Գլխավոր տեղեկություն
Номер
N 111-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.05.2015-18.06.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.03.26/16(1105).1 Հոդ.218.1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.01.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.03.2015
Дата вступления в силу
27.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2015 թվականի N 111-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 25-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գերակա խնդիրները` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների հիմնավորումները` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գերակա խնդիրների հիմնավորումները` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 20
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունվարի 15-ի N 111-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարողը

Համակատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Հղումը

1

2

3

4

5

6

7

8

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի
N 1399-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը կհամապատասխանեցվի «Հավատարմագրման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքների պահանջներին։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

մայիսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին»
ՀՀ օրենքի 13-րդ հոդված,
«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի
10-րդ հոդված

2.

«Էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգն ու պիտակի ձևը, ինչը զերծ կպահի սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններից և կտնտեսի զգալի վառելիքաէներգետիկ պաշարներ։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին»
ՀՀ օրենքի 8-րդ հոդված

3.

«Էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվի էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում տեղի ունեցած պատահարների ընթացքում էլեկտրական էներգիայի արտահոսքի հաշվարկման միացյալ մեթոդաբանությունը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մաս

4.

«Արևային ֆոտովոլտայիկ (ՖՎ) կայանի (կայանների) կառուցման ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Արևային ՖՎ կայանի (կայանների) կառուցման ներդրումային ծրագիրը խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար` էլեկտրաէներգետիկական համակարգում տարեկան լրացուցիչ մինչև 100 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի
արտադրության հնարավորությամբ: Այդ կայանների կառուցման արդյունքում կնվազի Հայաստանի Հանրապետության կախվածությունը ներկրվող էներգակիրներից:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն որոշման հավելվածի 10-րդ կետ

ՀՀ ֆինանսների նախարարություն

5.

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծի մշակում

հարկային օրենսդրության պարզեցում, համախմբում, հարկային օրենսդրության և հարկային համակարգի կայունության ու կանխատեսելիության ապահովում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.5.3-րդ կետի առաջին պարբերություն

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

6.

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման 2015-2025 թվականների ֆինանսավորման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

1) ճանապարհների ընթացիկ պահպանման և հիմնանորոգման համար հատկացվող պետական միջոցների ծավալների ընդլայնում, ճանապարհային ցանցում պետական ներդրումների օպտիմալ մակարդակի ապահովում, բյուջետային հատկացումների արդյունավետության բարձրացմանն ուղղված կառավարման ժամանակակից համակարգերի ներդրում
2) հատկացվող պետական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացում
3) ճանապարհաշինական և պահպանման կարողությունների զարգացում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

մարտի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.3-րդ ենթակետի առաջին պարբերություն

7.

«Տրանսպորտային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

տրանսպորտային համակարգի կայուն և անվտանգ գործունեության ու տրանսպորտային համակարգում անօրինական միջամտության գործողություններից անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանության ապահովում, տրանսպորտային անվտանգության ապահովման բնագավառի նորմատիվ-իրավական կարգավորում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

մարտի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.3-րդ ենթակետի առաջին պարբերություն

8.

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

իրավասու մարմնի գործառույթների հստակեցում, ոլորտում տրամադրվող լիցենզիաների և թույլտվությունների գործընթացի կանոնակարգում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

մայիսի 2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.4-րդ ենթակետի առաջին պարբերություն

9.

«Ինտերնետի զարգացման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ինտերնետ կառավարման հիմնական սկզբունքների հիման վրա զարգացման քաղաքականության միջոցառումների ծրագրի մշակում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

 մայիսի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.4-րդ ենթակետի առաջին պարբերություն

10.

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

գազաբալոնային սարքավորումներով վերասարքավորված տրանսպորտային միջոցների անվտանգ աշխատանքի և վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերալիցքավորման ժամանակ դժբախտ պատահարների կանոնակարգում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.3-րդ ենթակետի առաջին պարբերություն

11.

«Երկաթուղու առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնները, այդ գոտիներում աշխատանքների իրականացումը, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն երկաթուղու առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.3-րդ ենթակետի առաջին պարբերություն, «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետ

12.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատելու, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգի հստակեցում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.3-րդ ենթակետի առաջին և յոթերորդ պարբերություններ

13.

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետու-թյան ճանապարհներից անվճար օգտվող բեռնատար տրանսպորտային միջոցների համար սահմանված առավելագույն բեռնատարողության նվազեցում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

 նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.3-րդ ենթակետի յոթերորդ և ութերորդ պարբերություններ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

14.

«Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հանքային պարարտանյութերի մատչելիության բարձրացման արդյունքում`
 1) գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ագրոտեխնիկական պահանջների կատարման համար.
 2) կբարձրանան գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը և արտադրության արդյունավետությունը, կավելանան արտադրության ծավալները.
 3) կբարձրանան բուսաբուծական մթերքների մրցունակությունը և ինքնաբավության մակարդակը.
 4) պայմաններ կստեղծվեն հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի բարձրացման համար։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

մարտի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2.1-ին ենթակետի չորրորդ պարբերություն

15.

«Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

դիզելային վառելանյութի ձեռքբերման մատչելիության բարձրացման արդյունքում`
1) գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական աշխատանքներն ագրոտեխնիկական ժամկետներում կատարելու համար.
2) կբարձրանա գյուղատնտեսական հողերի նպատակային օգտագործման մակարդակը.
3) կբարձրանա գյուղատնտեսական մթերքների մրցունակությունը և կավելանան տնտեսավարողների եկամուտները.
4) պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման և ինքնաբավության մակարդակի բարձրացման համար։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

մարտի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2.1-ին ենթակետի չորրորդ պարբերություն

16.

«Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությանը և շրջանառությանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի
N 1899-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությանը և շրջանառությանը ներկայացվող պահանջները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

մայիսի
2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

17.

«Հատատեղերի հատկացման և տեղազննման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի խուսափել կամ հնարավորինս նվազագույնի հասցնել հատատեղերի հատկացման անճշտությունները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

հունիսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2005 թ. հուլիսի 21-ի
N 1232-Ն որոշման N 3 հավելվածի 17-րդ կետ

18.

«Կաթի և կաթնամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն կաթի և կաթնամթերքի որակին և անվտանգությանը ներկայացվող պարտադիր պահանջները, կբացառվեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտադրանքի արտահանման խոչընդոտները, կավելանան արտադրության և արտահանման ծավալները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

հուլիսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման 2.1.2-րդ կետի տասնչորսերորդ պարբերություն

19.

«Ձեթի և ճարպի արտադրանքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն ձեթի և ճարպի որակին ու անվտանգությանը ներկայացվող պարտադիր պահանջները, կբացառվեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից արտադրանքի ներմուծման խոչընդոտները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

հուլիսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման 2.1.2-րդ կետի տասնչորսերորդ պարբերություն

20.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Միջազգային սկզբունքներին և փորձին համապատասխան՝ կվերանայվեն սպանդի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2.1-ին ենթակետի իններորդ պարբերություն, «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետ

21.

«Անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ամբողջական և հստակ կսահմանվի մաքսային միասնական տարածքում անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2.1-ին ենթակետի ութերորդ պարբերություն,
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

22.

«Մրգային և բանջարեղենային հյութերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն մրգային և բանջարեղենային հյութերի որակին ու անվտանգությանը ներկայացվող պարտադիր պահանջները, կբացառվեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտադրանքի արտահանման խոչընդոտները, կավելանան արտադրության և արտահանման ծավալները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման 2.1.2-րդ կետի տասնչորսերորդ պարբերություն

23.

«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ներկայումս գործող օրենսդրությամբ չի կարգավորվում գյուղատնտեսական կոոպերատիվների հետ կապված մի շարք հարաբերություններ: Այն, մասնավորապես, վերաբերում է գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնական հասկացությունների իրավական հստակեցմանը, կոոպերատիվների միջազգային դաշինքի սկզբունքներին, կոոպերատիվների տեսակներին, կոոպերատիվների միությունների առանձնահատկություններին, կոոպերատիվի շահույթի և ավելցուկի գոյացմանն ու դրանց բաշխման հարաբերություններին, պետություն-կոոպերատիվ հարաբերություններին և այլն:
Նախագծի ընդունումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝
1) կբարելավվեն գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման օրենսդրական հիմքերը.
2) կհստակեցվեն գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները.
3) գյուղացիական տնտեսությունների արտադրական, մատակարարման, իրացման և այլ խնդիրների համատեղ լուծման արդյունքում կբարձրանա գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը.
4) կբարձրանա երկրի պարենային անվտանգության մակարդակը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

նոյեմբերի
2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2.1-ին ենթակետի
տասնութերորդ պարբերություն,
ՀՀ կառավարության
2010 թ. նոյեմբերի 4-ի
N 1476-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարություն», V գլուխ, 2-րդ մաս, 42-րդ կետ

24.

 «Հացահատիկի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն հացահատիկի որակային հատկանիշներին և անվտանգությանը ներկայացվող պարտադիր պահանջները, կբացառվեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ցորենի ներմուծման խոչընդոտները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման 2.1.2-րդ կետի տասնչորսերորդ պարբերություն

25.

«Մսի և մսամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվեն մսի և մսամթերքի որակին և անվտանգությանը ներկայացվող պարտադիր պահանջները, կբացառվեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտադրանքի արտահանման խոչընդոտները, կավելանան արտադրության և արտահանման ծավալները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման 2.1.2-րդ կետի տասնչորսերորդ պարբերություն

26.

«Կերի շղթայի օպերատորի գործունեության վերաբերյալ եզրակացություն տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կսահմանվի կերի շղթայում գործող օպերատորի գործունեության իրականացման համար պահանջվող եզրակացություն տալու կարգը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

դեկտեմբերի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2.1-ին ենթակետի տասնյոթերորդ պարբերություն,
«Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ,
ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 17-ի N 45 արձանագրային որոշման N 2 հավելվածի 9.1-ին կետ


Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

27.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան փոփոխություն` ավիացիայի ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման իրավական հիմքի ապահովման նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

մարտի 1-ին տասնօրյակ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.8.3-րդ ենթակետի իններորդ պարբերություն

28.

«Ստուգումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում են ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրում բոլոր տեսչական մարմիններում, ստուգումների իրականացման պարզ, թափանցիկ և կանխատեսելի ընթացակարգեր, ինչի արդյունքում բարենպաստ պայմաններ կապահովվեն գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2-րդ գլխի 2.2.1-ին կետ, «տեսչական բարեփոխումների իրականացումը» ոլորտն ամբողջությամբ

29.

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և առնչվող իրավական ակտերի նախագծերի փաթեթը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է վարչական վիճակագրության բարելավմանը, ծառայությունների որակի բարձրացմանը (դրանց նկատմամբ պարտադիր պահանջների ու կամավոր որակավորման պահանջների սահմանման, զբոսավարների և ուղեկցորդների գործունեության կանոնակարգման, զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային տրանսպորտային միջոցների, ռեստորանների կամավոր որակավորման միջոցով), ոլորտի շահագրգիռ կողմերի համագործակցության և ռեսուրսների օգտագործման առավել արդյունավետության ապահովմանը, օրենքով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ հսկողության մեխանիզմների և պատասխանատվության միջոցների բարելավմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

մայիսի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի
2.2.2-րդ կետի 2.2.2.5-րդ ենթակետ

30.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2016 թվականի ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրի իրականացման արդյունքում կտրամադրվի մինչև
5 դրամաշնորհ, տարեկան մինչև 3 անգամ կկազմակերպվեն ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ արտագնա հանդիպում-քննարկումներ (այդ թվում` մեկ բիզնես ինովացիոն ֆորում), կկազմակերպվի մեկ ցուցահանդես (նախատեսվում է առնվազն 24000 այցելու)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի ընդունմանը հաջորդող տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.4-րդ ենթակետի երկրորդ, երրորդ և վեցերորդ պարբերություններ

31.

«Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մինչև 300 տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում, առնվազն 3 ընկերությունների ներգրավում, շուրջ 20 թիմերի և ընկերությունների համար բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում և (կամ) միջոցառումների կազմակերպում, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ուսումնական լաբորատորիայի հիմնում, կրթական ծրագրերի իրականացում, մինչև 200 տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում, շուրջ 10 թիմերի և ընկերությունների համար բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում, հիմնանորոգված կենտրոնի բացում և գործարկում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի ընդունմանը հաջորդող տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.4-րդ ենթակետի չորրորդ, հինգերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ պարբերություններ

32.

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2016 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2016 թ. նախատեսվում է սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն (ուսուցողական աջակցություն) շուրջ 400 սկսնակ գործարարի, տեղական արտադրանքի արտահանմանն աջակցության և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովման ուղղությամբ աջակցություն շուրջ 250 ՓՄՁ-ի սուբյեկտի, գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն շուրջ 8000 ՓՄՁ-ի սուբյեկտի` ապահովելով 16000 աջակցության թվաքանակ, գործարար ուսուցողական (տեղեկատվական) աջակցություն շուրջ 350 ՓՄՁ-ի սուբյեկտի, վարկային երաշխավորությունների տրամադրում շուրջ 250 գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտի` նախապատվություն տալով կին գործարարներին, տեղական տնտեսական զարգացման ուղղությամբ մրցակցային առավելությունների գնահատում ՀՀ մի շարք համայնքներում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի
ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի ընդունմանը հաջորդող տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի
2.2.2-րդ կետի 2.2.2.3-րդ ենթակետի 1-ին, 3-10 պարբերություններ,
«Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված

33.

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2016 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովում՝ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» ինդեքսի բաղադրիչների ուղղությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի ընդունմանը հաջորդող տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի
2.2.1-ին կետի`
 «բարենպաստ գործարար միջավայրի ձևավորումը` որպես ներդրումների ներգրավման գրավական» ոլորտ, 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ պարբերություններ
 «Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավումը, վստահելի գործընկերոջ համբավի ամրապնդումը» ոլորտ, երրորդ պարբերություն

34.

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ»
2016 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2016 թ. ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում են Հայաստանում ժամանակակից և մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորում, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում, համայնքներում զբոսաշրջության զարգացում և զբոսաշրջային սեզոնի երկարաձգում (պետական աջակցությամբ մինչև 6 ավանդական փառատոների և տոնակատարությունների կազմակերպման ապահովում), միջազգային զբոսաշրջային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքը պատշաճ ներկայացնելը (առնվազն 4 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցության ապահովում):

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի ընդունմանը հաջորդող տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.5-րդ ենթակետի՝
 «Ինստիտուցիոնալ բարեփոխումներ» ոլորտ, առաջին պարբերություն
 «Ենթակառուցվածք-ների զարգացում, համաչափ տարածքային տնտեսական զարգացում» ոլորտն ամբողջությամբ
 «Մարքեթինգային քաղաքականության առավել ակտիվացում» ոլորտն ամբողջությամբ
 «Մարդկային ռեսուրսների զարգացում» ոլորտն ամբողջությամբ
 «Միջազգային համագործակցություն» ոլորտն ամբողջությամբ,
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետեր

35.

«Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2016 թ. ծրագրի իրականացմամբ ակնկալվում է նպաստել ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերական արտադրանքի կշռի և արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների աճին: Նպատակադրվում է խթանել հայրենական մրցունակ նոր արդյունաբերական արտադրատեսակների և արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտահանման ծավալների աճը, նպաստել արտահանման ապրանքային և աշխարհագրական դիվերսիֆիկացմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի ընդունմանը հաջորդող տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.2-րդ ենթակետի առաջին պարբերություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

36.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական կառավարչական հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ և շարժական գույքի օտարման գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

հունիսի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.1-ին կետի ութերորդ պարբերություն

37.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մասնավորեցվող պետական գույքի՝ շուկայական մեթոդով գնահատման գործընթացի հստակեցում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

հուլիսի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.5.1-ին կետի ութերորդ պարբերություն

38.

«Պետական անշարժ գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի տնօրինման պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

պետական անշարժ գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի հետագա տնօրինման գործընթացի կանոնակարգում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ քաղաքա-շինության նախարարություն

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.5.1-ին կետի ութերորդ պարբերություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

39.

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչներին նոր, հարմարավետ բնակարաններով ապահովում

ՀՀ կառավարությանն
առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչություն

 

հունիսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

Համաձայն 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1559-Ն որոշմամբ հաստատված «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2008-2012 թվականների Մաստեր Պլանի 7.3.1.3.2-րդ կետի

40.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

համապատասխանեցում ԵԿԱԿ-ի Դոկ.30 փաստաթղթով սահմանված անվտանգության չափորոշիչներին

ՀՀ կառավարությանն
առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչություն

 

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

համապատասխանեցում Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս /ԵԿԱԿ/ Դոկ. 30 փաստաթղթով սահմանված նոր չափորոշիչներին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

41.

«Ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև ծագած հարաբերություններում ծանուցման երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նախագծով կարգավորվում են օրենքներով, նորմատիվ իրավական այլ ակտերով կամ ֆինանսական կազմակերպության և հաճախորդի միջև կնքված պայմանագրով սահմանված դեպքերում ֆինանսական կազմակերպության կողմից իր հաճախորդին, ինչպես նաև ֆինանսական կազմակերպության ու հաճախորդի միջև ծագած հարաբերություններում ֆինանսական կազմակերպության հաճախորդին օրենքով նախատեսված սուբյեկտների կողմից պատշաճ ծանուցման կարգն ու պայմանները:

ՀՀ կենտրոնական բանկ

 

մարտի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

Արժույթի միջազգային հիմնադրամին ներկայացված Մտադրությունների մասին նամակի (Letter of Intent) 26-րդ մասից բխող պարտավորություն

42.

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նախագիծը նպատակ ունի կարգավորելու ֆինանսական կազմակերպությունների խմբերի նկատմամբ կոնսոլիդացված վերահսկողության կարգն ու պայմանները։

ՀՀ կենտրոնական բանկ

 

ապրիլի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

Համաշխարհային բանկի «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրից բխող պարտականություն

43.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նախագծերի հիմնական նպատակը հաջորդող գրավադրման, հաջորդող գրավի առարկայի իրացման, ինչպես նաև հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման և շրջանառության իրավական կարգավորումների կատարելագործումն ու առկա իրավական խոչընդոտների վերացումն է:

ՀՀ կենտրոնական բանկ

 

հունիսի
2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

 

44.

«Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հնարավորությունների բացահայտում և հայեցակարգային մոտեցումների մշակում

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2010 թ. նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետ,
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2.1-ին ենթակետի տասնութերորդ պարբերություն

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

45.

 «Մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ունենալ մեթոդաբանություն, որով մարզի մրցակցային առավելությունների հիման վրա կգնահատվի վերջինիս տնտեսական զարգացման ներուժը: Գնահատականների հիման վրա հնարավորություն կստեղծվի հետագայում իրականացնելու ավելի նպատակային զարգացման ծրագրեր:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

մարտի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2012 թ. փետրվարի 2-ի
N 135-Ն որոշման հավելվածի 5-րդ կետ

46.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կապահովվեն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների կատարելագործումը և որակի բարձրացումը, տեղեկության ստացման համար ծախսվող ժամանակի կրճատումը, պետական պաշտոնյաների հետ քաղաքացիների շփման նվազեցումը։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

մարտի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. հունվարի 30-ի
N 4 արձանագրության
24-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետ

47.

«Տեղական տուրքերի և վճարների հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայեցակարգի ընդունման արդյունքում ակնկալվում են հստակորեն սահմանել և տարանջատել «տեղական տուրքեր» և «տեղական վճարներ» հասկացությունները, վեր հանել տեղական տուրքերի և վճարների հետ կապված ՀՀ օրենսդրության մեջ առկա թերությունները և բացերը, միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի ու վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելիս և հստակեցնել ՏԻՄ-երի լիազորություններն այդ հարցում:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

մայիսի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.5.2-րդ կետի երրորդ պարբերություն

48.

 «Քաղաքացիական պաշտպանության ոլորտի կառավարման մարմինների միջև փոխգործողությունների պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ռազմական դրության և արտակարգ իրավիճակների ժամանակ կառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ուժերի միջև փոխգործողությունների կազմակերպում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

 մայիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2012 թ. մայիսի 24-ի
N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 14-րդ կետ

49.

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Օրենքի ընդունմամբ կհստակեցվի արտաքին գովազդը կանոնակարգող օրենսդրության նկատմամբ համայնքի ղեկավարի վերահսկողության մեխանիզմը, ինչպես նաև հնարավոր կլինի անձանց ենթարկել պատասխանատվության՝ գովազդի մասին օրենսդրության խախտման դեպքում, ինչի արդյունքում կավելանան համայնքի բյուջետային եկամուտները:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

հունիսի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.2-րդ կետի երրորդ պարբերություն

50.

 «Քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Քաղաքացիական պաշտպա-նության ինժեներատեխնիկա-կան և շինարարական նորմերին և կանոններին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված հարաբերություն-ների կարգավորում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության
2012 թ. մայիսի 24-ի
N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի
15-րդ կետ

51.

Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 5-րդ համաժողովի նախապատրաստման ու անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցություն՝ ոլորտում գործող բոլոր դերակա-տարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների մասին տեղեկատվության փոխանակման միջոցով

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.2-րդ կետի երրորդ պարբերություն

52.

 «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Օրենքի ընդունման արդյունքում ակնկալվում է միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելիս և հստակեցնել ՏԻՄ-երի լիազորություններն այդ հարցում:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.2-րդ կետի երրորդ պարբերություն

53.

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի 2016-2019 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմաններն ու բնակչության կենսապայմանները:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.7-րդ կետի վեցերորդ պարբերություն

54.

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 2016-2019 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմաններն ու բնակչության կենսապայմանները:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.7-րդ կետի վեցերորդ պարբերություն

55.

«Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման միասնական կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կապահովվեն ՀՀ արխիվային հավաքածուի փաստաթղթերի, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերի, համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նկատմամբ առավել արդյունավետ ձևերի ու մեթոդների ներդրումը և օգտագործումը, այդ փաստաթղթերի երաշխավորված և անվտանգ պահպանության ապահովումը։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. հունվարի 30-ի
N 4 արձանագրության
24-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի
2-րդ ենթակետ

56.

«Էլեկտրոնային փաստա-թղթաշրջանառության միասնական համակարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի կանոնակարգել ՀՀ էլեկտրոնային փաստաթղթա-շրջանառության կազմակերպումը, դրանց հաշվառումը և պահպանումը, էլեկտրոնային փաստաթղթերի արխիվի ստեղծումը, որը ներառում է այդ փաստաթղթերի ստեղծումից մինչև դրանց օգտագործումը՝ հաշվառման, նկարագրման և որոնողական համակարգի ստեղծման միջոցով:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. հունվարի 30-ի
N 4 արձանագրության
24-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի
5-րդ ենթակետ

57.

«Համայնքների խոշորացման պիլոտային փնջերում տեղական հանրաքվեներ նշանակելու, անցկացնելու և հանրաքվեների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ խոշորացվող համայնքների պիլոտային փնջերում կստեղծվեն տեղական հանրաքվեների անցկացման իրավական հիմքեր։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ Սահմանադրության 110-րդ հոդված,
ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.2-րդ կետ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

58.

«Սևանա լճի էկոհամա-
կարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և
օգտագործման միջոցառումների
2016 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների իրականացման ապահովում, այդ թվում` Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության, հիդրոկենսաբանական, հիդրոօդերևութաբանական, ինժեներաերկրաբանական մոնիթորինգի իրականացման, ջրածածկման ենթակա տարածքներում անտառամաքրման, աղբավայրերի բարեկարգման և անխափան աղբաթափման, արժեքավոր ու հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության, «Սևան» ԱՊ-ի գիտական ուսումնասիրությունների և անտառատնտեսական աշխատանքների, ինչպես նաև այլ միջոցառումների իրականացման ապահովում

ՀՀ բնապահպանության
նախարարություն

 

սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

«Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ
հոդվածի 4-րդ մաս,
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.4-րդ կետի յոթերորդ պարբերություն

59.

 «Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ջրավազանային կառավարման պլանի մշակումը և կազմումը նպատակաուղղված
է հավասարակշռելու ջրօգտագործողների՝ ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության փոխկապակցված փոխհարաբերությունները: Պլանի մշակումը նպաստելու է ջրային ռեսուրսի արդյունավետ կառավարմանը և պահպանմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսի խնայողությանը, ջրի ազգային ու ռազմավարական պաշարների պահպանմանը և ավելացմանը:

ՀՀ բնապահպանության
նախարարություն

 

դեկտեմբերի
2-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե` ծրագրային ֆինանսավորում

ՀՀ ջրային օրենսգիրք, «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենք,
ՀՀ վարչապետի 2003 թ. հունվարի 10-ի N 5-Ն որոշում,
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.4-րդ կետի երրորդ պարբերություն

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

60.

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Օրենքի ընդունմամբ առաջարկվում է վերականգնել Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ շինարարների միություն

մարտի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-ին հոդված

61.

 «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներակայացնելը

Փոփոխությունները նպատակաուղղվելու են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ՀՀ համայնքներն ապահովելու ժամկետը երկարաձգելուն, ինչպես նաև գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի մշակման գործընթացի օպտիմալացմանը` ՀՀ գյուղական համայնքների որոշակի խմբերի տարածական զարգացման խնդիրները մեկ ընդհանուր փաստաթղթի շրջանակներում ամփոփելու միջոցով (կախված տարաբնակեցման համակարգում դրանց ունեցած դերից ու նշանակությունից և քաղաքաշինական իրադրության առանձնահատկություններից։

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման 2.2.6-րդ կետի հինգերորդ պարբերություն, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-ին հոդված,
ՀՀ կառավարության 2009 թ. սեպտեմբերի 3-ի նիստի N 36 արձանագրային որոշմամբ հաստատված հայեցակարգի 8-րդ բաժնի 38-րդ և 39-րդ կետեր

62.

 «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ օրենքի ընդունմամբ սահմանվելու են ՀՀ տարածքում ճարտարապետական գործունեությունը կառավարելու և ճարտարապետների մասնագիտական գործունեության համակարգման հիմունքները:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ ճարտարապետների միավորում

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-ին հոդված

63.

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման ու շահագործման բնագավառում առկա խնդիրների կարգավորում, ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

նոյեմբերի 
 3-րդ տասնօրյակ

 Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշում, 2.2.6-րդ կետ (8-րդ պարբերություն)
 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 38 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման 5-ամյա ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկի 1.1-ին կետ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

64.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի՝ 2015 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2015 թվականի կադաստրային գների (արժեքների) և կադաստրային զուտ եկամտի չափերի սահմանում

ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

մարտի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մաս

65.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) հաստատում

ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2000 թ. հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

66.

«Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպա-նության նկատմամբ պահանջների սահմանումը՝ անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

Ատոմային էներգիայի միջազգային գործա-կալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտներ՝«Ռա-դիոակտիվ աղբյուրների պահպանությունը (srcurity), N 11, «Ռադիոակտիվ նյութերի պահպանությունը փոխադրման ժամանակ» N 14,
ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.4-րդ կետի տասներեքերորդ պարբերություն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

67.

«Ոռոգման նպատակով 2015 թվականին Սևանա լճից ջրառի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակի ոռոգման ջրով ապահովում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ բնապահպանության նախարարություն

մայիսի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով հաստատված տարեկան և համալիր ծրագրի 6.1-ին կետ

   

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

68.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահված քաղաքականության արդյունավետ իրականացում՝ պարբերաբար կատարելագործվող միջազգային չափորոշիչներին համապատասխան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

փետրվարի
2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.6.3-րդ ենթակետի
չորրորդ պարբերություն

69.

«Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպություններ գույքով ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հանրապետության մարզադպրոցների, մարզական քոլեջների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական հասարակական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդում, ժամանակակից մարզագույքով և մարզասարքերով ապահովում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

փետրվարի
2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.6.3-րդ ենթակետի յոթերորդ պարբերություն

70.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի
1-ի N 1428-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մանուկների և պատանիների՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների նվազագույն չափորոշիչների հստակեցում, նոր դրույթների ընդգրկում իրավական դաշտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

մարտի 2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.6.3-րդ ենթակետի յոթերորդ պարբերություն

71.

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի ու հավելավճարների վճարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի սոցիալական վիճակի բարելավում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ապրիլի 2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.6.3-րդ ենթակետի յոթերորդ պարբերություն

72.

«Երիտասարդական աշխատողի ինստիտուտի կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

երիտասարդական աշխատանքի խթանում, երիտասարդական աշխատողի կարողությունների, հմտությունների զարգացում, որակավորման բարձրացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.6.2-րդ ենթակետի երրորդ և հինգերորդ պարբերություններ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

73.

«Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մինչև 1100 սփյուռքահայ 13-18 տարեկան պատանիների և աղջիկների երկշաբաթյա այցելություն Հայաստան, նրանց հյուրընկալում հայաստանյան ընտանիքներում, սփյուռքահայ երիտասարդների համար Հայաստանի պատմաճարտարապետական վայրեր 6-օրյա ճանաչողական շրջայցերի կազմակերպում, մասնակիցների և մինչև 200 հյուրընկալող հայաստանցի պատանիների ու երիտասարդների 4-օրյա հանգստի կազմակերպում «Արի տուն» ճամբարում

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ


ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

մարտի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2.1.3-րդ կետի իններորդ պարբերություն

74.

«Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Սփյուռք» ամառային դպրոցի գործունեության ապահովում 6 ուղղություններով` սփյուռքի տարբեր համայնքներից մինչև 250 անձի մասնակցությամբ՝
1) հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ՝ չորս շաբաթ տևողությամբ.
2) սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում՝ երեք շաբաթ տևողությամբ.
3) լրագրողների ամառային դպրոց՝ երկշաբաթյա տևողությամբ.
4) երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց՝ երկշաբաթյա տևողությամբ.
5) սփյուռքի հայկական համայնքային գործի կազմակերպիչների, համայնքային կառույցների ներկայացուցիչների դասընթաց՝ երկշաբաթյա տևողությամբ.
6) ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց՝ երկշաբաթյա տևողությամբ։

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ
(համաձայնությամբ)

մարտի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.1.3-րդ կետի տասնմեկերորդ պարբերություն

75.

 «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

փառատոնի ծրագրի, դրանից բխող մշակութային միջոցառումների իրականացում, մինչև
300 մարդու (անհատ կատարողներ, երգչախմբեր) մասնակցություն սփյուռքից, Հայաստանից, Արցախից

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ապրիլի 2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2.1.3-րդ կետի տասներկուերորդ պարբերություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

76.

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հղիության արհեստական, այդ թվում՝ սեռով պայմանավորված ընդհատումների նվազեցում և կանխարգելում` օրենսդրական լրացուցիչ կարգավորումների ու մեխանիզմների սահմանման միջոցով (սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքի սահմանում, հղիության արհեստական ընդհատման հետևանքների վերաբերյալ բուժաշխատողի կողմից կնոջն իրազեկելու պարտադիր պահանջի սահմանում)

ՀՀ առողջապահության նախարարություն

 

մարտի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. փետրվարի
27-ի N 303-Ն որոշման հավելվածի 5-րդ կետ

77.

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրացման և իրավական պաշտպանության մեխանիզմների վերանայում և կատարելագործում` սահմանելով դրույթներ նրանց իրավունքների ցանկի, ինչպես նաև դատահոգեբուժական փորձաքննություններին ներկայացվող ընդհանուր պահանջների, ոչ հոժարակամ հոսպիտալացված անձանց բուժումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն ներկայացնելու ժամկետների վերաբերյալ

ՀՀ առողջապահության
նախարարություն

 

սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի նիստի N 15 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 2 հավելվածի 1.1-ին կետ

78.

«Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հանրային առողջության պահպանման ընդհանուր օրենսդրական պահանջների սահմանման միջոցով վարակիչ հիվանդությունների իմունականխարգելման, վերահսկման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման գործընթացի կարգավորում, հիվանդությունների միջազգային տարածման կանխարգելում և ՀՀ տարածքի սանիտարական պաշտպանության ապահովում, Հայաստանի Հանրապետությունում մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության նվազեցում կամ բացառում, քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելում

ՀՀ առողջապահության
նախարարություն

 

նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետ, «Հանրային առողջապահական ծառայությունների հզորացում» ոլորտ, առաջին պարբերություն

79.

«Առողջապահական համակարգի կառավարման բարելավման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

առողջապահական համակարգի մարդկային, նյութական, ֆինանսական ռեսուրսների առավել նպատակային և թիրախային օգտագործում, առողջապահական ծառայությունների որակի ու դրա կառավարման արդյունավետության, ինչպես նաև բնակչության՝ այդ ծառայություններից գոհունակության մակարդակի բարձրացում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

նոյեմբերի 1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետ, «Բժշկական օգնության կազմակերպման որակ» ոլորտ, հինգերորդ պարբերություն

80.

«Հայաստանի Հանրապետության բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մահացության և հաշմանդամության ցուցանիշների նվազեցում` շտապ օգնության որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման եղանակով, շտապ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող մի շարք վիճակների դեպքերում շտապ օգնության ծառայության արագ և որակյալ արձագանքում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

նոյեմբերի 2-րդ
տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 

81.

«Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

բնակչության առողջության ցուցանիշների բարելավում, ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացած հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

նոյեմբերի
2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետ, «Հանրային առողջապահական ծառայությունների հզորացում» ոլորտ, երկրորդ պարբերություն

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

82.

«Նախադպրոցական կրթության զարգացման 2016-2025 թվականների ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

հոկտեմբերի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ գլխի 7.1-ին բաժնի 109-րդ կետ,
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.3-րդ կետի երրորդ պարբերություն

83.

«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կրթության կայուն զարգացման գերակա և ծրագրային ուղղությունների, ռազմավարության և նպատակային ցուցանիշների սահմանում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

նոյեմբերի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Հայաստանի Հանրապետության կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մաս

84.

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

համապատասխանեցում մասնագիտական կրթության և ուսուցման որակավորումների ազգային շրջանակի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակված կրթական միջազգային բաղադրիչներին

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետեր

85.

«Ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման մեխանիզմների վերանայում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մաս և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ

86.

«Դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման մեխանիզմների վերանայում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մաս և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

87.

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրա- պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հուշարձանների պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, ամրակայման, նորոգման, օգտագործման, փոփոխման, տեղափոխման, հանրահռչակման հարաբերությունների կարգավորում, իրավական դաշտի ամբողջականացում` համապատասխանեցում միջազգային կոնվենցիաների պահանջներին

ՀՀ մշակույթի նախարարություն

 

հուլիսի 2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.5-րդ կետ, «մշակութային ժառանգության պահպանություն և ազգային ավանդույթ-ների վերարտադրում» ուղղություն, առաջին պարբերություն

88.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

նորահայտ հուշարձանների ուսումնասիրում, պահպանություն, պետական ցուցակներում ընդգրկում, հուշարձանների կարգավիճակի և հասցեների ճշտում, պետական ցուցակից գոյություն չունեցող հուշարձանների հանում,
պահպանական գոտիների կազմում, նորահայտ հուշարձանների հանրահռչակում

ՀՀ մշակույթի նախարարություն

 

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ
ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.5-րդ կետ, «մշակութային ժառանգության պահպանություն և ազգային ավանդույթների վերարտադրում» ուղղություն, առաջին պարբերություն,
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 12-14-րդ հոդվածներ,
ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի N 438 որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

89.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

նպաստների նշանակման և վճարման բնականոն ընթացքի ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

հունվարի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի վեցերրորդ պարբերություն

90.

 «Սոցիալական համագործակցության ռազմավարական ուղղություններին և կազմակերպման ձևերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացում` տարածքային մարմինների, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ՏԻՄ-երի և ՀԿ-ների համագործակցության մեխանիզմների բարելավմամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ապրիլի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի 10-12-րդ պարբերություններ,
ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 26-ի N 952-Ն որոշման N 1 հավելվածի 35-րդ կետ

91.

«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

իրավակիրառական պրակտիկայի ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծում, մասնավորապես, սեզոնային զբաղվածության ծրագրում ընդգրկվող շահառուների կարգավիճակի հստակեցում, հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար քվոտայի պահանջի հստակեցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

օգոստոսի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի իններորդ պարբերություն

92.

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված դրույթների ապահովում, մասնավորապես`
1) աշխատող աղքատների թվի կրճատում.
2) բնակչության եկամուտների աճի ապահովում` բաշխման առավել արդար մեխանիզմների կիրառմամբ.
3) միջազգային պայմանագրերով նախատեսված` նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմների հետևողական ներդրում և կիրառման ապահովում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 1-ին գլխի երրորդ պարբերություն, 2.4.1-ին կետի չորրորդ պարբերություն

ՀՀ 2015-2017 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր, 4-րդ գլուխ, 4.5-րդ կետ

93.

«Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին մշակութային և մարզական շինությունների հարմարեցման կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համարժեք՝ մշակութային և մարզական շինություններում մատչելի պայմաններ ստեղծելու գործընթացի կանոնակարգում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի քսաներորդ պարբերություն

94.

 «Բնակչության սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովմանն ուղղված միջգերատեսչական համագործակցության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

միջգերատեսչական
համագործակցության ապահովում` տեղական մակարդակում, սոցիալական պաշտպանության, առողջապահական, կրթական կազմակերպությունների, ոստիկանության տեղամասային տեսուչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր հատվածի միջև

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման
հավելվածի 2.4.1-ին կետի տասնմեկերորդ պարբերություն

95.

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման գործընթացի կանոնակարգում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման
հավելվածի 2.4.1-ին կետի տասնութերորդ պարբերություն

96.

«Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման, դրանց իրականացման ու արդյունավետության գնահատման հետ կապված հարաբերությունների կանոնակարգում, վերականգնողական անհատական ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման
հավելվածի 2.4.1-ին կետի քսաներկուերորդ
պարբերություն

97.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

իրավակիրառական պրակտիկայի ընթացքում ծագած խնդիրների լուծում, մասնավորապես, ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված կարգերում սահմանված ժամկետների հստակեցում, նպատակային սոցիալական վճարներ կատարելու մասին կամ դրանց վճարները հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտավորություն նախատեսող դրույթների սահմանում,
Փոքր ձեռնարկատիրական գործունեությանն աջակցության ծրագրի շրջանակներում աջակցության տրամադրման ուղղությունների ավելացում, մի շարք ծրագրերում սեզոնային բնույթի աշխատանքների տեղավորման հնարավորության ընձեռում և այլն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի իններորդ պարբերություն

98.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

 

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի քսանհինգերորդ պարբերություն

 

99.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

առանց ծնողական խնամքի մնացած երեխայի՝ ընտանիքում խնամքի կազմակերպման ապահովումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների
նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի քսաներեքերորդ պարբերություն

100.

«Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ուղեգրման և ընդունելության կարգերը, մեխանիզմներն ու չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մանկատուն, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, ցերեկային կենտրոն և երեխայի աջակցության կենտրոն երեխաների ուղեգրման հստակ մեխանիզմների և չափանիշների ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի քսաներեքերորդ պարբերություն

101.

«Երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների բեռնաթափման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հաստատությունների բեռնաթափման մեխանիզմների սահմանում և երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների բեռնաթափման միջոցառումների ցանկի հաստատում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների
նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի քսաներեքերորդ պարբերություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

102.

«Հանրային ռեգիստրների վարման միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին»
ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ֆիզիկական և իրավաբանա-կան անձանց մեկ պատու-հանի սկզբունքով կենտրոնացված ծառայությունների մատուցում՝ համապատաս-խան ծրագրային ապահով-ման միջոցով, որը հնարա-վորություն կտա միասնական միջերեսի միջոցով միանալ և տեղեկատվություն փոխանակել գործող տվյալների բազաների հետ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

մարտի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրության N 2 հավելվածի 8.5-րդ կետ,
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի 511-Ա որոշման հավելվածի 2.5.1-ին կետ

103.

«Հայաստանի Հանրապետության պրոբացիոն ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարության կազմում գործող պրոբացիոն ծառայություն, որն իրականացնելու է ազատազրկման հետ չկապված պատժատեսակների կատարումը, պատիժը պայմանականորեն չկիրառելիս և պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելիս՝ վերահսկողությունը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրության N 1 հավելվածի 2.3-րդ կետ,
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի 511-Ա որոշման հավելվածի 2.3-րդ գլուխ

104.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով մասնավոր իրավահարաբերությունների ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցում

ՀՀ արդարադատության նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրության N 2 հավելվածի 4.1-ին կետ

105.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Գործող օրենսգիրքն ընդունվել է 1986 թվականին: Ներկայումս վարչական պատասխանատվություն է սահմանվում 50-ից ավելի նորմատիվ իրավական ակտերով:
Օրենքի նախագծի նպատակն է մեկ միասնական օրենսգրքով համապարփակ կերպով նախատեսել բոլոր վարչական իրավախախտումները, իսկ այլ օրենքներից համապա-տասխանաբար հանել ներկայումս առկա վարչական իրավախախտման դեպքերը: Բացի դրանից՝ օրենքի նախագծով պետք է վերանայվեն սահմանված պատասխանատվության միջոցները՝ ելնելով արարքի և դրա համար նախատեսված պատասխանատվության համաչափության սկզբունքից: Օրենքի նախագծով պետք է իրականացնել որոշ արարքների ապաքրեականացում և դրանք նախատեսել վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքում՝ որպես զանցանք: Դրա հետ միաժամանակ օրենքի նախագծով որոշ արարքների համար ներկայումս նախատեսված վարչական պատասխանատվությունն ընդհանրապես պետք է հանվի:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրության N 2 հավելվածի 3.6-րդ կետ

106.

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

անվճար իրավաբանական օգնության տրամադրման չափանիշներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի գնահատել անձի գույքային դրությունը անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային մեխանիզմներ

ՀՀ արդարադատության
նախարարություն

ՀՀ փաստաբանների պալատ
(համաձայնությամբ)

նոյեմբերի 1-ին տասնօրյակ

 

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրու-թյան N 2 հավելվածի 6.1-ին կետ,
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի 511-Ա որոշման հավելվածի 2.3-րդ գլուխ

107.

«Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական որակյալ կրթություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

նոյեմբերի 1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրության N 2 հավելվածի 9.2.3-րդ կետ

108.

«Իրավաբանական կրթության բարեփոխման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական որակյալ կրթություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրության N 2 հավելվածի 9.2.2-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

109.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսա-րանների ներքին կանոնակարգը սահմանող դրույթների վերանայում, ձերբակալված կամ կալանքի ձևով պատժի դատապարտված զինծառայողների իրավունք-ների և պարտականություն-ների, կարգապահական մեկուսարաններում նրանց պահելու պայմանների հստակեցում

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

հունիսի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.1.1-ին կետի տասներեքերորդ պարբերության պահանջների կատարման ապահովում

110.

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության խնդիրների և գործառույթների հստակեցում` կարգապահական վաշտերում, կարգապահական գումարտակում և կարգապահական մեկուսարաններում համապատասխան գործունեության իրականացման ուղղությամբ, ռազմական ոստիկանության համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողների գործառնական պարտականությունների, մասնագիտական գործունեությանը և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների հետ կապված հարաբերու-թյունների կարգավորում

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի
 N 511-Ա որոշման հավելվածի 2.1.1-ին կետի տասներկուերորդ և տասներեքերորդ պարբերությունների պահանջների կատարման ապահովում

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

111.

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

վարչական պատասխանատվության հիմքով Հայաստանի Հանրապետություն մուտքի մերժման հստակեցում, մուտքի վիզայի հասկացության և ընթացակարգերի հստակեցում, կամայական որոշումների սահմանափակում և խտրականության վերացում, կացության կարգավիճակների տեսակների և հիմքերի համապատասխանեցում միջազգային չափանիշներին, Հայաստանի Հանրապետությունից արտաքսման մեխանիզմի հստակեցում, կամավոր վերադարձի գործընթացի հստակեցում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն

սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կառավարության
2014 թ. հուլիսի 17-ի
N 769-Ն որոշում

112.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունների կանոնակարգում, Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերություններում առկա օրենսդրական բացերի լրացում ու հասկացությունների վերացում

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն

նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի
9-րդ հոդվածի 4-րդ մաս

(հավելվածը փոփ. 14.05.15 N 505-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

հունվարի 15-ի N 111-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Պատասխանատու մարմինը

Գերակա խնդիրները

Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերը

Հղումը

1

2

3

4

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

1. Տարածաշրջանային ինտեգրացում

- Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքների իրականացում

- Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի մեկնարկ. խորհրդատուի ընտրության մրցութային գործընթացի կազմակերպում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.1-ին ենթակետի յոթերորդ պարբերություն

 

2. Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների իրականացում

- «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի և «Ռուսատոմ Սերվիս» ՓԲԸ-ի միջև «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների զննման և մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքների իրականացման մասին» պայմանագրի ստորագրման կազմակերպում

- Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների զննման և մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8-րդ կետի 2.2.8.1-ին ենթակետի ութերորդ պարբերություն

ՀՀ կառավարության 2013 թ. մարտի 27-ի N 12 արձանագրային որոշման 11-րդ կետ

ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 19-ի N 461-Ն որոշում

 

3. Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակում երկրաջերմային ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացում

- Քարքարի երկրաջերմային տեղանքում առաջնային էներգակրի պարամետրերի որոշման համար հորատանցքերի հորատման նախապատրաստական աշխատանքների կատարման համակարգում՝ ըստ ընդունված ժամանակացույցի

- Քարքարի երկրաջերմային ծրագրի մշակման և կազմման ժամանակահատվածում հսկողություն

ՀՀ կառավարության 2014 թ. հուլիսի 31-ի N 836-Ն որոշման հավելվածի 9-րդ կետ

ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 16-ի N 818-Ն որոշման 3-րդ կետ

 

4. ARM WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգի 100 տոկոս ներդնում

- ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված ընդերքի տեղամասերի կոորդինատային համակարգի համապատասխանեցում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգին

- ընդերքօգտագործման իրավունքների տրամադրում ARM WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգով

Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 34-րդ, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 53-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

ՀՀ կառավարության 2002 թ. մարտի 11-ի N 225 որոշում

ՀՀ ֆինանսների նախարարություն

5. Հարկային հսկողության մեխանիզմների կատարելագործում

- հարկային հսկողության բոլոր ձևերի իրականացման նպատակով ռիսկերի կառավարման համակարգի ներդրում

- կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների արդիականացված համակարգի ներդրում

- տնտեսության բոլոր ոլորտներում գործարքների համատարած փաստաթղթավորման ապահովում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.3-րդ կետի երրորդ պարբերության (հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը՝ ռիսկայնության գնահատման համակարգի թափանցիկության բարձրացմամբ, ռիսկային տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ տարբերակված մոտեցումների կիրառմամբ) դրույթի կատարման ապահովում

6. Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարունակում

- բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) կազմման հետ կապված խորհրդատվության տրամադրում համապատասխան գերատեսչություններին

- 15 գերատեսչության կողմից յուրաքանչյուրը 1-ական բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) ներկայացում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.4-րդ կետի ութերորդ պարբերության կատարման ապահովում

 

7. Եվրասիական տնտեսական միությանն
անդամակցությամբ պայմանավորված`
Հայաստանի Հանրապետության մաքսային հարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական կարգավորումների համապատասխանեցում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությանը

- «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ենթաօրենսդրական իրավական ակտերով կարգավորման ենթակա հարցերի առանձնացում և գույքագրում

- օրենսդրական նախագծերի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.3-րդ կետ

ՀՀ վարչապետի 2009 թ. սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշման հավելվածի 2-րդ բաժնի 5-րդ կետի 8-րդ ենթակետ

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

8. ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացում

ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 30-ի N 948-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան հանրապետությունում թվային վերգետնյա հեռուստահեռարձակման ցանցի կառուցում, կարգաբերում և գործարկում, ինչպես նաև տարածքների համապատասխանեցում թվային համակարգերի ներդրման և շահագործման տեխնիկական պահանջներին

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.4-րդ ենթակետի երկրորդ պարբերություն և ՀՀ կառավարության 2013 թ. հունիսի 20-ի նիստի N 24 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշում

9. Հեռահաղորդակցության
ոլորտում ծառայությունների աշխարհագրության ընդլայնում և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովում, մասնավորապես, ՀՀ տարածքում համացանցի օգտագործման հնարավորությունից օգտվողների մակարդակի աճ՝ առնվազն 5 տոկոսով

Համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ ինտերնետային ցանցի, այդ թվում՝ 4-րդ սերնդի էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ընդլայնում, որի արդյունքում ՀՀ տարածքում համացանցի օգտագործման հնարավորությունից օգտվողների մակարդակը կաճի առնվազն 5 տոկոսով:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.4-րդ ենթակետի առաջին պարբերություն

10. Հյուսիս-հարավ ճանապարհային  միջանցքի ներդրումային ծրագրի շարունակություն

Տրանշ 1-ի (Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ) ավարտ

Տրանշ 2 (Աշտարակ- Թալին) շինարարական աշխատանքների կատարման շարունակություն

Տրանշ 3 (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների մեկնարկ

Տրանշ 4 (Քաջարան-Ագարակ) մոտ 304 կմ ճանապարհահատվածի նախնական նախագծման և նշված հատվածից մոտ 60 կմ հատվածի վերջնական նախագծման աշխատանքների շարունակություն

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.3-րդ ենթակետի երրորդ պարբերություն

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

11. Գյուղատնտեսական կենդանիների տոհմամթերատու հատկանիշների կատարելագործմանն ուղղված լայնածավալ տոհմասելեկցիոն գործընթացի շարունակականության ապահովում

- տեղական վերարտադրության տոհմային երինջների ձեռքբերում և գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրում, զուգահեռ արտերկրից տոհմային երինջների ներկրում

- կովերի արհեստական սերմնավորման ծավալների ընդլայնում մինչև 20 հազարի

- ներկրված և տեղական վերարտադրությունից ստացված կենդանիներից տարեկան լրացուցիչ 350-400 գլուխ բարձրարժեք սերնդի ստացում և գյուղացիական տնտեսությունների նախիրների համալրում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2.1-ին ենթակետի յոթերորդ պարբերություն

  12. Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության վիճակի բարելավում

- գյուղատնտեսական հողատեսքերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացում, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացում շուրջ 10 հազար հեկտարով

- գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնապահովության ծրագրի իրականացում, հացահատիկային և կերային մշակաբույսերի նկատմամբ ՀՀ մարզերի պահանջարկի ապահովում

- գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի (1-2%) և կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների (4-5%) աճի ապահովում

- արդյունագործական ձկնաբուծության խթանում և ձկան արտադրության ծավալների ավելացում (15-20%)` ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ

- գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում գյուղատնտեսական ուղղվածության շուրջ 30 կոոպերատիվի ձևավորում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2.1-ին ենթակետի չորրորդ, յոթերորդ, տասներորդ, տասնութերորդ պարբերություններ

  13. Անասնապահության մասնագիտացում ունեցող գյուղական համայնքներին աջակցության ընդլայնում

-հեռագնա արոտների անցանելիության ապահովմանը, ջրարբիացմանը, արոտների վերականգնմանն ուղղված միջոցառումների շարունակում

-համայնքներում արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների ձևավորում և ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Կոոպերատիվներին կտրամադրվի 150 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 25-ը անվավոր տրակտոր:

-ՀՀ մարզերում համապատասխան սարքավորումներով հագեցված անասնաբուժական սպասարկման 2 կենտրոնի հիմնում

-տոհմային և անասնաբուժական աշխատանքների բարելավման միջոցառումների շարունակում

- իրականացվող միջոցառումներում նոր մարզերի (ՀՀ Կոտայքի և ՀՀ Վայոց ձորի) ընդգրկում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2.1-ին ենթակետի տասնմեկերորդ պարբերություն

 

14. Ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգային ծրագրի իրականացում

- ձկան մեջ մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգային պլանի կազմում

- մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգային պլանի կազմում

- սահմանված կարգով նմուշառում և նմուշների ներկայացում լաբորատոր փորձաքննության

- մնացորդային նյութերի բացահայտման և հաստատման լաբորատոր հետազոտությունների իրականացում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2.1-ին ենթակետի տասներորդ և տասնյոթերորդ պարբերություններ
«2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննությունների ծրագիրը հաստատելու մասին» միջնաժամկետ ծախսային ծրագիր

 

15. Բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման ծրագրի իրականացում, բուսասանիտարական հաշվառում

- բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման, նույնականացման և լաբորատոր փորձաքննության մակարդակի բարձացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարական մասնագետների ուսուցում

- գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառում

- բուսասանիտարական հսկողության կազմակերպման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման նպատակով բուսասանիտարիայի բնագավառում հաշվառման ենթակա տվյալների հավաքագրում, դասակարգում, պահպանում, բազայի ստեղծում և վարում

«2015-2017 թվականների բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցություն» միջնաժամկետ ծախսային ծրագիր

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

16. Տնտեսության մրցունակության բարձրացման կարողությունների և հնարավորությունների զարգացում

 արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերի իրականացում

 «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» 2015 թվականի ծրագրի իրականացում

 «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և առնչվող ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մշակում և ներկայացում

 «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագրի իրականացում

 քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների վերանայում

 արտահանման շուկաներ մուտքի հնարավորությունների ընդլայնում

 որակի ենթակառուցվածքների բարելավում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի`

 2.1.2-րդ կետի տասնչորսերորդ և տասնվեցերորդ պարբերություններ

 2.2.1-ին կետի որակի ազգային ենթակառուցվածքի զարգացման ոլորտն ամբողջությամբ

 2.2.2-րդ կետի`

- 2.2.2.2-րդ ենթակետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ պարբերություններ

- 2.2.2.4-րդ ենթակետի 1-6-րդ պարբերություններ

- 2.2.2.5-րդ ենթակետ

 2.2.3-րդ կետի 1-9-րդ պարբերություններ

 2.2.8-րդ կետի 2.2.8.3-րդ ենթակետի 9-15-րդ պարբերություններ

17. Գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակում և ՓՄՁ-ին զարգացման աջակցության ընդլայնում

 Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2015 թվականի ծրագրի իրագործում

 տեսչական բարեփոխումների իրականացում՝ տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգին և գործողությունների ծրագրին համահունչ

 ՓՄՁ-ին պետական աջակցության 2015 թվականի ծրագրի իրականացում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի`
2.2.1-ին կետի`

 բարենպաստ գործարար միջավայրի ձևավորումը` որպես ներդրումների ներգրավման գրավական ոլորտի առաջին, երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններ

 Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավումը, վստահելի գործընկերոջ համբավի ամրապնդումը ոլորտի երրորդ պարբերություն

 տեսչական բարեփոխումների իրականացումը ոլորտն ամբողջությամբ

 2.2.2-րդ կետի 2.2.2.3-րդ ենթակետի առաջին և 3-10-րդ պարբերություններ

18. Տնտեսության ինովացիոն զարգացման հիմքերի ամրապնդում

 տնտեսության ինովացիոն զարգացման հայեցակարգային հիմնադրույթների ամրագրում

 ինովացիոն ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացմանն աջակցություն

 Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2015 թվականի ծրագրի իրականացում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.2-րդ կետի 2.2.2.4-րդ ենթակետի`

 4-5-րդ և 7-9-րդ պարբերություններ

 Մտավոր սեփականության պաշտպանությունը և ազգային ինովացիոն համակարգի զարգացումը ոլորտի երկրորդ և 4-6-րդ պարբերություններ

 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

19. Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) ուժի մեջ մտած «Թռիչքների անվտանգության կառավարում» N 19 հավելվածին համապատասխան` Թռիչքների անվտանգության պետական ծրագրի մշակում և հաստատում

1. Թռիչքների անվտանգության պետական ծրագրի մշակում

2. Թռիչքների անվտանգության պետական ծրագրի հաստատում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.3-րդ ենթակետ
(տասնյոթերորդ պարբերություն)

 

20. Հայաստանի և Վրաստանի ՕԵԿ կենտրոնների միջև թռիչքային տվյալների վերաբերյալ հաղորդակցությունների առցանց փոխանակման համակարգի ներդնում

1. «Հայաէրոնավիգացիա» և
«Սակաէրոնավիգացիա» (Վրաստան) ՓԲԸ-ի ՕԵԿ կենտրոնների միջև համակարգի ներդրման համաձայնագրի մշակում և կնքում

2. Գործող ՕԵԿ ավտոմատացված համակարգերի համակցում և ծրագրային ապահովում

3. ՕԵԿ անձնակազմի (ինժեներատեխնիկական և կարգավարական) ուսուցում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.3-րդ ենթակետ(տասնյոթերորդ պարբերություն)

ՀՀ կառավարության աշխատակազմ

21. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների նախագծի մշակման, քննարկման և վերահսկման աշխատանքների կազմակերպման մեթոդիկայի արդիականացում

- միջազգային փորձի ուսումնասիրություն, համադրում հայկականի հետ

- առաջարկությունների ներկայացում

- նոր մեթոդիկայի ներդրում

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

22. Վարչատարածքային բարեփոխումների իրականացման շարու-նակականության ապահովում

 - համայնքների խոշորացման պիլոտային փնջերում տեղական հանրաքվեների նախապատրաստում

 - համայնքների խոշորացման պիլոտային փնջերում տեղական հանրաքվեների անցկացում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.2-րդ կետ

23. ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի չափանիշներին համապատասխան որակավորում ունեցող 3 քաղաքային (Երևանում, ՀՀ Շիրակի և ՀՀ Սյունիքի մարզերում) որոնողափրկարարական թիմերի ձևավորում

- անձնակազմի վերապատրաստում

- վարժանքների իրականացում

-փրկարարական գույքով և սարքավորումներով վերազինում

- արտաքին որակավորման անցկացման գործընթացի ապահովում

- Երևանում 50 անձից բաղկացած անձնակազմով հիմնական և 50 անձից բաղկացած անձնակազմով պահեստային, ՀՀ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ յուրաքանչյուրում 47 անձից բաղկացած անձնակազմով պահեստային թիմերի ձևավորում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.5-րդ կետի տասնյոթերորդ պարբերություն

24. Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում (ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդի, Մովսեսի, Ազատամուտի և ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկի գյուղական հա-մայնքներում) 4 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի հիմնում

- կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի հիմնման նպատակով ՀՀ հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի աշխարհագրական և ռելիեֆային առանձնահատկությունների ուսումնասիրում և համայնքի հնարավորությունների ճշգրտում

- կամավոր փրկարարների պատրաստում

- փրկարարական և հրդեհաշիջման տեխնիկայով և գույքով ապահովում

ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի 9-ի նիստի N 42 արձանագրության 5-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգին ու դրա իրականացման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշում

25. ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական բազայի և Փրկարար ծառայության Տավուշի ու Լոռու մարզային փրկարարական ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական տեխնիկայի և տեխնիկական զինվածության բարելավում՝ ժամանակակից գույքի տրամադրում

- մարզային փրկարարական վարչություններին փրկարարական հիդրավլիկ սարքերի հավաքածուով ապահովում

- որոնողափրկարարական թիմերի անձնակազմերի ուսուցման կազմակերպում

- ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական բազայի տեխնիկական հագեցվածության բարելավում

2010 թ. հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի
Համադաշնության կառավարության միջև տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու
համակարգին օժանդակելու վերաբերյալ» համաձայնագիր

ՀՀ բնապահպանության
նախարարություն

26. Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների տեղում բնական ցիկլի վերականգնում

Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման նպատակով`

1. «Սևան» ազգային պարկում էնդեմիկ ձկնատեսակների մայրական կազմի ձվադրության, ձկնկիթի բեղմնավորման, ինկուբացիայի և մանրաձկան աճեցման համար ենթակառուցվածքների ստեղծում`
-ձկնաբուծարանի շինություն
60 քառ. մ
-բաց ջրավազան 250 քառ. մ
2. «Սևան» ազգային պարկի տարածքում 400.0 հազ. հատ Սևանի Գեղարքունի և Ամառային իշխան էնդեմիկ ձկնատեսակների աճեցում և պոպուլյացիայի համալրում:
(2015 թ. 4-րդ եռամսյակ)

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենք. (հոդված 12) և «Սևանա լճի էկոհա-մակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենք (հավելված N 2, 3-րդ կետ, 3.21-րդ ենթակետ)
ՀՀ կառավարության մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.4-րդ «Բնապահպանությունը» մասի 5-րդ ենթակետ

 

27. «Դիլիջան» ազգային պարկի 2015-2019 թթ. կառավարման պլանի մշակում

Ազգային պարկի համար 5-ամյա կառավարման պլանի մշակում՝ պարկի համար երկարաժամկետ կայուն զարգացման, բնապահպանական և տնտեսական զարգացման ուղղությունների ներդաշնակեցման ապահովման նպատակով:
(2015 թ. 4-րդ եռամսյակ)

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներ
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման 2.4.4-րդ կետ

 

28. Որոտան գետի ջրավազանի ջրավազանային կառավարման պլանի մշակում

Որոտան գետի ջրավազանի ջրավազանային կառավարման պլանի մշակում` նպատակաուղղված հավասարակշռելու ջրօգտագործողների՝ ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության փոխկապակցված փոխհարաբերությունները: Պլանի մշակումը նպաստելու է ջրային ռեսուրսի արդյունավետ կառավարմանը և պահպանմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսի խնայողությանը, ջրի ազգային ու ռազմավարական պաշարների պահպանմանը և ավելացմանը:
(2015 թ. 4-րդ եռամսյակ)

ՀՀ ջրային օրենսգիրք, «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենք, ՀՀ վարչապետի 2003 թ. հունվարի 10-ի N 5-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.4-րդ կետ

 

29. Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացում

հորատանցքերի կոնսերվացման աշխատանքների, փականային ռեժիմի և ավտոմատացված համակարգի ներդրման պիլոտային ծրագրի իրականացում
(2015 թ. 4-րդ եռամսյակ)

ՀՀ ջրային օրենսգիրք, «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենք, ՀՀ վարչապետի 2003 թ. հունվարի 10-ի N 5-Ն որոշում
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.4-րդ կետ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

30. Հայաստանի Հանրապետությունում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրի մշակում

Հայաստանի Հանրապետությունում կիսակառույց շենքերի և շինությունների հաշվառման շտեմարանի ստեղծում` անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրմամբ

- օբյեկտների տեխնիկական վիճակի մասին եզրակացությունների կազմում և ամփոփում

-շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և հետագա շահագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.6-րդ կետի երկրորդ և չորրորդ պարբերություններ

 

31. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված պետական աջակցության ծրագրի իրականացում

- Գյումրի և Վանաձոր քաղաքներում ծրագրի շահառու ճանաչված 244 ընտանիքի (Գյումրի` 230 և Վանաձոր` 14) բնակարանային ապահովում` բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանների գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ (2-րդ փուլի ծրագիր)

- ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ծրագրի շահառու ճանաչված 137 ընտանիքի բնակարանային ապահովում: Ընդ որում, 104 ընտանիքինը` համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերից բնակարանների հատկացմամբ, իսկ 33 ընտանիքինը` բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանների գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ

- ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված մոտ 20 ընտանիքի բնակարանային ապահովում` շինարարության ընթացքում գտնվող բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտմամբ

- աղետի գոտու գյուղական բնակավայրերում դատական կարգով բնակապահովման իրենց իրավունքը վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված 9 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում` յուրաքանչյուրին 3.0 մլն դրամի չափով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմամբ

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.6-րդ կետ

 

32. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքների (տանիք, նկուղ) վերակառուցման, նորոգման ուղղությամբ համակարգված մեխանիզմների ներդրման վերաբերյալ առաջարկությունների մշակում

- բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն` գերակա խնդրի լուծման նպատակով կարգավորման ենթակա հարցերի վերհանում

- ուսումնասիրության արդյունքների հիման վրա բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքների (տանիք, նկուղ) վերակառուցման, նորոգման ուղղությամբ համակարգված մեխանիզմների մշակում և համապատասխան առաջարկությունների ներկայացում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.6-րդ կետի ութերորդ պարբերություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

33. ՀՀ համայնքների սահմանների ամրացում և (ՎԻ ՋԻ ԷՍ-84) «WGS-84» համակարգի ամբողջական ներդրման ավարտում, որից այլ մարմիններ և անձինք հնարավորություն կունենան օգտվելու:

ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84» (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշման պահանջների համաձայն կստեղծվեն ՀՀ Արագածոտնի մարզի 61, ՀՀ Արարատի մարզի 27, ՀՀ Արմավիրի մարզի 14 համայնքներին վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից համայնքներին հատկացված տարածքների համադրված, բաց հրատարակման ենթակա տեղագրական կադաստրային քարտեզները և հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի ուրվագծերը և կոորդինատները` կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:
Աշխատանքներն ավարտելուց հետո սահմանված կարգով տրամադրվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:

ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 16-ի N 791-Ն որոշում

 

34. ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (շահառուների) համար բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծում Գյումրի քաղաքում (1396.1 հա)

Աշխատանքների արդյունքում կստեղծվեն`
1. Գյումրի համայնքի հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքի համար 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծեր
2. Գյումրի քաղաքի համար երկրատեղեկատվական տվյալների պետական միասնական տեղեկատվական բանկ
 3. Գյումրի քաղաքի տարածքի հանութագրված և թվայնացված ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիները՝ համաձայնեցված շահագրգիռ կազմակերպությունների հետ
4. բազային երկրատեղեկատվական համակարգ, որը կարտացոլի տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում և իր տեղեկատվական բանկում կպարունակի գրաֆիկական և տեքստային տվյալներ
Աշխատանքներն ավարտելուց հետո հաջորդ փուլով նախատեսվում է պետական մարմինների (շահառուների) միջև ինտեգրացիոն պրոցեսների կազմակերպում և դրանց ամբողջացում ՀՀ գեոպորտալի մեջ:

ՀՀ կառավարության
2005 թ. հունվարի 20-ի
N 197-Ն որոշում

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

35. Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման առաջին փուլի լիցենզավորում

Շահագործող կազմակերպության կողմից ներկայացված՝ Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների առաջին փուլի լիցենզավորում՝ անվտանգությունը և հուսալիությունը հիմնավորող փաստաթղթերի քննարկում, վերլուծություն, շահագործման ժամկետի երկարացման տեխնիկական հնարավորության գնահատում, քննարկման արդյունքների հիման վրա հավանություն տալը կամ լրացուցիչ աշխատանքների իրականացման պահանջ ներկայացնելը:

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.8.1-ին կետի իններորդ պարբերություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

36. Ջրամբարաշինության և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի նախապատրաստում

- Կապսի և Վեդու ջրամբարների մասով՝ տեխնիկատնտեսական հիմնավորման առաջադրանքների և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

- Եղվարդի և Մաստարայի ջրամբարների մասով՝ դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների շարունակում

- միջազգային ֆինանասական կազմակերպությունների հետ նոր ներդրումային ծրագրերի համար բանակցությունների վարում

«ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենք, (հոդված 29)
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.2-րդ ենթակետի ութերորդ պարբերություն

37. ՀՀ խմելու ջրի ոլորտում բարեփոխումների գործողությունների ծրագրի իրականացում

ՀՀ խմելու ջրի ոլորտում բարեփոխումների գործողությունների ծրագրի իրականացում` համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ժամանակացույցի

ջրամատակարար ընկերությունների մասնավոր կառավարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՀՀ ջրային օրենսգիրք (հոդված 49)
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.2.8.2-րդ ենթակետի վեցերորոդ և տասներկուերորդ պարբերություններ
ՀՀ կառավարության 2014 թ. օգոստոսի 14-ի N 883-Ն որոշում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն

38. Օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար Հայաստան վերադարձի վերաբերյալ իրենց հուզող հարցերը ժամանակակից էլեկտրոնային կապի ուղիներով պետական իրավասու մարմիններին ուղղելու հնարավորության ապահովում

-http://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի աշխատանքներում ներգրավված պետական մարմինների ներկայացուցիչների միջև մշտական կապի ապահովում

- կլոր սեղան քննարկումների կազմակերպում համակարգի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով

 - օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների դիմումների ընդունում, քննարկում և սահմանված ժամկետներում պատասխանում

ՀՀ կառավարության 2014 թ. սեպտեմբերի 4-ի N 942- Ա որոշում
 ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.6.4-րդ ենթակետի չորրորդ պարբերություն

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

39. Երիտասարդական քաղաքականության մասնակցային գործընթացի խթանում և զարգացում

Երիտասարդական աշխատողի համակարգի ինստիտուցիոնալ հիմքերի զարգացում՝

1) երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրի մշակում և հաստատում

 2) ուսումնական ուղեցույցի պատրաստում և հրատարակում

 3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդական աշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.6.2-րդ ենթակետի երրորդ պարբերություն

 

40. Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում

 ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական խոշոր համայնքներում նախադպրոցական հիմնարկների ավագ տարիքի երեխաների և դպրոցների 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների համար տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշում՝

 1) ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումների՝ սպորտլանդիաների անցկացում

 2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նշանակության քարոզչություն

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.6.3-րդ ենթակետ

ՀՀ սփյուռքի նախարարություն

41. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքների համակարգում և ծրագրի իրականացում

1. Պետությունների և միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը, հետևանքների վերացմանն ուղղված Հայաստանի և սփյուռքի կարողությունների և ջանքերի համախմբմանն աջակցություն՝

1.1. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի (այսուհետ՝ հանձնախմբեր) կողմից կազմակերպված միջոցառումների, նյութերի, ձեռնարկների մասին տեղեկատվության հավաքում, տարածում

1.2. հանձնախմբերի հետ իրավաբանների միջազգային համաժողովի, իսլամացած հայերի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի և «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» կլոր սեղանի կազմակերպում

1.3. ցեղասպանությանը նվիրված քաղաքական, քարոզչական, կրթամշակութային միջոցառումների կազմակերպում, համայնքային ձեռնարկների իրականացում յուրաքանչյուր համայնքում

1.4. հայագիտական կենտրոնների, համայնքային կառույցների հետ ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների պատմությունների հավաքագրմանն աջակցություն (100 ընտանիք)

1.5. հետազոտությունների, գրքերի, քարոզչական նյութերի տպագրությանը և տարածմանն օժանդակություն (առնվազն 10 անուն)

1. ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.1.3-րդ կետ

2. ՀՀ Նախագահի 2011 թ. ապրիլի 23-ի ՆՀ-67-Ա հրամանագրի 3-րդ կետ

42. Հայաստանում գտնվող սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացում

Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի խնդիրների լուծմանն օժանդակություն.

2.1. մասնակցություն սփյուռքահայերի ինտեգրման, կրթական, մշակութային խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակմանը և իրականացմանը (արևելահայերենի և ռուսաց լեզվի դասընթացների կազմակերպում՝ առնվազն 50 անձի համար)

2.2. աջակցություն սիրիահայ ուսանողների կրթական խնդիրների լուծմանը (առնվազն 150 ուսանողի համար)

2.3. սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող կառույցների առնվազն 5 միջոցառմանն օժանդակություն

2.4. աջակցություն Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումներին (3 կառույցի)

ՀՀ կառավարության
2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.1.3-րդ կետ

43. Հայոց լեզվի տարածում և հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացում, այդ թվում՝ նորարարական մեխանիզմների կիրառմամբ

3.1. հեռուստադպրոցի 50 հաղորդման կազմակերպում

3.2. հայկական վիրտուալ համալսարանի ունկնդիրների թվի ավելացում՝ մինչև 150 անձ

3.3. տարբեր դպրոցների (մեկօրյա, ամենօրյա արևմտահայերեն, արևելահայերեն) հայոց լեզվի ծրագրերի վերանայում և օրինակելի ծրագրերի առաջարկում` կոնկրետ համայնքներում

 3.4. արևելահայերեն-արևմտահայերեն փոխվերծանող ծրագրի զարգացում և սփյուռքահայ այցելուների շրջանակների ընդլայնում (առնվազն 5000 բառ)

3.5. ամենօրյա և մեկօրյա դպրոցների հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստում՝ առնվազն 50 անձ

3.6. հայոց լեզվի մասնագետների վերապատրաստում Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում

3.7. սփյուռքի մեկօրյա դպրոցներում հայոց լեզվի դասավանդման նոր մեթոդի մշակում և փորձարկում Ավստրալիայի հայ համայնքում (անգլախոս միջավայրում)

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.1.3-րդ կետ

 

44. Համահայկական կառույցների հետ համագործակցության ընդլայնում և զարգացում

4.1. համահայկական առնվազն 3 կազմակերպության հետ հուշագրերի կնքում

4.2. հայապահպանությանն ուղղված համատեղ 6 միջոցառման իրականացում Հայաստանում և սփյուռքում

4.3. սփյուռքի համայնքային կառույցների առնվազն 30 աշխատողների ու ներկայացուցիչների համար ուսուցողական դասընթացների, տարածաշրջանային համաժողովների կազմակերպում Հայաստանում և Սփյուռքում

4.4. համատեղ ծրագրերը ներկայացնող ճանաչողական և քարոզչական բնույթի նյութերի պատրաստում և տարածում սփյուռքում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.1.3-րդ կետ

ՀՀ առողջապահության նախարարություն

45. Առողջապահության համակարգի կառավարման բարելավում

Առողջապահական համակարգի բարեփոխմանն ուղղված միջոցառումներ՝

1) առողջապահական համակարգի կառավարման խնդիրների վերհանում և համակարգի կատարելագործման ուղղությունների նախանշում

2) առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի փորձնական (պիլոտային) ծրագրի իրականացում՝ առնվազն 4 բժշկական կազմակերպության ներգրավմամբ

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Բժշկական օգնության կազմակերպման որակ» ոլորտի հինգերորդ պարբերություն

 

46. Բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման բարելավման նպատակով ապացուցողական գործելակարգերի ներդրմանը և կադրային ներուժի շարունակական զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների որակի կառավարման բարելավում՝

1) հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական ծառայությունների առնվազն 10 կլինիկական ուղեցույցի հաստատում

2) բժշկական ծառայությունների առնվազն 10 գործելակարգի հաստատում

3) բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական, հանրային առողջապահական մասնագիտությունների և նեղ մասնագիտությունների որակավորման առնվազն 25 բնութագրի հաստատում

4) բժշկական օգնության և սպասարկման տեսակների լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների վերանայման, դրանց արդի բժշկության պահանջներին համապատասխանեցնելու աշխատանքների իրականացում և անհրաժեշտ փոփոխությունների մասին առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

5) արտասահմանյան առաջավոր կլինիկաներում բուժաշխատողների վերապատրաստման համար ընտրության կարգի սահմանում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Բժշկական օգնության կազմակերպման որակ» ոլորտի առաջին պարբերություն
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Առողջապահական կադրային ներուժի ապահովում» ոլորտի առաջին պարբերություն

 

47. Պետական պատվերի տեղադրման համակարգի կատարելագործում

 Պետական պատվերի տեղադրման գործընթացում տարբերակված մոտեցումների ներդրում`

1) պետական պատվերի տեղադրման տարբերակված` պարզեցված և բարդ ընթացակարգերի մշակում և հաստատում նորմատիվ իրավական ակտի տեսքով

2) պետական պատվերի տեղադրման նախապայմանների սահմանում նորմատիվ իրավական ակտի տեսքով

3) պետական պատվեր իրականացնող կազմակերպությունների կառավարման արդյունավետության գնահատման ցուցանիշների սահմանում նորմատիվ իրավական ակտի տեսքով

4) բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների մեջ ընդգրկված ծառայությունների` մրցութային կարգով ձեռք բերելու և այդ գործընթացն աստիճանական (ըստ տարիների) կարգով ներդնելուն ուղղված առաջարկությունների ներկայացում

5) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող առնվազն 10 ծառայության գծով կլինիկական ուղեցույցների վրա հիմնված գնի հաշվարկի իրականացում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Բժշկական օգնության մատչելիության ապահովում» ոլորտի առաջին պարբերություն

 

48. Առողջապահական համակարգի արդիականացում

1. Մարզային բժշկական հաստատությունների կառուցում, հիմնանորոգում և վերազինում վարկային ծրագրերի շրջանակներում՝

1) «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնական մասնաշենքի վերանորոգման և կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքների ավարտ

2) ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնական շենքի հիմնանորոգման ավարտ

3) ՀՀ Տավուշի մարզի «Ոսկեվանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նոր շենքի կառուցման ավարտ

4) «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների ավարտ

5) «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ավարտ

6) մարզային բժշկական հաստատություններին բժշկական սարքավորումներով ապահովում և կահույքով հագեցում

2. ՀՀ-ում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով միջազգային ցուցանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում՝

1) արյունաբանական կենտրոնի արդիականացման և ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման նպատակով կենտրոնի հիմնանորոգման շինարարական աշխատանքների իրականացում

2) նոր ժամանակակից ճառագայթային բուժման մասնաշենքի կառուցման մեկնարկ

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Բժշկական օգնության կազմակերպման որակ» ոլորտի երկրորդ, երրորդ, չորրորդ պարբերություններ

 

49. ՀՀ բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և վերահսկում

ոչ վարակիչ հիվանդությունների անվճար սկրինինգների իրականացում

ՀՀ բնակչության ռիսկային խմբերի համար՝ ըստ հետևյալ հիվանդությունների՝

1) հիպերտոնիա

2) շաքարային դիաբետ

3) արգանդի պարանոցի քաղցկեղ

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.2-րդ կետի «Բժշկական օգնության մատչելիության ապահովում» ոլորտի չորրորդ պարբերություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

50. Կրթության հասանելիության և որակի բարելավում

 1. Նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնում՝

1) ՀՀ մարզերում շուրջ 25 նախակրթարանի հիմնում` առնվազն 550 երեխայի ընդգրկմամբ

2. Հանրակրթության որակի և մատչելիության բարձրացում՝

1) «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Քիմիա» և «Ֆիզիկա» և բնագիտական առարկաների գծով հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսների մշակում (ընդհանուր առմամբ 8 անուն) և ներդնում միջին և ավագ դպրոցներում

2) «Պատանի երկրապահ» ակումբների ստեղծում առնվազն 100 հանրակրթական ուսումնական հաստատությունում

3) ռոբոտատեխնիկայի խմբակների ստեղծում 47 հանրակրթական ուսումնական հաստատությունում

4) «Ազգային երգ ու պար» առարկայի ներդնում հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարաններում

5) 107 ավագ դպրոցի դպրոցական գույքով վերազինում

6) կրթության գերազանցության ազգային ծրագրի մշակում և ներդնում

3. Ազգային փոքրամասնությունների երեխաների համար որակյալ կրթություն ստանալու հնարավորության ընդլայնում՝

1) 2 անուն դասագրքերի վերահրատարակում եզդիերենով

2) հանրակրթական դպրոցների հուներեն և ասորերեն դասավանդող շուրջ 20 ուսուցչի վերապատրաստում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.3-րդ կետի երրորդ պարբերություն

«ՀՀ կրթության զարգացման
2011-2015 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (7-րդ գլխի 7.1-ին բաժնի 109-րդ կետի 1-ին ենթակետ

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.3-րդ կետի ութերորդ պարբերություն

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.3-րդ կետի իններորդ պարբերություն

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.3-րդ կետի տասներորդ պարբերություն

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.3-րդ կետի տասնմեկերորդ պարբերություն

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.3-րդ կետի հինգերորդ պարբերություն

 

51. Հայաստանի Հանրապետությունում շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության անցկացում

1) շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության անցկացման նպատակով կազմկոմիտեի ձևավորում

2) ուղեկցող անձնակազմի վերապատրաստում

3) Երևան քաղաք ժամանած մարզիկների և մարզիչների այցելությունների կազմակերպում ՀՀ պատմամշակութային վայրեր

«ՀՀ կրթության զարգացման
2011-2015 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.1-ին բաժնի 109-րդ կետի 9-րդ ենթակետ
ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշման հավելվածի 3.2.6.3-րդ ենթակետ

 

52. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացում

1. Համակարգի կառավարման արդյունավետության բարձրացում

- պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով նախորդ տարիներին կրթություն ստացած անձանց պետական նմուշի դիպլոմ ստանալու համար պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման կարգի մշակում և հաստատում

- արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 50 տնօրենի և հավակնորդների վերապատրաստում և հավաստագրում

2. Արհեստագործական ուսումնարանների տեխնիկական վերազինում

- 5 արհեստագործական (ՄԿՈՒ) ուսումնարանների համալրում ժամանակակից ուսուցման սարքավորումներով

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մաս և 18.1-ին հոդված
ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 4-ի N 27 արձանագրային որոշման 2-րդ կետ
«Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի N 3 լրացում, 6.4-րդ կետ

 

53. Բոլոնիայի գործընթացի սկզբունքների շարունակական ներդրմամբ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հետագա զարգացում

1) Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական 2015 թվականի գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացում Երևանում
արվեստի բուհերում ուսանող-դասախոս հարաբերակցության գործակցի վերանայում

2) սոցիալական խոցելի խմբերին ուղղված ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմների վերանայում

3) առնվազն մեկ բարձրագույն ուսումնական հաստատության վերակազմակերպում հիմնադրամի

4) մասնագիտությունների ցանկից բխող համապատասխան կրթական աստիճաններով ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկի հաստատում

ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 12-ի նիստի N 14 արձանագրության 34-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման 1-ին կետ
 
ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.3-րդ կետի
«բարձրագույն կրթություն» ոլորտի երկրորդ պարբերություն

 

54. Դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովման համակարգի ընդլայնում

- Հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին սննդով ապահովման ծրագրի իրականացում ՀՀ Արարատի մարզում (շահառուների միջին տարեկան թիվը կկազմի 14062 երեխա)

ՀՀ կառավարության 2013 թ.
օգոստոսի 22-ի նիստի N 33 արձանագրային որոշման N 1 հավելվածի N 2 աղյուսակի 12-րդ կետ

ՀՀ մշակույթի նախարարություն

55. Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ստեղծագործական ծրագրերի իրականացում

1. ՀՀ Նախագահի 2011 թվականի ապրիլի 23-ի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-67-Ա հրամանագրին համապատասխան՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի խթանում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացում`

1.1. երաժշտական ծրագրերի իրականացում Հայաստանում և արտերկրում (15 համերգային ծրագիր)

1.2. օպերային և բալետային ներկայացումների իրականացում (2)

1.3. թատերական նախագծերի իրականացում (3 նախագիծ)

1.4. կինոնախագծերի իրականացում (3)

1.5. կերպարվեստի ցուցահանդեսների իրականացում Հայաստանում և արտերկրում (4)

1.6. միջազգային գրական ծրագրեր (1)

1.7. հրատարակությունների իրականացում` հայերենով և օտար լեզուներով (31)

ՀՀ կառավարության 2014 թ.
մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.5-րդ կետի «արտերկրում հայկական մշակույթի տեղորոշում և հանրահռչակում» ոլորտի երկրորդ և երրորդ պարբերություններ

 

56. Թատերական արվեստի զարգացմանը նպաստում, թատերահամերգային ծառայությունների որակի և մատչելիության ապահովում

1. Ազգային հենքի վրա ժամանակակից արվեստի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում՝

1.1. թատերական կազմակերպությունների խաղացանկերի համալրում` հայ ժամանակակից դրամատուրգների նոր պիեսների գնմամբ և (կամ) բեմադրությունների իրականացմամբ (3)

2. Ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտում և ստեղծագործական գործընթացների խթանում`

2.1. Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողական թատրոն-լաբորատորիայի ստեղծագործական ծրագրերի աջակցում (2)

2.2. մանկապատանեկան ուղղվածության բեմադրությունների իրականացում՝ բարոյական բարձր չափանիշների, մարդասիրության, հայրենասիրության, ազգային և համամարդկային արժեքների քարոզման նպատակով (2)

3. Մշակութային արտադրանքի տարածում՝

3.1. թատերական միջազգային և հանրապետական փառատոների կազմակերպում (4)

4. Թատերահամերգային ենթակառուցվածքների արդիականացում, մշակութային ծառայությունների որակի բարելավում ու մատչելիություն՝

4.1. թատերական կազմակերպությունների շենքային և լուսատեխնիկական միջոցների արդիականացում (2)

 4.2. տեխնիկական վերազինմամբ պայմանավորված` կադրերի վերապատրաստում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.5-րդ կետի «Ազգային հենքի վրա ժամանակակից արվեստի զարգացում, մշակութային արտադրանքի տարածում, ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտում և ստեղծագործական գործընթացների խթանում» ոլորտի առաջին, երկրորդ և երրորդ պարբերություններ,
«մշակութային ենթակառուցվածքների արդիականացում, մշակութային ծառայությունների որակի բարելավում ու մատչելիություն» ոլորտի երկրորդ և երրորդ պարբերություններ

 

57. ՀՀ մարզերի մանուկների և պատանիների համար դասական ու ժամանակակից արվեստին հաղորդակցվելու մատչելիության ապահովում

 ՀՀ մարզերում գեղագիտական դաստիարակության ծրագրերի իրականացում՝

1.1. «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացում (2700 երեխա)

1.2. Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի մարզային փուլ

1.3. «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մշակույթի օրերի կազմակերպում

1.4. «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի շրջանակներում մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրությունների կազմակերպում

1.5. «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնի կազմակերպում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.5-րդ կետ,
«գեղարվեստական կրթության համակարգի զարգացում, մանուկների և պատանիների գեղագիտական դաստիարակության ապահովում և խթանում» ոլորտի երկրորդ և երրորդ պարբերություններ

 

58. Հայկական կինոժառանգության պահպանում և օգտագործում

«Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմաֆոնդի թվայնացում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.5-րդ կետ,
«Ազգային հենքի վրա ժամանակակից արվեստի զարգացում, մշակութային արտադրանքի տարածում, ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտում և ստեղծագործական գործընթացների խթանում» ոլորտի երրորդ պարբերություն, «մշակութային ենթակառուցվածքների արդիականացում, մշակութային ծառայությունների որակի բարելավում և մատչելիության ապահովում» ոլորտի երկրորդ պարբերություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

59. Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ոլորտում սոցիալական համագործակցության զարգացում և խորացում

Սոցիալական ծառայությունների որակի բարձրացում` տարածքային մարմինների, ՏԻՄ-երի և ՀԿ-ների համագործակցության մեխանիզմների բարելավմամբ

1. սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպություների ռեեստրի ձևավորում, դրա պարբերական արդիականացման մեխանիզմների ներդրում

2. համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող ևս 10 տարածքային կենտրոնի գործարկում

3. համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների վերապատրաստում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի տասներորդ և տասնմեկերորդ պարբերություններ

 

60. Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների ներդրում

Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում նոր մեխանիզմների փորձնական կիրառում`

1. ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա մշակված չափորոշիչների փորձարկում բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում

2. փորձարկման արդյունքների վերլուծության հիման վրա չափորոշիչների լրամշակում և փորձարկում ընտրված բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներում

3. փորձարկումների արդյունքների վերլուծություն և հաշվետվության ներկայացում

4. լրամշակված չափորոշիչների վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացներում ներգրավված աշխատողների վերապատրաստում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի քսաներորդ պարբերություն

 

61. Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումների իրականացում

Երեխայի իրավունքների պաշտպանության պետական քաղաքականության վերանայում՝ ուղղված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը՝
1. երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամվող
երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատման մեթոդաբանության հաստատում

2. երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների ուղեցույցի (գլխավոր պլանի) և ժամանակացույցի մշակում և հաստատում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի քսաներեքերորդ պարբերություն

ՀՀ արդարադատության նախարարություն

62. Շարունակել ազատազրկված անձանց պահման պայմանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը՝ ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու նպատակով

- փակ տեսակի ուղղիչ հիմնարկի ստեղծում, այդ թվում` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի` 800 լրակազմով նախատեսված մասնաշենքի շինարարության շարունակում

-դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց պահելու վայրերում պայմանների բարելավման անհրաժեշտ միջոցառումների իրականացում` հիմք ընդունելով Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի (CPT) 2011 թվականի զեկույցը (շարունակական)

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.3-րդ գլուխ

63. Ապահովել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների էլեկտրոնային գրանցման իրականացումը՝ ներառյալ ստեղծել ինստիտուցիոնալ կարողություններ

- շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների էլեկտրոնային գրանցում իրականացնելու համար ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում առանձնացված ստորաբաժանման ստեղծում

- շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման առանձնացված ստորաբաժանման և էլեկտրոնային համակարգի գործարկում

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 12-րդ, 23-րդ հոդվածներ

64. Ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը` ներառյալ ստեղծել ինստիտուցիոնալ կարողություններ

- անձնական տվյալների պաշտպանությունն իրականացնելու համար ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում առանձնացված ստորաբաժանման ստեղծում

- անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի և էլեկտրոնային համակարգի գործարկում

ՀՀ կառավարության 2014 թ. փետրվարի 27-ի N 303-Ն որոշման հավելվածի 23-րդ կետ

65. Հայաստանի Հանրապետությունում ներդնել պրոբացիոն ծառայություն

- պրոբացիոն ծառայության կողմից խորհրդատվական զեկույցների ներկայացում և այլընտրանքային պատժատեսակների կատարում

ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի
ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի 2.3-րդ կետ

ՀՀ պաշտպանության նախարարություն

66. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի 2015 թվականի շրջափուլի իրականացում

գործընթացի ապահովման համար պատասխանատու միջգերատեսչական բնույթ ունեցող հանձնաժողովի և օժանդակ փորձագիտական խմբերի գործունեության արդյունքում «Զորային կառույց՝ զինված ուժերի կազմ, կառուցվածք» փաստաթղթի մշակում

- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման պլանի մշակում

- պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացից բխող պաշտպանության ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի վերանայման հայեցակարգային մոտեցումների մշակում

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի
2.1.1-ին կետի չորրորդ պարբերություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

67. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքական ուղենիշների, տրված հանձնարարականների և ՀՀ կառավարության ծրագրի կատարում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների առավել զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման արտաքին քաղաքական ուղեգիծը` առաջնահերթ քայլերը նպատակաուղղելով`

- Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

- արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը

- Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը

- Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը

- Եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը

- անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների հետագա
զարգացմանը

- փոխշահավետ համագործակցության ծավալման ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկող ԱՊՀ մասնակից պետությունների հետ հարաբերությունների խորացմանը

- հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը

- Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների, Աֆրիկայի պետությունների հետ համագործակցության զարգացմանը

- Կանադայի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցության զարգացմանը

- Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության զարգացմանը

- Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծավալվող համագործակցության ակտիվ մասնակցությանը

- ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացմանը

- Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ընդլայնմանը, ԵՄ-ի հետ երկկողմ համագործակցության նոր իրավական շրջանակի ձևավորմանը

- ԱՊՀ շրջանակներում ընթացող գործընթացներին ակտիվ մասնակցությանը

- ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությանը և ՀՀ շահերի պաշտպանությանը

- ՆԱՏՕ -ի հետ քաղաքական երկխոսության շարունակմանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը

- միջազգային և տարածաշրջանային տնտեսական և ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացմանը

- Հայաստանի տնտեսական անվտանգության ապահովմանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտմանը և արտաքին ներդրումների խրախուսմանը

- մշակութային համագործակցության խթանմանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը

- միջազգային ասպարեզում ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումներն ավելի լսելի և ընկալելի դարձնելուն ուղղված քայլերի իրականացմանը

- արտերկրում Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը

ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի
2-րդ գլուխ (արտաքին հարաբերություններ և անվտանգություն) և ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի 3-րդ գլուխ (մրցակցային, նորամուծական տնտեսություն)

ՀՀ Նախագահի ելույթներ և տրված մամլո ասուլիսներ

ՀՀ Նախագահի Եվրոպայի երկրներ կատարած մի շարք այցերի ընթացքում արված հայտարարություններ

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.1.2-րդ կետ

2013 թ. Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագիր

Հայաստանի և ԵՄ-ի միջև 2013 թ. նոյեմբերին Վիլնյուսում ընդունված համատեղ հայտարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

68. Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնում

-համայնքային ոստիկանության 6 հենակետի ստեղծում, անհրաժեշտ գույքի և տեխնիկական միջոցների ձեռքբերմանն ուղղված աշխատանքների իրականացում

-համայնքներում քաղաքացիների խորհրդակցական խմբերի ստեղծում

-համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստում

ՀՀ կառավարության 2013 թ. փետրվարի 7-ի N 109-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետ

 

69. ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործողությունների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործում

-Կոտայքի մարզում հաշվառման-քննական ստորաբաժանման վարչական շենքի և քննական ավտոդրոմի շահագործման հանձնում

-Կոտայքի մարզում հաշվառման-քննական ստորաբաժանումներում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման իրականացում «հոսքագծի» եղանակով

-Տավուշի մարզում հաշվառման-քննական ստորաբաժանման վարչական շենքի և քննական ավտոդրոմի շահագործման համար անհրաժեշտ նախագծահաշվարկային աշխատանքների ապահովում, անհրաժեշտ շինարարական աշխատանքների նախնական փուլի իրականացում

ՀՀ կառավարության 2013 թ. փետրվարի 7-ի N 109-Ն որոշման N 2 հավելվածի 25-րդ կետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 15-ի N 111-Ն որոշման

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հիմնավորումներ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

1.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1399-Ն որոշման մեջ կատարվող փոփոխություններն ու լրացումները կհստակեցնեն գործող կարգում փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների իրավական կարգավիճակը, դրանց հավատարմագրման և դրանց կողմից համապատասխան սերտիֆիկատներ տալու գործառույթները:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Հավատարմագրման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ` անհրաժեշտություն է առաջացել նշված օրենքների պահանջներին էներգետիկ փորձաքննության իրականացման կարգի համապատասխանեցման:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հստակեցնել էներգետիկ փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների լիազորություններն ու գործառույթները:

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական դաշտի կատարելագործում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը կհամապատասխանեցվի «Հավատարմագրման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքների պահանջներին:

2.

«ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունում էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգ գոյություն չունի, ինչն «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Ուստի, ելնելով նշվածից, անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծ, ինչը թույլ կտա ներդնել էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման ինստիտուտը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգ գոյություն չունի և, հետևաբար, սպառողը հնարավորություն չունի հստակ իմանալու իր կողմից օգտագործվող կամ գնվող արտադրանքի էներգախնայողության աստիճանը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ օրենսդրության շրջանակներում նոր նորմատիվ իրավական ակտի մշակում:

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական դաշտի կատարելագործում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կսահմանվեն էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը, ինչը զերծ կպահի սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններից և կտնտեսի զգալի վառելիքաէներգետիկ պաշարներ:

3.

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում տեղի ունեցած պատահարների ընթացքում էլեկտրական էներգիայի արտահոսքի ժամանակ կատարված էլեկտրական էներգիայի կորուստների հաշվարկման մեթոդաբանություն գոյություն չունի: Ուստի, ելնելով նշվածից, անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծ, ինչը կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում տեղի ունեցած պատահարների ընթացքում էլեկտրական էներգիայի արտահոսքի ժամանակ կատարված էլեկտրական էներգիայի կորուստների հաշվարկման մեթոդաբանություն գոյություն չունի և, հետևաբար, հնարավոր չէ որոշել արտահոսած էլեկտրական էներգիայի քանակությունը վթարների դեպքում:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ օրենսդրության շրջանակներում նոր նորմատիվ իրավական ակտի մշակում:

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական դաշտի կատարելագործում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կսահմանվի էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում կատարված ապօրինի սպառման ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի ծավալի հաշվարկման միացյալ մեթոդաբանությունը:

4.

«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻԿ (ՖՎ) ԿԱՅԱՆԻ (ԿԱՅԱՆՆԵՐԻ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի պահանջն է` Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի (SREP) շրջանակներում արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ կայանի (կայանների) կառուցումը: ՀՀ կառավարության որոշմամբ արևային ՖՎ կայանի (կայանների) կառուցման ներդրումային ծրագրի հաստատումը կխթանի Հայաստանի Հանրապետության համար ընդունելի արևային ՖՎ կայանների սակագնի և այլ տեխնիկատնտեսական ցուցանիշների սահմանման աշխատանքները, ինչպես նաև կնպաստի համապատասխան ներդրումները նպատակային օգտագործելու աշխատանքներին:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում բացակայում են արևային ՖՎ կայանները:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել արևային ՖՎ կայանի (կայանների) կառուցման ներդրումային ծրագիրը:

2. Կարգավորման առարկան

Արևային ՖՎ կայանի (կայանների) կառուցման ապահովումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Արևային ֆոտովոլտայիկ (ՖՎ) կայանի (կայանների) կառուցման ներդրումային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու և դրանք նպատակային օգտագործելու համար` հետագայում էլեկտրաէներգետիկ համակարգում տարեկան լրացուցիչ մինչև 100 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությամբ: Այդ կայանների կառուցման արդյունքում կնվազի Հայաստանի Հանրապետության կախվածությունը ներկրվող էներգակիրներից:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

5.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է նրանով, որ այն հնարավորություն կընձեռի համախմբելու հարկային օրենսդրությունը և հարկային հարաբերություններ կարգավորող այլ հիմնական իրավական ակտերը՝ դրանով իսկ նպաստելով հարկային հարաբերություններ կարգավորող տարբեր իրավական ակտերում առկա կարգավորումների միջև տարընթերցումների ու տարբեր մեկնաբանությունների պատճառ հանդիսացող դրույթների վերացմանը: Բացի դրանից, հարկային օրենսգրքի ներդրմամբ հնարավոր կլինի նկատելիորեն պարզեցնել գործող հարկային օրենսդրությունը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության մաս կազմող հիմնական օրենքներն ընդունվել են ավելի քան 15 տարի առաջ, և դրանց ընդունումից մինչև հիմա այդ օրենքներում անընդհատ կատարվել են փոփոխություններ ու լրացումներ: Ընդ որում, նշված օրենսդրական փոփոխությունները ոչ միշտ են կատարվել համակարգված ձևով: Արդյունքում՝ հիմնական հարկատեսակների մասին գործող օրենքները ծանրաբեռնվել ու բարդացել են:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի շրջանակներում համախմբել գործող հարկային օրենսդրությունը և հարկային հարաբերություններ կարգավորող այլ իրավական ակտերը: Միաժամանակ, նախատեսվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի մշակման շրջանակներում առանձին ուղղություններով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, հարկման բազայի ու հարկման դրույքաչափերի օպտիմալացում, հարկման ընթացակարգերի կատարելագործում:

 2. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան հարկային հարաբերություններն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ընդունումը հարկային հարաբերություններ կարգավորող օրենսդրությունը նորովի վերախմբագրելու և առավել համակարգված ձևով ներկայացնելու հնարավորություն կընձեռի: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ընդունումը դրականորեն կանդրադառնա նաև գործարար և ներդրումային միջավայրի վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսավարող սուբյեկտները հաճախ դժվարություններ են ունենում` կապված որոշակի հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի բազմազանության մեջ կողմնորոշվելու, այդ իրավական ակտերով ամրագրված կարգավորումները միմյանց հետ համադրելու հետ: Այս իմաստով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի` որպես հարկային հարաբերություններ կարգավորող հիմնական իրավական ակտի ուսումնասիրությամբ հնարավոր կլինի պարզել հարկային հարաբերությունների բոլոր տեսակի կարգավորումները: Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ընդունումը կարևոր ներդրում կլինի հարկային համակարգի հետագա զարգացման, կայունության ապահովման և կանխատեսելի գործարար միջավայրի ձևավորման գործում, ինչը նույնպես շատ կարևոր է՝ հատկապես տնտեսական աճի ապահովման ու օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

6.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2015-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման 2015-2025 թվականների ֆինանսավորման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N 134-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված` Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի փոխըմբռնման հուշագրով նախատեսված գործողությունների կատարման ժամանակացույցի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի ապահովմամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարությունն ընդունել է Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը (այսուհետ՝ ՀԶԾ), սակայն մշակված չէ դրանից բխող՝ ճանապարհային ոլորտին վերաբերող ծրագրային փաստաթուղթ, որը կներկայացնի այն միջոցները և ուղիները, որոնք թույլ կտան ճանապարհային ցանցը պահպանել ճանապարհային որակյալ երթևեկության պայմաններ ապահովող վիճակում (ճանապարհային ծածկի հարթություն, ճանապարհների բավարար ամրություն և թողունակություն, երթևեկության անվտանգություն, շուրջտարյա հասանելիություն)՝ հասնելով ՀԶԾ-ով սահմանված թիրախներին:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվող լուծումներն են՝

1) ճանապարհների ընթացիկ պահպանման և հիմնանորոգման համար հատկացվող պետական միջոցների ծավալների ընդլայնումը ճանապարհային ցանցում պետական ներդրումների օպտիմալ մակարդակի ապահովման, բյուջետային հատկացումների արդյունավետության բարձրացմանն ուղղված կառավարման ժամանակակից համակարգերի ներդրման, ճանապարհային տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային մոտեցումների և աղբյուրների կիրառման միջոցով.

 2) հատկացվող պետական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումը ճանապարհների կառավարման բարելավման միջոցով, որը հիմնականում ներառում է՝

ա. ճանապարհային ցանցի իրական վիճակի մասին տեղեկատվության հավաքագրման և վերլուծության մեխանիզմի կատարելագործումը,

բ. ճանապարհների վիճակի և պահպանման ստանդարտների կատարելագործումը,

գ. աշխատանքների առաջնահերթությունների որոշման և ընտրության համակարգի կատարելագործումը,

դ. ծրագրերի իրագործման թիրախների և կատարողական չափելի ցուցանիշների համակարգի սահմանումն ու ներդրումը,

ե. որակի կառավարման բարելավումը.

3) ճանապարհաշինական և պահպանման կարողությունների զարգացումը:

2. Կարգավորման առարկան

Նախագծով սահմանվում են այն միջոցները և ուղիները, որոնք թույլ կտան Հայաստանի Հանրապետության 2014-2015 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով որդեգրված քաղաքականությանը համահունչ՝ ճանապարհային ցանցը պահպանել ճանապարհային որակյալ երթևեկության պայմաններ ապահովող վիճակում (ճանապարհային ծածկի հարթություն, ճանապարհների բավարար ամրություն և թողունակություն, երթևեկության անվտանգություն, շուրջտարյա հասանելիություն)՝ հասնելով սահմանված թիրախներին:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ պահպանման և հիմնանորոգման համար հատկացվող պետական միջոցների ծավալների ընդլայնում և դրանց ծախսման արդյունավետության բարձրացում:

7.

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Տրանսպորտային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 305-Ն որոշման հավելվածի 23-րդ կետի պահանջներով:

1.1 . Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս տրանսպորտային համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ՝ կապված անվտանգության մակարդակի և տարբեր բնույթի ռիսկերի նվազեցման, տրանսպորտի համակարգում անօրինական միջամտության գործողությունների կանխարգելման և տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման հետ: Այդ առումով կարևոր նախապայման է տրանսպորտի անվտանգության բնագավառի իրավական կարգավորումը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 183-Ն կարգադրությամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը, որի պահանջներին համապատասխան մշակվել և ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 305-Ն որոշումը:

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծի նպատակն է`

1) տրանսպորտային անվտանգության ապահովման բնագավառի նորմատիվ-իրավական կարգավորումը.

2) անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների որոշումը.

3) տրանսպորտային միջոցների ու ենթակառուցվածքների օբյեկտների խոցելիության աստիճանի գնահատումը և դասակարգումը.

4) տրանսպորտային անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջների սահմանումը.

5) տրանսպորտային անվտանգության ապահովման բնագավառում հսկողության և վերահսկողության իրականացումը.

6) տրանսպորտային անվտանգության ապահովման բնագավառում տրանսպորտային ենթակառուցվածքների սուբյեկտների և փոխադրողների իրավունքների ու պարտականությունների սահմանումը.

7) տրանսպորտային անվտանգության ապահովման ուժերի վերապատրաստման և ատեստավորման գործընթացի կազմակերպումը.

8) տրանսպորտային անվտանգության նյութատեխնիկական, գիտատեխնիկական և տեղեկատվական ապահովումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է տրանսպորտային համակարգի կայուն և անվտանգ գործունեության ապահովում և տրանսպորտային համակարգում անօրինական միջամտության գործողություններից անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանություն:

8.

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախատեսվում է օրենքում հստակեցնել նախարարության գործառույթներն էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերջին տարիներին ՀՀ-ում կազմակերպված զորավարժությունների արդյունքները ցույց տվեցին, որ պետությունը, ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, իրական ժամանակում չի տիրապետում ՀՀ-ում կապի ցանցերի տեղակայման սխեմաներին, դրանցում շահագործվող ռադիոհաղորդիչ սարքավորումների տեխնիկական տվյալներին, ինչը կխոչընդոտի արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ արագ արձագանքմանը և տարածքում անհրաժեշտ կապով ապահովմանը:

Միաժամանակ, նախատեսվում է նաև ռադիոհաղորդիչ միջոցների օգտագործման հնարավոր խանգարումներից խուսափելու նպատակով՝ նախքան ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրումն ապահովել տեխնիկական նախագծերի փորձաքննությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախատեսվում է օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացումը՝ պետության կողմից իրականացվող քաղաքականությանը համահունչ:

 2. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան է ռադիոսարքավորումների օգտագործման անվտանգությունը և իրավասու մարմնի գործառույթների հստակեցումն էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարման օպերատիվ արձագանքում:

9.

«ԻՆՏԵՐՆԵՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

2014 թվականի օգոստոսի 14-ի ՀՀ կառավարության «Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» N 34 արձանագրային որոշման հավելվածի 5-րդ գլխի 21-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն մշակվել է «Ինտերնետի զարգացման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

Արձանագրային որոշման նախագծի նպատակն է ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 34 արձանագրային որոշմամբ հաստատված Ինտերնետ կառավարման հիմնական սկզբունքների հիման վրա և նույն արձանագրային որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից կազմակերպվող քննարկումների արդյունքում ձևավորված ոլորտի զարգացման քաղաքականությանն ուղղված միջոցառումների ծրագիր:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ինտերնետ կառավարման ոլորտում բացակայում է ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 34 արձանագրային որոշմամբ հաստատված Ինտերնետ կառավարման հիմնական սկզբունքների հիման վրա մշակված զարգացման միասնական պետական քաղաքականությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներկայացված արձանագրային որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 34 արձանագրային որոշմամբ հաստատված Ինտերնետ կառավարման հիմնական սկզբունքների հիման վրա մշակված միջոցառումների ծրագիր, որում կներառվեն ինտերնետ կառավարման ոլորտի զարգացման հստակ միջոցառումներ:

2. Կարգավորման առարկան

Արձանագրային որոշման նախագծով կարգավորվելու են ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 34 արձանագրային որոշմամբ հաստատված Ինտերնետ կառավարման հիմնական սկզբունքներով ամրագրված մոտեցումները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Արձանագրային որոշման նախագծի ընդունմամբ կձևավորվի Ինտերնետի զարգացման միջոցառումների ծրագիր, որում ներառված միջոցառումների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ինտերնետի զարգացմանը:

10.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2388-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունում օրըստօրե մեծանում է սեղմված բնական գազով կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների թիվը: Դա արդեն իսկ գերազանցում է հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների ընդհանուր թվի 50 տոկոսը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը. իր ներկա բովանդակությամբ չի ապահովում գազավառելիքային սնման համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների լիակատար անվտանգությունը, բացի դրանից, «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի համաձայն ներկայումս գործողությունների կարգ սահմանող իրավական ակտը չի կարող համարվել տեխնիկական կանոնակարգ, ինչի հետևանքով առաջարկվում է ՀՀ կառավարության նոր որոշմամբ լրացնել առկա բացերը, գործող կարգը համապատասխանեցնել անվտանգության ներկա պահանջներին:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Մինչև օրս Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու համար չի պահանջվում ո՛չ հավատարմագրում և ո՛չ էլ նույնիսկ համապատասխանության հավաստագիր, ինչը հնարավորություն է տալիս այդ գոծունեությամբ զբաղվելու նաև անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չունեցող անհատ ձեռներեցների, ովքեր շատ հաճախ չեն պահպանում անվտանգության ապահովման համար պարտադիր սահմանափակումները: Ներկայացված որոշման նախագծի նպատակն է գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով կանոնակարգել ոլորտը՝ թույլ չտալով վտանգել գազավառելիքային սնման համակարգերով կահավորված ավտոտրանսպորտային միջոցները շահագործողների կյանքը և առողջությունը, բացառել երթևեկության մնացած մասնակիցների անվտանգության սպառնալիքները, բացի դրանից, «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի համաձայն ներկայումս գործողությունների կարգ սահմանող իրավական ակտը չի կարող համարվել տեխնիկական կանոնակարգ, որը հիմք է նաև որոշման անվանումը փոփոխելու համար:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկումն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից, որոնց մեծամասնությունը չունի համապատասխան սերտիֆիկատ, ուստի, անվտանգության անկման ռիսկերի հնարավորինս նվազեցման և տրանսպորտային անվտանգության ապահովման տեսանկյունից պահանջ է առաջացել կանոնակարգելու ոլորտը:

2. Կարգավորման առարկան

Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացների կարգավորում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացների կարգավորում ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկայի անվտանգության ապահովում: Այդ աշխատանքները կատարելու համար տնտեսավարող սուբյեկտները սահմանված կարգով պետք է ունենան համապատասխան արտադրական բազա և անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, համապատասխան որակավորում ունեցող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված համապատասխանության սերտիֆիկատ:

11.

«ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՅԴ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն որոշման նպատակն է «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդված 2-րդ կետի պահանջների ապահովումը, այն է՝ սահմանել առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնները, այդ գոտիներում աշխատանքների իրականացումը, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս որևիցե իրավական ակտով կարգավորված չեն երկաթուղու առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնները, այդ գոտիներում աշխատանքների իրականացումը, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները: Իրավական ակտի բացակայությունը բացասաբար է անդրադառնում երկաթուղու շարժակազմի անվտանգ երթևեկության ու երկաթուղու անվտանգ գործունեության վրա:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ելնելով «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներից, առկա խնդրի լուծման համար առաջարկում է մշակել Հայաստանի «Առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնները, այդ գոտիներում աշխատանքների իրականացումը, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

2. Կարգավորման առարկան

Սույն որոշման կարգավորման առարկան հաստատելն է երկաթուղու առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնները, այդ գոտիներում աշխատանքների իրականացումը, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունման արդյունքում կնվազեն երկաթուղու շարժակազմի անվտանգ երթևեկության ու երկաթուղու անվտանգ գործունեության ռիսկերը:

12.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգի հստակեցում:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման ու վերատեղադրման համաձայնեցման համար ներկա վիճակում պահանջվում է շուրջ 15 օր, որը հաճախ խանգարում է իրականացվող աշխատանքների՝ ժամանակին կատարմանը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Որոշման նախագծով կառաջարկվի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման ու վերատեղադրման համաձայնեցման աշխատանքների կատարման ավելի կարճ ժամանակահատված:

2. Կարգավորման առարկան

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման ու վերատեղադրման համաձայնեցման կարգի հստակեցում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման ու վերատեղադրման համաձայնեցման կարգի հստակեցում:

13.

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Ճանապարհների վերականգնման և պահպանման նպատակով ՀՀ պետական բյուջեի եկամուտների և այլ մուտքերի ավելացում:

1.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս 20 տոննայից պակաս բեռնատարողություն ունեցող բեռնատար մեքենաները չեն վճարում ճանապարհային վճար, սակայն դրանց ծավալի մեծացման պատճառով աճել է նաև ճանապարհի ամորտիզացիայի ինտենսիվությունը:

1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է նվազեցնել ճանապարհներից անվճար օգտվող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ սահմանված առավելագույն բեռնատարողությունը:

2. Կարգավորման առարկան

ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ եկամուտների ստացումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Միջոցներ կստեղծվեն բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկելու արդյունքում ավտոմոբիլային ճանապարհների մաշվածությունը վերականգնելու համար:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

14.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների, մասնավորապես, հանքային պարարտանյութերի՝ մատչելի գներով մատակարարման ծրագրի շարունակմամբ: Իրավական ակտով կսահմանվեն ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի՝ Հայաստանի Հանրապետության մարզերի մատակարարման չափաքանակները և այլ պայմաններ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Նման ուղղվածության ծրագիր իրականացվել է նաև 2014 թվականին, սակայն 2015 թվականին ծրագրի շարունակման համար անհրաժեշտ է սահմանել մատակարարվող ռեսուրսների ծավալները՝ ըստ մարզերի և առանձին տնտեսավարողների (ընկերություններ, կազմակերպություններ), պահանջվող ֆինանսական ռեսուրսները, գները և այլն: Վերջինիս համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունել համապատասխան ծրագիր:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

2015 թվականին ծրագրի շարունակման համար անհրաժեշտ է, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մարզերի և առանձին տնտեսավարողների հայտերը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը:

2. Կարգավորման առարկան

2015 թվականին Հայաստանի Հանրապետության մարզերի և գյուղատնտեսության բնագավառում տնտեսավարողների հայտերի հիման վրա ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի՝ մատչելի գներով մատակարարման գործընթացի կանոնակարգումն է:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) գյուղատնտեսության բնագավառում տնտեսավարողների համար պայմաններ կստեղծվեն՝ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ագրոտեխնիկական պահանջների կատարման համար.

2) կբարձրանան գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը և արտադրության արդյունավետությունը, կավելանան արտադրության ծավալները.

3) կբարձրանա բուսաբուծական մթերքների մրցունակությունը և ինքնաբավության մակարդակը.

4) պայմաններ կստեղծվեն հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի բարձրացման համար:

15.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների, մասնավորապես, դիզելային վառելանյութի՝ մատչելի գներով մատակարարման ծրագրի շարունակմամբ: Իրավական ակտով կսահմանվեն դիզելային վառելանյութի՝ Հայաստանի Հանրապետության մարզերի մատակարարման չափաքանակները և այլ պայմաններ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Նման ուղղվածության ծրագիր իրականացվել է նաև 2014 թվականին, սակայն 2015 թվականին ծրագրի շարունակման համար անհրաժեշտ է սահմանել մատակարարվող ռեսուրսի ծավալները՝ ըստ մարզերի և առանձին տնտեսավարողների (ընկերություններ, կազմակերպություններ), պահանջվող ֆինանսական ռեսուրսները, գները և այլն: Վերջինիս համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունել համապատասխան ծրագիր:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

2015 թվականին ծրագրի շարունակման համար անհրաժեշտ է, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մարզերի և առանձին տնտեսավարողների հայտերը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը:

2. Կարգավորման առարկան

2015 թվականին Հայաստանի Հանրապետության մարզերի և գյուղատնտեսության բնագավառում տնտեսավարողների հայտերի հիման վրա դիզելային վառելանյութի՝ մատչելի գներով մատակարարման գործընթացի կանոնակարգումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) գյուղատնտեսության բնագավառում տնտեսավարողների համար պայմաններ կստեղծվեն՝ գյուղատնտեսական աշխատանքներն ագրոտեխնիկական ժամկետներում կատարելու համար.

2) կբարձրանա գյուղատնտեսական հողերի նպատակային օգտագործման մակարդակը.

3) կբարձրանա գյուղատնտեսական մթերքների մրցունակությունը, և կավելանան տնտեսավարողների եկամուտները.

4) պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման և ինքնաբավության մակարդակի բարձրացման համար:

16.

«ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1899-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությանը և շրջանառությանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1899-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջի կատարմամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկա դրությամբ կարգավորված չեն պեստիցիդների և ագրոքիմիկատների շրջանառության բոլոր փուլերում ինչպես անվտանգությանը, այնպես էլ՝ որակին ներկայացվող պահանջները, գործում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1899-Ն որոշումը, որով սահմանված է պեստիցիդների վաճառքի առանձնահատկությունները, իսկ վաճառքը շրջանառության ընդամենը մեկ փուլ է:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող պեստիցիդներին և ագրոքիմիկատներին ներկայացվող պահանջները, որում կներառվեն նաև դրանց վաճառքի հետ կապված առանձնահատկությունները:

2. Կարգավորման առարկան

Իրավական ակտի ընդունմամբ կսահմանվեն Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող պեստիցիդներին և ագրոքիմիկատներին ներկայացվող պահանջները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում հստակ տարանջատում կդրվի պեստիցիդների ու ագրոքիմիկատների որակական և անվտանգության ցուցանիշների միջև, սպառողը հնարավորություն կունենա ընտրություն կատարելու տարբեր որակի ապրանքների միջև, հանրապետությունում կշրջանառվեն անվտանգ պեստիցիդներ և ագրոքիմիկատներ, բարձր թունունակություն ունեցող պեստիցիդների շրջանառությանը կներկայացվեն հատուկ պայմաններ, որն իր հերթին կդիտվի որպես անվտանգության երաշխիք:

17.

«ՀԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հատատեղերի հատկացման և տեղազննման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կկանոնակարգվեն հատատեղերի հատկացման և տեղազննման գործընթացները, հնարավորինս կնվազեն տարածքների ընտրության գործում անճշտությունները:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս հատատեղերը հատկացվում են` հիմք ընդունելով անտառակառավարման պլանները և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի հրամանները: Սակայն, անտառակառավարման պլանով սահմանված տարածքների նախապես ընտրության, տեղազննման, ուսումնասիրման, հատման տեսակների ընտրության և այլ աշխատանքներ իրականացվում են չկանոնակարգված կերպով, աշխատանքային փորձի հիման վրա:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է կանոնակարգել ոլորտի օրենսդրական դաշտը, որին էլ նպատակաուղղված է առաջարկվող նախագիծը:

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկա են հատատեղերի հատկացման և տեղազննման աշխատանքների իրականացման գործընթացները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի խուսափելու կամ հնարավորինս նվազագույնի հասցնելու հատատեղերի հատկացման գործում տեղ գտած անճշտությունները:

18.

«ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունման նպատակը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու և այդ կառույցի ագրոպարենային ոլորտի տեխնիկական կանոնակարգերի տեղայնացման հանգամանքով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված՝ կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետությանն անդամակցելու դեպքում կպահանջվի կաթի և կաթնամթերքի վերահսկողության ընդունված միասնական համակարգի ներառում ու կիրարկում՝ մաքսային տարածքում ընդունված կանոններին և պահանջներին համապատասխան:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Կաթի և կաթնամթերքի անվտանգության հսկողության միասնական ընթացակարգը Հայաստանի Հանրապետությունում կիրառելու նպատակով պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել նշված ընթացակարգը:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կսահմանվեն կաթի և կաթնամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացմանը ներկայացվող պահանջները, դեպքերը և ընթացակարգը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն կաթի և կաթնամթերքի որակին և անվտանգությանը ներկայացվող պարտադիր պահանջները, կբացառվեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտադրանքի արտահանման խոչընդոտները, կավելանան արտադրության և արտահանման ծավալները:

19.

«ՁԵԹԻ ԵՎ ՃԱՐՊԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունման նպատակը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու և այդ կառույցի ագրոպարենային ոլորտի տեխնիկական կանոնակարգերի տեղայնացման հանգամանքով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս հանրապետությունում ձեթի և ճարպի արտադրանքի անվտանգության վերահսկողության բնագավառը կանոնակարգված չէ որևիցե իրավական փաստաթղթով:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու դեպքում կպահանջվի ձեթի և ճարպի արտադրանքի վերահսկողության ընդունված միասնական համակարգի ներառում և կիրարկում՝ մաքսային տարածքում ընդունված կանոններին և պահանջներին համապատասխան:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ձեթի և ճարպի արտադրանքի անվտանգության հսկողության միասնական ընթացակարգը Հայաստանի Հանրապետությունում կիրառելու նպատակով պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել նշված ընթացակարգը:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կսահմանվեն ձեթի և ճարպի արտադրանքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացմանը ներկայացվող պահանջները, դեպքերը և ընթացակարգը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն ձեթի և ճարպի որակին և անվտանգությանը ներկայացվող պարտադիր պահանջները, կբացառվեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից արտադրանքի ներմուծման խոչընդոտները:

20.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նոր ընդունված «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հանրապետությունում սպանդանոցների ցանցի ստեղծման անհրաժեշտությամբ և գործող սպանդի գործընթացի կազմակերպման և իրականացման պահանջները միջազգային փորձին համապատասխանեցնելու խնդրով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս կենդանիների սպանդի ճնշող մեծամասնությունը կատարվում է բակային պայմաններում: Հանրապետությունում սպանդանոցային պայմաններում կենդանիների սպանդի կազմակերպման, սպանդանոցների ստեղծման և շահագործման ծրագրի իրականացման պահանջից ելնելով` անհրաժեշտ է վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 993-Ն որոշումը, որը 2006 թվականից ի վեր փաստացի չի գործել:

Սպանդանոցների գործարկման դեպքում կպահանջվի սպանդի գործընթացը կազմակերպել գործող միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչն իր հերթին կախված է այդ ստանդարտների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղայնացումից:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 993-Ն որոշումը վերանայել և որոշմամբ սահմանել սպանդի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող միջազգային պահանջները, որոնք գործող որոշմամբ սահմանված չեն:

2. Կարգավորման առարկան

Իրավական ակտի ընդունմամբ կսահմանվեն Հայաստանի Հանրապետությունում սպանդի գործընթացի կազմակերպման և իրականացման պահանջները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում կստեղծվեն օրենսդրական նախադրյալներ՝ սպանդի գործընթացը հանրապետությունում կանոնակարգված ու միասնական ձևով կազմակերպելու և իրականացնելու համար, ինչը հնարավորինս կնվազեցնի չվերահսկվող և բազմաթիվ ռիսկեր առաջացնող բակային մորթը, հնարավորություն կտա ապահովելու բնակչության կողմից սպառվող մսի և մսամթերքի պատշաճ անվտանգությունը, մսի և մսամթերքի իրացման շուկայի հսկողությունն ու հետագծելիությունը և նվազագույնի կհասցնի կենդանիների և մարդկանց հիվանդությունների տարածման ու դրանց հսկողության ռիսկերը:

21.

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Եվրասիական տնտեսական միության տարածքում գործում է անասնաբուժական պետական հսկողության իրականացման միասնական ընթացակարգ, որը Հայաստանի Հանրապետությունում չկա և չի գործում:

Մաքսային միասնական տարածքում Հայաստանի Հանրապետության ներգրավման դեպքում պահանջվում է անասնաբուժական պետական վերահսկողության ընդունված և միասնական համակարգի ներառում ու կիրարկում՝ մաքսային տարածքում ընդունված կանոններին և պահանջներին համապատասխան:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Անասնաբուժական պետական հսկողության միասնական ընթացակարգը Հայաստանի Հանրապետությունում կիրառելու համար պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել այդ ընթացակարգը:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կսահմանվեն անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողության իրականացմանը ներկայացվող պահանջները, դեպքերը և ընթացակարգը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը թույլ կտա մաքսային միասնական տարածքում Հայաստանի Հանրապետության անասնաբուժության ոլորտի ինտեգրումը, այդ ոլորտում միասնական պետական հսկողության կազմակերպումը և իրականացումը, ինչը կնպաստի անասնաբուժական պետական հսկողության ենթակա ապրանքների շրջանառությանը մաքսային միասնական տարածքում և կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանն ու անասնաբուժասանիտարական անվտանգության միևնույն մակարդակի ապահովմանը:

22.

«ՄՐԳԱՅԻՆ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ՀՅՈՒԹԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունման նպատակը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու և այդ կառույցի ագրոպարենային ոլորտի տեխնիկական կանոնակարգերի տեղայնացման հանգամանքով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 744-Ն որոշմամբ հաստատված՝ հյութերին և հյութամթերքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու դեպքում կպահանջվի մրգային և բանջարեղենային հյութերի վերահսկողության ընդունված միասնական համակարգի ներառում և կիրարկում՝ մաքսային տարածքում ընդունված կանոններին և պահանջներին համապատասխան:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Մրգային և բանջարեղենային հյութերի անվտանգության հսկողության միասնական ընթացակարգը Հայաստանի Հանրապետությունում կիրառելու նպատակով պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել նշված ընթացակարգը:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կսահմանվեն մրգային և բանջարեղենային հյութերի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացմանը ներկայացվող պահանջները, դեպքերը և ընթացակարգը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն մրգային և բանջարեղենային հյութերի որակին և անվտանգությանը ներկայացվող պարտադիր պահանջները, կբացառվեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտադրանքի արտահանման խոչընդոտները, կավելանան արտադրության և արտահանման ծավալները:

23.

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունը դեռևս չունի կոոպերատիվների վերաբերյալ մեկ ամբողջական, համապարփակ օրենք, ինչպես ընդունված է շատ երկրներում: Կոոպերատիվների ոլորտը, հիմնականում, կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

Օրենսգիրքը, սակայն, չի կարգավորում գյուղատնտեսական կոոպերատիվների հետ կապված մի շարք հարաբերություններ: Այն, մասնավորապես, վերաբերում է գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնական հասկացությունների իրավական հստակեցմանը, կոոպերատիվների միջազգային դաշինքի սկզբունքներին, կոոպերատիվների տեսակներին, կոոպերատիվների միությունների առանձնահատկություններին, կոոպերատիվի շահույթի և ավելցուկի գոյացմանն ու դրանց բաշխման հարաբերություններին, կոոպերատիվների աուդիտին, պետություն-կոոպերատիվ հարաբերություններին և այլն:

Հետևաբար, առաջարկվող օրենքի մշակումը և ընդունումը հիմք կծառայի գյուղատնտեսության բնագավառում կոոպերատիվների հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործմանը:

Գյուղատնտեսությունը, լինելով հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկը, մյուս ոլորտների համեմատ օժտված է յուրահատուկ առանձնահատկություններով: Ուստի, նպատակահարմար է, որ գյուղատնտեսական կոոպերատիվների հարաբերությունները կարգավորվեն առանձին օրենսդրական փաստաթղթով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերջին տարիներին գյուղատնտեսության բնագավառում գրանցված որոշակի դրական տեղաշարժերի հետ մեկտեղ ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս բավական ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են և տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը: Ուստի, անհրաժեշտություն է առաջանում տարբեր լծակներով և մեխանիզմներով խթանել փոքր հողակտորների համատեղ օգտագործման, կոոպերացիայի կազմակերպման միջոցառումների իրականացումը, որը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունից, ինչպես նաև այլ իրավական ակտերի դրույթներից:

Կոոպերատիվների ոլորտը հիմնականում կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, որի 117-121-րդ հոդվածներն ամբողջությամբ վերաբերում են կոոպերատիվներին:

Կոոպերատիվներին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքները, ընդհանուր առմամբ, չեն համապատասխանում նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության (Հայաստանն անդամակցում է 1992 թվականից) 2002 թվականին ընդունված՝ «Կոոպերատիվներին աջակցություն» թիվ 193 առաջարկությանը և Կոոպերատիվների միջազգային դաշնության սահմանած դրույթներին:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հանրապետության տնտեսության ազատականացման, հողի, անասնագլխաքանակի, գյուղատնտեսական տեխնիկայի և արտադրության այլ միջոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) արդյունքում ձևավորվել և ներկայումս գործում է 340 հազար գյուղացիական տնտեսություն, դրանց բաժին են ընկնում 1.4 հա գյուղատնտեսական հողատեսքեր: Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն ու ռեսուրսային ներուժի ոչ լիարժեք օգտագործումը, հողաբաժինների կտրտվածությունն ու փոքրությունը, հողի շուկայի դեռևս դանդաղ ձևավորումը, գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման հետ կապված դժվարությունները հնարավորություն չեն տալիս վարելու արդյունավետ գյուղատնտեսություն:

Ստեղծված իրավիճակում կարևորվում և պահանջվում է ագրարային ոլորտում կիրառվող տնտեսավարման ձևերի կատարելագործում, կոոպերացիայի զարգացման գործում համակարգված պետական քաղաքականության իրականացում, որը պահանջում է տվյալ ոլորտը կարգավորող համապարփակ օրենսդրական փաստաթղթի առկայություն:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող իրավական ակտը կկարգավորի գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները և կսահմանի դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Միջոցառման իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) կբարելավվեն գյուղատնտեսության կոոպերացիայի զարգացման օրենսդրական հիմքերը.

2) կհստակեցվեն գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները.

3) կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը.

4) գյուղացիական տնտեսությունների արտադրական, մատակարարման, իրացման և այլ խնդիրների համատեղ լուծման, արտադրանքի որակի բարձրացման և աշխատանքի ժամանակին կազմակերպման արդյունքում կբարձրանա ինչպես գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, այնպես էլ` ոլորտում տնտեսավարողների մրցունակությունը.

5) կբարձրանա երկրի պարենային անվտանգության մակարդակը.

6) կոոպերատիվների գործունեությունը կնպաստի գյուղական համայնքների զարգացմանը:

24.

«ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունման նպատակը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու և այդ կառույցի ագրոպարենային ոլորտի տեխնիկական կանոնակարգերի տեղայնացման հանգամանքով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 22-Ն որոշմամբ հաստատված՝ հացահատիկին, դրա արտադրմանը, պահմանը, վերամշակմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու դեպքում կպահանջվի հացահատիկի արտադրության վերահսկողության ընդունված միասնական համակարգի ներառում և կիրարկում՝ մաքսային տարածքում ընդունված կանոններին և պահանջներին համապատասխան:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հացահատիկի անվտանգության հսկողության միասնական ընթացակարգը Հայաստանի Հանրապետությունում կիրառելու նպատակով պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել նշված ընթացակարգը:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կսահմանվեն հացահատիկի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացմանը ներկայացվող պահանջները, դեպքերը և ընթացակարգը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն հացահատիկի որակին և անվտանգությանը ներկայացվող պարտադիր պահանջները, կբացառվեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտադրանքի արտահանման խոչընդոտները, կավելանան արտադրության և արտահանման ծավալները:

25.

«ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

4. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունման նպատակը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու և այդ կառույցի ագրոպարենային ոլորտի տեխնիկական կանոնակարգերի տեղայնացման հանգամանքով:

4.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված՝ մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու դեպքում կպահանջվի մսի և մսամթերքի վերահսկողության ընդունված միասնական համակարգի ներառում և կիրարկում՝ մաքսային տարածքում ընդունված կանոններին և պահանջներին համապատասխան:

4.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Մսի և մսամթերքի անվտանգության հսկողության միասնական ընթացակարգը Հայաստանի Հանրապետությունում կիրառելու նպատակով պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել նշված ընթացակարգը:

5. Կարգավորման առարկան

Նախագծով կսահմանվեն մսի և մսամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացմանը ներկայացվող պահանջները, դեպքերը և ընթացակարգը:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն մսի և մսամթերքի որակին և անվտանգությանը ներկայացվող պարտադիր պահանջները, կբացառվեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտադրանքի արտահանման խոչընդոտները, կավելանան արտադրության և արտահանման ծավալները:

26.

«ԿԵՐԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Կերի շղթայի օպերատորի գործունեության վերաբերյալ եզրակացություն տալու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ կերի շղթայում գործունեություն իրականացնող օպերատորները պետք է աշխատեն պետական վերահսկող մարմնի կողմից տրված գործունեության վերաբերյալ եզրակացության հիման վրա։

Կերի ոլորտում տիրող իրավիճակի ուսումնասիրությունը և հսկողության արդյունքները ցույց են տալիս, որ արտադրողներն իրենց գործունեությունը կազմակերպելիս և իրականացնելիս չեն ապահովում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտադրությանը ներկայացվող պահանջների կատարումն ու պահպանումը: Մասնավորապես, արտադրական գործունեությունը կազմակերպելու և իրականացնելու համար չի ապահովվում հիգիենային և անվտանգությանն առնչվող պահանջների կատարումը, ինչը պայմանավորում է վտանգավոր արտադրանքի թողարկումն ու իրացումը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փաստացի գործող, ինչպես նաև հետագայում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող կերի շղթայի օպերատորներին գործունեության համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տալու համար վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը կուսումնասիրի տվյալ արտադրողի կողմից արտադրությանը ներկայացվող պահանջների կատարումը: Հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում կտրվեն անհրաժեշտ ցուցումներ և առաջադրանքներ՝ դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ, ինչի արդյունքում կապահովվի տվյալ գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կսահմանվեն կեր արտադրող օպերատորներին գործունեության վերաբերյալ եզրակացություն տալու կարգը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կերի շղթայի օպերատորներին գործունեության վերաբերյալ եզրակացություն տալը, դրան զուգակցող խորհրդատվական և ուղղորդող աշխատանքները, ցուցումները կապահովեն գործունեության կազմակերպումն ու իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, որի արդյունքում կերաշխավորվի արտադրվող և շրջանառվող կերի անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

27.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1022-Ն որոշման 3.1-ին կետով սահմանված հանձնարարականից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության N 1248-Ա որոշմամբ հաստատվեցին Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումները (ծրագիր), որով Հայաստանում քաղաքացիական ավիացիայի բնագավառում հռչակվեց բաց երկնքի քաղաքականությունը: Ծրագրի համաձայն բարեփոխումների իրագործման փաթեթն ամրագրում է մի շարք առանցքային ուղղություններով միջոցառումներ, այդ թվում` ոլորտը կանոնակարգող նոր ինստիտուցիոնալ կառուցվածքի ձևավորումը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Իրավական ակտով նախատեսվում է համապատասխան գործառույթները բաշխել ավիացիոն քաղաքականության, թռիչքային և ավիացիոն անվտանգության, պատահարների և միջադեպերի մասնագիտական քննության և առևտրային ավիացիոն գործունեության իրականացման հավաստագրման մասնագիտական լիազորված մարմինների միջև, ինչը կապահովի ավիացիայի ոլորտի արդյունավետ կառավարում:

2. Կարգավորման առարկան

Իրավական ակտի ընդունմամբ կապահովվի ավիացիայի ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների ապահովման իրավական հիմք:

3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունումը նշանակալի ներդրում կունենա ոլորտում գործառույթների հստակ տարանջատման, դրանց արդյունավետ իրականացման համար:

28.

«ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻն» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Օրենքի նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրության 59-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանում տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգին և գործողությունների համառոտ ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիման վրա, որով ստուգումների անցկացման միասնական մեխանիզմներ են սահմանվում: Միաժամանակ, տեսչական գործընթացները կարգավորող իրավական դաշտում առկա են բարեփոխումներ պահանջող որոշակի խնդիրներ: Մասնավորապես, տեսչական մարմինների գործառույթների կրկնությունների վերացումը (հստակեցումը) և տեսչական գործընթացների կարգավորման մեխանիզմների կատարելագործումը տեսչական համակարգի արդյունավետության բարձրացման կարևոր ուղղություններից են:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Օրենքի նախագիծը նախատեսում է հստակ սահմանել ստուգում իրականացնող մարմինների շրջանակը և գործառույթները՝ ստուգումների պլանավորման, անցկացման և ամփոփման ընթացքում, հստակեցնել ստուգումների կազմակերպման և իրականացման ընթացակարգերը` ամրապնդելով ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը:

2. Կարգավորման առարկան

Նախագծով նախատեսվում է կարգավորել ստուգումների անցկացման հաճախականությունը և կազմակերպումը, ստուգումների արդյունքների ամփոփումն ու դրանց հետևանքները` կապված տնտեսավարող սուբյեկտն այս կամ այն ռիսկային խմբում ընդգրկելու և դրա հիման վրա հետագայում այդ սուբյեկտի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ:

3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է`

1) ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրում բոլոր տեսչական մարմիններում.

2) ստուգումների իրականացման պարզ, թափանցիկ և կանխատեսելի ընթացակարգեր, ինչի արդյունքում բարենպաստ պայմաններ կապահովվեն գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար:

29.

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է զբոսաշրջության զարգացման նոր հայեցակարգից` հաշվի առնելով բնագավառին բնորոշ դինամիկ զարգացումներն ու նոր մարտահրավերները:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Զբոսաշրջային այցելությունների թվի աճի, զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացման համար լուծում պահանջող մի շարք խնդիրներ կան` նոր, մրցունակ զբոսաշրջային ուղղությունների ձևավորում, գերակա զբոսաշրջային ուղղությունների ու զբոսաշրջավայրերի սահմանում, տրանսպորտային համակարգի բարելավում և մուտքի-ելքի մատչելիության բարձրացում, ենթակառուցվածքների բարելավում և արդիականացում, ծառայությունների որակի աճ ու մարդկային ռեսուրսների զարգացում:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է կանոնակարգել հետևյալ հարաբերությունները՝ զբոսաշրջային ռեսուրսների գույքագրում և միասնական գրանցամատյանի վարում, հյուրանոցային տնտեսության օբյեկտների ու զբոսաշրջային օպերատորների, որակավորված զբոսավարների, ռեստորանների և զբոսաշրջային փոխադրամիջոցների հաշվառում, կամավորության սկզբունքով հյուրանոցային տնտեսության օբյեկտների, զբոսաշրջային օպերատորների, զբոսավարների, ուղեկցորդների, ռեստորանների ու զբոսաշրջային փոխադրամիջոցների որակավորում, զբոսաշրջիկների տեղեկատվական կենտրոնների նկատմամբ պարտադիր պահանջների և պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության մեխանիզմների, փոխադրամիջոցների համար հատուկ կայանատեղիների ապահովում և այլն:

2. Կարգավորման առարկան

Նախատեսվում են զբոսաշրջային արդյունաբերության կառավարման նոր մոտեցումներ, երբ առավել մեծ չափով ներգրավված կլինեն տեղական ու տարածքային կառավարման մարմինները և մասնավոր հատվածը ներկայացնող կառույցները:

3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունումը նշանակալի ներդրում կունենա զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, եկամուտների լրացուցիչ աղբյուրների ձևավորման, հանրապետությունում զբաղվածության ավելացման ու աղքատության կրճատման խնդիրների լուծման գործում: Այն նաև լայն թափ կհաղորդի ընթացիկ զբոսաշրջային ծրագրերի բարեհաջող իրականացմանը և նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

30.

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ծրագրի իրականացման նպատակը Հայաստանում տեղեկատվական հասարակության և զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կայացմանը, աշխարհի առաջատար ՏՀՏ-ների երկրների շարքում Հայաստանը որպես ՏՀՏ-ի ուղղվածություն ու լայն տարածում ունեցող էլեկտրոնային հասարակությամբ երկիր դասվելուն, ոլորտի արդյունավետության աճի պահպանմանը և զարգացմանը, որակյալ աշխատուժի աճի շարունակական զարգացմանը նպաստելն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

1) ՏՏ-ի ոլորտում գործունեության ծավալման, ՏՏ-ի գործիքների համատարած կիրառման համար ենթակառուցվածքների թերի լինելը և Էլեկտրոնային գրագիտության անբավարար մակարդակը.

2) ՏՏ-ի արտադրանքի և ծառայությունների արտահանման շուկաների սահմանափակությունը, Հայաստանում համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ցածր ներկայացվածությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

1) ՏՏ-ի լուծումների և արտադրանքի նկատմամբ տեղական պահանջարկի խթանում.

2) հայկական ՏՏ-ի արտադրանքի առաջմղման, ոլորտի ապագա զարգացումների և հաջորդ սերնդի անելիքների քննարկման միջոցառումների իրականացում.

3) ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատում և ընդլայնում:

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարությունը, կարևորելով ՏՏ-ի արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, շեշտադրել է Հայաստանում ՏՏ-ի ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության կայացումը:

3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է երկրում գիտելիքահենք տնտեսության ձևավորման համար իրական հնարավորությունների ստեղծում:

31.

«ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ծրագրի իրականացման նպատակը ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքների, բարենպաստ միջավայրի զարգացումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

1) ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում ՏՏ և ԲՏ ոլորտներում գործունեության ծավալման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների թերի լինելը.

2) ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում ՏՏ և ԲՏ ոլորտների որակյալ մասնագիտական կադրերի ցածր թիվը, միջազգային ճանաչում ունեցող ՏՏ և ԲՏ ոլորտների ընկերությունների ցածր ներկայացվածությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

1) ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում ՏՏ և ԲՏ ոլորտների սկսնակ ընկերությունների և աշխատատեղերի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովում.

2) ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում ՏՏ և ԲՏ ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում և վերջիններիս կողմից ՏՏ և ԲՏ ոլորտների բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանն ուղղված ուսումնական դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում.

3) Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում ՏՏ և ԲՏ ոլորտների վերազգային ընկերությունների ներգրավման համար բանակցությունների վարում:

2. Կարգավորման առարկան

Ծրագրային միջոցառումներն ուղղված են լինելու Գյումրի և Վանաձոր քաղաքներում ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը:

3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում տեխնոլոգիատար ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծման, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների որակյալ մասնագիտական ներուժի պահպանման ու զարգացման, երիտասարդ տեխնոլոգիական մասնագետների պատրաստման ու վերապատրաստման խթանում:

32.

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ» 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՓՄՁ-ի զարգացման միտումներին զուգահեռ՝ ուսումնասիրությունների և մոնիթորինգի արդյունքում բացահայտվել են առավել կարևոր խնդիրները, մասնավորապես`

1) ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսական միջոցների մատչելիության ցածր մակարդակը.

2) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) առաջմղման հետ կապված խնդիրները.

3) սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների և ֆինանսական միջոցների պակասը.

4) ՀՀ մի շարք տարածաշրջաններում ՓՄՁ-ին աջակցող ենթակառուցվածքների և մեխանիզմների բացակայությունը և (կամ) դրանց թուլությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՓՄՁ-ի զարգացման համատեքստում առկա խնդիրների հաղթահարման նպատակով հարկ է, որ շարունակվի համապատասխան պետական քաղաքականության իրականացումը` միտված երկրում գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի իրականացման համար տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալների ավելացմանը:

2. Կարգավորման առարկան

Ծրագրի կարգավորման առարկան պետական աջակցության հարաբերություններն են` ուղղված աջակցության մեխանիզմների միջոցով հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, զբաղվածության ապահովմանն ու ինքնազբաղվածության մակարդակի բարձրացմանը, ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության գործիքների բազմազանեցման, նպատակայնության ու հասցեականության բարձրացմանը:

3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում են ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտների թվի աճ և արդյունքում՝ նոր աշխատատեղերի ստեղծում:

33.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Բարենպաստ գործարար միջավայրը ժամանակակից աշխարհում ներդրումների ներգրավման և երկարաժամկետ տնտեսական աճի հիմնական գրավականն է: Այս առումով ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է կատարում՝ գործարարությամբ զբաղվելը դյուրացնելու և անհարկի պետական միջամտության բեռը թեթևացնելու համար:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործարարության զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման պետական քաղաքականությունն ուղղված է առավելագույն բարենպաստ միջավայրի ստեղծմանը, տնտեսության առավել ազատականացմանը, ազատ մրցակցության խթանմանը, վարչարարական ընթացակարգերի առավելագույն պարզեցմանը, մասնավորապես, տարբեր պետական մարմիններ կրկնվող տեղեկատվությամբ հաշվետվություններ ներկայացնելու բացառմանը, սպառողների շահերի արդյունավետ պաշտպանությանը, փոքր և միջին բիզնեսի համար պարզեցված հարկային դաշտի ձևավորմանը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված` ՀՀ կառավարության բարեփոխումների շարունակականության ապահովման և տարբեր ոլորտներում այդ ուղղությամբ իրականացվող առանձին միջոցառումերի համալիր ու հասցեական իրագործման նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2016 թվականի ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

2. Կարգավորման առարկան

Աշխատանքներ կկատարվեն՝ Հայաստանի գործարար միջավայրի բարեփոխման և «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման համար հիմք հանդիսացող բաղադրիչների բարելավման նպատակով:

3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է արդյունքում Հայաստանի Հանրապետությունը դարձնել գործարար և ներդրումային առավել բարենպաստ միջավայր ունեցող երկիր:

34.

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ծրագիրը նպատակաուղղված է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով հանրապետության դինամիկ զարգացող ճյուղերից է: Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործում` զբոսաշրջային այցելությունների թվի աճով, զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի զբոսաշրջային արդյունքը համաշխարհային շուկայում ներկայացնելու հիմնական ձևերից է միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը: Նախատեսվում է 2016 թվականին ապահովել Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությունն առնվազն 4 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի: Նախատեսվում է մասնագիտացված լրագրողների ճանաչողական այցերի կազմակերպում՝ նպատակային շուկա համարվող մի շարք երկրներից: Զբոսաշրջության տարածքային և ներքին զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև նոր զբոսաշրջային գրավչությունների բացահայտման, ձևավորման ու պատմամշակութային հիմքի վրա զբոսաշրջության այլընտրանքային ձևերի զարգացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացման նպատակով նախատեսվում է մի շարք կարևորագույն ավանդական տոնակատարությունների անցկացմանը պետական մասնակցության ապահովում:

2. Կարգավորման առարկան

Համայնքներում զբոսաշրջության զարգացման, բնագավառի մարքեթինգային քաղաքականության իրականացման, Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագրի ձևավորման, միջազգային շուկայում այն պատշաճ ներկայացնելու և միջազգային ինտեգրման միջոցառումների իրականացման ապահովում:

3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թվի աճին, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջության զարգացման ասպարեզում միջազգային համագործակցության ակտիվացմանը:

35.

«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐուԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ծրագրի հիմնական նպատակը ՀՀ կառավարության՝ արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դրույթների իրագործումն է՝ կազմակերպությունների և արտահանման ներուժ ունեցող ոլորտների արդիականացմանն աջակցության, միջազգային մրցունակության աճին ուղղված նախաձեռնությունների խրախուսման և ինովացիոն համակարգի ձևավորման միջոցով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում մշակվող և իրականացվող ոլորտային զարգացման ռազմավարությունների իրականացման միջոցառումների ծրագրերը ներառում են ինչպես մասնավոր հատվածի կողմից, այնպես էլ` պետության աջակցությամբ և ֆինանսավորմամբ իրականացվելիք միջոցառումներ: Դրանք համակարգված և արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով ամփոփվում են միջոցառումների միասնական ծրագրում, որի իրագործման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսվում է համապատասխան ֆինանսավորում:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Խնդիրների լուծման նպատակով կօգտագործվի հետևյալ գործիքակազմը՝ արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում, միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում, արդյունաբերական ոլորտի հանրաճանաչ կազմակերպությունների ներգրավման միջոցառումների իրականացում, շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների՝ նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքները ներկայացնելը, վերապատրաստման դասընթացների մշակման և իրականացման ֆինանսավորում, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում:

2. Կարգավորման առարկան

Հանրապետության արդյունաբերության արտահանելի հատվածի ավելացում` համաշխարհային շուկայում մրցունակ հայրենական ապրանքները ներկայացնելու միջոցով:

3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում են տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնում և դիվերսիֆիկացիա, հայկական ապրանքների մրցունակության բարձրացում և արդյունքում՝ արտահանվող ապրանքների ծավալի աճ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

36.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ և շարժական գույքի օտարման գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպմամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Որոշման ընդունումը պայմանավորած է ոչ մեծ արժեք ունեցող շարժական, ինչպես նաև օգտահանված (ապամոնտաժված) գույքի օտարման գործընթացն ավելի պարզ և ժամկետային առումով ավելի արագ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Որոշմամբ առաջարկվող փոփոխություններով կկանոնակարգվեն նշված խնդիրները՝ սահմանելով իրավական որոշակի նորմեր:

2. Կարգավորման առարկան

Ոչ մեծ արժեք ունեցող շարժական, ինչպես նաև օգտահանված (ապամոնտաժված) գույքի օտարման գործընթացն ավելի պարզ և ժամկետային առումով ավելի արագ կազմակերպելու անհրաժեշտությունը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման դեպքում հնարավոր կլինի ոչ մեծ արժեք ունեցող շարժական, ինչպես նաև օգտահանված (ապամոնտաժված) գույքի օտարման գործընթացը կազմակերպել ավելի պարզ ընթացակարգով և ժամկետային առումով՝ ավելի արագ:

37.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունումը բխում է մասնավորեցվող կամ օտարվող պետական գույքի շուկայական մեթոդով գնահատման գործընթացում ժամկետների հստակեցման անհրաժեշտությունից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող որոշման համաձայն՝ անշարժ գույքի գնահատման պահի և մասնավորեցման կամ օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու ժամկետը մինչև վեց ամիս գերազանցելու դեպքում գույքը ենթակա է կրկին գնահատման, որը ներկայիս գույքի շուկայում առկա միտումների պարագայում լրացուցիչ գնահատման հետ կապված առաջանում են չհիմնավորված ծախսեր:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով ներկայիս գույքի շուկայի առկա միտումները՝ ներկայացվող նախագծով նախատեսվում է անշարժ գույքի գնահատման պահի և մասնավորեցման կամ օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու ժամկետը մինչև վեց ամիսը փոխարինել մեկ տարի ժամկետով՝ լրացուցիչ ծախսերից խուսափելու համար:

2. Կարգավորման առարկան

Մասնավորեցվող կամ օտարվող պետական գույքի՝ շուկայական մեթոդով գնահատման գործընթացի հստակեցում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Մասնավորեցվող կամ օտարվող պետական գույքի՝ շուկայական մեթոդով գնահատման գործընթացում լրացուցիչ ծախսերի կրճատում:

38.

«ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԻՏԱՆԻ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է պետական անշարժ գույքի վերանորոգման արդյունքում պիտանի համարվող գույքի հետագա տնօրինման, ինչպես նաև 4-րդ և 5-րդ աստիճանների վթարայնություն ունեցող պետական անշարժ գույքի ապամոնտաժման գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությունից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ պետական բյուջեի և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին իրականացված հիմնանորոգման աշխատանքների արդյունքում ապամոնտաժվում է այնպիսի գույք (դռներ, պատուհաններ և այլն), որոնք համարվում են կառույցի անբաժանելի մասեր, սակայն որպես առանձին արժեք չեն հաշվարկված, և դրանց դուրսգրման կամ օտարման գործընթացը գործող օրենսդրության սահմաններում հնարավոր չէ կազմակերպել:

Վարչությանն ամրացված պետական անշարժ գույքի զգալի մասն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված է պետական ոչ առևտրային կազմակերպություններին, որոնց թվում են նաև հանրապետության տարբեր մարզերում գտնվող դպրոցները, քոլեջները և այլ ուսումնական հաստատություններ, որոնց գույքի կազմում առկա են 4-րդ և ավելի վթարայնության աստիճան ունեցող՝ ապամոնտաժման ենթակա շինություններ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջացած խնդիրը կանոնակարգելու նպատակով առաջարկվում է վերանորոգման արդյունքում առաջացած՝ պիտանի համարվող գույքի տնօրինման և ապամոնտաժման ու դրա արդյունքում առաջացած պիտանի գույքի տնօրինման գործընթացը կանոնակարգել և այն դարձնել ավելի արդյունավետ, թափանցիկ ու արագ:

2. Կարգավորման առարկան

Պետական անշարժ գույքի վերանորոգման արդյունքում առաջացած նյութերի հետագա տնօրինման և համապատասխան վթարայնության աստիճան ունեցող գույքի ապամոնտաժման կանոնակարգում ու կազմակերպում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետական անշարժ գույքի վերանորոգման արդյունքում առաջացած նյութերի արդյունավետ տնօրինում, 4-րդ և ավելի աստիճանի վթարայնություն ունեցող պետական անշարժ գույքի ապամոնտաժման կազմակերպում, ինչպես նաև ապամոնտաժված գույքի օտարման արդյունքում ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքերի ապահովում:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

39.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Կարգավորման նպատակը

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում լրացումների և փոփոխությունների կատարումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների զննման ընթացակարգերը համապատասխանեցնել Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթով սահմանված նոր չափորոշիչներին:

2. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն օդանավակայաններում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների զննման ընթացակարգերը և հնարավորություն կընձեռվի ավելի բարձրացնել օդանավակայաններում ավիացիոն անվտանգության մակարդակը:

40.

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների (այսուհետ՝ կոնցեսիոներ) կողմից ներկայացված 2008-2012 թվականների Մաստեր Պլանը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 392-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1559-Ն որոշմամբ հաստատված «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2008-2012 թվականների Մաստեր Պլանի (այսուհետ` Մաստեր Պլան) 7.3.1.3.2-րդ կետով նախատեսվում է, որ կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող երկու հանրակացարանների բնակիչների համար կկառուցվեն բնակելի շենքեր:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը

«Դեռևս Խորհրդային Միության տարիներից օդանավակայանի որոշ շենքերում բնակվում են ընտանիքներ: Հիմնական խնդիրն օդանավակայանի մուտքի մոտ գտնվող երկու բնակելի շենքերն են: Մշակվում է բնակելի շենքերի կառուցման նախագիծ՝ օդանավակայանի տարածքում բնակվող մարդկանց տեղափոխման նպատակով: Նախագիծը նախատեսում է 7000 քառ. մետր մակերես և 176 միավոր ունեցող բնակելի շենքերի կառուցում Երևան քաղաքի հեշտ հասանելի ծայրամասերում:

Բնակարանները կունենան ներկայիս բնակարաններին համարժեք առանձնահատկություններ և մակերես:

Ներկայումս «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ավարտվել են երկու բարձրահարկ շենքերի բնակարանների սեփականատերերի համար նախատեսված բնակելի շենքերի կառուցման աշխատանքները, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2014 թվականի սեպտեմբերի 26-ին ընդունվել է N 1020-Ն որոշումը: Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվում են նաև նախկին երկու հանրակացարաններ, որտեղ բնակվում են 97 ընտանիքներ և, քանի որ նշված հանրակացարանների շենքերը, համաձայն Մաստեր Պլանի, նույնպես նախատեսվել է քանդել, ուստի, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից որոշվել է նախկին հանրակացարաններում բնակվող ընտանիքներին նույնպես հատկացնել բնակարաններ՝ անհատույց օգտագործման իրավունքով:

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից նշված հարցը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի N 562-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը, որի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի համատեղ աշխատանքային խմբերը, սկսված 2005 թվականից, մինչ օրս ճշտել են նախկին երկու հանրակացարաններում փաստացի բնակվող բնակիչների թիվը, որի արդյունքում կազմվել են համապատասխան ցուցակներ և ներկայացվել միջգերատեսչական հանձնաժողովին:

3. Կարգավորման առարկան

Ելնելով նշվածից և հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովը որոշում է ընդունել և հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման դեպքում կհստակեցվի նոր շենքերում բնակարան ստացողների ցանկը, և կոնցեսիոներին հնարավորություն կընձեռվի այդ անձանց հետ կնքել անհատական պայմանագրեր՝ բնակարաններ տրամադրելու համար:

Ելնելով նշվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմում կմշակվի որոշման նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

41.

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ծանուցման հարաբերությունները կարգավորվում են մի շարք իրավական ակտերով, այդ թվում՝

1) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով.

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով.

3) ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

Ներկա իրավական կարգավորման հիմնական սկզբունքների համաձայն՝ պատշաճ են համարվում պատվիրված նամակով, առձեռն կամ էլեկտրոնային եղանակով հրապարակումները:

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս, իր մի շարք նախադեպային որոշումներով անդրադառնալով պատշաճ ծանուցման խնդրին, արտահայտել է այն մոտեցումը, որ ծանուցողը չպետք է բավարարվի օրենքով նախատեսված քայլերը «ֆորմալ» առումով կատարելուց, այլ պետք է բավարար ջանքեր գործադրի՝ ապահովելու, որ ծանուցվողն իրականում ծանուցվի ու հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպը ևս պատշաճ ծանուցումը համարում է արդար դատաքննության արդյունավետ իրականացման կարևոր պայմաններից մեկը:

Իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ ծանուցման գոյություն ունեցող ընթացակարգը մի շարք խնդիրներ է առաջացնում, մասնավորապես՝

1) ծանուցման գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս ապահովելու պատշաճ ծանուցված լինելու իրավունքի արդյունավետ իրականացում՝ ինչպես քաղաքացիաիրավական հարաբերություններում, այնպես էլ՝ վարչարարության ու դատավարական ոլորտներում:

Այս խնդիրը հատկապես արդիական է դառնում ՀՀ վճռաբեկ դատարանի հիշատակված մոտեցման արդյունքում, քանի որ գործող օրենքներով նախատեսված ծանուցման ընթացակարգի ֆորմալ կիրառումն այլևս բավարար չէ ծանուցումը պատշաճ համարելու համար՝ իր իրավական ու փաստական բոլոր հետևանքներով.

2) քանի որ գործող ընթացակարգերը չեն ապահովում անձի պատշաճ ծանուցումը, վերջինս գործնականում զրկվում է իր իրավունքները պաշտպանելու իրավունքից.

3) ծանուցողներն ստիպված են լինում անհամաչափ ջանքեր ու միջոցներ ծախսել ծանուցվող անձի իրական ու պատշաճ ծանուցում ապահովելու համար, որպեսզի խուսափեն հետագայում չծանուցելու իրավական ու փաստական հետևանքներից:

Դա անարդյունավետ է դարձնում ինչպես բիզնես-գործընթացները, այնպես էլ՝ վարչարարությունն ու դատավարական գործընթացները: Արդյունքում՝ կրկին տուժողի դերում հայտնվում է սպառողը, ում համար այդ գործընթացներն անհամաչափ երկարում են ու թանկանում.

4) վերջապես, իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ գոյություն ունեցող կարգավորումները թույլ են տալիս անբարեխիղճ ծանուցվողներին չարաշահել օրենքը և ցանկության դեպքում գործնականում անվերջ չծանուցվել: Սրա արդյունքում կրկին տուժում են բարեխիղճ սպառողները:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծի կարգավորման հիմնական նպատակներն են՝

1) սահմանել այն ընթացակարգը, որը պահպանելու դեպքում ծանուցումը կհամարվի պատշաճ.

2) սահմանել, թե որ դեպքերում է կիրառման ենթակա պատշաճ ծանուցման այս ընթացակարգը:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կներդրվի պատշաճ ծանուցման ընթացակարգը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

1) նախագծի ընդունմամբ սահմանել պատշաճ ծանուցման այնպիսի ընթացակարգ, որը թույլ կտա ապահովել բարեխիղճ սպառողի՝ իրականում ծանուցվելը՝ նրան հնարավորություն տալով պաշտպանելու իր իրավունքներն ու շահերը.

2) նախագծի ընդունմամբ կկանխվեն այն դեպքերը, երբ անբարեխիղճ ծանուցվողները կչարաշահեն օրենքը՝ վնասելով այլոց օրինական իրավունքներն ու շահերը.

3) նախագծի ընդունումը հնարավորություն կտա համաչափ ու արդյունավետ դարձնելու բիզնես-գործընթացները, վարչարարության ու դատավարական գործընթացները՝ ինչպես ծախսերի, այնպես էլ՝ դրանց ժամկետների առումով:

42.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ֆինանսական ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրությունը ներկայումս չի կարգավորում ֆինանսական կազմակերպությունների խմբերի նկատմամբ համախմբված վերահսկողության հետ կապված հարցերը: Գործող օրենսդրությունը պարունակում է դրա՝ միջազգայնորեն ընդունված և կիրառելի առանձին տարրեր, իսկ վերահսկողությունն իրականացվում է առանձին ոլորտի ֆինանսական կազմակերպության մակարդակում (solo supervision):

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Օրենքի նախագծում առաջարկվում է`

1) սահմանել ֆինանսական խումբ որակելու չափանիշներն ու կարգը.

2) կարգավորել ֆինանսական խմբի մեջ մտնող ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների միջև փոխհարաբերությունները.

3) սահմանել ֆինանսական խմբի կողմից ՀՀ կենտրոնական բանկին տեղեկատվության տրամադրման կարգը.

4) սահմանել ՀՀ կենտրոնական բանկի կողմից ֆինանսական խմբի նկատմամբ վերահսկողության կարգն ու պայմանները:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կապահովվի համախմբված վերահսկողության և ֆինանսական կազմակերպությունների ու խմբերի իրական սեփականատերերի ամբողջական բացահայտմանն ուղղված կարգավորում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ օրենքի ընդունմամբ կներդրվեն ֆինանսական խմբերի բացահայտման և որպես ֆինանսական խումբ որակելու չափանիշները, ՀՀ կենտրոնական բանկի կողմից համախմբված վերահսկողություն իրականացնելու կարգը, ինչպես նաև կապահովվի ֆինանսական խմբերի իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը:

43.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը բխում է ԱՄՀ 2014 թվականի Մտադրությունների մասին նամակով սահմանված կառուցվածքային հենանիշի հիման վրա ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակված՝ Գրավի ինստիտուտի բարեփոխումների և գրավի հետ կապված խնդիրների լուծման հայեցակարգից: Մասնավորապես, նշված նախագծերն ուղղված են հաջորդող գրավադրման, ինչպես նաև հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման հետ կապված օրենսդրական խոչընդոտները վերացնելուն ու կարգավորումները կատարելագործելուն:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն հաջորդող գրավ թույլատրվում է, եթե այն արգելված չէ դրան նախորդած գրավի պայմանագրով: Պրակտիկայում պայմանագրային կարգավորման արդյունքում ի սկզբանե արգելվում է հաջորդող գրավադրումը կամ այն թույլատրվում է բացառապես որոշակի վճարի դիմաց: Սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից կարևորում ենք նաև այն փաստը, որ ոչ շատ հեռու ապագայում՝ 10-15 տարի անց, ներկայումս տրամադրված հիփոթեքային վարկերի դիմաց գրավադրված անշարժ գույքը հանդիսանալու է լուրջ ներդրումային ակտիվ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկի էական մասն արդեն մարված է լինելու: Ավելին, ներկայումս կարգավորված չեն հաջորդող գրավի իրացման առանձնահատկությունները, որի պատճառով նվազում է հաջորդող գրավի՝ որպես ապահովման միջոցի գրավչությունը վարկատու կազմակերպությունների համար:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընկերությունն իրավունք ունի, ի թիվս այլ պարտատոմսերի, թողարկելու ընկերության գույքի գրավով ապահովված պարտատոմսեր: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը պարունակում է մի շարք կարգավորումներ, որոնք ինքնին խնդրահարույց չեն և սահմանում են գրավի, այդ թվում՝ հիփոթեքի պայմանագրի կնքման ձևի և վավերականության ողջամիտ ու միջազգայնորեն ընդունելի չափանիշներ, սակայն վերջիններս պարզապես հաշվի չեն առնում գրավով ապահովված արժեթղթերի թողարկման և հետագայում դրանցով գործարքների իրականացման առանձնահատկությունները: Մասնավորապես, արժեթղթերի թողարկման գործընթացի առանձնահատկություններից ելնելով, պարտատոմսերի թողարկման պահին դեռևս պարզ չեն պարտատոմսի ապագա սեփականատերերի, այսինքն՝ գրավառուների անունները (անվանումները) և բնակության վայրերը (գտնվելու վայրերը): Նշված տեղեկությունները պարզ են դառնում տեղաբաշխման արդյունքների ամփոփման պարագայում, երբ տեղաբաշխողի կողմից բավարարվում են հնարավոր գնորդների կողմից բաժանորդագրման գործընթացում ներկայացված գնման հայտերը կամ դրանց մի մասը: Ավելին, հիփոթեքի դեպքում պայմանագրի նոտարական վավերացման, իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագրի կնքման օրենսդրական պահանջներն իրավաբանորեն անհնար են դարձնում անշարժ գույքի գրավով ապահովված արժեթղթերի թողարկումը և դրանց հետագա շրջանառությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է լրամշակել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ հաջորդող գրավը կարգավորող նորմերը, այդ թվում՝ հաջորդող գրավի իրացման առանձնահատկությունները, ինչպես նաև հետագայում ընդունել համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտ, որը կսահմանի ստորև նշված լուծման մանրամասն կարգավորումները, այդ թվում՝ գրավառուների միջև հաղորդակցման կանոններ և ժամկետներ, հաջորդող գրավադրման նպատակների և վարկերի տեսակների դասակարգում, թույլտվության տրամադրման պայմաններ ու մերժման հիմքեր (որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կարգավորման առարկա չեն):

Առաջարկվում է նաև փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում՝ նախատեսելով հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման և հետագա շրջանառության կարգավորման առանձնահատկությունները:

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան հաջորդող գրավադրման, հաջորդող գրավի առարկայի իրացման, ինչպես նաև հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման և շրջանառության իրավահարաբերություններն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի հիմնական նպատակը հաջորդող գրավադրման, հաջորդող գրավի առարկայի իրացման, ինչպես նաև հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման և շրջանառության իրավական կարգավորումների կատարելագործումն ու առկա իրավական խոչընդոտների վերացումն է:

44.

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ներդրման հայեցակարգային մոտեցումների մշակման հիմնական նպատակներն են՝

1) ապահովագրության ոլորտի զարգացումը.

2) գյուղատնտեսության՝ որպես տնտեսության առանցքային ճյուղի զարգացումը.

3) երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը.

4) պետության գյուղատնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գյուղատնտեսությունը համարվում է Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից մեկը և կարևորագույն ոլորտ ՀՆԱ-ի աճի ապահովման համար: Պայմանավորված հիմնականում անբարենպաստ կլիմայական գործոնով՝ ոլորտը համարվում է բարձր ռիսկային, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսությունները վերջին տարիների ընթացքում շարունակաբար կրում են էական վնասներ՝ կապված բերքի կորստի հետ: ՀՀ-ում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրումը պայմանավորված է ՀՀ գյուղատնտեսական և ապահովագրական ոլորտներում առկա խնդիրներով, մասնավորապես՝

1) գյուղատնտեսական ոլորտի բարձր ռիսկայնությամբ և խոցելիությամբ.

2) գյուղատնտեսության ոլորտի արդյունավետ ֆինանսավորման մեխանիզմների բացակայությամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Անհրաժեշտ է մշակել գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության գործուն համակարգ՝ հիմնվելով հայեցակարգում սահմանված հիմնական մոտեցումների վրա:

2. Կարգավորման առարկան

Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրում և գյուղատնտեսական ռիսկերի նվազեցման նպատակով ապահովագրական գործիքների մշակում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ ֆինանսական համակարգում նոր ֆինանսական գործիքների ներդրում‚ որոնք նպաստելու են գյուղական տնտեսությունների կողմից ստացվող շահույթի ավելացմանը՝ հնարավորություն ստեղծելով աճեցնելու ավելի ռիսկային և առավել շահութաբեր մշակաբույսեր:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

45.

«ՄԱՐԶԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման վերաբերյալ մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունը բխում է տարածքային զարգացման հայեցակարգի միջոցառումների ծրագրից: Մեթոդաբանության առկայության պայմաններում հնարավոր կլինի գնահատել մարզի տնտեսական մրցակցային առավելությունները և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք տնտեսական առումով կլինեն առավել արդյունավետ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս մարզի տնտեսական մրցակցային առավելությունները գնահատող մեթոդաբանություն առկա չէ, որով և պայմանավորված՝ մարզերում իրականացվող ոչ բոլոր ծրագրերն են, որոնք էական ազդեցություն են ունենում տվյալ տարածաշրջանի տնտեսական զարգացման և, դրանով պայմանավորված, աղքատության կրճատման վրա:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել մեթոդաբանություն մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման վերաբերյալ:

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Մեթոդաբանության հիմնական նպատակը ռեսուրսային հնարավորությունները (արտադրական ենթակառուցվածքներ, արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման հնարավորություններ և այլն) հաշվի առնելով՝ մարզի հետագա զարգացման ներուժի գնահատումն է:

46.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս տարեկան շուրջ 25 հազար՝ թոշակային տարիքի հասած քաղաքացի անձամբ դիմում է պետական արխիվ՝ իր ուսման և աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ստանալու համար: Ստացված արխիվային տեղեկանքներն այնուհետև նրանք ներկայացնում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Քաղաքացիներին մատուցվող այդ ծառայությունը կատարելագործելու և որակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ներդնել քաղաքացու ուսման և աշխատանքային գործունեության մասին տեղեկությունների տրամադրումն անմիջապես կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումներին՝ նրանց հարցումների հիման վրա` էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է դադարեցնել մի շարք տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, որոնց գործառույթները նվազել են, ինչի պատճառով մի շարք տարածաշրջանների բնակիչների համար որոշակի խնդիրներ կառաջանան՝ հեռավորության պատճառով անձամբ արխիվ դիմելու հարցում: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության կայացման գործընթացին:

Միաժամանակ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 2 հավելվածի 11-րդ կետում առկա է հակասություն. արհմիության կամ կուսակցության քարտերն անդամավճար մուծելու մասին տեղեկություն չեն պարունակում, մինչդեռ լիարժեք տեղեկություն են տալիս քաղաքացու ուսման և աշխատանքային գործունեության մասին:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների հարցումների միջոցով քաղաքացիների սոցիալ-իրավական բնույթի արխիվային տեղեկությունների (տեղեկանքների) էլեկտրոնային տարբերակի տրամադրման սկզբունքը:

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների հարցումների միջոցով քաղաքացիների սոցիալ-իրավական բնույթի արխիվային տեղեկությունների (տեղեկանքների) էլեկտրոնային տարբերակի տրամադրումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրարկումը կապահովի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների կատարելագործում և որակի բարձրացում, տեղեկության ստացման համար ծախսվող ժամանակի կրճատում, պետական պաշտոնյաների հետ քաղաքացիների շփման նվազեցում:

47.

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ գործող օրենքում հստակեցված չեն «տեղական տուրք» և «տեղական վճար» հասկացությունները, որը տարակարծությունների տեղիք է տալիս: «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքներում նշված չեն տեղական տուրքեր և վճարներ վճարողների գրանցման ու հաշվառման մասին դրույթներ: Ոլորտին վերաբերող իրավական ակտերում առկա են հակասություններ և անհամապատասխանություններ: Տեղական տուրքերի ու վճարների տեսակների և դրանց դրույքաչափերի սահմանման միասնական սկզբունքների ու մոտեցումների բացակայությունը որոշակի անորոշություններ է ստեղծել այդ օրենսդրական դաշտում, որոնց ճշգրտմանը, տեղական տուրքերի ու վճարների ցանկի հստակեցմանը, ինչպես նաև նոր տեսակների սահմանմանն է վերաբերում սույն հայեցակարգը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

1.1-ին կետում նշված խնդիրները կարգավորելու նպատակով նախատեսվում է մշակել Տեղական տուրքերի և վճարների հայեցակարգը:

2. Կարգավորման առարկան

Տեղական տուրքերի ու վճարների տեսակների և դրանց դրույքաչափերի ճշգրտում, տեղական տուրքերի ու վճարների ցանկի հստակեցում, ինչպես նաև նոր տեսակների սահմանում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սույն հայեցակարգի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակորեն սահմանել և տարանջատել «տեղական տուրքեր» և «տեղական վճարներ» հասկացությունները, վեր հանել տեղական տուրքերի ու վճարների հետ կապված ՀՀ օրենսդրությունում առկա թերությունները և բացերը, միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի ու վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելիս և հստակեցնել ՏԻՄ-երի լիազորություններն այդ հարցում: Դրա հիման վրա կառաջարկվեն փոփոխություններ ու լրացումներ տեղական տուրքերին և վճարներին առնչվող ՀՀ օրենքներում, կամ կմշակվի «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ:

48.

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Քաղաքացիական պաշտպանության ոլորտի կառավարման մարմինների միջև փոխգործողությունների պլանը հաստատելու մասին« ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-229-Ն կարգադրության և ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 14-րդ կետի պահանջներից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված են քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգի պետական մարմինների գործառույթները, սակայն կարգավորված չեն կառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ուժերի միջև փոխգործողությունների կազմակերպման անհրաժեշտությունը, փոխգործողությունների տեսակները և իրականացման կարգը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է սահմանել քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգի պետական կառավարման մարմինների փոխգործողությունների տեսակները և իրականացման կարգը, ժամկետները և պատասխանատուների հարաբերությունները:

2. Կարգավորման առարկան

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն քաղաքացիական պաշտպանության ոլորտի կառավարման մարմինների միջև փոխգործողություններին վերաբերող հարաբերությունները, և կհաստատվի փոխգործողությունների պլան:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Քաղաքացիական պաշտպանության ոլորտի կառավարման մարմինների միջև փոխգործողությունների պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն քաղաքացիական պաշտպանության ոլորտի կառավարման մարմինների միջև փոխգործողությունների տեսակները, իրականացման կարգը, ժամկետները և պատասխանատուները:

49.

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2012 թվականի մարտի 21-ի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-99-Ն օրենքով ցուցաբերվել է տարբերակված մոտեցում. բացառապես Երևանի քաղաքապետին է վերապահված Երևանում, համաքաղաքային կանոններին համապատասխան, համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար, ինչպես նաև Երևան քաղաքում, առանց արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության, արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանքի կիրառումը: Խնդիրն ունի օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

1.1-ին կետում նշված խնդիրները կարգավորելու նպատակով նախատեսվում է մշակել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

2. Կարգավորման առարկան

Առաջարկվում է Երևանի նախադեպը կիրառել ՀՀ մյուս համայնքների դեպքում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Օրենքի ընդունմամբ կհստակեցվի արտաքին գովազդը կանոնակարգող օրենսդրության նկատմամբ համայնքի ղեկավարի վերահսկողության մեխանիզմը, ինչպես նաև հնարավոր կլինի անձանց պատասխանատվության ենթարկել՝ գովազդի մասին օրենսդրության խախտման դեպքում:

50.

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-229-Ն կարգադրության և ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 15-րդ կետի պահանջներից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Քաղաքացիական պաշտպանության ինժեներական և շինարարական նորմերն ու կանոնները սահմանող փաստաթղթերը մշակվել են խորհրդային ժամանակաշրջանում և կորցրել են իրենց արդիականությունը: Ելնելով արդի քաղաքական և տնտեսական վիճակից՝ դրանք չեն կարող ապահովել բնակչության հուսալի պաշտպանությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ծրագրում ընդգրկել գործող փաստաթղթերի հստակեցված տարբերակները և բնակչության պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ նորմերն ու կանոնները:

2. Կարգավորման առարկան

Նախագծի ընդունումը հիմք կհանդիսանա՝ մշակելու քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական և շինարարական նորմերի ու կանոնների վերաբերյալ փաստաթղթեր:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի բնակչության պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ինժեներատեխնիկական և շինարարական նորմեր ու կանոններ սահմանող փաստաթղթերի մշակման ծրագրի առկայությունը:

51.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

 

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գյուղական համայնքների համաժողովը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Այն տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 10-11-ին՝ Ջերմուկ քաղաքում:

Համաժողովի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությունն է՝ ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների մասին տեղեկատվության փոխանակման միջոցով։ Հաշվի առնելով անցկացված երկու համաժողովների արդյունավետությունը՝ նպատակահարմար գտնվեց այն դարձնել շարունակական:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նախատեսում է 2015 թվականին նույնպես կազմակերպել և անցկացնել գյուղական համայնքների համաժողով:

2. Կարգավորման առարկան

Նմանատիպ համաժողովների անցկացումը թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել գյուղի և նրա հիմնախնդիրների վրա, համատեղ քննարկել առկա հարցերը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Տարածքների համաչափ զարգացում, որը բազմաթիվ այլ ուղղությունների շարքում ենթադրում է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների և արդյունավետ գյուղատնտեսության զարգացում:

52.

«Տեղական տուրքերի ԵՎ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Տեղական տուրքերի և վճարների հայեցակարգի ընդունմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն կառաջանա մշակելու այդ հայեցակարգի դրույթներին համապատասխանող օրենքի նախագիծ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախատեսվում է մշակել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

2. Կարգավորման առարկան

Տեղական տուրքերի և վճարների օրենսդրական դաշտի բարելավում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակորեն սահմանել և տարանջատել «տեղական տուրքեր» և «տեղական վճարներ» հասկացությունները, վեր հանել տեղական տուրքերի ու վճարների հետ կապված՝ ՀՀ օրենսդրությունում առկա թերությունները և բացերը, միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի ու վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելիս և հստակեցնել ՏԻՄ-երի լիազորություններն այդ հարցում:

53.

