

3) Աշոտ Օսիպյանինը՝ «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

4) Բագրատ Ենգիբարյանինը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մայիսի 25-ի N 422-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-16-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Կ. Ճշմարիտյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (13.05.2015-15.05.2015, պատվիրակության ղեկավար)

Ս. Ավետիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Գրիգորյան

- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ)

Կ. Հակոբյան

- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Ա. Խաչատրյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Հովհաննիսյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումների տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Օսիպյան

- «Արարատբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Բ. Ենգիբարյան

- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան