Գլխավոր տեղեկություն
Номер
N 401-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.05.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.05.2015
Дата вступления в силу
20.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2015 թվականի N 401-Ա

 

 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

«Քաղաքացիական ծառայության արդյունավետության բարձրացում. ընդհանուր գնահատման համակարգ և շարունակական կրթություն» խորագրով կայանալիք համաժողովի մասնակիցների՝ 2015 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, հուշանվերների ձեռքբերման և մշակութային միջոցառումների հետ կապված ծախսերը՝ 632500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 19

Երևան