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի 2016-2019 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2016-2019 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի 2016-2019 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

54.

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 2016-2019 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Տավուշի մարզի 2016-2019 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 2016-2019 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը:

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

55.

«Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության ԵՎ օգտագործման միասնական կարգը հաստատելու ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգերը 2004-2005 թթ. հաստատվել են ՀՀ կառավարության մի շարք որոշումներով և պետական լիազորված մարմնի հրամաններով: Ժամանակի ընթացքում, հատկապես պայմանավորված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կտրուկ աճով, ՀՀ արխիվային հավաքածուի փաստաթղթերի հետ աշխատանքում լուրջ գործնական տեղաշարժեր են կատարվել, որոնք արտացոլված չեն գործող կարգերում:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ ընդունել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման միասնական կարգ:

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվի և նոր ժամանակի պահանջներին կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրարկումը կապահովի Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի, այդ թվում՝ հատկապես էլեկտրոնային, համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նկատմամբ պատասխանատվության բարձրացումը, կապահովի անցումն էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցմանը:

56.

«Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնական համակարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Արդի դարաշրջանի առանձնահատկություններից մեկն այն է, որ գործավարությունում թղթե կրիչով փաստաթղթերին փոխարինելու են գալիս էլեկտրոնային փաստաթղթերը, բուռն զարգացում են ապրում տեղեկատվական նոր տեխնոլոգիաները: ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշման մեջ կարգավորված չէ նշված գործընթացների մեծ մասը: Միջազգային փորձի հիման վրա առաջարկվում է նոր խմբագրությամբ ներկայացնել նշված որոշումը, մասնավորապես, կանոնակարգել պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության կազմակերպումը, դրանց հաշվառումը և պահպանումը, էլեկտրոնային փաստաթղթերի արխիվի ստեղծումը, որը ներառում է այդ փաստաթղթերի ստեղծումից մինչև դրանց օգտագործումը՝ հաշվառման, նկարագրման և տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման միջոցով: Ելնելով շարադրվածից, առաջարկվում է նոր խմբագրությամբ ներկայացնել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 198-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության աշխատակազմի թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման ու պահպանման գործընթացները:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու պայմաններում ստեղծել գործավարության կառավարման լիարժեք համակարգ, որի համար անհրաժեշտ է հանրապետության մակարդակով սահմանել փաստաթղթավարության կազմակերպման, միասնականացման ու ստանդարտացման, արխիվային և գործավարության ծառայությունների միասնական սկզբունքներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնական համակարգ, որը հնարավորություն կընձեռի քիչ ծախսերով արդիականացնելու և նպատակահարմար դարձնելու ոչ թղթային փաստաթղթաշրջանառությանը և փաստաթղթավորման անցնելը:

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի գործավարության զարգացումը համաշխարհային առաջատար միտումների ու տեխնոլոգիաների հունով, կկրճատվեն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգերի մշակման և ստեղծման ծախսերը, կապահովվի փաստաթղթերի պահպանությունը, կկրճատվեն փաստաթղթերի ձևերը, տեսակներն ու թիվը և նրանց հետ կատարվող աշխատանքի ծավալը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության որոշման ընդունումը կապահովի ՀՀ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման, դրանց հաշվառման և պահպանման, էլեկտրոնային փաստաթղթերի արխիվի ստեղծման կանոնակարգումը, որը ներառում է այդ փաստաթղթերի ստեղծումից մինչև դրանց օգտագործումը՝ հաշվառման, նկարագրման և տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման միջոցով:

57.

«Համայնքների խոշորացման պիլոտային փնջերում տեղական հանրաքվեներ նշանակելու, անցկացնելու ԵՎ հանրաքվեների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2015 թվականին նախատեսվում է շարունակել վարչատարածքային բարեփոխումները: Ուստի, համայնքների խոշորացման գործընթացն իրականացնելու ընթացքում անհրաժեշտ է լինելու խոշորացվող համայնքներում անցկացնել տեղական հանրաքվեներ, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 110-րդ հոդվածից:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է 2015 թվականի ընթացքում մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել համայնքների խոշորացման պիլոտային փնջերում տեղական հանրաքվեներ նշանակելու, անցկացնելու և հանրաքվեների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան համայնքների խոշորացման գործընթացի օրենսդրական ապահովումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտերի կիրառման դեպքում կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտ բաղկացուցիչը՝ համայնքի բնակչության կարծիքի հարցումը՝ տեղական հանրաքվե անցկացնելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

58.

«Սեվանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եվ օգտագործման միջոցառումների 2016 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2016 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, որի համար անհրաժեշտ է ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությանը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն ու Սևանա լճի ջրհավաք ավազանի բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված 2016 թվականի նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը:

Սկսած 2001 թվականից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության ու կառավարման հարցերը, որոնք 2001 թվականից դրվել են օրենսդրական հիմքի վրա և կարգավորվում են «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ:

Օրենքներում ամրագրված են Սևանա լճի էկոհամակարգի կայունության, ջրի դրական հաշվեկշռի ապահովման և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման դրույթները, որոնց կատարման անհրաժեշտ պայմաններից է լճի մակարդակի բարձրացումը՝ առնվազն 6 մետրով: Լճից բաց թողնված ջրի քանակը յուրաքանչյուր տարի հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:

Ջրի տակ մնացող օրգանական նյութերի մեծ զանգվածները վտանգում են լճի վիճակը` ջրի աղտոտման տեսանկյունից: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաև ջրի տակ մնացած բազմաթիվ շինությունները և ենթակառուցվածքները: Միաժամանակ ջրի բարձր որակն ապահովելու համար կարևոր է կտրուկ բարելավել վիճակը` կապված մեծ քանակությամբ չմաքրված կեղտաջրերի՝ լիճ թափվելու հետ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Սևանա լճի հիմնախնդրի լուծումը Հայաստանի բնապահպանական քաղաքականության կարևորագույն մասն է: Հիմնական ջանքերը կենտրոնանում են հետևյալ խնդիրների լուծման վրա` լճի մակարդակի շարունակական բարձրացում, Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման կանխարգելում, փաստացի ջրօգտագործման պայմանների նկատմամբ վերահսկողության համակարգի կատարելագործում, լճի ջրհավաք ավազանի ջրի որակի բարելավում, կենսաբանական ռեսուրսների պահպանում և վերականգնում, Սևանա լճի ափամերձ տարածքների ջրածածկման հետ կապված խնդիրների լուծում, թափոնների կառավարման կատարելագործում:

2. Կարգավորման առարկան

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2016 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի կարգավորման նպատակն է Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերի բնականոն, ներդաշնակ զարգացմանն ու կայուն օգտագործմանն ուղղված 2016 թվականի նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարման ապահովումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`

1) Սևանա լճի մակարդակի բարձրացում.

2) Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն ու կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում.

3) ափամերձ ջրածածկ տարածքներից անտառաշերտերի, բազմաթիվ շինությունների և ենթակառուցվածքների մաքրում.

4) ռեկրեացիայի արդյունավետ զարգացում.

5) կենցաղային թափոնների կառավարման բարելավում.

6) կառավարման համակարգի բարելավում:

59.

«Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչապետի 2003 թվականի հունվարի 10-ի «Ջրավազանային կառավարման մարմինների ցանկը, գործունեության կանոնակարգը և ավազանային կառավարման անցման ժամանակացույցը հաստատելու մասին» N 5-Ն որոշման պահանջների՝ ջրային ռեսուրսը պլանավորվում է համապարփակ կառավարման պլանավորման սկզբունքով: Պլանի մշակումը և իրագործումը նպատակաուղղված են հավասարակշռելու ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, բացահայտելու ջրավազանում արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումները, ինչպես նաև նախապայման կհանդիսանան ջրային ռեսուրսների կառավարման ապակենտրոնացման համար:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Արարատյան դաշտի ջրավազանի ջրային ռեսուրսների և հորատանցքերի ոչ ճիշտ օգտագործման և շահագործման հետևանքով սպառման եզրին են ստորերկրյա ջրային ռեսուրսների պաշարները:

Արարատյան դաշտի ջրավազանի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համար անհրաժեշտ է մշակել և իրագործել Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը, որը ներառում է Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի մակերևութային, ստորերկրյա, ինչպես նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման պլանները:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախատեսվում է մշակել Արարատյան դաշտի ջրավազանային պլանի նախագիծը, ինչի վերջնաժամկետը ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» N 340-Ն որոշման 4-րդ կետի համաձայն սահմանվել է մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը:

Համաձայն կազմված ծախսերի նախահաշվի՝ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 71153.6 մլն դրամ գումար, որի մի մասը՝ 19894.0 մլն դրամ, նախատեսված է 2014 թվականի, իսկ մյուս մասը՝ 51259.6 մլն դրամը՝ 2015 թվականի համար:

2. Կարգավորման առարկան

Պլանի մշակումը և իրագործումը հնարավորություն կտան ըստ ոլորտների գնահատելու ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, բացահայտելու Արարատյան ջրավազանում ցանկալի վիճակին հասնելուն ուղղված միջոցառումները:

Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը կնպաստի ջրի առաջարկի և պահանջարկի հավասարակշռմանը, որն իր հերթին կհանգեցնի ջրային ռեսուրսի արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսի խնայողությանը, ջրի ազգային ու ռազմավարական պաշարների ավելացմանը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կառավարման ծրագրի կիրառման արդյունքում կավելանան Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների ազգային և ռազմական պաշարները:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

60.

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեվների ԵՎ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է շինարարության զարգացումը: Հատկապես արդի ժամանակաշրջանում խիստ կարևորվում է շինարարի աշխատանքը, քանի որ առկա է շինարարության ծավալների ընդլայնման միտում: Նախագիծը նպատակ ունի խրախուսելու շինարարի աշխատանքը, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն է: Շինարարության ոլորտում ընդգրկված են հմուտ կազմակերպիչներ, բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ, վարպետներ, որոնք մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում, և անհրաժեշտ է հավուր պատշաճի գնահատել նրանց աշխատանքը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Խորհրդային կարգերի ժամանակ շինարարներին խրախուսելու համար սահմանված էր «Վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, որով պարգևատրվում էին շինարարության բնագավառում բացառիկ ներդրում ունեցած մասնագետները: Ներկայումս գործում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը, որտեղ, ցավոք, բացակայում է «Վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագիծը նպատակ ունի խրախուսելու հայ շինարարի աշխատանքը, գրավիչ դարձնելու ձևավորված ավանդույթները, հայ կառուցողական միտքը: Այդ նպատակով առաջարկվում է մշակել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

2. Կարգավորման առարկան

Շինարարության բնագավառում բացառիկ ներդրում ունեցած մասնագետներին խրախուսելու նպատակով գործող օրենքում համապատասխան լրացումներ կատարել:

3. Ակնկալվող արդյունքը

Վերականգնել Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը:

61.

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները խթանելու անհրաժեշտությամբ: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով (23.06.2011 թ., ՀՕ-226-Ն)` համայնքների գլխավոր հատակագծերի մշակման վերջնաժամկետ է սահմանվել 2016 թ. հունվարի 1-ը: Նշված դրույթի առկայությամբ որոշակի չափով խթանվել է գլխավոր հատակագծերի մշակման գործընթացը, սակայն՝ ոչ բավարար չափով:

Թեև գործող օրենսդրությամբ ՀՀ գյուղական համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համար նախատեսված է պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման պայման, սակայն վերջիններս տարանջատված չեն` կախված տարաբնակեցման համակարգում դրանց ունեցած դերից, քաղաքաշինական առանձնահատկություններից կամ մեծությունից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաստատված գլխավոր հատակագծեր ունեն ՀՀ 49 քաղաքային համայնքներից 43-ը (չունեն ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան և Դաստակերտ, ՀՀ Տավուշի մարզի Այրում, ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Շամլուղ համայնքները), իսկ 866 գյուղական համայնքներից՝ ընդամենը 47-ը: Այս առումով նպատակահարմար է համարվում երկարաձգել օրենքով սահմանված ժամկետը (2016 թ. հունվարի 1-ը)՝ միաժամանակ ամրագրելով նոր մոտեցումներ, միավորելով օրենքով սահմանված միկրոտարածաշրջանային և տեղական մակարդակների փաստաթղթերի մշակման աշխատանքները:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Իրավական ակտի մշակմամբ կերկարաձգվեն գլխավոր հատակագծերի մշակման համար նախատեսված ժամկետները, միաժամանակ զգալիորեն օպտիմալացնելով ՀՀ գյուղական համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացը, մի խումբ միատեսակ քաղաքաշինական հիմնախնդիրներ ունեցող համայնքների պլանավորման խնդիրները մեկ փաստաթղթում ամփոփելու միջոցով:

2. Կարգավորման առարկան

Անցած տարիների փորձը ցույց տվեց, որ մինչև 2016 թվականի հուվարի 1-ը իրատեսական չէ հանրապետության բոլոր համայնքների գլխավոր հատակագծերի մշակումը, ինչի համար նախատեսվում է օրենքով սահմանված ժամկետի երկարաձգում:

Քանի որ փոքր գյուղական համայնքները, նաև բյուջեների սղության պատճառով, յուրաքանչյուրն առանձին գլխավոր հատակագիծ պատվիրելու հնարավորություն ներկայումս չունեն, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելով կարելի է զգալիորեն նվազեցնել փաստաթղթի մշակման համար անհրաժեշտ միջոցները և պահանջվող ժամանակը` մի քանի համայնքներ միավորվելով տարածաշրջանային (միկրոտարածաշրջանային) փաստաթղթի մշակման շրջանակներում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է զգալի չափով օպտիմալացնել համայնքների քաղաքաշինական ծրագրավորման փաստաթղթերի մշակման գործընթացները, խնայել համայնքների բյուջեների միջոցները, ինչպես նաև արդյունքում ունենալ ամփոփ փաստաթղթեր, որոնք զգալիորեն կհեշտացնեն համայնքների ղեկավարների աշխատանքները քաղաքաշինության բնագավառում:

62.

«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Օրենքով նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետության տարածքում ճարտարապետական գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, սահմանել ճարտարապետների մասնագիտական գործունեության կազմակերպման և համակարգման հիմունքներն ու կարգը:

Օրենքի նպատակն է ապահովել քաղաքացու և հասարակության պաշտպանվածությունը քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետևանքներից, նպաստել ճարտարապետության արվեստի զարգացմանը՝ ապահովելով մարդու և հանրության համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորումը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Թեև քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սակայն «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի բացակայությունը հնարավորություն չի տալիս հանրապետությունում կանոնակարգելու ճարտարապետների մասնագիտական գործունեությունը, ինչի հետևանքով հաճախ հանդիպում ենք ոչ բավարար որակական հատկանիշներ ունեցող ճարտարապետական նախագծերի: Բացի դրանից, ճարտարապետական նախագծերի մշակման իրավունքը չի նախատեսում համապատասխան մասնագիտական որակավորման պահանջ` կախված նախագծվող օբյեկտի բարդությունից, նշանակությունից կամ ծավալից, ինչը հաճախ հանգեցնում է քաղաքաշինությամբ ձևավորվող կենսամիջավայրի խեղաթյուրմանը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Օրենքի ընդունմամբ կսահմանվեն համապատասխան դրույթներ, որոնք նպատակաուղղված կլինեն ճարտարապետների մասնագիտական կարողությունների զարգացմանը և պատասխանատվության բարձրացմանը, մասնագիտական բարոյաէթիկական վարքագծի կանոնների մշակմանն ու պահպանմանը, ինչպես նաև այդ գործունեության համակարգմանը և ոչ արհեստավարժ մոտեցումների բացառմանը:

2. Կարգավորման առարկան

Օրենքի կարգավորման առարկան է ապահովել քաղաքացու և հասարակության պաշտպանվածությունը քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետևանքներից:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ ակնկալվում է ճարտարապետական գործունեության մասնագիտական որակի բարձրացում, բնագավառում առողջ մրցակցության ստեղծում:

63.

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյաԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման 2.2.6-րդ կետի (8-րդ պարբերություն), ինչպես նաև ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 38 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման 5-ամյա ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկի 1.1-ին կետի միջոցառման կատարման անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2002 թվականին, սակայն բազմաբնակարան բնակարանային ֆոնդի սպասարկման, պահպանման և արդիականացման գործառույթները լիովին չեն իրացվել՝ հիմնականում պայմանավորված օրենսդրական և ինստիտուցիոնալ միջավայրի բացերով ու խոչընդոտներով, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների սահմանափակությամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Բնագավառում իրավահարաբերությունների կարգավորում՝ բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ` «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով` տարանջատելով կառավարման ու շահագործման գործառույթները և ներդնելով բազմաբնակարան շենքի պրոֆեսիոնալ կառավարչի ինստիտուտը:

2. Կարգավորման առարկան

ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման իրավահարաբերություններ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման ու շահագործման բնագավառում առկա խնդիրների կարգավորում, ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

64.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի՝ 2015 թվականի կադաստրային գները (արժեքները) եվ կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներից` ըստ որի հողերի կադաստրային գները, ըստ նպատակային նշանակության, յուրաքանչյուր տարի հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող օրենսդրության համաձայն նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրային գները չեն կարող կիրառելի լինել 2015 թվականի համար, ուստի, որոշման նախագծի ընդունումն անհրաժեշտ է:

2. Կարգավորման առարկան

Սույն որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2015 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում կսահմանվեն 2015 թվականի հողերի կադաստրային գների և կադաստրային զուտ եկամտի չափերը, ինչը կնպաստի հողի շուկայի զարգացմանը, հողի հարկի բազայի և համայնքային բյուջեների ձևավորմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվի օտարման, վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու կամ այլ դեպքերում:

65.

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության եվ բաշխման վերաբերյալ 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, որի համաձայն հողամասերը, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի որակի ու քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների մասին ամբողջական տվյալներ ստանալու նպատակով: Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում: Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի մասին տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, այդ թվում` նպատակային նշանակությունների ու սեփականության սուբյեկտների, հողատեսքերի ու գործառնական նշանակությունների, ինչպես նաև ոռոգվող հողերի կազմում: Այս բոլոր ընթացիկ փոփոխությունները տարեկան կտրվածքով ենթակա են պետական հաշվառման և պետք է արտացոլվեն Հայաստանի Հանրապետության ընթացիկ հողային հաշվեկշռում:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1184-Ն որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հողային հաշվեկշիռը: 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված` Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի փաթեթը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն Հայաստանի Հանրապետության նախարարությունների հետ համաձայնեցման փուլում է և սահմանված ժամկետում կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ քննարկման: 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված փոփոխություններն անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հողային հաշվեկշռում:

Նպատակը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա ընթացիկ հողային հաշվեկշռի՝ ըստ նպատակային նշանակության ու սեփականության սուբյեկտների, իսկ գյուղատնտեսական և անտառային նշանակության հողերը` ըստ հողատեսքերի, տվյալները նախորդ տարիների հետ համեմատելն է և վերլուծության հիման վրա առաջարկություններ ներկայացնելը՝ հողային պաշարների արդյունավետ օգտագործման և կառավարման, համայնքների սեփականաշնորհված հողերի միավորման ու խոշորացման ծրագրերին օժանդակելու համար:

2. Կարգավորման առարկան

Որոշման ընդունմամբ կկատարվի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջը` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխությունները կարտացոլվեն 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշիռ) նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել բոլոր շահագրգիռ պետական մարմինները, ոչ պետական կազմակերպություններն ու անձինք:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում կկազմվի Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի մասին տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը):

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

66.

«Ռադիոակտիվ նյութերի ԵՎ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ռադիոակտիվ աղբյուրների ֆիզիկական պաշտպանության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

Հայաստանի Հանրապետությունում գործում են միջուկային նյութերի և Հայկական ատոմային էլեկտրակայանի ֆիզիկական պաշտպանությունը կարգավորող իրավական ակտեր (ՀՀ կառավարության որոշումներ), մինչդեռ ռադիոակտիվ աղբյուրների ֆիզիկական պաշտպանության քաղաքականության մշակումը և կարգավորող պահանջների սահմանումն արդիական են՝ հաշվի առնելով դրանց հետ կապված ռիսկերը, մասնավորապես, ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառությունը, ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ ահաբեկչությունը և այլն:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ աղբյուրների ֆիզիկական պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր չկան:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նշված որոշման ընդունմամբ կսահմանվեն ռադիոակտիվ աղբյուրների ֆիզիկական պաշտպանության համակարգին ներկայացվող պահանջները, ֆիզիկական պաշտպանության մակարդակները ըստ նախագծային սպառնալիքի գնահատման, և դրանց հետ կապված միջադեպերին հակազդելու և կարգավորման ենթակա այլ հարցեր:

2. Կարգավորման առարկան

Առաջարկվող որոշմամբ կկարգավորվեն ռադիոակտիվ աղբյուրների ֆիզիկական պաշտպանության նկատմամբ պահանջները՝ կանխելու համար ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառությունը, նվազեցնելու դրանց գողության կամ այլ անօրինական տիրապետման հետ կապված հնարավոր վտանգները:

3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունմամբ կկարգավորվեն ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքավորումների ֆիզիկական պաշտպանության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև կապահովվի Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ գործելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Ռադիոակտիվ նյութերի անվտանգության և պահպանության վարքագծի օրենսգրքի (Code of Conduct on the Safety and Security of Radioactive Sources) պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

67.

«Ոռոգման նպատակով 2015 թվականին Սեվանա լճից ջրառի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Ոռոգման նպատակով 2015 թվականին Սևանա լճից ջրառի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Ոռոգման նպատակով 2014 թվականին Սևանա լճից ջրառի մասին» N 432-Ա որոշմամբ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի չափաքանակ է սահմանվել 170 մլն խոր. մետր ջրի քանակը։

Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 2014 թվականի համար առավելագույն չափաքանակ է սահմանվել 270 մլն խոր. մետրը: 2014 թվականի օգոստոսի 14-ին ընդունվել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 432-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 857-Ա որոշումը, որով Սևանա լճից ջրառը սահմանվել է 270 մլն խոր. մետր:

2014 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ՝ Սևանա լճից բաց է թողնվել 269.6 մլն խոր. մետր ջուր։ Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողերը ոռոգելու համար անհրաժեշտ է Սևանա լճից բաց թողնել ջրի համապատասխան քանակ։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի տարբերության չափով պահանջարկի բավարարում։

2. Կարգավորման առարկան

Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի՝ ոռոգման ջրով ապահովման գործընթացի իրականացում

3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը

Ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակությամբ ոռոգման ջրով ապահովում։

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

68.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագիծը մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակ է հետապնդում։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներն ու կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչները, որոնք նոր օլիմպիական պարբերաշրջանի հետ կապված միջազգային չափանիշներին համապատասխանեցման կարիք ունեն։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

2. Կարգավորման առարկան

Մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:  

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Միջազգային չափանիշներին համապատասխանեցված մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներ

69.

«Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձեվերի ազգային ֆեդերացիաները ԵՎ այլ մարզական հասարակական կազմակերպություններ գույքով ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական հասարակական կազմակերպությունների մարզակառույցներն ապահովելու մարզագույքով: Քանի որ հանրապետությունում մարզագույքի պահանջարկն անցնում է մեկ մլրդ դրամից, իսկ ՀՀ պետական բյուջեից վերջին տարիներին մարզագույքի ձեռքբերման համար հատկացվել է տարեկան 50 մլն դրամ (2013 թվականին՝ 100 մլն դրամ), իսկ 2008 և 2014 թվականներին գույքային ծրագիր չի իրականացվել, ինչպես նաև՝ այն, որ տրված մարզագույքը միառժամանակ անց մաշվում է, ուստի, այս գործընթացը կրում է շարունակական բնույթ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման համար մարզակառույցները ժամանակակից մարզական գույքով ապահովելու, նրանց նյութատեխնիկական պայմանները բարելավելու նպատակով հանրապետությունում գործող 171 մանկապատանեկան մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների ուսումնամարզական գործընթացը կազմակերպելու համար 2003 թվականից սկսած (միայն 2008 և 2014 թվականներին գույքային ծրագիր չի իրականացվել) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին իրականացվում է մարզագույքի բաշխման ծրագիր:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Քանի որ մարզակառույցներում բացակայում է անհրաժեշտ մարզագույքը, իսկ այնտեղ, որտեղ այն կա, հիմնականում հնաոճ ու հնամաշ է, ուստի, նախագծով նախատեսվում է մանկապատանեկան մարզադպրոցները և այլ մարզական հասարակական կազմակերպություններ ապահովել անհրաժեշտ և նորագույն մարզագույքով:

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության որոշման կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպություններ գույքով ապահովելու կարգն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպություններ գույքով ապահովելու կարգը և քանակները: Ակնկալվում է, որ ամեն տարի լիովին կբավարարվի որոշակի թվով մարզադպրոցների մարզագույքի պահանջարկը, ինչի արդյունքում պարզորոշ կերևա մարզագույքի պահանջարկի նվազումը:

70.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշման մեջ լրացումներ ԵՎ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնելու մանուկների և պատանիների՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների նվազագույն չափորոշիչները:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Մանուկների և պատանիների առողջության պահպանման ու ամրապնդման, նրանց շրջանում ազատ ժամանցի և վնասակար սովորությունների դեմ նախազգուշական աշխատանքների կազմակերպման համար ֆիզիկական կուլտուրան և սպորտն առանձնահատուկ դեր ունեն: Խնդիրը ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների նվազագույն չափորոշիչների հստակեցումը և ժամանակակից պահանջներին համապատասխանեցումն է։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հստակեցնել մանուկների և պատանիների՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների նվազագույն չափորոշիչները՝ համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին:

2. Կարգավորման առարկան

Մանուկների և պատանիների՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների նվազագույն չափորոշիչների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Մանուկների և պատանիների՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների հստակեցված նվազագույն չափորոշիչներ՝ համապատասխանեցված ժամանակակից պահանջներին:

71.

«Հայաստանի Հանրապետության բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների եվ ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի եվ հավելավճարների վճարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի բարելավելու Հայաստանի Հանրապետության բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի սոցիալական վիճակը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Մանուկների և պատանիների առողջության պահպանման ու ամրապնդման, ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացման, նրանց շրջանում ազատ ժամանցի և վնասակար սովորությունների դեմ նախազգուշական աշխատանքների կազմակերպման, մարզական հերթափոխի պատրաստման, ՀՀ հավաքական թիմերի համալրման համար մանկապատանեկան մարզադպրոցներն առանձնահատուկ դեր ունեն:

Ներկայացվող փաստաթուղթն ուղղված է մանկապատանեկան մարզադպրոցների ֆինանսավորման մակարդակի բարձրացմանը, որը կհանգեցնի մարզիչ-մանկավարժների թվի ավելացմանը, երիտասարդ մասնագետների` համակարգում ներգրավմանը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով նախատեսվում է հստակեցնել մանկապատանեկան մարզադպրոցներում մարզիչ-մանկավարժների ու ղեկավար անձնակազմի աշխատավարձերի չափի հարաբերակցությունները և խրախուսման համակարգը: Նախատեսվում է նաև հստակեցնել օլիմպիական խաղերի ծրագրով չնախատեսված՝ պետական աջակցություն ստացող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում գործող ակրոբատիկա, շաշկի, սամբո, սպորտային պարեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մարզիկի ցուցաբերած մարզական արդյունքների համար մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի խրախուսման կարգը:

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության որոշման կարգավորման առարկան ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարների վճարումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի աշխատավարձերի չափի հարաբերակցությունները, կկարգավորվի և կկատարելագործվի խրախուսման համակարգը:

72.

«Երիտասարդական աշխատողի ինստիտուտի կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Երիտասարդական աշխատողի ինստիտուտի ստեղծում:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի երիտասարդական աշխատողի պատրաստման համակարգ, ինչը բացասաբար է անդրադառնում երիտասարդական ծրագրերի իրականացման գործընթացի արդյունավետության վրա: Հայաստանում երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է կանոնակարգել երիտասարդական աշխատանքների գործընթացի հետ կապված խնդիրները:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Երիտասարդական աշխատողի ինստիտուտի կանոնակարգի մշակում և հաստատում:

2. Կարգավորման առարկան

Երիտասարդական աշխատողի ինստիտուտի ներդրման և կայացման հետ կապված խնդիրներ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Երիտասարդական աշխատողի ինստիտուտի կայացում։

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

73.

«Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Աշխարհասփյուռ հայության առջև այսօր ծառացած է հայապահպանության գերխնդիրը: Սփյուռքում վտանգված են հայոց լեզուն, հայկական մշակույթը: Սփյուռքի կենսունակության գրավականը հայրենիքի հետ երիտասարդության մշտական և բազմաբնույթ կապերն ու հարաբերություններն են, պատանիների ու աղջիկների՝ Հայաստան ճանաչողական այցելություններն են, իրենց հասակակիցների հետ ծանոթություններն ու շփումները, հայկական հարուստ ժառանգության հետ նրանց մշտական առնչությունները: Հեռու լինելով հայրենիքից` գոյատևման պայքարում հայը հաճախ կորցնում է իր ազգային նկարագիրը, իր լեզուն, հեռանում է ազգային արմատներից, ավանդույթներից, սովորություններից, դադարում է կրել դարերով ստեղծված հայկական մշակութային արժեքները: Դրա համար անհրաժեշտ է պայքար ծավալել լեզվամշակութային ուծացման դեմ, նպաստել հայ ազգային ինքնության բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, նրանց հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը և իրականացնել դրանց տարածմանը միտված միջոցառումներ, նպաստել նաև Հայաստանի հետ սփյուռքահայության, առաջին հերթին՝ երիտասարդության կապերի սերտացմանը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Արի տուն» ծրագրի մշակման ու իրականացման միջոցով հնարավոր է սփյուռքի երիտասարդության համար ճանաչելի դարձնել սեփական հայրենիքը, աջակցել հայապահպանությանն ու հայոց լեզվի, մշակույթի զարգացմանը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը:

2. Կարգավորման առարկան

«Արի տուն» ծրագրի իրականացումը թույլ է տալիս յուրաքանչյուր տարի հայաստանյան ընտանիքներում հյուրընկալել հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների, նրանց համար կազմակերպել ճանաչողական շրջայցեր ու դասընթացներ:

3. Ակնկալվող արդյունքները

Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդում, սփյուռքի երիտասարդության կողմից հայրենաճանաչության, հայրենիքի հետ կապերի խորացում և երիտասարդների ներգրավում համահայկական ծրագրերում: Ծրագրի նախատեսվող 8 փուլերում հայրենիք մինչև 1100՝ 13-18 տարեկան պատանիների և աղջիկների երկշաբաթյա այցելություն, նրանց հյուրընկալում հայաստանյան ընտանիքներում, սփյուռքահայ երիտասարդների համար Հայաստանի պատմաճարտարապետական վայրեր վեցօրյա ճանաչողական շրջայցերի կազմակերպում, մինչև 200 հայաստանցի հյուրընկալ ընտանիքների պատանիների և երիտասարդների չորսօրյա հանգստի կազմակերպում «Արի տուն» ճամբարում, որոնց յուրաքանչյուր փուլում կսպասարկի մինչև 12 մարդուց բաղկացած անձնակազմը:

74.

«Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ

 

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Անհրաժեշտությունը բխում Է ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշումից: Ծրագրի նպատակն է հայրենիք-սփյուռք հուսալի և արդյունավետ կամուրջների ամրապնդումը, հայոց լեզվի իմացությունն ու կիրառումը խրախուսելը, կրթական, մշակութային ծրագրերի և հայագիտական օջախների գործունեությանն օժանդակելը, համայնքներում առկա ներուժի հաշվառումը, համախմբումը և համահայկական ծրագրերում դրանց ներգրավմանն աջակցությունը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ապրելով օտար երկրներում, ենթարկվելով տարբեր մշակույթների ազդեցությանը, հայ սերունդները հեռանում են ազգային արմատներից, ավանդույթներից, սովորություններից, դադարում են կրել դարերով ստեղծված հայկական մշակութային արժեքները: Դրա համար անհրաժեշտ է պայքար ծավալել լեզվամշակութային ուծացման դեմ, նպաստել հայ ազգային ինքնության պահպանման բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, հայկական համայնքներում հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը և իրականացնել դրանց տարածմանը միտված միջոցառումներ, նպաստել, նաև օժանդակել Հայաստանի հետ սփյուռքահայության, հայկական կառույցների կապերի ամրապնդմանը և զարգացմանը՝ խթանելով համահայկական ծրագրերի մշակման ու իրականացման գործում անհատների, հայկական կազմակերպությունների մասնակցության շրջանակի ընդլայնումը, սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործման գործընթացը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայոց լեզվի արագացված ուսուցման, սփյուռքի կրթօջախների հայոց լեզվի և հայագիտական առարկաների ուսուցիչների, տնօրենների, ինչպես նաև համայնքների կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստման, ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության, հայկական ԶԼՄ-ների լրագրողների, երիտասարդ առաջնորդների, համայնքային գործի կազմակերպիչների դասընթացների կազմակերպում:

2. Կարգավորման առարկան

«Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի իրականացմամբ հնարավոր կլինի օժանդակել հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանը, նպաստել սփյուռքի գործիչների, համայնքների ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը:

3. Ակնկալվող արդյունքները

Ծրագրի իրականացման դեպքում ակնկալվում է Հայաստան-սփյուռք գործակցության խորացում, հայկական ներուժի հաշվառում, համայնքներում հայապահպանական ծրագրերի խթանում, հայագիտական գիտելիքների տարածում և զարգացում, համաշխարհայնացման մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում՝ բոլոր ուղղություններով դասընթացներին մասնակից 250 սփյուռքահայերի վերապատրաստման միջոցով:

75.

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Տարածքային համագործակցության և համահայկական մշակութային ծրագրերի շրջանակներում «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի իրականացման անհրաժեշտությունը բխում Է ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի 56-րդ կետի «զ» ենթակետից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշումից: «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի անցկացումն ունի հայ ժողովրդի մեծանուն զավակին առավել հանրահռչակելու և մեծարման նպատակ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ցեղասպանության զոհ և հիշողության խորհրդանիշ դարձած մեծն Կոմիտասին անհրաժեշտաբար պետք է նորովի արժևորել, աշխարհի ուշադրությունը բևեռել բազմաշնորհ հանճարի` երաժշտագետի, բանահավաքի, երգչի, խմբավարի, մանկավարժի, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի անցած ուղուն, նոր լույսի ներքո ներկայացնել Հայոց ցեղասպանությունը վերապրած արվեստագետի կերպարը: Այս փառատոնի անցկացումը Կոմիտասի հավերժացման ևս մեկ քայլ է:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Կոմիտասին նվիրված մշակութային այս ձեռնարկը կոչված է դառնալու աշխարհասփյուռ հայության հոգևոր համախմբման մի նոր ազդակ և կարող է դառնալ հայությանը համախմբող ամենամյա մշակութային իրադարձություն: Նախատեսվող համերգային, մյուս ծրագրերին ու միջոցառումներին կմասնակցեն սփյուռքի, հայաստանյան և արցախյան երգչախմբեր, անհատ կատարողներ:

2. Կարգավորման առարկան

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի իրականացումը թույլ է տալիս ամեն տարի հայրենիքում հյուրընկալել սփյուռքահայ երգչախմբերի, անհատ կատարողների, ապահովելու տասնյակ մշակութային միջոցառումների, համերգների, ելույթների իրականացում՝ մայրաքաղաքում և մարզերում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները

Մինչև 300 մարդու (հայ և օտարերկրացի անհատ կատարողների, երգչախմբերի) մասնակցություն փառատոնին՝ սփյուռքից, Հայաստանից, Արցախից:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

76.

«Մարդու վերարտադրողական առողջության եվ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատումների ոլորտը կարգավորող օրենսդրության առկա բացերը լրացնելու անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Մինչդեռ «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» հետազոտության տվյալների համաձայն՝ Հայաստանում այս հարաբերակցությունն էականորեն խախտված է, ինչն ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին: Նման անհամամասնության ձևավորումը պայմանավորված է ինչպես հայ հասարակության մեջ տղա երեխային նախապատվություն տալու, ընտանիքում և հասարակության մեջ տղայի դերի ու նշանակության մասին ձևավորված պատկերացումների հետ, այնպես էլ՝ բժշկական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ապագա երեխայի սեռը պարզելու հնարավորության ստեղծմամբ: Ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: Այսպես, 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (2008-2012 թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչև 2060 թվականը չի ծնվի 92932 աղջիկ, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ծնունդների թվի առավել կրճատման և, որպես հետևանք, բնակչության թվի նվազման:

Այսպիսով, սեռերի ծնունդների հարաբերակցության ներկայացված պատկերի պահպանումը լուրջ ժողովրդագրական խնդրի է վերածվել: Նման պատկերի ձևավորումը, բացի ժողովրդագրական սպառնալիքներից, կարող է առաջացնել նաև հասարակական բնույթի այլ բազմաթիվ խնդիրներ, որպիսիք են սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները, թրաֆիքինգը, միայնակ տղամարդկանց թվի աճը և դրանից բխող այլ հետևանքներ:

2013 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձ էր կատարվել Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Կոսովոյում, Ալբանիայում և արևելաեվրոպական այլ երկրներում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հիմնախնդիրներին և, մասնավորապես, արձանագրելով, որ «Ինչպես Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն (CEDAW), այնպես էլ՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կոչ է արել կառավարություններին` ընդունել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն արգելելու վերաբերյալ ազգային օրենսդրություն»:

Ներկա փուլում սեռով պայմանավորված հղիության ընդհատումն արգելող օրենսդրություն Հայաստանի Հանրապետությունում չի գործում, բացի դրանից, առկա են հղիության արհեստական ընդհատման գործընթացը կարգավորող օրենսդրական մի շարք այլ բացեր:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներկայումս սեռով պայմանավորված հղիության ընդհատման վերաբերյալ պետական քաղաքականությունն առավելապես հիմնված է քաղաքացիական հատվածի հետ միասին հասարակության իրազեկմանը, աղջիկների և տղաների հավասար արժևորման խթանմանը, ձևավորված կարծրատիպերը կոտրելուն:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծերի նպատակն է օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները (նման դրույթ ներկայումս բացակայում է ՀՀ օրենսդրության մեջ) և սահմանել սելեկտիվ աբորտների կրճատմանն ուղղված օրենսդրական այլ` լրացուցիչ կարգավորումներ ու մեխանիզմներ, հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումների սահմանում ՀՀ կառավարության կողմից, հետևանքների վերաբերյալ բուժաշխատողի կողմից կնոջն իրազեկելու պարտադիր պահանջների սահմանում:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ըստ ներկայացուցչական ազգային հետազոտության տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականին գրանցված 29000 հղիության արհեստական ընդհատումների շուրջ 1500-ը եղել է՝ պայմանավորված երեխայի սեռով: Ներկայացված նախագծով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքն օրենքով ամրագրելու, ինչպես նաև այլ օրենսդրական լրացուցիչ կարգավորումների ու մեխանիզմների սահմանմամբ (հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումների սահմանում ՀՀ կառավարության կողմից, հետևանքների վերաբերյալ բուժաշխատողի կողմից կնոջը պարտադիր իրազեկելու պահանջների սահմանում) և դրանց կիրառմամբ կանխարգելել և էականորեն կրճատել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, ինչի արդյունքում նախատեսվում է բարելավել ոլորտում գրանցված բացասական ցուցանիշները` օրենսդրական սահմանափակումների միջոցները զուգակցելով իրազեկման, սեռով պայմանավորված խտրական վերաբերմունքի նվազեցմանը և վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման հետ:

77.

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ Եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու և դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:

1.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբուժական օգնության ոլորտը կարգավորվում է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով: Նշված օրենքն ընդունվել է դեռևս 2004 թվականին, և դրա կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք չկարգավորված խնդիրներ: Հոգեկան խանգարումներով տառապող անձինք հասարակության խոցելի խմբերից մեկն են, որն առավել ենթակա է խարանի: Գործող օրենքում ընդհանուր ձևակերպումներով սահմանված են այդ անձանց հիմնական իրավունքները, մինչդեռ առավել նպատակահարմար է ամրագրել հոգեկան խանգարումներով տառապող անձանց ուղղակիորեն վերաբերող իրավունքները` դրանց լիարժեք իրացման և իրավական պաշտպանության ապահովման տեսանկյունից:

Մեկ այլ խնդիրն է գործող օրենքով դատահոգեբուժական փորձաքննությունների հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունների չկարգավորվածությունը: Դատահոգեբուժական փորձաքննությունները, որպես դատաբժշկական փորձաքննության առանձին տեսակ, որտեղ լաբորատոր-գործիքային հետազոտություններ չեն արվում, և փորձաքննություններն իրականացվում են բացառապես բժշկի գիտելիքների ու մասնագիտական հմտությունների հիման վրա, ունեն առանձնահատուկ կարգավորումների անհրաժեշտություն:

Կարգավորված չեն ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքերում հիվանդի վիճակի (բարելավում, հետընթաց) վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հետ կապված հարցերը, ինչը սահմանափակում է հիվանդի ոչ հոժարակամ հոսպիտալացումը դադարեցնելու իրավունքը:

1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման բացառապես հանձնաժողովային ընթացակարգ` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ, սահմանել ոչ հոժարակամ հոսպիտալացված անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև գործող մեխանիզմներ սահմանելու՝ համահունչ դարձնելով նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:

2. Կարգավորման առարկան

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորման առարկան են հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրացման և դրանց պաշտպանության հետ կապված հասարակական հարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար:

78.

«Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հանրության (մարդու) առողջության պահպանման և ամրապնդման նպատակով, վարակիչ և քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների, բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի, սոցիալ-տնտեսական, վարքագծային և հնարավոր այլ վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման, ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության պահպանման գործում առկա են կարգավորման մեխանիզմներ, ձեռնարկված են արդյունավետ քայլեր վարակիչ և քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների, բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի, սոցիալ-տնտեսական, վարքագծային և հնարավոր այլ վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման ուղղությամբ: Սակայն, դրանք հստակորեն չեն սահմանում հանրային առողջության պահպանմանն ուղղված տարբեր մարմինների, կազմակերպությունների պարտականությունների շրջանակը, դրանց գործունեության հիմնական ուղղությունները և գործունեության կազմակերպման կարգը: Բացի դրանից, հանրային առողջապահության կարիքների գնահատման հարցերը բազմակողմանի և համակարգված բնույթ չեն կրում: Անհրաժեշտություն կա ապահովելու դրանց համակարգված ինտեգրումը հասարակության կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ բարձրացնելով հաշվետվողականությունը, թափանցիկությունը և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է օրենքի նախագծով սահմանել կարգավորումներ, որի շրջանակներում կապահովվեն հանրային առողջության պահպանմանն ուղղված միասնական պետական քաղաքականության մշակումը և իրականացումը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային առողջության նորմատիվների սահմանումը, նպատակային ծրագրերի իրականացումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային առողջապահության ոլորտում գործող իրավական ակտերի, վարակիչ, ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման պատճառների և պայմանների հայտնաբերումը, գնահատումը, վերլուծությունը, դրանց կանխարգելման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը:

2.Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան է հանրային առողջության պահպանման հետ կապված հասարակական հարաբերությունները: Նախագծով սահմանում են հանրային առողջապահության պետական քաղաքականության սկզբունքները, հանրային առողջապահության բնագավառում մարդու իրավունքները, հանրային առողջության ապահովման կազմակերպական, տնտեսական, իրավական ու ֆինանսական հիմքերը: Նախագիծը սահմանում է պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք ուղղված են մարդու առողջության վրա սոցիալ-տնտեսական, վարքագծային, շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելմանն ու բացառմանը և ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովմանը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքներն են՝

1) հանրային առողջության պահպանման ընդհանուր պահանջների սահմանումը.

2) վարակիչ հիվանդությունների իմունականխարգելման, վերահսկման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման կարգավորումը.

3) հիվանդությունների միջազգային տարածման կանխարգելում և Հայաստանի Հանրապետության տարածքի սանիտարական պաշտպանության ապահովումը.

4) Հայաստանի Հանրապետությունում մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության նվազեցումը կամ բացառումը

 5) քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելումը:

79.

«Առողջապահական համակարգի կառավարման բարելավման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Առողջապահական համակարգի կառավարման բարելավման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է վերջին երկու տասնամյակներում առողջապահական համակարգում իրականացվող վերափոխումների գործընթացը համակարգելու, համակարգի զարգացման առաջիկա տարիների հիմնական և միասնական ուղենիշներ սահմանելու անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում իրականացվել են մի շարք առանցքային վերափոխումներ՝ առողջապահական համակարգի կառավարման և կազմակերպական կառուցվածքի ապակենտրոնացում, մի շարք բժշկական կազմակերպությունների մասնավորեցում, պետական ֆինանսավորման գործառույթների կենտրոնացում, առողջության առաջնային պահպանման (այսուհետ՝ ԱԱՊ) օղակի հզորացմանն ուղղված գործընթացներ, հանրային առողջապահության համակարգի բարեփոխումներ և այլն: Առողջապահական համակարգի վերափոխման գործընթացն ամրապնդելու և համակարգելու նպատակով, այնուամենայնիվ, պահանջվում են լրացուցիչ և շարունակական ջանքեր` բարելավելու համակարգի կառավարման և կառուցակարգային կարողություններն ինչպես կենտրոնական, այնպես էլ՝ մարզային մակարդակներում, հնարավորինս հստակեցնելու և ամրապնդելու առողջապահության ոլորտի ֆինանսավորման գործառույթները` միջոցների առավել արդյունավետ ու համաչափ բաշխումն ապահովելու նպատակով, ապահովելու անհրաժեշտ ներուժի և ռեսուրսների առկայությունն առողջապահության համակարգի բոլոր օղակներում, ավարտին հասցնելու առողջապահական ծառայությունների ու հաստատությունների վերակազմավորման ոլորտում նախաձեռնված գործընթացը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է հայեցակարգով սահմանել առողջապահական համակարգի ընդհանուր կառուցվածքի տեսլականը, ըստ մակարդակների հիվանդանոցային բժշկական ծառայություններ մատուցող ենթակառուցվածքներին ներկայացվող պահանջները, բժշկական կազմակերպությունների անվանացանկի կազմման և դրանց կառուցվածքային օրինակելի մոդելների ձևավորման ընդհանուր մոտեցումները, ինչպես նաև՝ ժամանակացույց, որով կսահմանվեն նշված միջոցառումների իրականացման (ներդրման) կոնկրետ ժամկետներ:

2. Կարգավորման առարկան

Նախագծի ընդունման նպատակն է առողջապահական համակարգի կառավարման նոր մոտեցումների ներդրմամբ համակարգում առավել նպատակային դարձնել առկա մարդկային, նյութական, ֆինանսական ռեսուրսների օգտագործումը, բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը և դրա կառավարման արդյունավետությունը, բնակչության գոհունակությունը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Առողջապահական համակարգի կառավարման բարելավման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունմամբ առողջապահական համակարգի կառավարումը դարձնել առավել համաչափ և նպատակային, օպտիմալ օգտագործել մարդկային ներուժը, նյութական ռեսուրսները, առավել թիրախավորված օգտագործել պետական և մասնավոր հատվածի կողմից առողջապահության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները, նվազեցնել համակարգի կորուստները:

80.

«Հայաստանի Հանրապետության բնակչության շտապ բժշկական օգնության ԵՎ սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է նախատեսվող միջոցառումների իրականացման օգնությամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակչությանը ցուցաբերվող շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների մատչելիության, հասանելիության, որակի և արդյունավետության ապահովման, կյանքին սպառնացող վիճակներում շտապ բժշկական օգնության ծառայության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության շտապ օգնության ծառայությունը ռազմավարական, սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող, ինչպես նաև առողջապահության համակարգի ամենաօպերատիվ ու մատչելի ծառայություններից է: Սակայն, Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո առողջապահության ոլորտի ֆինանսական հնարավորությունները թույլ չէին տալիս զարգացնել և արդիականացնել շտապ օգնության ծառայությունը, այն զգալիորեն հետ էր մնում ոչ միայն միջազգային չափանիշներից, այլև Հայաստանի մյուս առողջապահական ծառայություններից: Խնդրի կարգավորման նպատակով, որպես համակարգի գործունեության արդիականացման առաջնահերթ կարիք ունեցող ուղղություն, մշակվել և ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 10-ի N 894-Ն որոշմամբ հաստատվել են Շտապ բժշկական օգնության արդիականացման ծրագիրը և այդ ծրագրի ներդրման ժամանակացույցը, որի գործարկումը նախատեսվել էր սկսել 2010 թվականին և ավարտել 2014 թվականին: Ներկայումս շտապ բժշկական օգնության նախահիվանդանոցային փուլի հիմնական խնդիրներն են շտապ օգնության միասնական կառավարման, մոնիթորինգի և գնահատման համակարգի բացակայությունը, շտապ օգնությանը ոչ բնորոշ կանչերի սպասարկման պատճառով անհարկի ծանրաբեռնվածության առկայությունը, շտապ օգնության նախահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերի անբավարար համագործակցությունն ու հետադարձ կապը, շտապ օգնության մեքենաների և բրիգադների անբավարար թիվը, ծառայության կառավարման միասնական համակարգի բացակայությունը, որը պայմանավորված է ամբողջ հանրապետության համար միասնական` կենտրոնացված դիսպետչերական ծառայության բացակայությամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է սահմանել ռազմավարական ուղղություններ և դրանց հասնելուն ուղղված գործողություններ, մասնավորապես, կատարելագործել շտապ բժշկական օգնության ծառայությունը կարգավորող օրենսդրական դաշտը, մշակել շտապ բժշկական օգնության ծառայության ժամանակակից կազմակերպչական մոդելները` հաշվի առնելով Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի առանձնահատկությունները, մշակել շտապ օգնության կանչերի դասակարգման չափորոշիչներ և այլն:

2. Կարգավորման առարկան

Նախագծի ընդունման նպատակն է իրականացնել նախահիվանդանոցային փուլում շտապ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող մի շարք վիճակների դեպքերում շտապ օգնության ծառայության արագ և որակյալ արձագանքման միջոցով հաշմանդամության և մահացության նվազեցման միջոցառումներ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ակնկալվում է նախատեսվող միջոցառումների օգնությամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում շտապ օգնության որակյալ և մատչելի ծառայությունների մատուցում` հստակ չափորոշիչների կիրառմամբ, նախահիվանդանոցային փուլում շտապ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող մի շարք վիճակների դեպքերում շտապ օգնության ծառայության արագ և որակյալ արձագանքման արդյունքում նվազեցնել հաշմանդամությունը և մահացությունը:

81.

«Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցման նպատակով անհրաժեշտ` համընդհանուր և փոխհամագործակցված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով այն, որ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահվան, հաշմանդամության և աշխատունակության կորստի դեպքերը գրանցվում են բնակչության առավելապես երիտասարդ, աշխատունակ տարիքային խմբում, խիստ կարևորվում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համապարփակ և ընդհանրական ծրագրի ու միջոցառումների ցանկի մշակման և իրագործման անհրաժեշտությունը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և վերահսկման ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել, մասնավորապես, մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 3 արձանագրային որոշմամբ հաստատվել են Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգը և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Նշված հայեցակարգի հաստատումից հետո՝ նախանշված նպատակներին հասնելու համար մշակվել և ՀՀ կառավարության կողմից 2011 թվականի մարտի 24-ի N 11 արձանագրային որոշմամբ հաստատվել են Առավել բարձր մահացության բերող երեք հիվանդության` արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագրերը և միջոցառումների ժամանակացույցը: Ելնելով այն հանգամանքից, որ աշխարհի գրեթե բոլոր երկրների բնակչության համար ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության ու մահացության աճի միտումները դարձել են հիմնախնդիր, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակվել են միջոցառումների իրականացման համընդհանուր մոտեցումներ և սահմանվել են նպատակներին հասնելու 25 ցուցանիշներ, որոնցից 9–ը պարտադիր են ԱՀԿ-ի բոլոր անդամ երկրների համար: Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է համագործակցված և համընդհանուր միջոցառումների իրականացում` բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ձևավորել համակարգող հանձնաժողով` առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում միջգերատեսչական ակտիվ համագործակցությունն ապահովելու նպատակով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված միջոցառումների իրականացման համընդհանուր մոտեցումների և նպատակների հիման վրա առաջարկվում է սահմանել նպատակներ, որոնցից 9–ը պարտադիր են ԱՀԿ-ի բոլոր անդամ երկրների համար: Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է համագործակցված և համընդհանուր միջոցառումների իրականացում` բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

2. Կարգավորման առարկան

Նախագծի ընդունման նպատակն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նպատակներին հասնելու համար իրականացնել ոչ վարակիչ հիվանդություններից արձանագրվող մահվան դեպքերի և հաշմանդամության նվազեցման միջոցառումներ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ակնկալվում է միջազգային մոտեցումներին համահունչ միջոցառումների իրականացման օգնությամբ բարելավել բնակչության առողջության և ժողովրդագրական ցուցանիշները, նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացած հաշմանդամությունը և վաղաժամ մահացությունը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

82.

«Նախադպրոցական կրթության զարգացման 2016-2025 թվականների ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նպաստել նախադպրոցական կրթության համակարգի հիմնախնդիրների լուծմանը և նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնմանը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հանրակրթության որակի ապահովման տեսանկյունից կարևորվում է երեխաների վաղ ընդգրկումը կրթական ծրագրերում, մինչդեռ հանրապետության շատ համայնքներում դեռևս չկան նախադպրոցական կրթական ծառայություններ: Նախադպրոցական ծառայությունների մատչելիությունը խիստ անհավասար է Հայաստանի տարբեր տարածքներում:

Նախադպրոցական կրթության համակարգի ուսումնասիրությունն ու արդի վիճակի նկարագիրը թույլ են տալիս առանձնացնել համակարգում առկա հետևյալ հիմնախնդիրները՝

1) կրթադաստիարակչական աշխատանքների իրականացման և երեխաների խնամքի ու ապահովության պայմաններն անբավարար են, ինչը լուրջ խոչընդոտ է հաստատություններում երեխաների ընդգրկվածության մեծացման տեսանկյունից.

2) ցածր է նախադպրոցական հաստատությունների աշխատողների աշխատավարձը.

3) մանկավարժների և դաստիարակների աշխատանքը երկարաժամյա է ու անկանոն.

4) աշխատողների կանոնավոր մասնագիտական վերապատրաստում և ատեստավորում չեն իրականացվում.

5) համակարգի օրենսդրական և նորմատիվային դաշտի կատարելագործումը ևս հրատապ խնդիր է։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախադպրոցական կրթության ոլորտի ռազմավարությունը հիմնականում ուղղված կլինի համակարգի արդիականացմանը և զարգացմանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության ծրագրում։ Մասնավորապես, գործունեության առաջնային ուղղություններն են օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործումը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացումը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավումը, ծառայությունների մատչելիության և ընդգրկվածության մեծացումը։

2. Կարգավորման առարկան

Ռազմավարական ծրագրի կարգավորման առարկան նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է՝ հատուկ ուշադրություն դարձնելով նախադպրոցական կրթության մեջ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագրի ակնկալվող արդյունքը որակյալ և մատչելի նախադպրոցական կրթության ծառայությունների մատուցումն է` հատուկ ուշադրություն դարձնելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկմանը, նախադպրոցական ավագ տարիքի երեխաների՝ հինգից մինչև վեց տարեկանների, տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստվածության, երեխաների համար տարրական դպրոցում ուսումը շարունակելու համար հավասար մեկնարկային պայմանների ապահովումը, ինչպես նաև կայուն հիմքերի ստեղծումը՝ նրանց անձնային ու սոցիալական հմտությունների զարգացման և ձևավորման համար։

83.

«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի՝ կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, և պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է կրթության բնագավառի պահպանումն ու զարգացումը, որի ծավալները որոշվում են կրթության զարգացման պետական ծրագրին համապատասխան: ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագրի նախագիծը կմշակվի նաև ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված գերակայություններին համապատասխան:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կրթության բնագավառում ներկայիս բարեփոխումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) համաձայն: Կրթության համակարգի ներկա փուլի զարգացման նպատակն է` ընդունելով ժամանակակից մարտահրավերները և ռազմավարության սկզբունքները, արձանագրել հիմնախնդիրների լուծման և առաջընթացի այնպիսի արդյունքներ, որոնք կվերականգնեն կրթության ու գիտելիքի վարկանիշը և կամրապնդեն Հայաստանի` որպես գիտակրթական տարածքի հեղինակությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հիմք ընդունելով կրթության համակարգի արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները՝ ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագրի նախագծում կսահմանվեն ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները:

2. Կարգավորման առարկան

ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագրի նախագծում այնպիսի ռազմավարական մոտեցումների որդեգրում, որոնք կապահովեն կրթության կայուն զարգացման առավել նպատակասլացություն և արդյունավետություն:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կրթության առաջընթացն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար հետագա զարգացումները կիրականացվեն՝ ըստ սահմանված գերակա ուղղությունների և զարգացման նպատակային ցուցանիշների, որոնք կնպաստեն Հայաստանի ընդհանուր մրցունակության բարձրացմանը:

84.

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) ԵՎ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով` նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ընդհանրական բնութագրերի ու ցանկերի, ինչպես նաև ըստ մասնագիտական կրթության մասնագիտությունների տրվող որակավորումների ցանկերի մշակմամբ ու հաստատմամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում էական նշանակություն ունեն մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը: Դրանց ապահովումն ու մատչելիությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, աղքատության և անհավասարության մեղմման կարևորագույն գործոններից են:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի ներկայիս բարեփոխումն ուղղված է մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական չափանիշներին համապատասխան որակավորմամբ կադրերի պատրաստման կարողությունների հզորացմանը:

Սոցիալական գործընկերների հետ համատեղ վերանայելով մասնագիտությունների և որակավորումների ցանկը՝ այն կհամապատասխանեցվի աշխատաշուկայում պահանջարկված ժամանակակից որակավորումներին, կհամադրվի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) որակավորումների ազգային շրջանակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակված կրթական միջազգային բաղադրիչներին:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Գործող իրավական ակտում փոփոխություններ կատարելու միջոցով հնարավոր կլինի հստակեցնել որոշակի դրույթներ` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը ՄԿՈՒ-ի որակավորումների ազգային շրջանակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակված կրթական միջազգային բաղադրիչներին համապատասխանեցնելու նպատակով:

2. Կարգավորման առարկան

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների դասակարգում և շնորհվող որակավորումների կանոնակարգում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների դասակարգման գործընթացը կապահովի մասնագիտությունների և նրանց շնորհվող որակավորումների համադրելիությունը միջազգային վիճակագրության չափանիշներին:

85.

«Ասպիրանտուրայի ընդունելության ԵՎ ուսուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերի՝ նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել «Ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ օրենքով սահմանված դրույթներից և պայմանավորված է ներկայումս գործող 2001 թվականի N 662 որոշմամբ հաստատված՝ ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ուսուցման կարգի վերանայման ու ներկայիս իրավիճակի համապատասխան դաշտի կարգավորման անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ասպիրանտի կողմից գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման նպատակով գիտությունների թեկնածուի ատենախոսություն պատրաստող անձանց ուսուցումն իրականացվում է՝ համաձայն ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ուսուցման կարգի, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշմամբ, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին, ուստի, վերջինիս վերանայման անհրաժեշտությունը ներկայիս իրավիճակի մարտահրավերն է: Միաժամանակ, գործող իրավական ակտերի ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի միջև առկա են որոշ հակասություններ, որոնք պետք է կարգավորվեն նոր՝ համապատասխան իրավական ակտի ընդունմամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում կարգավորելու ներկայիս իրավիճակը՝ կապված ասպիրանտի կողմից գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման նպատակով գիտությունների թեկնածուի ատենախոսություն պատրաստող անձանց ընդունելության և ուսուցման հետ կապված խնդիրները, հստակ սահմանելով համապատասխան պահանջները և վերջինս համապատասխանեցնելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

2. Կարգավորման առարկան

Ասպիրանտի կողմից գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման նպատակով գիտությունների թեկնածուի ատենախոսություն պատրաստող անձանց ընդունելությունը և ուսուցումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում կընդլայնվեն ասպիրանտի ընդունելության և ուսուցման պայմանները:

86.

«Դոկտորանտուրայի ԵՎ հայցորդության ձեվակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԾԻ վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերի՝ նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել «Դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ օրենքով սահմանված դրույթներից և պայմանավորված է ներկայումս գործող իրավական ակտերի վերանայման ու ներկայիս իրավիճակի համապատասխան դաշտի կարգավորման անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս դոկտորանտի և հայցորդի կողմից գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի աստիճանների հայցման նպատակով գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի ատենախոսություն պատրաստող անձինք ձևակերպվում են, ինչպես նաև ուսուցումն իրականացվում է վաղ հաստատված իրավական ակտերով, որոնց վերանայումը դարձել է անհրաժեշտություն: Միաժամանակ, գործող իրավական ակտերի ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի միջև առկա են որոշ հակասություններ, որոնք պետք է կարգավորվեն նոր՝ համապատասխան իրավական ակտի հաստատմամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում կարգավորելու ներկայիս իրավիճակը՝ կապված դոկտորանտի և հայցորդի կողմից գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի աստիճանների հայցման նպատակով գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի ատենախոսություն պատրաստող անձանց ձևակերպման, ինչպես նաև ուսուցման հետ կապված խնդիրները, հստակ սահմանելով համապատասխան պահանջները և վերջինս համապատասխանեցնելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

2. Կարգավորման առարկան

Դոկտորանտի կամ հայցորդի կողմից գիտությունների դոկտորի կամ թեկնածուի աստիճանի հայցման նպատակով գիտությունների թեկնածուի կամ գիտությունների դոկտորի ատենախոսություն պատրաստող անձանց ձևակերպումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում կընդլայնվեն դոկտորանտի և հայցորդի ձևակերպման պայմանները:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

87.

«Պատմության ԵՎ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ԵՎ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (նոր խմբագրությամբ) նպատակն է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, ամրակայման, նորոգման, օգտագործման, հանրահռչակման իրավական դաշտի կատարելագործումը և համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը և արդի մասնագիտական պահանջներին, ինչպես նաև համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետության բարձրացումը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, որից հետո ընդունվել են մի շարք օրենքներ, մասնավորապես, ՀՀ Սահմանադրությունը, «Իրավական ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքները և այլն: Միևնույն ժամանակ վավերացվել են «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին» և «Հնագիտական ժառանգության պահպանության մասին» եվրոպական կոնվենցիաները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանն ու օգտագործմանը և հանգեցնում են մի շարք տարընթերցումների ու հակասությունների:

Օրենքում բացակայում են հուշարձանների բնագավառում օգտագործվող հիմնական հասկացությունները, հուշարձանների պահպանական գոտիների օգտագործման պայմանակարգը, կարգավորված չեն համայնքների պարտադիր և պատվիրակված լիազորությունները, ինչպես նաև առկա է հնագիտական պեղումների արդյունքների հիման վրա կազմված հաշվետվությունների քննարկման և հայտնաբերված նյութերի հանձնման խնդիրը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նոր խմբագրությամբ օրենքով առաջարկվում է`

1) սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները.

2) ամբողջականացնել պետական կառավարման լիազոր մարմնի, պետական կառավարման տարածքային մարմինների և հուշարձանների պահպանությանը վերաբերող` համայնքների կողմից պարտադիր և պատվիրակված լիազորությունները.

3) ամբողջականացնել հուշարձանների հաշվառման, նորահայտ օբյեկտը պետական ցուցակում ընդգրկելու ընթացակարգը.

4) հստակեցնել ու ամբողջականացնել հնագիտական հետախուզական աշխատանքների և հնագիտական պեղումների ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները.

5) հստակեցնել ու ամբողջականացնել տեղափոխման, փոփոխման դեպքերը և պայմանները.

6) սահմանել հուշարձանի սեփականատիրոջից կամ օգտագործողից հետ վերցնելու կարգը` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջների.

7) սահմանել պետական սեփականություն համարվող հուշարձանների օգտագործման ձևերը և օգտագործողների պարտականությունները.

8) սահմանել հուշարձանի արժևորման (դրամական գնահատում) և հուշարձանին վնաս պատճառելու դեպքում հնարավոր փոխհատուցման սկզբունքները:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կհստակեցվեն և գործող պահանջներին կհամապատասխանեցվեն հուշարձանների հաշվառման, պահպանության ու օգտագործման, փոփոխման, տեղափոխման սկզբունքները, ինչպես նաև բնագավառի սուբյեկտների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ օրենքի ընդունումը և կիրարկումը կապահովեն հուշարձանների պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, ամրակայման, նորոգման, օգտագործման, հանրահռչակման իրավական դաշտը, միաժամանակ կնպաստեն պատմության և մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես խտացնելով համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությանը, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը:

88.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ ԵՎ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի ընդունման նպատակն է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ՀՀ մարզերում հայտնաբերված նորահայտ հուշարձանների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկումը և պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալը, մշակութային ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանության ապահովումը, ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում փոփոխությունների կատարումը, հուշարձանների հասցեների ճշտումը, հուշարձանի նշանակությունը փոխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ոչ լիարժեք տեղեկատվության հիման վրա կամ սխալմամբ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերված հուշարձանները պետական ցուցակից հանելը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերջին հինգ տարում սահմանված կարգով ՀՀ տարածքում հուշարձանների մոնիթորինգի իրականացման արդյունքում նոր հայտնաբերված և հաշվառված պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտները ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից քննարկումների արդյունքում ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ, սակայն առ այսօր ընդգրկված չեն ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում, ինչի պատճառով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ապահովել դրանց անխաթար պահպանությունը, կանոնակարգել պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման հետ կապված գործընթացները. իրավիճակ, որը կարող է պատճառ դառնալ նորահայտ հուշարձանների (շուրջ 510 անուն) պատմական, ճարտարապետական արժեքների խաթարման, պահպանվածության վիճակի վատթարացման, ոչնչացման:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Որոշման նախագծով առաջարկվում է՝

1) նորահայտ հուշարձաններն ընդգրկել ՀՀ մարզերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում.

2) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում կատարել հուշարձանների հասցեների ճշտում և նշանակության փոփոխություն.

3) ճշտել պետական ցուցակները, ոչ ճիշտ տեղեկատվության պատճառով կամ սխալմամբ դրանցում ընդգրկված, ցուցակներում կրկնվող, ինչպես նաև ավերված և գոյություն չունեցող մի շարք հուշարձաններ հանել պետական ցուցակից:

2. Կարգավորման առարկան 

Նախագծով պետական ցուցակներում կատարվելու են լրացումներ ու փոփոխություններ՝ հուշարձանների պահպանության գործընթացները կանոնակարգելու և ապահովելու նպատակով:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության որոշման ընդունումը կապահովի հուշարձանների պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, ամրակայման, նորոգման, օգտագործման, հանրահռչակման գործընթացները, կնպաստի պատմության և մշակույթի հուշարձանների նկատմամբ պետական և տեղական մարմինների պատասխանատվության բարձրացմանը, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառի պետական քաղաքականության իրականացման ապահովմանը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

89.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետով (6-րդ պարբերություն) նախատեսվել է պետական նպաստների համակարգի օպտիմալացում:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսամակարդակի բարձրացմանն ուղղված` ընտանեկան, սոցիալական նպաստները և հրատապ օգնությունը, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման ու վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշմամբ, որի մեկ տարվա գործողության ընթացքում առաջացել է իրավակիրառական որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտություն:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան դրույթներ, որոնք կհստակեցնեն որոշ սոցիալական խմբերի (միայնակ չաշխատող կենսաթոշակառու) ամրագրման գործընթացը, ընտանիքի միջին ամսական եկամտի կազմը և այլն:

2. Կարգավորման առարկան

Նպաստների նշանակման և վճարման ընթացակարգի օպտիմալացում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նպաստների նշանակման և վճարման բնականոն ընթացքի ապահովում:

90.

«Սոցիալական համագործակցության ռազմավարական ուղղություններին ԵՎ կազմակերպման ձեվերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետով (10-12-րդ պարբերություններ) նախատեսված է «սոցիալական իրավունքների արդյունավետ իրացման նպատակով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կայացում` սոցիալապես անապահով անձին (ընտանիքին) որակյալ և մատչելի, իր կարիքներին համարժեք, «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական համալիր ծառայությունների տրամադրման ապահովում` սոցիալական աշխատանքի առավել ժամանակակից մեթոդների կիրառման միջոցով», «միջգերատեսչական համագործակցության ապահովում` տեղական մակարդակում, սոցիալական պաշտպանության, առողջապահական, կրթական կազմակերպությունների, ոստիկանության տեղամասային տեսուչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր հատվածի միջև.», «սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարության մեծացում»:

ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 952-Ն որոշման N 1 հավելվածի 35-րդ կետով նախատեսված է՝ «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կամ տրամադրվող սոցիալական ծառայությունների ինտեգրումը մեկանգամյա գործողություն չէ, այլ սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը միտված շարունակական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս պետության, համայնքի և ոչ պետական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության ու սոցիալական ծառայությունների տրամադրման հիմքում դրված մոտեցումների, սկզբունքների, մեթոդների վերանայման արդյունքում տրամադրվող սոցիալական ծառայությունները հաճախորդի համար դարձնել է՛լ ավելի հասանելի (մատչելի) և արդյունավետ»:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում սահմանված չեն սոցիալական համագործակցության շրջանակը և այդ համագործակցության իրացմանն ուղղված քայլերը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Որոշման նախագծով կնախանշվեն սոցիալական համագործակցության շրջանակը, մասնակիցները, հնարավոր ձևերը, դրանց կիրառման հնարավորությունները:

2. Կարգավորման առարկան

Սոցիալական դեպքի վարման շրջանակներում տարածքային մարմինների, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ՏԻՄ-երի և ՀԿ-ների համագործակցության մեխանիզմների սահմանում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սոցիալական համագործակցության շրջանակներում կբարձրացվեն սոցիալական ծառայությունների որակը և մատչելիությունը` տարածքային մարմինների, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ՏԻՄ-երի և ՀԿ-ների համագործակցության մեխանիզմների բարելավմամբ:

91.

«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից) կիրառման պրակտիկայի ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծմանն ուղղված դրույթների ու նորմերի սահմանում:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա իրավիճակը և առկա խնդիրները

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրառման ընթացքում վեր են հանվել մի շարք անճշտություններ և բացթողումներ: Մասնավորապես, օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանվում է «ժամանակավոր զբաղվածություն» հասկացությունը, որի համաձայն Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում ընդգրկվելու ժամանակահատվածում անձի զբաղվածությունը չի համարվում ժամանակավոր, ինչի հետևանքով օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ծրագրում ընդգրկվող շահառուների գործազուրկի կարգավիճակը դադարեցվում է, ինչը շահառուների հետ հետագա աշխատանքը շարունակելու տեսանկյունից արդյունավետ չէ:

Բացի դրանից, «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-5-րդ մասերն ունեն լրամշակման կարիք, քանի որ ներկա կարգավորումից պարզ չէ, թե 2015 թվականից հետո ստեղծված կամ հաշվետու տարվա դեկտեմբեր ամսին ստեղծված կազմակերպությունների համար քվոտայի պահանջը ո՛ր դեպքում է առաջանում, ինչպես նաև հստակեցված չէ քվոտայի պահանջի առաջացման համար հիմք հանդիսացող ցուցանիշի հաշվարկման մեխանիզմը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կվերանայվեն ու կհստակեցվեն օրենքի որոշակի դրույթներ: Մասնավորապես, Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում ընդգրկվելու ժամանակահատվածում անձի զբաղվածությունը համարելով ժամանակավոր, կկասեցվի նրա՝ գործազուրկի կարգավիճակը, և ծրագրի ավարտից հետո հնարավորություն կընձեռվի օգտվելու օրենքի 23-րդ հոդվածով սահմանված այլ իրավունքներից: Բացի դրանից, կհստակեցվեն կազմակերպությունների նկատմամբ քվոտայի պահանջի առաջացման հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթները՝ քվոտայի պահանջի առաջացման համար հիմք ընդունելով կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան թիվը:

2. Կարգավորման առարկան

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում ընդգրկվող աշխատաշուկայում անմրցունակ անձանց կարգավիճակի, հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար քվոտայի պահանջի հստակեցում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման նոր հնարավորությունների ընձեռում, կազմակերպությունների համար քվոտայի պահանջի առաջացման և կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթների հստակեցում:

92.

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 700-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթներից: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2014-2017 թվականների ծրագրով նպատակադրված է հաշվետու ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում` այն հասցնելով մինչև 65000 դրամի:

Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 2016 թվականի հուլիսի 1-ից սահմանել 60000 դրամ:

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով (Եվրոպական վերանայված սոցիալական խարտիա, ԱՄԿ 131 կոնվենցիա) ստանձնած պարտավորություններից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանում աշխատավարձերի պետական կարգավորման հիմնական գործիքը նվազագույն աշխատավարձն է, որը սահմանվում է օրենքով` Հայաստանի ամբողջ տնտեսության համար: Նվազագույն աշխատավարձը պետության կողմից սահմանվող նվազագույն երաշխիք է, որը պետք է ապահովի աշխատողի և աշխատողի ընտանիքի անդամների կենսագործունեության համար բավարար եկամուտ:

Գործնականում 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանված նվազագույն աշխատավարձի չափը 50000 դրամ է, որը բարձր է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (2014 թվականի 2-րդ եռամսյակում կազմել է 44596.2 դրամ), սակայն դեռևս ցածր է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված պարենային զամբյուղի հիման վրա հաշվարկվող նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (2014 թվականի 2-րդ եռամսյակում կազմել է 59127.7 դրամ): 2015 թվականի հուլիսի 1-ից («Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-205-Ն օրենք) նվազագույն աշխատավարձը կսահմանվի 55000 դրամ, որը նույնպես ցածր է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված պարենային զամբյուղի հիման վրա հաշվարկվող նվազագույն սպառողական զամբյուղի 2014 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակների արժեքներից (59127.7 դրամ և 56600 դրամ):

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացում` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 700-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները:

2. Կարգավորման առարկան

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի փոփոխություն:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 700-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթների ապահովում, որն ուղղված է աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես, արժանապատիվ աշխատանքի ապահովմանը:

93.

«Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին մշակութային ԵՎ մարզական շինությունների հարմարեցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 44 արձանագրային որոշման 9-րդ գլխի և ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի (20-րդ պարբերություն) դրույթներից:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է նաև ՄԱԿ-ի 2006 թվականի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման հիմնական նախապայման է նրանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների, մատչելի պայմանների ապահովումը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում՝ մարզական և մշակութային:

Ներկայումս մարզական և մշակութային շենք-շինությունները գրեթե անմատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց մուտք գործելու և ազատ տեղաշարժվելու համար: Թեև այսօր էլ իրականացվում են որոշ քայլեր դրանք մատչելի դարձնելու ուղղությամբ, սակայն գործընթացը կանոնակարգված չէ:

Ակնհայտ է, որ հաշմանդամություն ունեցող անձինք տարեցտարի ավելի ակտիվորեն են ներգրավվում մարզական ու մշակութային միջոցառումներում և ունեն մեծ ձեռքբերումներ այս ոլորտներում, սակայն նրանց լիարժեք ներգրավման համար առկա են բազմաթիվ խոչընդոտներ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Մարզական և մշակութային նշանակության շենք-շինություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է մշակել համապատասխան կանոնակարգ:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական, մշակութային, զբոսաշրջային կամ ազատ ժամանակի կազմակերպման այլ վայրերից, ինչպես նաև դրանցում կազմակերպվող միջոցառումներին հավասար պայմաններով մասնակցելու և մատչելի պայմաններ ստեղծելու գործընթացը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Մարզական և մշակութային շենք-շինությունների մատչելիության ապահովում՝ հաշմանդամություն ունեցող անձանց մուտքի և ազատ տեղաշարժման համար, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի 2006 թվականի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների իրագործում:

94.

«Բնակչության սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովմանն ուղղված միջգերատեսչական համագործակցության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետով (11-րդ պարբերություն) նախատեսված է «միջգերատեսչական համագործակցության ապահովում` տեղական մակարդակում, սոցիալական պաշտպանության, առողջապահական, կրթական կազմակերպությունների, ոստիկանության տեղամասային տեսուչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր հատվածի միջև.».

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում միջգերատեսչական համագործակցությունն իրականացվում է որպես բարի կամքի դրսևորում, որը չի համապատասխանում սոցիալապես անապահով քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական խնդիրների լուծման ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Որոշման նախագծով սահմանվելու են համագործակցող կողմերի ցանկը, միջգերատեսչական համագործակցության ձևերն ու կարգը, խնդրահարույց այն դեպքերը, որոնք կարող են նախանշել քաղաքացու՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը, որոնց հայտնաբերման ժամանակ կողմերը պարտավորվում են տեղեկացնել համապատասխան տարածքային մարմնին, պահանջները` տեղեկատվության ծավալի, ձևի, տրամադրման ժամկետի մասին, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման ընթացակարգը:

2. Կարգավորման առարկան

Իրավական ակտը կարգավորում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքների) բազմաբնույթ սոցիալական խնդիրների լուծման գործընթացում միջգերատեսչական համագործակցության ապահովման հետ կապված հարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Միջգերատեսչական համագործակցության շրջանակներում տարբեր գերատեսչական ենթակայության կառույցների ներկայացուցիչների համատեղ աշխատանքի կանոնակարգված ընթացակարգեր:

95.

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի ԵՎ սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի (18-րդ պարբերություն) դրույթներից, մասնավորապես, այնտեղ ամրագրված է, որ սոցիալական քաղաքականության ոլորտում ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ ծրագրերի, նախատեսում է նաև բնակչության՝ սոցիալապես խոցելի և հաշմանդամություն ունեցող անձանց հասցեական և նպատակային ծառայությունների մատուցում:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր համարյա չկան, գործող իրավական ակտերը հիմնականում կանոնակարգում են հոգեկան հիվանդների բուժման գործընթացը, իսկ խնամքի մասով դաշտը բաց է:

ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի նիստի N 36 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017 թվականների ծրագրի 1-ին կետում նախատեսված է ուսումնասիրել և վերանայել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանը և խնամքի համայնքային ծառայությունների տրամադրմանն առնչվող իրավական ակտերը` դրանք համապատասխանեցնելով ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է ավելի քան 45 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որոնցից հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ունի ընդամենը 21 հազարը, այսինքն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընդհանուր թվի կեսից ավելին հաշմանդամություն չունի, հետևաբար, սոցիալական պաշտպանության որևէ տեսակից չի օգտվում (չհաշված` բուժումը):

Բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց համար համայնքային մակարդակով մատուցվող հոգեբուժական ծառայությունները, որոնք հնարավորություն կտան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց՝ իրենց բնակավայրերում ստանալու մասնագիտական աջակցություն՝ առանց գերծանրաբեռնելու ստացիոնար հաստատությունները, բացակայում են նաև դրանց կազմակերպման և ծառայությունների մատուցման իրավական հիմքերը: Սոցիալական պաշտպանությունը հիմնականում նպատակաուղղված է հասարակության խոցելի խմբերի կարևորագույն կարիքների բավարարմանը, սակայն այդ խմբերից` հոգեկան առողջության խնդիրներով անձանց սոցիալական պաշտպանության հարցերին իրավական լուծումներ տրված չեն, կամ դրանք բավարար չեն:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Սույն որոշմամբ կամրագրվեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման իրավական, սոցիալական, տնտեսական, կազմակերպական հիմքերն ու սկզբունքները, կսահմանվեն տրամադրվող ծառայությունների տեսակները, չափորոշիչները, ծառայություններ մատուցողները և այլ հարցեր:

2. Կարգավորման առարկան

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման գործընթացի կանոնակարգում և օրենսդրության համապատասխանեցում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին:

96.

«Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրի կազմման եվ իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 44 արձանագրային որոշման 4-րդ գլխի և ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի (22-րդ պարբերություն) դրույթներից:

Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը բժշկական, սոցիալական և մասնագիտական միջոցառումների համակարգ է, որն ուղղված է հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցության համար հավասար և մատչելի պայմանների ապահովմանը: Վերականգնումը հաշմանդամություն ունեցող անձին հասարակության մեջ ներառելու կարևոր նախապայմաններից է, որը բխում է ՄԱԿ-ի 2006 թվականի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներից:

Նախագծի դրույթներում սահմանված պահանջները միտված են հաշմանդամների վերականգնման համար իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ անձին հաշմանդամություն սահմանելիս նրա համար կազմվում և մշակվում է վերականգնողական անհատական ծրագիր (ՎԱԾ), այնուամենայնիվ, ներկայումս հաշմանդամություն ունեցող անձի համար մշակվող փաստաթուղթը` ՎԱԾ-ը, իր ամբողջ ծավալով չի նպաստում այդ անձանց լիարժեք վերականգնմանը և կրում է մասնատված բնույթ. չկա հետադարձ կապ փաստացի իրականացված միջոցառումների վերաբերյալ, որն էլ հնարավորություն չի տալիս վերափորձաքննությունների ժամանակ գնահատելու այդ միջոցառումների արդյունավետությունը և նպատակահարմարությունը: Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները (ԲՍՓՀ), որոնց վերապահված է ՎԱԾ-երի մշակումը, հաճախ դժվարանում են վերականգնողական միջոցառումների ընտրության և երաշխավորման հարցերում, իսկ նման դեպքերում ներկայումս բացակայում է այն խորհրդատվական մարմինը, որը կաջակցի ՎԱԾ-ի արդյունավետ կազմմանը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով ամրագրվում են ՎԱԾ-ի կազմման և դրանում ընդգրկված վերականգնողական միջոցառումների իրականացման ու դրանց իրականացմանն աջակցելու, տարբեր մարմինների միջև համագործակցության, ինչպես նաև ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների արդյունավետության գնահատման մեխանիզմները: Նախագծի դրույթներն ուղղված են նաև հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը խոչընդոտող խնդիրների բացահայտմանը, դրանց բացասական ներգործության հետևանքների կանխմանը կամ նվազեցմանը, հաշմանդամություն ունեցող անձի առողջության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության և սոցիալական կարգավիճակի վերականգնման դրական զարգացումների արդյունավետ օգտագործմանը:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ի կազմման և դրանով նախատեսված միջոցառումներն իրականացնող մարմինների միջև համագործակցությանն առնչվող, ինչպես նաև ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների արդյունավետության գնահատման հետ կապված հարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՎԱԾ-ով նախատեսված միջոցառումների համակարգված և արդյունավետ իրականացում, հաշմանդամություն ունեցող անձանց ներառում հասարակության մեջ, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի 2006 թվականի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների իրագործում:

97.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է 2014 թվականին նշված որոշմամբ հաստատված կարգերի կիրարկման ընթացքում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, ինչպես նաև 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջով (ըստ որի վարձու աշխատողի նպատակային սոցիալական վճարները հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ):

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա իրավիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատվել են «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերը, որոնց կիրարկման գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը հիմնականում խոչընդոտել են նշված որոշմամբ հաստատված կարգերում նշված ժամկետները, որոշ կարգերում բացակայում են նպատակային սոցիալական վճարներ կատարելու մասին կամ դրանց վճարները հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտավորության մասին դրույթները:

Փոքր ձեռնարկատիրական գործունեությանն աջակցության ծրագրի շրջանակներում՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրի ընտրությունից մեծապես կախված է ձեռնարկատիրական գործունեության արդյունավետությունը՝ հատկապես քաղաքային բնակավայրերում: Այդ նպատակով նախատեսվում է վարձակալած տարածքների համար վարձավճարի մինչև 50 տոկոսի չափով փոխհատուցում՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով: Ծրագրի ճկունությունն ապահովելու նպատակով՝ հաշմանդամություն ունեցող անձանց՝ ծրագրում ընդգրկվելու մասնաբաժինը նպատակահարմար է ամրագրել յուրաքանչյուր տարվա զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում:

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգում փոփոխությունը պայմանավորված է գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների առանձնահատկություններով, մասնավորապես, հացահատիկի, կարտոֆիլի և մի շարք այլ մշակաբույսերի մշակման աշխատանքների զգալի մասն իրականացվում է գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով, որի դեպքում ծառայությունների մատուցման ժամկետները և վարձատրության չափերը խիստ տարբերակվում են ձեռքով կատարված աշխատանքների համար պահանջվող ժամկետներից ու վարձատրության չափերից:

Քանի որ Հայաստանի Հանրապետության մարզերում մեծ տարածում են գտել սեզոնային բնույթի աշխատանքները, «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում», «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում», «Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հնարավորություն է տրվում սեզոնային աշխատանքը կիրառել նշված ծրագրերում:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան դրույթներ, որոնցով կամբողջականացվեն արդեն իսկ իրավական կարգավորում ունեցող մեխանիզմներն ու գործիքները, հնարավորություն կտան ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված ծրագրերի իրականացումը դարձնելու առավել արդյունավետ և թափանցիկ, սահմանված ժամկետներում, համահունչ՝ ՀՀ օրենսդրությանը:

2. Կարգավորման առարկան

ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման կիրառման պրակտիկայի ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծմանն ուղղված դրույթների ու նորմերի սահմանում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված կարգերի կիրառման արդյունավետության բարձրացում: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում գործնականում կամբողջականացվեն արդեն իսկ իրավական կարգավորում ունեցող մեխանիզմներն ու գործիքները, որոնց գործադրումը բխում է պետական քաղաքականության սոցիալական հիմնական նպատակից և սկզբունքներից, այն է՝ ըստ նախապես սահմանված առաջնահերթությունների և առկա օբյեկտիվ հնարավորությունների՝ հանրապետության ամբողջ տարածքում ապահովել գործազուրկների կայուն զբաղվածությունը, այդ թվում` ինքնազբաղվածությունը:

98.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ  

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտը բխում է ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2.4.1-ին կետի (25-րդ պարբերություն) դրույթներից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ սահմանված են հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի 2-րդ բաժնի 2.4.1-ին ենթաբաժնի` նախատեսվում է հետևողականորեն շարունակել կենսաթոշակների չափերի բարձրացման քաղաքականությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով նշվածը` նախատեսվում է 2016 թվականի հունվարի 1-ից բարձրացնել հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով կսահմանվի հիմնական կենսաթոշակի չափը` հիմք ընդունելով 2016 թվականի համար սահմանված միջին աշխատանքային կենսաթոշակի չափի թիրախային ցուցանիշը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունումը կապահովի ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարումը և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի իրականացումը:

99.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումների, երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման, հաստատությունների բեռնաթափման, այլընտրանքային ծառայությունների զարգացման քաղաքականությամբ և ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի (23-րդ պարբերություն) դրույթների կատարման անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին որդեգրության, խնամատար ընտանիք հանձնելու միջոցով երեխայի խնամքի կազմակերպման նախընտրելի ձևերից են:

2008 թվականից մինչև օրս Հայաստանի Հանրապետությունում 64 երեխա խնամվել է խնամատար ընտանիքներում, յուրաքանչյուր տարի ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրվել է շուրջ 50 երեխա, սակայն առ այսօր բացակայում են որդեգրողի և խնամատար ծնողների նկատմամբ վերահսկողության, խնամատար ծնողների հաշվառման մեխանիզմները, չի իրականացվում խնամք իրականացնողների վերապատրաստում:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան դրույթներ, որոնք թույլ կտան իրականացնել՝

1) խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների հաշվառումը.

2) որդեգրողի, խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

3) որդեգրել ցանկացող անձանց և խնամատար ընտանիքների վերապատրաստումը:

2. Կարգավորման առարկան

1) որդեգրողի, խնամակալի, հոգաբարձուի և խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողության սահմանումը.

2) խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների հաշվառումը.

3) որդեգրել ցանկացող անձանց և խնամատար ընտանիքների վերապատրաստումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Երեխայի որդեգրման և խնամատար ընտանիք հանձնելու հստակ մեխանիզմների ապահովումը և առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքն ընտանիքում կազմակերպելը, խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների հաշվառումը, նրանց վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողության կանոնակարգումը:

100.

«Երեխաների խնամքի ԵՎ պաշտպանության հաստատություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ուղեգրման եվ ընդունելության կարգերը, մեխանիզմներն ու չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ  

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի մշակումը պայմանավորված է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումների, երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման, հաստատությունների բեռնաթափման, այլընտրանքային ծառայությունների զարգացման քաղաքականությամբ և ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետի (23-րդ պարբերություն) դրույթների կատարման անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս երեխաները հաստատություններում տեղավորվում են՝ ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշմամբ սահմանված ընդունելության չափանիշներին համապատասխան:

Հաստատություններ ընդունելության չափանիշները և ուղեգրման մեխանիզմները միջազգային իրավունքի առանցքային փաստաթղթերով սահմանված չափորոշիչներին և սոցիալական պետության սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է մշակել սույն նախագիծը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքը՝ անհրաժեշտ է սահմանել հաստատություններ երեխաների ուղեգրման հստակ մեխանիզմներ և չափանիշներ:

2. Կարգավորման առարկան

Կսահմանվեն հաստատություններ երեխաների ուղեգրման հստակ մեխանիզմներ և չափանիշներ, կստեղծվեն երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կբեռնաթափվեն երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությունները, ստեղծվեն երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ:

101.

«Երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների բեռնաթափման ծրագիրը եվ միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ  

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության իրականացմամբ (երեխայի խնամքի ու դաստիարակության ապահովումն ընտանիքում), ինչպես նաև երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի՝ երեխաների խնամքի և պաշտպանության շուրջօրյա հաստատություններում խնամք է ստանում առանց ծնողական խնամքի մնացած 730 և սոցիալապես անապահով ընտանիքների 700 երեխա: Երեխաների պաշտապանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ստեղծել հաստատությունների համար այլընտրանք հանդիսացող համայնքային ծառայություններ, որոնք կնպաստեն երեխաների խնամքն ընտանիքներում կազմակերպելուն, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը, ինչպես նաև երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում շուրջօրյա խնամվող երեխաների թվի նվազեցմանը, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Զարգացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային տարբերակները:

2. Կարգավորման առարկան

Երեխաների և նրանց ընտանիքների կարիքների համապարփակ գնահատման հիման վրա համայնքահեն բազմաբնույթ ծառայությունների ստեղծումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

102.

«Հանրային ռեգիստրների վարման միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի 8.5-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց «մեկ պատուհանի» սկզբունքով կենտրոնացված ծառայությունների մատուցում՝ հիմնելով հանրային ռեգիստրների վարման միասնական սպասարկման կենտրոններ:

1.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս պետության կողմից մատուցվող ծառայությունները բնակչությանը մատուցվում են ոչ միասնական տարբերակով: Մասնավորապես, տարբեր մարմինների կողմից ծառայությունները մատուցվում են ինչպես առցանց, այնպես էլ՝ սպասարկման գրասենյակների կողմից, ինչը հաճախ բարդություններ է առաջացնում բնակչության համար: Մասնավորապես, յուրաքանչյուր էլեկտրոնային կառավարման ծրագիր մշակվել է՝ համապատասխան գերատեսչության առանձնահատկություններից ելնելով, ինչի արդյունքում անձը տարբեր ծառայություններից օգտվելիս պարտավոր է՝ 1) գրանցվել ամեն մի ծառայության համակարգում (պորտալում), 2) նույնականացումը և պետական տուրքի ծառայությանն առնչվող վճարումը կատարել իրարից որոշակիորեն տարբերվող գործիքներով և ամեն անգամ` նորովի, 3) ընկալել և հասկանալ ամեն մի կայքի (պորտալի) տրամաբանությունը: Միասնականության բացակայությունն առցանց մատուցվող ծառայություններից օգտվողների համար զգալի բարդություններ է առաջացնում և, որպես արդյունք, հանգեցնում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ բացասական գնահատականի ձևավորմանը:

1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներդնել պետության կողմից մատուցվող ծառայությունների միասնական գրասենյակներ և ապահովել ֆիզիկական ու էլեկտրոնային հասանելիությունը հասարակությանը:

2. Կարգավորման առարկան

Սույն միջոցառման կարգավորման առարկան է պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց «մեկ պատուհանի» սկզբունքով կենտրոնացված ծառայությունների մատուցումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետության կողմից հիմնված սպասարկման գրասենյակներ, որոնք «մեկ պատուհանի» սկզբունքով կմատուցեն կենտրոնացված ծառայություններ:

103.

«Հայաստանի Հանրապետության պրոբացիոն ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրի 2.3-րդ կետով: Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման 2.3-րդ կետով սահմանվում է, որ կրկնահանցագործությունը կրճատելու, հանցանք կատարած անձանց հոգեբանական աջակցման և սոցիալական ինտեգրումը խրախուսելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել պրոբացիոն ծառայություն:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս բացակայում է պրոբացիոն ծառայությունը: Ծառայության որոշակի գործառույթներ ներկայումս իրականացնում է քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի համաձայն` որպես խափանման միջոց պետք է կիրառվի վարչական վերահսկողությունը, որը պետք է իրականացնի իրավասու մարմինը՝ պրոբացիոն ծառայությունը: Պրոբացիոն ծառայության բացակայության պայմաններում պատժի կրումից պայմանականորեն ազատվելու դեպքում հսկողություն չի իրականացվում: Դատապարտյալների պատժի կրումից հետո որևէ մարմին չի ապահովում նրանց վերասոցիալականացումը: Բացակայում է տուժողների և հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց հաշտեցման ինստիտուտը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Պրոբացիոն ծառայությունը գործառույթներ է իրականացնելու հետևյալ փուլերում՝ մասնավորապես, մինչդատական փուլում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս խորհրդատվական զեկույց է տալու դատարանին, դատական փուլում ազատազրկումը որպես պատժատեսակ կիրառելիս՝ խորհրդատվական զեկույց է տալու դատարանին, պենիտենցիար փուլում՝ ապահովելու է ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը, հետպենիտենցիար փուլում իրականացնելու է վերահսկողություն դատապարտյալների նկատմամբ:

2. Կարգավորման առարկան

Սույն միջոցառման իրականացումը կապահովի քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը և ազատազրկման հետ չկապված պատժատեսակների կիրառումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի պրոբացիոն ծառայություն:

104.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի 4.1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում 1998 թվականից ի վեր կատարվել են բազմաթիվ հատվածական փոփոխություններ, որոնց նպատակն է քաղաքացիական օրենսգիրքը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին, սակայն պետք է փաստել, որ նշված օրենսգրքում բացակայում է տիրապետման ինստիտուտը, կամ իրավաբանական անձանց դասակարգումը չի կրում ճկուն բնույթ, որն էլ իր հերթին իրավակիրառ պրակտիկայում առաջացնում է խնդիրներ: Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ նշված օրենսգրքի կարգավորման առարկան ընդգրկում է կարգավորման լայն շրջանակ, որը կարգավորվում է նաև այլ իրավական ակտերով: Դա էլ իր հերթին լրացուցիչ բարդություններ է առաջացնում իրավական որոշակիության համատեքստում: Այսպես՝ առանձին իրավական ակտը սահմանում է այլ իրավական նորմեր, որոնք նախատեսված չեն օրենսգրքով, և արդյունքում առաջանում են իրավական բախումներ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և դրանից բխող իրավական ակտերում կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին:

2. Կարգավորման առարկան

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և դրանից բխող իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների կատարումը կապահովի օրենսգրքի համապատասխանությունը մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն ամբողջությամբ կհամապատասխանի մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին:

105.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նոր օրենսգրքի նախագծի եվ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի 3.6-րդ կետի համաձայն՝ մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նոր օրենսգիրք:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող օրենսգիրքն ընդունվել է 1986 թվականին, որը վկայում է, որ օրենսգիրքը համապատասխանել է այդ ժամանակվա քաղաքական-իրավական դրույթներին, հետևաբար, այն չի համապատասխանում ներկա մոտեցումներին: Ներկայումս վարչական պատասխանատվություն է սահմանվում 50-ից ավելի նորմատիվ իրավական ակտերով: Նախագծի նպատակն է մեկ միասնական օրենսգրքով համապարփակ կերպով նախատեսել բոլոր վարչական իրավախախտումները, իսկ այլ օրենքներից համապատասխանաբար հանել վարչական պատասխանատվություն սահմանող նորմերը: Բացի դրանից, նախագծով պետք է վերանայվեն սահմանված պատասխանատվության միջոցները՝ ելնելով արարքի և դրա համար նախատեսված պատասխանատվության համաչափության սկզբունքից: Նախագծով պետք է իրականացնել որոշ արարքների ապաքրեականացում և դրանք նախատեսել վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքում՝ որպես զանցանք: Դրա հետ միաժամանակ՝ նախագծով որոշ արարքների համար ներկայումս նախատեսված վարչական պատասխանատվությունն ընդհանրապես պետք է հանվի:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է նախագծում սահմանել այնպիսի դրույթներ, որոնք կապահովեն մարդու իրավունքների և ազատությունների բարձրագույն արժեքի իրագործումը՝ նպատակ ունենալով օրենսգիրքը համապատասխանեցնելու հանրային իրավահարաբերությունների ժամանակակից մոտեցումներին:

2. Կարգավորման առարկան

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կապահովի վարչական իրավահարաբերությունների համապատասխանությունը հանրային հարաբերությունների ժամանակակից մոտեցումներին:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կունենանք օրենսգիրք, որը միայն վարչական պատասխանատվություն կնախատեսի, իրավաբանական անձը կսահմանվի որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ, այնպես էլ օրենսգիրքը կհամապատասխանի հանրային ոլորտի իրավահարաբերությունների ժամանակակից մոտեցումներին:

106.

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրի 6.1-ին կետով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի 2.3-րդ կետով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս մշակված չեն միասնական չափանիշներ՝ իրավաբանական օգնության տրամադրման համար, որոնց հիման վրա հնարավոր կլինի գնահատել անձի գույքային դրությունը և հստակ պատկերացում կազմել անվճար իրավաբանական օգնությունից օգտվող շահառուների մասին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ավելացնել հանրային պաշտպանների թիվը: Դեռևս մշակված չեն անվճար իրավաբանական օգնության տրամադրման մեխանիզմները: Համաշխարհային բանկի կողմից «Անվճար իրավաբանական օգնության առկա համակարգի ֆինանսավորման խնդիրների վերլուծություն. ներառյալ միջազգային լավագույն փորձի ներկայացում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2015 թվականի ընթացքում ներգրավել փորձագետների և իրականացնել միջազգային փորձի ուսումնասիրություններ՝ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար մշակել չափանիշներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի գնահատել անձի գույքային դրությունը, և կմշակվեն իրավաբանական օգնության այլընտրանքային մեխանիզմներ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Անձի գույքային դրությունը գնահատող իրավաբանական օգնության տրամադրման համար միասնական չափանիշներ մշակվելուց հետո հնարավոր կլինի օպտիմալացնել հանրային պաշտպանների թիվը, ինչպես նաև ապահովել հանրային պաշտպանների մասնագիտացումը:

2. Կարգավորման առարկան

Սույն միջոցառման կարգավորման առարկան անվճար իրավաբանական օգնության շրջանակի հստակեցումն ու դրա որակի բարելավումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում հանրային պաշտպանների շահառուները կօգտվեն որակյալ իրավաբանական ծառայություններից, կապահովվի հանրային պաշտպանի գրասենյակների հասանելիությունը Երևանում և մարզերում, ինչպես նաև հանրային պաշտպան դառնալու ընթացակարգը կդառնա առավել հրապարակային ու մրցակցային:

107.

«Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության եվ իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրի 9.2.3-րդ կետով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս բացակայում են միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգին վերաբերող համապատասխան նորմատիվ իրավական ակտերը, որոնք կնպաստեն միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակի բարձրացմանը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգի մշակման միջոցով իրականացնել իրավական ակտերի քարտեզագրում, որոնք կնպաստեն իրավաբանական կրթության որակի բարձրացմանը:

2. Կարգավորման առարկան

Սույն միջոցառման կարգավորման առարկան է միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակի բարձրացումը և իրավաբանական կրթությանը ներկայացվող պահանջների կատարումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում կսահմանվեն այն հիմնական պահանջները, որոնք կնպաստեն միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակի բարձրացմանը և իրավաբանական կրթությանը ներկայացվող պահանջների կատարմանը:

108.

«Իրավաբանական կրթության բարեփոխման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրի 9.2.2-րդ կետով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս բացակայում են այն հիմնական և միասնական պահանջները, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան տարանջատելու բարձրագույն և միջին մասնագիտական իրավաբանական կրթության ելքային արդյունքները:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակը բարձրացնելու և իրավաբանական կրթությանը ներկայացվող պահանջները կատարելու նպատակով մշակել իրավաբանական կրթության բարեփոխման ծրագիր:

2. Կարգավորման առարկան

Սույն միջոցառման կարգավորման առարկան է բարձրացնել միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակը և կատարել իրավաբանական կրթությանը ներկայացվող պահանջները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում կսահմանվեն այն հիմնական պահանջները, որոնք կնպաստեն միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակի բարձրացմանը և իրավաբանական կրթությանը ներկայացվող պահանջների կատարմանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

109.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2.1.1-ին կետով նախատեսված պաշտպանական բարեփոխումների շարունակականության, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորվածության ու պաշտպանության, պաշտպանության համակարգում բարեվարքության ամրապնդման, գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և զինված ուժերի գործունեության քաղաքացիական վերահսկողության ապահովման նկատառումներով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգում առկա են հստակեցման և փոփոխման վերաբերյալ դրույթներ, որոնք կապված են ձերբակալված և կարգապահական մեկուսարաններում կալանքի ձևով պատժի դատապարտված անձանց պահելու պայմանների հետ: Առկա խնդիրներն արձանագրվել են առօրյա գործունեության ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատողների այցելությունների արդյունքում:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է կարգապահական մեկուսարաններ ընդունելու կարգը, ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց վարքագծի կանոնները, արգելված առարկաներն առգրավելու, ստուգումներ կատարելու, տեսակցությունների, նամակագրության, հանձնուքների և փաթեթների հանձնման կարգը, օրվա կարգացուցակը և այլ հարաբերություններ սահմանել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների գերակայության հիման վրա, ապահովել այս ուղղությամբ կարգապահական մեկուսարանների վարչակազմի առավել թափանցիկ և հաշվետու գործունեությունը:

2. Կարգավորման առարկան

Որոշման նախագծով նախատեսվում է կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը շարադրել նոր խմբագրությամբ, որում, արդի պահանջներին համապատասխան, կսահմանվեն ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց կարգապահական մեկուսարաններ ընդունելու կարգը, նրանց վարքագծի կանոնները, օրվա կարգացուցակի ռեժիմը, ստուգումներ կատարելու, տեսակցությունների, նամակագրության, հանձնուքների և փաթեթների հանձնման կարգը և այլ հարաբերություններ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունումը կնպաստի ձերբակալված կամ կալանքի ձևով պատժի դատապարտված զինծառայողների իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովմանը և նրանց պարտականությունների հստակ սահմանմանը, կարգապահական մեկուսարանների վարչակազմի առավել թափանցիկ և հաշվետու գործունեության իրականացմանը:

110.

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2.1.1-ին կետով նախատեսված պաշտպանական բարեփոխումների շարունակականության, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորվածության ու պաշտպանության, պաշտպանության համակարգում բարեվարքության ամրապնդման, զինվորական կառավարման էթիկայի բարելավման, թափանցիկության, հաշվետվողականության և զինված ուժերի գործունեության քաղաքացիական վերահսկողության ապահովման նկատառումներով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող օրենքում կարգավորումներ սահմանված չեն կարգապահական վաշտերում, կարգապահական գումարտակում և կարգապահական մեկուսարաններում ռազմական ոստիկանության գործառույթների վերաբերյալ, միաժամանակ հստակեցված չեն ռազմական ոստիկանության համակարգում պաշտոն զբաղեցնող ծառայողների գործառնական պարտականությունները, մասնագիտական գործունեությանը և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները, ինչն էական խնդիրներ է առաջացնում ռազմական ոստիկանության գործունեության թափանցիկության, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորվածության և պաշտպանության պատշաճ ապահովման գործընթացում:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է հստակեցնել ռազմական ոստիկանության խնդիրները և դրանից բխող գործառույթները կարգապահական վաշտերում, կարգապահական գումարտակում և կարգապահական մեկուսարաններում գործունեության իրականացման ուղղությամբ, սահմանել ռազմական ոստիկանության ծառայողների գործառնական պարտականությունները, մասնագիտական գործունեությանը և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները:

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել ռազմական ոստիկանության խնդիրները և դրանից բխող գործառույթները կարգապահական վաշտերում, կարգապահական գումարտակում և կարգապահական մեկուսարաններում գործունեության իրականացման ուղղությամբ, ռազմական ոստիկանության ծառայողների գործառնական պարտականությունները, մասնագիտական գործունեությանը և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը կապահովի զինված ուժերում իրականացվող պաշտպանական բարեփոխումների շարունակականությունը, ռազմական ոստիկանության խնդիրների և դրանցից բխող գործառույթների հստակ սահմանումը, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորվածությունն ու պաշտպանությունը, խթան կհանդիսանա պաշտպանության համակարգում բարեվարքության ամրապնդման, զինվորական կառավարման էթիկայի բարելավման, թափանցիկության, հաշվետվողականության և զինված ուժերի գործունեության քաղաքացիական վերահսկողության պատշաճ ապահովման համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

111.

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ԵՎ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախապատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառական պրակտիկայում հանդիպող և նշված օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև առկա բացերը լրացնելու անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործնականում «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի իրավակիրառության ընթացքում ի հայտ են գալիս օրենքի կարգավորումից դուրս մնացած կամ թերի կարգավորված հարաբերություններ, որոնց կարգավորումն անհրաժեշտ է նախևառաջ վարչարարության արդյունավետությունը և միատեսակությունն ապահովելու համար:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է օրենքի ընդունման դեպքում կարգավորել դրանով չկարգավորված հարաբերությունները, ինչպես նաև լրացնել օրենքում տեղ գտած բացերը, հստակեցնել օգտագործվող հասկացությունների սահմանումները:

2. Կարգավորման առարկան

Նախագծով նախատեսվում է վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից օրենքի իրավակիրառության ընթացքում ի հայտ եկած բացերը, մասնավորապես, նախատեսվում է հստակեցնել վարչական պատասխանատվության հիմքով Հայաստանի Հանրապետություն մուտքի մերժումը, մուտքի վիզայի հասկացությունը և ընթացակարգերը, սահմանափակել կամայական որոշումները և վերացնել խտրականությունը, կացության կարգավիճակների տեսակները և հիմքերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, հստակեցնել Հայաստանի Հանրապետությունից արտաքսման մեխանիզմը, կամավոր վերադարձի գործընթացը:

3. Միջոցառման իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման դեպքում կհստակեցվի դրա իրավակիրառ պրակտիկան, կբարձրացվի վարչարարության արդյունավետությունը և միատեսակությունը, կկարգավորվեն իրավակիրառության պրակտիկայում ի հայտ եկած օրենսդրական բացերը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը:

112.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու եվ Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 

 

1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված իրավահարաբերությունները դեռևս կարգավորված չեն:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ քաղաքացիների համապատասխան հարաբերությունները դեռևս չեն ստացել օրենսդրական կարգավորում:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է օրենքի ընդունման դեպքում կարգավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված չկարգավորված իրավահարաբերությունները:

2. Կարգավորման առարկան

Նախատեսվում է օրենքի ընդունմամբ հստակ կարգավորում մտցնել այնպիսի կարևոր իրավահարաբերություններում, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված իրավահարաբերությունները:

3. Միջոցառման իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները, իրավակիրառ պրակտիկայում կնվազեն հավանական կամայականությունների դրսևորման դեպքերը, կլրացվեն և կվերանան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերություններում առկա օրենսդրական բացերն ու հասկացությունները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 15-ի N 111-Ն որոշման

 

Հ ի մ ն ա վ ո ր ու մ ն ե ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գերակա խնդիրների

 

NN
ը/կ

Հիմնավորումներ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

1.

Տարածաշրջանային ինտեգրացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման նպատակը Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքների ապահովումն է` նպատակ ունենալով բոլոր երեք երկրների էներգահամակարգերի համատեղ աշխատանքը զուգահեռ ռեժիմում:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

2.

Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2013 թ. մարտի 27-ի նիստի N 12 արձանագրային որոշման 11-րդ կետով հավանության արժանացած` Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի համաձայն կիրականացվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր զննման ու մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքները, որի արդյունքում կսկսվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի` լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստական աշխատանքները:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր զննման ու մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքների արդյունքում կմշակվեն Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումների և համապատասխան սարքավորումների փոխարինման ցանկերը, և կսկսվեն դրանց ներդրման աշխատանքները:

3.

Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակում երկրաջերմային ծրագրի նախապատրաստական աշխատանքներ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի պահանջն է` Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի (SREP) շրջանակներում երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների կազմակերպումը: ՀՀ կառավարության հուլիսի 16-ի 2009 թվականի N 818-Ն որոշման 3-րդ կետի պահանջն է` հսկողություն իրականացնել այդ որոշմամբ պայմանավորված երկրաջերմային ծրագրերի մշակման, կազմման և իրականացման ժամանակահատվածում:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ Քարքարի երկրաջերմային տեղանքում առաջնային էներգակրի պարամետրերի որոշման համար հորատանցքերի հորատման արդյունքում կպարզվեն առաջնային էներգառեսուրսի որակական ցուցանիշները (ճնշում, ջերմաստիճան և այլն), ինչի հիման վրա կընտրվի էլեկտրակայանի տեսակն ու դրվածքային հզորությունը:

4.

ARM WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգի 100% ներդնում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)
Միջազգային գեոդեզիական և քարտեզագրական ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով ARM WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգի ներդնում ընդերքօգտագործման ոլորտում:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը
Ընդերքօգտագործման ոլորտում միասնական կոորդինատային համակարգի առկայություն:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

5.

«Հարկային հսկողության մեխանիզմների կատարելագործում» որպես գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը).
Հարկային վարչարարության շարունակական բարելավման, հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով կարևորվում են ռիսկերի վրա հիմնված հարկային հսկողական մեխանիզմների ամբողջական ներդրմանն ուղղված շարունակական քայլերը՝ նպատակ ունենալով ապահովելու հարկային հսկողության հասցեական մոտեցում:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը.
Հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների շրջանակում նախատեսվում է կատարելագործել հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական մեխանիզմները, բարձրացնել կիրառվող հսկողական գործիքների արդյունավետությունը: Արդյունքում, հարկային հսկողության ռիսկերի կառավարման ամբողջական համակարգի ներդրման արդյունքում հնարավորություն կընձեռնվի իրականացնել թիրախային հարկային հսկողություն: Միաժամանակ, ամբողջական ծավալով կօգտագործվեն կամերալ ուսումնասիրությունների արդյունքները: Բացի դրանից` տնտեսության մեջ կատարվող գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովման ուղղությամբ աշխատանքներն առաջիկայում լինելու են շարունակական:

6.

«Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարունակում» ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը որպես ՀՀ կառավարության 2015 թվականի գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի (ՀՀ կառավարության գործունեության ծրագիր) 2.2.4-րդ «Բյուջետային համակարգ» ենթաբաժնի հինգերորդ պարբերության 2-րդ ենթակետով ամրագրված «ստեղծվելու են անհրաժեշտ նախադրյալներ լիարժեք ծրագրային բյուջետավորման անցման համար` սկսած 2018 թվականից» դրույթի կատարման ապահովումն է:

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2005 թվականից նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում բյուջետավորման` մուտքերի (ծառայությունների մատուցման համար օգտագործվող ռեսուրսների) վրա հիմնված եղանակից արդյունքների վրա հիմնված եղանակին աստիճանական անցման նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման համար:

Արդյունքում, նշված անցումային գործընթացում արդեն ընդգրկվել են բոլոր պետական կառավարման մարմինները: ՀՀ պետական բյուջեների նախագծերը, ավանդական ձևաչափին զուգահեռ, մշակվել են նաև ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանող ձևաչափով և ներառվել են համապատասխան տարիների բյուջետային փաստաթղթերում:

ՀՀ 2012 թվականի բյուջետային գործընթացում փորձնական կարգով ներդրվել են ծրագրային բյուջետավորման պահանջներից բխող նոր տարրեր` (i) ՀՀ պետական բյուջեով ծախսային ծրագրեր իրականացնող բոլոր գերատեսչությունների գծով նոր ծրագրային կառուցվածքի և այդ ծրագրերի նոր դասիչների համակարգ, համաձայն որի էլ կազմվել են ինչպես 2012 թվականի, այնպես էլ 2013, 2014 և 2015 թվականների ՀՀ պետական բյուջեների նախագծերը և (ii) ծրագրերի կառուցվածքի վերափոխման արդյունքում բյուջետային համակարգում շուրջ 860-ի փոխարեն ձևավորվել է 170 ծրագիր: Դրանցից մոտավորապես 70-ի համար, որոնք բյուջետային տեղեկատվությունն օգտագործողների և հանրության համար առավել հետաքրքրություն են ներկայացնում, նախատեսվում է ստեղծել բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) համակարգ: Նշենք, որ բյուջետային ծրագրի նկարագիրը (անձնագիր) մի գործիք է, որը հնարավորություն է տալիս իմի բերել և ներկայացնել տվյալ ծրագրի գծով ծախսերի պլանավորման համար անհրաժեշտ բոլոր կարևորագույն ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները և թիրախները: Սկսած 2011 թվականից` ՀՀ ֆինանսների նախարարության առաջնորդությամբ, առանձին գերատեսչություններ փորձարարական կարգով արդեն կազմել են 27 բյուջետային ծրագրերի նկարագրեր (անձնագրեր): Ընթացքի մեջ են համանման ևս 10 անձնագրերի կազմման աշխատանքներ, որոնց ավարտին դրանց թիվը 2014 թվականի վերջին կհասնի 37-ի: Նշված համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականն ստեղծել ևս 33 բյուջետային ծրագրերի նկարագիր (անձնագիր), որոնցից 15-ը նախատեսվում է իրականացնել 2015 թվականին: Այս առնչությամբ հարկ է նշել նաև, որ, ելնելով այդ ծրագրերի ու դրանք իրականացնող պետական կառավարման մարմինների ճշգրիտ շրջանակի և բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամկետների հստակեցման անհրաժեշտությունից, ՀՀ ֆինանսների նախարարությունը մինչև 2014 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակը ՀՀ կառավարություն կներկայացնի «Բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը.

Գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է`

- բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) կազմման հետ կապված խորհրդատվության տրամադրում համապատասխան գերատեսչություններին,

- 10 գերատեսչությունների կողմից յուրաքանչյուրը 1-ական բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) ներկայացում, վերջնական արդյունքում փորձարարական կարգով ստեղծված 47 բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրի) առկայություն:

7.

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության մաքսային հարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական կարգավորումների համապատասխանեցում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությանը` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գերակա խնդիր սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի նպատակը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ մաքսային հարաբերություններ կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների իրականացումն է:

2. Ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում մաքսային հարաբերություններ կարգավորող ենթաօրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն Եվրասիական տնտեսական միության համապատասխան կարգավորումների հետ:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

8.

ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների հետագա ընդլայնմամբ և որակի բարձրացմամբ, ինչը պահանջում է անալոգային տեխնոլոգիաներից անցում նոր տեխնոլոգիաների կիրառման, որն ընդհանրական և արդիական է բոլոր երկրների համար:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրումն էապես կբարելավի հեռուստառադիոհեռարձակման որակը, կապահովվեն հեռուստառադիոհեռարձակման լայն հասանելիությունը և մատչելիությունը, հաճախականությունների տիրույթների արդյունավետ օգտագործումը, հեռուստառադիոհեռարձակման և տեղեկատվական ցանցերի համակցելիությունը և տեղեկատվության ոլորտում կիրառվող տեխնիկական միջոցների համատեղելիությունը:

9.

Հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների աշխարհագրության ընդլայնում և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովում, մասնավորապես, ՀՀ տարածքում համացանցի օգտագործման հնարավորությունից օգտվողների մակարդակի աճ առնվազն 5 տոկոսով

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում համացանցի օգտագործման հնարավորությունից օգտվողների մակարդակի առնվազն 5 տոկոսի աճի ապահովում:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում գործող օպերատորների հետ քննարկումների կազմակերպում, որի արդյունքում վերջիններիս կողմից կիրականացվեն համապատասխան միջոցառումներ և կապահովվի ՀՀ տարածքում համակարգչի միջոցով համացանցի օգտագործման հնարավորությունից օգտվողների մակարդակի առնվազն 5 տոկոսի աճ:

10.

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շարունակություն

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի (Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ) ավարտ,

Տրանշ 2 (Աշտարակ- Թալին) շինարարական աշխատանքների կատարման շարունակություն,

Տրանշ 3 (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների մեկնարկին:

Տրանշ 4 (Քաջարան-Ագարակ) մոտ 304 կմ ճանապարհահատվածի նախնական նախագծման և նշված հատվածից մոտ 60կմ հատվածի վերջնական նախագծման աշխատանքների շարունակություն:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ամբողջացնելու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Գյումրի հատվածում ժամանակակից չափանիշները բավարարող ավտոմոբիլային ճանապարհ ունենալու հեռանկարը:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն 

11.

Գյուղատնտեսական կենդանիների տոհմամթերատու հատկանիշների կատարելագործմանն ուղղված լայնածավալ տոհմասելեկցիոն գործընթացի շարունակականության ապահովում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետությունում բուծվող տավարի մթերատվությունը բարձրացնելու նպատակով լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու կարևորությամբ:

Հանրապետությունում տասնամյակներ շարունակ կովերի միջին կաթնատվությունը տատանվել է 2000 կգ-ի սահմաններում, իսկ մսի համար իրացվող տավարի միջին կենդանի զանգվածը` 310-320 կգ-ի սահմաններում: Թեև վերջին տարիներին նկատվում է կովերի կաթնատվության որոշակի աճ, այնուամենայնիվ, այն հեռու է բավարար լինելուց:

Վերջին տարիներին հանրապետությունում ներկրված սիմենթալ, շվից և հոլշտին ցեղերի տոհմային երինջներից «Ագրոհոլդինգ», «Վամաքս» և «Արզնիի տոհմային ԹՏԽ» ՍՊԸ-ներում ձևավորված տավարի նախիրները ցուցաբերում են հանրապետության միջին ցուցանիշները 2-2,5 անգամ գերազանցող մթերատվություն. կովերի միջին կաթնատվությունը կազմում է 5-6 հազ. կգ, իսկ առանձին կովերինը` 11-12 հազ. կգ: Մսի համար աճեցված մատղաշի կենդանի զանգվածը գերազանցում է 400 կգ-ն: Այս տնտեսությունները ներկայումս աճեցնում են տեղական վերարտադրության արդյունքում ստացված տոհմային երինջներ, որոնք մատակարարվում են հանրապետության այլ տնտեսություններին և անգամ արտահանվում Վրաստան: Չնայած բարձր ցուցանիշներին, այնուամենայնիվ, դրանք սահմանափակ տնտեսություններ են մի քանի հարյուր գլխաքանակի ընդգրկմամբ, ուստի դրան զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքներ, ինչը թույլ կտա արհեստական սերմնավորման գործընթացի ներդրմամբ տարեկան հազարավոր տեղական կովեր տրամախաչել բարձրարժեք ցեղերի ցուլերի սերմնահեղուկով:

Բարձր մթերատու ցեղերի տոհմային կենդանիների ներկրման և արհեստական սերմնավորման գործընթացի ներդրման շնորհիվ համապատասխան նախադրյալներ կստեղծվեն ընդգրկուն տոհմասելեկցիոն աշխատանքներ իրականացնելու համար, որոնց ծավալները տարեցտարի կընդլայնվեն:

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրականացվող միջոցառումների շնորհիվ ներկրված կենդանիներից տարեկան հնարավոր է ստանալ ևս շուրջ 400 գլուխ բարձրարժեք սերունդ, իսկ ընդհանուր առմամբ` գրեթե 1500 գլուխ, որոնք կմատակարարվեն հանրապետության այլ տնտեսությունների: Աճեցված կովերի կաթնատվությունը կկազմի նվազագույնը 5000 կգ, իսկ ցուլիկները կօգտագործվեն նախիրների բարելավման նպատակով:

Արհեստական սերմնավորման գործընթացում կընդգրկվի 20 հազ. գլուխ կով, իսկ հետագայում սերմնավորման ծավալները կարող են ընդլայնվել տարեկան 10 հազ. գլխով:

Տեղական կովկասյան գորշ ցեղի կովերը շվից, սիմենթալ և հոլշտին ցեղերի արտադրող ցուլերի սերմնահեղուկով սերմնավորելու արդյունքում, խառնացեղ կենդանիների կաթնատվությունը կավելանա 400-500 կգ–ով և կկազմի գրեթե 2500 կգ, իսկ մսի համար աճեցված կենդանիների կենդանի զանգվածը կավելանա 11-13 կգ-ով և կկազմի ավելի քան 330 կգ:

12.

Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության վիճակի բարելավում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայումս հանրապետությունում առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը, էներգետիկ արժեքով գնահատված, կազմում է գրեթե 60 տոկոս: Նշվածի հետ մեկտեղ, մի շարք պարենամթերքների ինքնաբավության մակարդակը հանրապետությունում չափազանց ցածր է, դա հիմնականում վերաբերում է ցորենին, անասնապահական ծագման մթերքներին (բացառությամբ մանր եղջերավորների մսի): Հետևաբար, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը կարևորագույն գերակա խնդիր է:

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Կբարձրանա գյուղատնտեսությունում տնտեսավարողների բարձր վերարտադրության սերմերով ապահովվածության մակարդակը, որը բուսաբուծական արտադրանքի ծավալների ավելացման և արդյունավետության բարձրացման կարևոր երաշխիքներից մեկն է:

1.0-2.0 տոկոսով կավելանա գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, նախադրյալներ կստեղծվեն անասնապահական մթերքների արտադրության ծավալների` 4,0-5.0 տոկոսով ավելացման համար:

Ձկնաբուծության ճյուղում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն կտա ավելացնելու ձկան արտադրության ծավալները 15.0-20.0 տոկոսով:

Գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը և զարգացմանն ուղղված միջոցառուների իրականացումը կնպաստի գյուղատնտեսական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, տնտեսավարողների գործունեության պայմանների բարելավմանը, ընդլայնված վերարտադրության ապահովմանը, գյուղատնտեսական արտադրության և սպասարկումների առավել արդյունավետ կազմակերպմանը, հնարավորություն կստեղծի գյուղատնտեսական ուղղվածության շուրջ 30 կոոպերատիվների ձևավորմանը:

13.

Անասնապահության մասնագիտացում ունեցող գյուղական համայնքներին աջակցության ընդլայնում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրապետության գյուղական համայնքներում լիարժեք չի օգտագործվում առկա ռեսուրսային ներուժը, դա առաջին հերթին վերաբերում է արտադրական բնական ռեսուրսների՝ արոտների, խոտհարքների անբավարար օգտագործմանը: Վերջինիս հետևանքով ցածր են անասնապահության արդյունավետությունը և անասնապահական տնտեսությունների եկամուտների մակարդակը:

Ստեղծված իրավիճակը պահանջում է բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և անասնապահության ռացիոնալ կազմակերպման միջոցառումների շարունակում և դրանցում նոր մարզերի և համայնքների ընդգրկում: Վերջինս հնարավոր է պետական աջակցության ծրագրերով համակարգված քայլերի իրականացման արդյունքում:

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Կապահովվի գյուղական համայնքների հեռագնա արոտների անցանելիությունը, կշարունակվեն արոտների ջրարբիացման և դեգրադացված արոտների վերականգնման աշխատանքները:

Հանրապետության մարզերի համայնքներում կիրականացվեն ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների կարողությունների հզորացման միջոցառումներ, կստեղծվեն համապատասխան կադրերով և տեխնիկական միջոցներով հագեցված անասնաբուժական սպասարկման կենտրոններ, կիրականացվեն տոհմային և անասնաբուժական աշխատանքների բարելավման միջոցառումներ: Կոոպերատիվներին կտրամադրվի 150 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 25-ը՝ անվավոր տրակտոր: ՀՀ մարզերում կհիմնվի համապատասխան սարքավորումներով հագեցված 2 անասնաբուժական սպասարկման կենտրոն:

Հանրապետության այլ համայնքների ընդգրկման արդյունքում կընդլայնվի նման ուղղվածության ծրագրերի շրջանակը:

Արդյունքում, կբարելավվի բնական կերահանդակների օգտագործման վիճակը: Վերջինս կնպաստի անասնապահության արդյունավետության բարձրացմանը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

14.

Ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգային ծրագրի իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 700-Ն որոշման պահանջի ապահովմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` սննդամթերքի անվտանգության ռազմավարության և դրանից բխող գործողություններով սահմանված տեղական արտադրության մեղրի և ձկան` Եվրոպական միություն արտահանելու առաջնահերթությամբ և դրան ուղղված գործողությունների կատարման պահանջով:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի կատարման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հայտնաբերման միջազգային ընդունված հետազոտություններ, բացահայտել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և սպառվող ձկան և մեղրի մեջ մի շարք նյութերի սահմանային թույլատրելի քանակությունները, դրանց գերազանցումները և չթույլատրված նյութերի կիրառումը, բարձրացնել տեղական արտադրության սննդամթերքի անվտանգության ապահովման և, սննդային գործոնով պայմանավորված, մարդկանց առողջության պաշտպանության մակարդակը, բարելավել վտանգավոր սննդամթերքի հայտնաբերման ներկա իրավիճակը, անմիջականորեն և հիմնավոր բացահայտել վտանգավոր սննդամթերքը:

Տեղական շուկայում և տեղական սպառողներին ապահովել սննդամթերքի անվտագության միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանող սննդամթերքով, ստեղծել ձկան և մեղրի անվտանգ արտադրության և պետական հսկողության ապահովման միջազգային ընդունելի գործելակերպ, որը կապահովի տեղական սպառողների առողջության պաշտպանությունը սննդային վնասակար և վտանգավոր գործոններից, տեղական արտադրության համար ճանապարհ կբացի դեպի եվրոպական և այլ շուկաներ՝ խթանելով տեղական արտադրության ծավալների աճը:

15.

Բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման ծրագրի իրականացում, բուսասանիտարական հաշվառում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման ծրագրի իրականացման գերակայությունը կայանում է նրանում, որ տարեցտարի ամբողջ աշխարհում հայտնաբերվում են բույսերի վնասակար օրգանիզմների և հիվանդությունների նոր տեսակներ և պոպուլյացիաներ, որոնք մեծ վնաս են հասցնում երկրի տնտեսությանը: Այդ ամենից անմասն չի մնում նաև մեր երկիրը:

Բուսասանիտարական վերահսկողության ինչպես նաև բույսերի պաշտպանության մեխանիզմները յուրաքանչյուր տարի արդիականացման կարիք ունեն, որպեսզի հնարավորություն լինի երկիրը պաշտպանել արտաքին կարանտին օրգանիզմներից, ինչպես նաև կարողանալ ժամանակին հայտնաբերել և նույնականացնել վտանգի աղբյուրը և կազմակերպել պայքարի աշխատանքներ:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի իրականացման դեպքում կբարձրանան բուսասանիտարական մասնագետների մասնագիտական ունակությունները, արդյունավետ վերահսկողություն կկիրառվի Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներմուծվող և արտահանվող գյուղատնտեսական մշակաբույսերի նկատմամբ: Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունում կարտադրվի առողջ բուսական արտադրանք, ինչպես նաև կբարձրանա միավոր տարածքից բերքատվությունը, որն իր հերթին կնպաստի հանրապետությունում գյուղատնտեսական մթերքների ինքնաբավության մակարդակի բարձրացմանը և հնարավորություն կստեղծվի ավելացնելու արտահանման ծավալները:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

16.

Տնտեսության մրցունակության բարձրացման կարողությունների և հնարավորությունների զարգացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնումը, մրցունակության բարձրացումն ու միջազգային առևտրատնտեսական հարաբերություններում երկրի մասնակցության խորացումը Հայաստանի հեռանկարային զարգացման գրավականներն են: Այս տեսակետից ոլորտային զարգացման ծրագրերը կառավարության համար գերակա բնագավառներում հասցեական միջոցառումների գործուն շրջանակ ու մեխանիզմներ են ամրագրում: Արդյունաբերության ընտրված ճյուղերի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացումը կարևորվում են ոչ միայն արտահանելի հատվածի ընդլայնման, այլև առավելագույն սիներգիկ արդյունք ստանալու առումով: Արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի առանցքն արտադրողականության մակարդակի բարձրացման, արդյունաբերության տեխնոլոգիական արդիականացման, արտաքին շուկաներում տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման նպատակադրումներն են: Արդյունաբերական զարգացման և տնտեսության արդիականացման առաջնային շարժիչներից են դիտվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ու դրա արդյունքների համատարած կիրառումը տնտեսության բոլոր ճյուղերում:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախատեսվում է համալիր, ծրագրային գործողություններ իրականացնել՝ Հայաստանում համապատասխան ոլորտների աճը և զարգացումն ապահովելու համար, մասնավորապես`

 արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ ամրագրված ծրագրերի իրականացում.

  Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2015 թվականի ծրագրի իրականացում.

  «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագրի իրականացում.

  Բաց երկնքի քաղաքականության իրականացում.

  Արտահանման շուկաներ մուտքի հնարավորությունների ընդլայնում.

  Որակի ենթակառուցվածքների բարելավում:

Գերակա խնդրի լուծման արդյունքում ոլորտային ռազմավարությունների հետևողական իրագործման միջոցով ակնկալվում է կայուն նախադրյալներ և իրական հնարավորություններ ապահովել տնտեսության մրցունակության բարձրացման համար:

17.

Գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակում և ՓՄՁ-ին զարգացման աջակցության ընդլայնում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Միջազգային առևտրատնտեսական հարաբերություններում առավել մրցունակ և նվազ խոցելի մասնակից լինելու կարևոր նախապայման է դինամիկ ներդրումային հոսքերի առկայությունը: Տնտեսությունը մրցունակ է այնքանով, որքանով դրա ճյուղերը մշտապես արդիականանալու և խոշոր ներդրումներ յուրացնելու հատկություն ունեն: Սա պահանջում է հետևողական քայլեր՝ ինչպես երկրում ընդհանուր գործարար միջավայրի կատարելագործման, այնպես էլ` իրական տնտեսության առաջնահերթ ոլորտներում ներդրումային ռեսուրսներ կլանելու հնարավորությունների մեծացման ուղղությամբ: Ընդ որում, խնդրի կարևորությունը դիտարկվում է ոչ միայն արտաքին ներդրումային հնարավորությունների նույնականացման և արդյունավետ իրացման, այլև` ներքին տնտեսությունում առկա ռեսուրսային հնարավորությունների ընդլայնման ու գործարարության զարգացման համար դրանց հասանելիության աստիճանի բարձրացման տեսակետից:

 

Նշված համատեքստում, որպես տնտեսության առավել ճկուն և նորարարություններ յուրացնելու տեսակետից առավել ընկալունակ հատված, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված նպատակային քաղաքականությունը համալրում է գերակա խնդրի լուծմանն առնչվող քայլերի փաթեթը:

 

Գործարարության և ներդրողների համար գրավիչ միջավայր ձևավորելու շրջանակը ներառում է նաև մեկնարկած տեսչական բարեփոխումների շարունակությունը և երկրում ստուգումների համակարգի բարելավումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Գերակա խնդրի իրականացման նպատակով, մի կողմից, հետևողականորեն կշարունակվեն իրականացվել արդեն իսկ մեկնարկած բարեփոխումները գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, մյուս կողմից` նոր իրողություններին ու հրամայականներին համահունչ ձևավորված ներդրումային քաղաքականության իրականացման, իրական տնտեսության համար ներդրումային ռեսուրսների ներգրավման առկա հնարավորությունների ընդլայնման և հասանելիության բարձրացման, ինչպես նաև ՓՄՁ-ի աջակցության ընդլայնման աշխատանքներ:

 

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ներդրումների ներգրավման տեսանկյունից ունենալ առավել գրավիչ միջավայր, տնտեսության առավել դինամիկ և նորարարական իրական հատվածի ձևավորման համար հնարավորությունների իրացման բարենպաստ պայմաններ:

18.

Տնտեսության ինովացիոն զարգացման հիմքերի ամրապնդում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Տնտեսության արդիականացման և հիմնական ոլորտների զարգացման նպատակի իրականացումը մեծապես պայմանավորված է ինովացիոն զարգացման տեմպերով:

Նկատի ունենալով կրթություն-գիտություն-տնտեսություն կապի կայացման անհրաժեշտությունն ու բազմաշերտությունը` կարևորվում են պետության աջակցությունը և հասցեական քաղաքականությունը: Էական է, որպեսզի մասնավոր հատվածի, գիտակրթական համակարգի և պետական կառավարման մարմինների գործողություններն այս բնագավառում հիմնվեն և բխեն ձևակերպված պատկերացումներից ու սկզբունքներից` ռեսուրսների (մարդկային, նյութական) համակարգված և արդյունավետ օգտագործման նպատակով:

 

Միաժամանակ, մի քանի խոշոր համակարգաստեղծ ծրագրեր նպատակաուղղված կլինեն երկրում ինովացիոն միջավայրի ձևավորմանը, գիտատեխնոլոգիական և ինովացիոն ներուժի նպատակային և արդյունավետ օգտագործմանը և ինովացիոն գործունեության զարգացմանը: Համաֆինանսավորման դրամաշնորհային գործիքների, տնտեսության կողմից ինովացիոն պահանջարկի խթանների, նոր տեխնոլոգիաների յուրացմանն ուղղված ներդրումների համար տարբերակված ռեժիմների, մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության ժամանակակից միջազգային չափանիշները բավարարող համակարգի ձևավորումն ինովացիոն զարգացման խթանման շղթայի կարևորագույն օղակն են:

 

Իրականացվող միջոցառումներն ուղղված կլինեն ինովացիոն զարգացման հայեցակարգային հիմնադրույթների ձևակերպմանը, Հայաստանում ինովացիոն տնտեսության ձևավորման համակարգաստեղծ նախաձեռնությունների իրականացման աջակցությանը և ինովացիոն ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունք

 

Երկրի ինովացիոն համակարգի բաղադրիչների կայացմանը և նոր նախաձեռնությունների առաջմղմանը նպաստող քաղաքականության գործողությունների իրականացման արդյունքում ակնկալվում է տնտեսության տարբեր ոլորտներում ինովացիոն արդյունքների կիրառման ընդլայնում, գիտությունից իրական տնտեսություն արժեշղթայի կայացում, գիտական արդյունքի միջազգային ճանաչելիության բարձրացում:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

19.

Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) ուժի մեջ մտած «Թռիչքների անվտանգության կառավարում» N 19 հավելվածին համապատասխան` Թռիչքների անվտանգության պետական ծրագրի մշակում և հաստատում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) 2013 թվականի նոյեմբերին ուժի մեջ մտած «Թռիչքների անվտանգության կառավարում» N 19 հավելվածի դրույթների ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջանում ներդնել Թռիչքների անվտանգության պետական ծրագիր: Ծրագրի նպատակն է միասնականացնել թռիչքային անվտանգության վերաբերյալ քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործող փաստաթղթերի պահանջները և մոտեցումները: Ծրագրի ներդնումը կապահովի թռիչքների անվտանգության մակարդակի բարձրացում` թռիչքների անվտանգության վերաբերյալ տվյալների ստացման, վերլուծման, ռիսկերի գնահատման և կանխարգելիչ միջոցների ձեռնարկման շնորհիվ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքները

 

Գերակա խնդրի լուծումը կնպաստի Թռիչքների անվտանգության մակարդակի բարձրացմանը, կապահովի ԻԿԱՕ-ի N 19 հավելվածի դրույթների ներդնումը` ապահովելով Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քաղաքացիական ավիացիայի արդիական մոտեցումների կիրառումը:

20.

Հայաստանի և Վրաստանի ՕԵԿ կենտրոնների միջև թռիչքային տվյալների վերաբերյալ հաղորդակցությունների առցանց փոխանակման համակարգի ներդնում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Եվրակոնտրոլ կազմակերպության «Թռիչքային տվյալների վերաբերյալ հաղորդակցությունների առցանց փոխանակման համակարգի բնութագրերը» (EUROCONTROL Specification for On-Line Data Interchange) փաստաթղթի դրույթների ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջանում ներդնել Թռիչքային տվյալների վերաբերյալ հաղորդակցությունների առցանց փոխանակման համակարգը: Համակարգի ներդնումը կբարձրացնի թռիչքային անվտանգության ապահովման մակարդակը` բացառելով ՕԵԿ կարգավարների կողմից հնարավոր բացթողումները, ինչպես նաև կավտոմատացնի կապի ապահովումը:

 

2.Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքները

 

Գերակա խնդրի լուծումը կնպաստի ՀՀ օդային տարածքի թողունակության բարձրացմանը և կապի ապահովմանն ուղղված ծախսերի նվազեցմանը:

Համակարգի ներդնումը Վրաստանի հետ կստեղծի պայմաններ առաջիկայում տարածաշրջանային այլ պետությունների հետ (Թուրքիա, Ադրբեջան) նմանատիպ համակարգի ներդրման համար, ինչը համահունչ կլինի Եվրոպական միասնական երկինք ծրագրի պահանջներին:

 

ՀՀ կառավարության աշխատակազմ

21.

Գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների նախագծի մշակման, քննարկման և վերահսկման աշխատանքների կազմակերպման մեթոդիկայի արդիականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Ներկայումս գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրի ներկայացման մեթոդիկայում առկա են խնդիրներ, որոնք չեն նպաստում առավել հստակ և չափելի սահմանել գերակա խնդիրները և միջոցառումների ծրագիրը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Կիրառելով միջազգային փորձը` մեթոդիկայի վերանայումը հնարավորություն կտա հետագայում գերակա խնդիրները և միջոցառումների ծրագիրը կազմելու առավել չափելի և հստակ:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

22.

Վարչատարածքային բարեփոխումների իրականացման շարունակականության ապահովում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 

2013-2014 թթ. ընթացքում մշակվել են համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր, կատարվել են փոփոխություններ ՀՀ օրենսդրության մեջ: 2015 թվականին նախատեսվում է շարունակել գործընթացը՝ խոշորացվող համայնքների փնջերում անցկացնելով տեղական հանրաքվեներ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Գերակա խնդրի լուծման դեպքում կշարունակվեն ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգով նախատեսված վարչատարածքային բարեփոխումները:

23.

ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի չափանիշներին համապատասխան որակավորում ունեցող երեք քաղաքային (Երևանում, ՀՀ Շիրակի և Սյունիքի մարզերում) որոնողափրկարարական թիմերի ձևավորում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբը (INSARAG) հիմնադրվել է 1991 թ.: Հիմնադրման հիմք է հանդիսացել 1988 թ. Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժը, որի ժամանակ փրկարարական աշխատանքներ իրականացնող միջազգային որոնողափրկարարական թիմերը գործել են ոչ համակարգված և անարդյունավետ: Արդյունքում, ՄԱԿ-ի կողմից միջոցներ են ձեռնարկվել այնպիսի մարմին ստեղծելու, որը կհամակարգի բոլոր որոնողափրկարարական թիմերի աշխատանքները: Դրանք հատուկ փրկարարական աշխատանքների համար նախատեսված թիմեր են, որոնք հիմնականում արձագանքում են միջազգային խոշոր աղետներին: Այդ թիմերը համագործակցում են INSARAG-ի քարտուղարության աջակցությամբ և առաջնորդվում հատուկ այդ թիմերի համար ստեղծված ուղեցույցներով:

Սկսած 2005 թվականից` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը մասնակցում է INSARAG-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին: 2010 թվականից աշխատանքներ են տարվում միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական թիմ ստեղծելու ուղղությամբ: 2011 թ. հայտ է ներկայացվել INSARAG-ի քարտուղարություն՝ արտաքին որակավորման վարժանքը 2015 թ. անցկացնելու համար:

Արտաքին որակավորումն անցնելու համար ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության հետ համագործակցության արդյունքում, 2013-2014 թթ. ընթացքում, ստեղծվել են 3 քաղաքային որոնողափրկարարական թիմեր (Երևանում, ՀՀ Շիրակի և Սյունիքի մարզերում), որոնց հատկացվել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող գույք (2015 թ. նշված ծրագրի 2-րդ փուլում նախատեսվում է ստեղծել ևս 3 այդպիսի թիմ):

2014 թ. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմել է Լեհաստանի պետական հրդեհային ծառայությանը` մենթորներով աջակցելու հարցում: Մենթորն արտաքին որակավորման գործընթացի ղեկավար է, ում, ըստ INSARAG-ի ուղեցույցի, պետք է վարձակալի որակավորմանը դիմած երկիրը: Արտաքին որակավորման գործընթացը տևում է 1-2 տարի, և մենթորի առկայությունը պարտադիր է: Դիմումի արդյունքում լեհական կողմը բացի մենթորական անհատույց աջակցությունը, համաձայնել է Լեհաստանում մի շարք դասընթացներ անցկացնել հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անդամների համար և տրամադրել գույք:

2015 թ. հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի համար վերջին հնարավորությունն է որակավորում ստանալու համար, քանի որ INSARAG-ի քարտուղարության կողմից այլևս չի պլանավորվում անցկացնել նոր թիմերի արտաքին որակավորում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

INSARAG-ի արտաքին որակավորում ստանալու համար անհրաժեշտ է, որ քաղաքային որոնողափրկարարական թիմը բավարարի քարտուղարության կողմից ներկայացվող նվազագույն պահանջներին, երկիրը պետք է ունենա ժամանակակից գույքով հագեցված մի քանի թիմեր, որոնք նախապես պետք է անցնեն INSARAG-ի ներքին որակավորում, թիմերի ղեկավար կազմը պետք է մասնակցի INSARAG-ի քարտուղարության կողմից կազմակերպվող ամենամյա բոլոր միջոցառումներին, այնուհետև առաջադրի այդ թիմերից մեկը INSARAG-ի արտաքին որակավորմանը (ներքին և արտաքին որակավորման գործընթացն իրենից ներկայացնում է 36-ժամյա անընդհատ վարժանք): INSARAG-ին անդամակցությունը որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող թիմերի համար մասնագիտական որակավորման բարձրագույն աստիճանն է:

Վերոնշյալ կատարված և պլանավորված միջոցառումների շնորհիվ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության և Լեհաստանի պետական հրդեհային ծառայության հետ համագործակցության շրջանակներում 2013-2015 թթ. ընթացքում ստացել և նախատեսում է ստանալ մոտավորապես 1,6 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գույք.

 

 2013-2014 թթ. - 770 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գույք՝ ներդնելով միայն 21 մլն դրամ` 36-ժամյա վարժանքների նախապատրաստման և անցկացման համար.

 Մենթորական աջակցություն՝ Լեհաստանի պետական հրդեհային ծառայությունը հայկական թիմի արտաքին որակավորման համար նշանակել է 2 մենթոր՝ 2014-2015 թթ. համար (1 մենթորի տարեկան հոնորարը մոտավորապես 50 000 ԱՄՆ-ի դոլար է).

 2015 թ. նախատեսվում է ստանալ մոտ 700 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գույք՝ ներդնելով 50 մլն դրամ, որից 25 մլն-ն՝ INSARAG-ի արտաքին որակավորման վարժանքի նախապատրաստման և անցկացման համար, իսկ 25 մլն-ն՝ ներքին կարողությունների զարգացման համար:

24.

Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում (ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդի, Մովսեսի, Ազատամուտի և ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկի գյուղական համայնքներում) 4 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի հիմնում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Հայաստանի Հանրապետության մարզերի հեռավոր և սահմանամերձ գյուղական բնակավայրերում ծագած արտակարգ իրավիճակների դեպքերին` բարդ ռելիեֆի և տարածքներն սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատներից մեծ հեռավորության պատճառով, արձագանքումն իրականացվում է զգալի ուշացումներով: Որոշ դեպքերում արձագանքումն ընդհանրապես ապարդյուն է լինում, արդյունքում վտանգվում է բնակչության կյանքն ու առողջությունը՝ ստեղծելով անպաշտպանվածության զգացում: Դեռևս խորհրդային տարիներին մի քանի հարյուր հեռավոր գյուղական բնակավայրերի պաշտպանության նպատակով ստեղծվել և բավական արդյունավետ գործում էին մի քանի տասնյակ հրշեջ կամավորական խմբեր, որոնք դադարեցին գործել:

Ինչպես ցույց է տալիս հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների դեպքերի բազմամյա վերլուծությունը, բնակավայրերը պահպանող հրշեջ-փրկարարական ջոկատներից 10-15 կմ-ից հեռու գտնվող գյուղական բնակավայրերում հրդեհներն ուղեկցվում են զգալի նյութական վնասներով: Արտասահմանյան զարգացած երկրներում կամավորականների հրշեջ հենակետերի թիվը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է պետական բյուջեի միջոցներով ծառայություն իրականացնող ստորաբաժանումների և պրոֆեսիոնալ հրշեջ-փրկարարների թիվը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

2015 թվականին ՀՀ հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում` ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդի, Մովսեսի, Ազատամուտի և ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկի գյուղական համայնքներում կունենանք կամավորական հրշեջ-փրկարարական 4 հենակետ: Նշված հեռավոր և սահմանամերձ գյուղական բնակավայրերի պահպանության համար կամավորական հրշեջ հենակետերի ստեղծումը հնարավորություն կտա էականորեն կրճատելու հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների դեպքերի արձագանքման ժամանակը, նվազեցնելու բնակչությանը պատճառվող նյութական վնասների չափը, բարելավելու բնակչության պաշտպանվածության վիճակը:

25.

ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական բազայի և Փրկարար ծառայության Տավուշի ու Լոռու մարզային փրկարարական ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական տեխնիկայի և տեխնիկական զինվածության բարելավում՝ժամանակակից գույքի տրամադրում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական բազայի, ինչպես նաև Փրկարար ծառայության Տավուշի ու Լոռու մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում շահագործվող հրշեջ տեխնիկայի ավելի քան 95 տոկոսն արտադրվել ու շահագործվում է 1980-ական թվականներին և պետք է դուրս գրված լինեին դեռևս 10-15 տարի առաջ: Ինչպես ֆիզիկապես, այնպես էլ բարոյապես մաշվածության պատճառով նրանք արտակարգ իրավիճակների վայր են հասնում ուշացումներով: Ավելին, ցանկացած շատ, թե քիչ լուրջ հրդեհի դեպքում հրշեջ ավտոմեքենաները խափանվում են` պատճառ դառնալով նյութական չարդարացված վնասների և ծախսերի, ֆիզիկապես մաշված վիճակում են, կամ բացակայում են տեխնիկական զինվածության պարագաները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Խնդրի լուծումը հնարավորություն կտա էականորեն կրճատելու արտակարգ իրավիճակների դեպքերի արձագանքման ժամանակը, նվազեցնելու պետությանը և քաղաքացիներին պատճառված նյութական վնասների չափը, բարելավելու ուսուցման գործընթացը, բնակչության պաշտպանվածության վիճակը, խնայելու զգալի ուժեր և միջոցներ:

ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական բազային և Փրկարար ծառայության Տավուշի ու Լոռու մարզային փրկարարական ստորաբաժանումներին հատկացվելու է հետևյալ գույքը`

NN
ը/կ

Անձնական գույք

ՔԱՆԱԿԸ

ՃԿՊԱ

Լոռի

Տավուշ

1. 

փրկարարական կոշիկ

20

47

47

2. 

համազգեստ

20

47

47

3. 

ձեռնոց

20

47

47

4. 

արմնկակալ

20

47

47

5. 

գլխարկ

20

47

47

6. 

սաղավարտ

20

47

47

7. 

ծնկկալ

20

47

47

8. 

խլացուցիչ, ականջակալ

20

4

47

9. 

պաշտպանիչ ակնոց (S.S. 2589)

20

47

47

10.

ներքնակ

0

0

0

11.

ձմեռային բաճկոն

20

47

47

12.

պայուսակ

20

47

47

13.

քնապարկ

0

0

0

14.

գլխի լապտեր

20

47

47

15.

Ժիլետ

20

47

47

16.

ձմեռային շալվար

20

47

47

   

280

658

 658

NN
ը/կ

Ձեռքի գործիքներ

     

1. 

Կռան/ կվալդ 4.5 կգ

2

2

2

2. 

Կռան/ կվալդ 1.5 կգ

2

2

2

3. 

Դարբնի հատիչ

2

2

2

4. 

Լինգ` մեծ

5

5

5

5. 

Մեխահան

2

2

2

6. 

Մետաղասղոց

2

2

2

7. 

Երկաթ կտրելու սղոց

4

4

4

8. 

Սղոց` ռուսական

2

2

2

9. 

սեպերի հավաքածու

0

0

0

10. 

Բոլտ կտրիչ 80 սմ

1

1

1

11.

Բոլտ կտրիչ 50 մմ

1

1

1

1. 

Բահ` ձնահյուսի

5

5

5

13.

Բահ` իր կոթով կլոր

0

0

0

14.

Բահ` իր կոթով, քառակուսի

0

0

0

15.

Բահ` ծալովի

2

2

2

16.

Մուրճ

0

0

0

17.

Աշխատանքային գործիքների գոտի

2

2

2

18.

Մեխ` տուփի մեջ

0

0

0

19.

Մետր` 8 մ

2

2

2

20.

Սահմանազատման ժապավեն (500մ)

3

3

3

21.

Ներկ` փչովի տուփի մեջ, 10 հատ (նարնջագույն անդրադարձիչ)

1

1

1

22.

Կացին

2

2

2

23.

Կացին` փոքր

0

0

0

24.

Գործիքների հավաքածու

1

1

1

25.

Առաջին օգնության հավաքածու

1

1

1

26.

Վնասվածքի օգնության հավաքածու

1

1

1

NN
ը/կ

Հրամանատարական շտաբի սարքավորումներ

     

1. 

Վրան` անձնակազմի համար, 4-տեղանոց

6

13

13

2. 

Վրան` ղեկավարման շտաբի համար` 5 650 x 5 600 x 3 000 mm GUMOTEX, rescue systems HF 28

1

1

1

3. 

Վրան` պահեստի համար` 3 000 x 5 600 x 3 000 mm GՍMՕTEX, rescue systems HF 15

1

1

1

4. 

Վրան` առաջին օգնության համար` 3 000 x 5 600 x 3 000 mm GUMOTEX, rescue systems HF 1

1

1

1

5. 

Վրան` խոհանոցային և խորհրդակցությունների` 8 300 x 5 600 x 3 000 mm GUMOTEX, rescue systems HF 42.4

1

1

1

6. 

Տենտ` էլեկտրական սարքավորումների, տեխնիկայի համար

4

4

4

7. 

Վրան` նախնական մաքրման Լյուբավա СТЕЛЛАЖНАЯ ПАЛАТКА ДЛЯ ПРЕДВАРИТЕЛЬНОЙ ДЕКОНТАМИНА ИИ PSP DK 38 5.2մx6մ

1

1

1

8. 

Աթոռ (ծալովի)

30

30

30

9. 

Սեղան (ծալովի)

15

15

15

10.

Վրան` պահեստի համար СТЕЛЛАЖНАЯ ПАЛАТКА PSP DK 38 3մx4մ

1

1

1

11.

Վրանների տաքացման սարքավորումներ Тепловая пушка непрямого нагрева дизельная Master BV 110 E

3

3

3

12.

Ջրի տաքացման սարք (165,000 BTU G2S Water Heater with Sօlutiօո Injection)

1

1

1

NN
ը/կ

Որոնողական սարքավորումներ

     

1.

Աուդիո փրկարարական սարք

1

1

1

2.

Տեսողական փրկարարական սարք (System 951 - All-in-One Search System/

1

1

1

 

Հիդրավլիկ սարքավորումներ

     

NN
ը/կ

Հիդրավլիկ պոմպ SR 20PT 2

1

1

1

1.

Հիդրավլիկ պոմպի խողովակներ 20-25մ
HR 4520 CՕB

1

1

1

2.

Հիդրավլիկ դանակ CU 4055

1

1

1

3.

Հիդրավլիկ աքցան CT 4150C

1

1

1

4.

Հիդրավլիկ լայնացիչ SP4260

1

1

1

5.

Հիդրավլիկ ամբարձիչ RAM RA 4332 C

1

1

1

6.

Հիդրավլիկ ջարդիչ սարք cc 20c

1

1

1

7.

Հիդրավլիկ ձեռքի պոմպ HTT 1800

1

1

1

8.

Հիդրավլիկ գործիքների սպասարկման հավաքածու

1

1

1

NN
ը/կ

Պնեվմատիկ սարքավորումներ

     
 

Կոմպրեսոր` շարժական

1

1

1

 

Կոմպրեսորի /Ֆիլտեր քարթրիջ

5

5

5

1.

Բարձիկ` օդային SFB-K 11/17

1

1

1

2.

Բարձիկ` օդային SFB-K 31/18

1

1

1

3.

Բարձիկ` օդային SFB-K 54/45

1

1

1

4.

Օդային բարձիկի ճնշումը կարգավորող հավաքածու

1

1

1

5.

Արտահոսքի կանխման հավաքածու` կոնաձև, բրգաձև և այլն

1

1

 

6.

Օդային բարձիկի սպասարկման գործիքային հավաքածու

1

1

1

NN
ը/կ

Լեռնագնացի սարքավորումներ

     
 

Ստատիկ պարան 90մ(13մմ)

0

0

0

1.

Ստատիկ պարան 6 մ (13 մմ)

0

0

0

2.

Ալպինիստական ամրագոտի

5

5

5

3.

ID վայրէջքի հարմարանք

2

2

2

4.

Սարք` ապահովության GRIGRI

5

5

5

5.

Ստոպ դեսցենդեր

2

2

2

6.

Ճախարակ Duble

5

5

5

7.

Ճախարակ Single

5

5

5

8.

Ճախարակ RՕLLCAB

2

2

2

9.

Ճախարակ TANDEM

4

4

4

10.

Պարանի պաշտպանիչ

20

20

20

11.

Տուժածի ամրագոտի

4

4

4

12.

Կառաբին D

12

12

12

13.

Անկեռ 12 մմ (լրակազմ)

20

20

20

14.

Անկեռ 10 մմ

0

0

0

15.

Փրկարարական ձեռնոց

12

12

12

16.

Եռոտանի (լրակազմ)

 

1

1

 

Գործիքներ`
ներքին այրման շարժիչով

     

NN
ը/կ

Շղթայավոր սղոց` բետոնի ICS 695GC

1

1

1

1.

Ջրի պոմպ TVM70

2

2

2

2.

Շղթայավոր սղոցի սղոց EuroMax-35

5

3

3

3.

Շղթայավոր սղոցի շղթայի ուղղորդիչ  ICS 16' 71600

1

1

1

4.

Շղթայավոր սղոց` փայտի

2

2

2

5.

Շղթայավոր սղոցի շղթա

8

4

4

6.

Շղթայավոր սղոցի շղթայի ուղղորդիչ

2

2

2

7.

Սկավառակային սղոց Partner 1250

1

1

1

8.

Ջրի պոմպ TVM60

0

0

0

9.

Սկավառակային սղոցի դիսկեր` ալմաստե սեգմենտավոր

4

2

2

 

Սկավառակային սղոցի դիսկեր` մետաղ կտրող

6

4

4

 

Հաղորդակցման սարքավորումներ

     

NN
ը/կ

Ռադիոկայան շարժական  ICOM IC5023H

2

2

2

1.

Ռադիոկայան` ICOM IC5023H, YUE BL 150-3, ալեհավաքով

2

2

2

2.

Տպիչ Canon pixma MG 5340

1

1

1

3.

Նավիգատոր Garmin GPSMAP62s

2

2

2

4.

Դյուրակիր համակարգիչ  Toshiba Satellite C855-22U

2

2

2

5.

Դյուրակիր ռադիոկայան  ICOM IC F3002

10

10

10

 

Այլ

     

NN
ը/կ

Ալյումինե արկղ 1200x800x600mm

5

5

5

1.

Ալյումինե արկղ 1100x700x500mm

5

5

5

2.

Ալյումինե արկղ 1000x600x400mm

5

5

5

 

Էլեկտրական սարքավորումներ

     

1.

Լուսարձակ` շարժական, կոշտ աշտարակով

2

2

2

2.

Երկարացման լար

6

6

6

3.

Լուսային աշտարակ

1

1

1

4.

Բաշխիչ

0

0

0

5.

Էլեկտրական գործիքների հավաքածու

1

1

1

6.

Հորատիչ

1

1

1

7.

Սկավառակավոր կտրիչ

1

1

1

8.

Գայլիկոների հավաքածու

1

1

1

9.

Էլ. հորատիչի ալմաստե սեգմենտավոր հորատման հարմարանք

2

2

2

 

Էլ. հորատիչի ալմաստե սեգմենտավոր հորատման հարմարանքի փոխանցման դետալ

     

10.

լապտեր

6

6

6

11.

պլազմային էլեկտրակտրիչ

1

1

1

12.

էլեկտրական շաղափ (մարտկոցով)

1

1

1

13.

օդափոխման սարք

     

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

26.

Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների տեղում բնական ցիկլի վերականգնում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների տեղում բնական ցիկլի վերականգնում» գերակա խնդրի իրականացումը բխում է «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010 թ. հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 876-Ն որոշման հավելվածի 3-րդ կետից, համաձայն որի ՀՀ պետական բյուջեից Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման ծրագրի իրականացման ֆինանսավորումը նախատեսվել է տարեկան 60 մլն դրամ գումարի չափով:
Ծրագրի նպատակն է օգտագործելով «Սևան» ազգային պարկի բնական ռեսուրսները, ապահովել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների, մասնավորապես, Գեղարքունի (Salmo ishkhan Gegharquni) և Ամառային իշխան (Salmo ishkhan Aestivalis) տեսակների կանոնավոր արհեստական վերարտադրությունը: Համաձայն ծրագրի` նշված ձկնատեսակների մայրական կազմը պարբերաբար պետք է որսվի 2012 թ-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կառուցված ստացիոնար որսաթակարդների (թարփերի) միջոցով: Որսված մայրական կազմը պահպանվելու է «Սևան» ազգային պարկի կամ պահպանական գոտու տարածքում գտնվող բնական աղբյուրներից սնվող սառնորակ լճակներում` դրանցից պարբերաբար ձկնկիթ ստանալու համար: Ձկնկիթի բեղմնավորման, ինկուբացիայի և մանրաձկան աճեցման համար նախատեսվում է կառուցել ձկնաբուծարանի շինություն 60 քառ. մ և բաց ջրավազան 250 քառ. մ` Սևանի Գեղարքունի և Ամառային իշխան էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման նպատակով:
2015 թ. ընթացքում նախատեսվում է մոտավորապես 400.0 հազ. հատ մանրաձկան աճեցում և բաց թողում Սևանա լիճ:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ապահովել Սևանի էնդեմիկ ձկնատեսակների, մասնավորապես, Գեղարքունի և Ամառային իշխան տեսակների մշտական արհեստական վերարտադրությունը՝ Սևանա լճի ձկնային պաշարները համալրելու համար: Այս ծրագրի արդյունքում հնարավոր կլինի Սևանի իշխանի մանրաձկան համալրման գործընթացը կազմակերպել բացառապես Սևանի ավազանում վերարտադրված մանրաձկներով, որն ունենալու է բարձր էֆեկտիվություն:

27.

«Դիլիջան» ազգային պարկի 2015-2019 թթ. կառավարման պլանի մշակում» ծրագրի իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի մշակում» գերակա խնդրի իրականացման անհրաժեշտությունը ծագել է նախորդ` «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի 2004-2006 թթ. ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում` Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի միջոցներով մշակված, 2011 թ. գործողության ժամկետի ավարտման և դեռևս առկա մի շարք հիմնախնդիրների հետ, որոնք զգալիորեն խոչընդոտում են կառավարման գործընթացների արդյունավետ իրականացմանը և անբավարար են գիտական ուսումնասիրությունների իրականացման համար, որոնք իրենց հերթին հիմք են հանդիսանում կառավարման վերաբերյալ որոշումների ընդունման համար:

Կառավարման պլանի բացակայության պատճառով թերի է իրականացվում մոնիթորինգի համակարգի գործունեությունը, որի պատճառով ամբողջությամբ չեն վերահսկվում կենսաբազմազանության վիճակի զարգացման միտումները և հետևողականորեն չեն գնահատվում տարբեր ճնշումների ազդեցությունն ազգային պարկի տարածքների վրա:

Կառավարման պլանի շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելու և նշված հիմնախնդիրները լուծելու համար անհրաժեշտ է վերանայել ու մշակել «Դիլիջան» ազգային պարկի կառավարման նոր պլան և դրանում ներառել երկարաժամկետ գործողությունների ծրագիր (օպերացիոն պլան)` կառավարման վերաբերյալ որոշումներն իրագործելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Կովկասի բնության հիմնադրամի կողմից հատկացված դրամաշնորհի ֆինանսական միջոցների հաշվին:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

«Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման արդյունքում կընդունվի երկարաժամկետ գործողությունների ծրագիր (օպերացիոն պլան)` կառավարման վերաբերյալ որոշումներն իրագործելու նպատակով, ինչպես նաև կամրապնդվի մոնիթորինգի համակարգը, որի արդյունքում կգնահատվի և կվերահսկվի կենսաբազմազանության վիճակը:

28.

«Որոտան գետի ջրավազանի ջրավազանային կառավարման պլանի մշակում» ծրագրի իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«Որոտան գետի ջրավազանի ջրավազանային կառավարման պլանի մշակում» ծրագրի իրականացումը նպատակաուղղված է հավասարակշռելու ջրօգտագործողների՝ ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության փոխկապակցված փոխհարաբերությունները: Պլանի մշակումը նպաստելու է ջրային ռեսուրսի արդյունավետ կառավարմանը և պահպանմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսի խնայողությանը, ջրի ազգային ու ռազմավարական պաշարների պահպանմանը և ավելացմանը:

«Որոտան գետի ջրավազանի ջրավազանային կառավարման պլանի մշակում» ծրագիրն իրականացվելու է USAID միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի մշակումը և իրագործումը հնարավորություն կտա ըստ ոլորտների և նպատակայնության գնահատելու ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, բացահայտելու Որոտան գետի ջրավազանում ցանկալի վիճակին հասնելուն ուղղված միջոցառումները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Կառավարման ծրագրի կիրառման արդյունքում կկարգավորվեն ջրային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի խախտված հարաբերությունները, ինչը կբերի ջրային ռեսուրսի արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսի խնայողությանը, ջրի ազգային ու ռազմավարական պաշարների ավելացմանը:

29.

 «Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացում» ծրագրի իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացում» գերակա խնդրի իրականացման անհրաժեշտությունը ծագել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների գերշահագործման արդյունքում զգալի նվազած ջրաելքերի հիմնախնդրի հետ:

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ճնշումային գոտու տարածքը (1984 թ. դրությամբ 32.8 հազ. հա) 2013 թ. նվազել է շուրջ 3 անգամ, ինչը հետևանք է ստորերկրյա ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման, ինչպես նաև խորքային հորերի ոչ տնտեսվար շահագործման:

Ներկայումս ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվում են կոնսերվացման և լուծարման աշխատանքներ, ինչն էլ նախատեսված է շարունակել հետագայում:

Նշված աշխատանքների իրականացումը նպաստելու է Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների հյուծման կրճատմանը, շահագործման արդյունավետությանը և ջրային ռեսուրսների ծավալների վերականգնմանը:

Կոնսերվացման աշխատանքները կիրականացվեն նաև նախկինում ինքնաշատրվանած, այժմ` բացասական հորիզոնի վերածված, խորքային հորերում:

Միաժամանակ, ջրառի վերահսկման նպատակով նախատեսվում է կիրառել մեկ կամ երկու տնտեսությունում ջրառի քանակի արձանագրման և դրանք առցանց տեղափոխման և գրանցման ավտոմատացված համակարգի պիլոտային ծրագիր:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի և (կամ) չշահագործվող խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների իրականացումը կնպաստի ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի ստորերկրյա ջրերի ճնշումային հորիզոնների վերականգնմանը, ճնշումային գոտու մեծացմանը, ինչպես նաև ջրօգտագործման խնդիրների կարգավորմանը, ջրառաջարկի և ջրապահանջի հավասարակշռության ապահովմանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

30.

Հայաստանի Հանրապետությունում կիսակառույցների շինարարության ավարտման  և հետագա օգտագործման ծրագրի մշակում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հանրապետությունում առկա անավարտ օբյեկտների հիմնական մասի շինարարական աշխատանքներն սկսվել են 1990-ական թվականներին և մնացել են անավարտ: Երկար տարիներ անավարտ օբյեկտները` մթնոլորտային տարբեր ազդեցությունների պայմաններում առանց կոնսերվացման մնալով ձեռք են բերել տարբեր վթարայնության աստիճաններ:

Քաղաքաշինական տեսակետից առկա է ոչ բարենպաստ միջավայր` զգալի մակերես զբաղեցնող կառուցապատման տարածքները ներկայումս չեն օգտագործվում:

Հայաստանի Հանրապետությունում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրի նպատակն է հանրապետությունում առկա կիսակառույցների շինարարությունն ավարտին հասցնելը և դրանց նպատակային օգտագործման համար առաջարկություններ ներկայացնելը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում կիսակառույցների շինարարության ավարտման հետագա օգտագործման ծրագրի մշակմամբ ակնկալվող արդյունք`

  բնակավայրերի քաղաքաշինական բնութագրերի բարելավում

  քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի ակտիվացում

  սոցիալական բնակարանների ապահովում (բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրեր):

31.

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված պետական աջակցության ծրագրի իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության ծրագրով (ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշում, 2.2.6-րդ կետ, տասներկուերորդ պարբերություն) նախատեսված՝ աղետի գոտու բնակավայրերում 2008 թվականին մեկնարկած` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շարունակական իրականացում:

ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում համապատասխան համայնքների ղեկավարների կողմից սահմանված կարգով հաշվառված և 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծրագրի շահառու ճանաչված 5350 ընտանիքներից 2008-2014 թվականներին իրականացված ծրագրերի շրջանակներում լուծվել են 4152 ընտանիքների բնակարանային խնդիրները: Դրա հետ մեկտեղ, ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1155-Ն որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված 1.5 մլրդ դրամ միջոցների հաշվին 215 ընտանիքի հնարավորություն կընձեռվի 2015 թվականի ընթացքում հոգալու իրենց բնակարանային խնդիրը:

Արդյունքում, դեռ լուծում է պահանջում մնացած 983 ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրը, որի լուծմանը նախատեսվում է անդրադառնալ փուլային մոտեցման կիրառմամբ` 2015-2016 թվականներին իրականացվող ծրագրերի շրջանակներում:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

2015 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 410 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում, որոնցից`

 - Գյումրի և Վանաձոր քաղաքներում 244 ընտանիքների (Գյումրի` 230 և Վանաձոր` 14)` բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանների գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ (2-րդ փուլի ծրագիր).

- Ախուրյանի համայնքում 137 ընտանիքների, որոնցից 104 ընտանիքների` համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերից բնակարանների հատկացմամբ և 33 ընտանիքներինը` բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանների գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ.

- ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում մոտավորապես 20 ընտանիքների` շինարարության ընթացքում գտնվող բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտմամբ.

- աղետի գոտու գյուղական բնակավայրերում դատական կարգով բնակապահովման իրենց իրավունքը վերականգնած և մեկ սենյակի հավակնող 9 ընտանիքների (յուրաքանչյուրին 3.0 մլն դրամ չափով) ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

Ընդ որում, գերակա խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է ապահովել Գյումրի և Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Ախուրյանի համայնքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների ամբողջական կատարումը:

32.

Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքների (տանիք, նկուղ) վերակառուցման, նորոգման ուղղությամբ համակարգված մեխանիզմների ներդրման վերաբերյալ առաջարկությունների մշակում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայումս հանրապետությունում առկա է մոտավորապես 19 հազար բազմաբնակարան շենք՝ մոտ 435 հազար բնակարաններով: Նշված բնակարաններից 96 տոկոսը սեփականաշնորհված է և սեփականության իրավունքով պատկանում են քաղաքացիներին: Բազմաբնակարան շենքերի 76 տոկոսը կառավարվում են շենք-շինությունների սեփականատերերի կողմից ստեղծված կառավարման մարմինների միջոցով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածներով սահմանված՝ բազմաբնակարան շենք-շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքից կարևորվում են շենքի ենթակառուցվածք հանդիսացող տանիքների և նկուղների պահպանման խնդիրները, քանի որ դրանց բավարար վիճակով է պայմանավորված բազմաբնակարան շենքի ընդհանուր տեխնիկական վիճակը:

Սակայն, տանիքների և նկուղների կապիտալ և ընթացիկ նորոգման համար պահանջվող ներդրումների ծավալի մեծությունը քիչ իրատեսական է դարձնում այդ աշխատանքները միայն սեփականատերերի միջոցներով իրականացնելը, ինչի պարագայում արդիական է դառնում այդ ուղղությամբ ֆինանսավորման այլ աղբյուրների ներգրավման և աշխատանքների իրականացման համակարգված մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների մշակումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն` գերակա խնդրի լուծման նպատակով կարգավորման ենթակա հարցերի վերհանում:

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքների (տանիք, նկուղ) վերակառուցման, նորոգման ուղղությամբ համակարգված մեխանիզմների մշակում և համապատասխան առաջարկությունների ներկայացում:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

33.

ՀՀ համայնքների սահմանների ամրացում և (ՎԻ ՋԻ ԷՍ-84) «WGS – 84» համակարգի ամբողջական ներդրման ավարտում, որից հնարավորություն կունենան օգտվելու այլ մարմիններ և անձինք

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

«WGS-84» (Վի Ջի Էս-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծումն անհրաժեշտ է տնտեսության տարբեր բնագավառների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի արդյունավետ օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, վարչատարածքային միավորների (համայնքների) սահմանների ամրացման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման, օգտագործողների լայն շրջանակների համար բաց հրատարակման տեղագրական և կադաստրային քարտեզների հասանելիության ապահովման, ինչպես նաև մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման համար: Այդ նպատակով 2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես գերակա խնդիր էր սահմանվել Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը «WGS-84» (Վի Ջի Էս-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ Արագածոտնի մարզի 61, ՀՀ Արարատի մարզի 27 և ՀՀ Արմավիրի մարզի 14 համայնքներին վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից համայնքներին հատկացված տարածքների` Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը «WGS-84» (Վի Ջի Էս-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ:

Աշխատանքն ավարտելուց հետո սահմանված կարգով տրամադրվում է համայնքներին:

34.

ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (շահառուների) համար բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծում Գյումրի քաղաքում (1396.1 հա)

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Աշխատանքները ներառում են թվային քարտեզագրական հիմքի ստեղծում և անհրաժեշտ տվյալների հավաքագրում` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:

Գյումրիի համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները`

ա. համայնքի և հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքի համար ստեղծվելու են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը, որոնց համար հիմք են հանդիսանալու 2001-2003 թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները: Դրանց վրա իրականացվելու են քաղաքի 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի, տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքները,

բ. անհրաժեշտ է զգալի փոփոխություններ կրած տարածքներում (ակտիվ կառուցապատման գոտիներում) կատարել 1:2000 մասշտաբի տեղագրական նոր հանութագրում,

գ. տարածքի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ,

դ. բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտերի ստեղծում և բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գյումրի համայնքի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծում:

Աշխատանքներն ավարտելուց հետո հաջորդ փուլով նախատեսվում է պետական մարմինների (շահառուների) միջև ինտեգրացիոն պրոցեսների կազմակերպում և դրանց ամբողջացումը ՀՀ գեոպորտալի մեջ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

35.

 Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման 1-ին փուլի աշխատանքների արդյունքների վերլուծում և գնահատում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրանում է 2016 թվականին: Էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքները պետք է իրականացվեն երկու փուլով՝ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» N 1085-Ն որոշման:

Նշված աշխատանքների ընթացքում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ՝ կարգավորող մարմին) առաջին փուլի լիցենզավորման ընթացքում՝

  հավանություն է տալիս շահագործող կազմակերպության կողմից ներկայացված համալիր հետազոտման ենթարկվող էներգաբլոկի անվտանգության I, II և III դասերի տարրերի ցանկին.

  վերլուծում և գնահատում է համալիր հետազոտման աշխատանքների ծրագրերը.

  վերլուծում և գնահատում է շահագործող կազմակերպության կողմից կարգավորող մարմին ներկայացված առաջին փուլի աշխատանքների արդյունքներն ամփոփող փաստաթղթերը՝

o էներգաբլոկի համալիր հետազոտման մասին հաշվետվությունը,

o ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերի պահանջներից էներգաբլոկի նախագծի և փաստացի վիճակի շեղումների վերլուծության մասին հաշվետվությունը,

o շահագործման լրացուցիչ ժամկետին էներգաբլոկի նախապատրաստման ծրագիրը.

  հավանություն է տալիս առաջին փուլի աշխատանքների արդյունքներին կամ շահագործող  կազմակերպությանը ներկայացնում է լրացուցիչ աշխատանքների իրականացման պահանջ:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Կարգավորող մարմնի հավանության հիման վրա հաստատվում է էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման տեխնիկական հնարավորությունը, և շահագործող կազմակերպությունն իրավունք է ստանում իրականացնել էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման երկրորդ փուլի աշխատանքները: Տեխնիկական հնարավորությունների անբավարար լինելու դեպքում շահագործող կազմակերպությունը որոշում է ընդունում լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու կամ էներգաբլոկը շահագործումից հանելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

36.

«Ջրամբարաշինության և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի նախապատրաստում» գերակա խնդրի

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նոր ջրամբարների շինարարության և առկա ենթակառուցվածքների արդիականացումը ջրային տնտեսության ոլորտում կենսական նշանակություն ունի` կապված ջրային ռեսուրսների կուտակման, արդյունավետ բաշխման, ինչպես նաև համակարգի ընդհանուր շահագործման հետ:

Ջրամբարների և առկա ենթակառուցվածքների արդիականացման նպատակով անհրաժեշտ է համապատասխան դոնոր կազմակերպությունների հետ վարել բանակցություններ` նոր ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ջրամբարաշինության միջոցով հնարավորություն կստեղծվի ապահովելու ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակը: Միաժամանակ՝ նշված գերակա խնդրի լուծումն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի ջրային համակարգերի օգտագործման արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման համար:

37.

ՀՀ խմելու ջրի ոլորտում բարեփոխումների գործողությունների ծրագրի իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ջրային տնտեսության ոլորտում պետական-մասնավոր գործընկերության զարգացմանն ուղղված ջրային համակարգերի կառավարման արդյունավետության հետագա բարձրացմամբ, ջրային ոլորտի հետագա զարգացման ռազմավարական ծրագրերի մշակմամբ: ՀՀ ջրային օրենսգրքի 49-րդ հոդվածով սահմանվում են ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման ձևերը: Խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման ձևի որոշումը և հետագա գործընթացի կազմակերպումը հնարավորություն կտան ապահովելու ջրային համակարգում մասնավոր կազմակերպման շարունակականության գործընթացը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների մասով հնարավոր կլինի ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման շարունակման գործընթացը: Առաջարկվող լուծումները հնարավորություն կտան բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, հուսալիության ապահովմանը, ջրամատակարար ընկերությունների ֆինանսական կայունությանը:

Միաժամանակ, նշված գերակա խնդիրը նպատակաուղղված է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակմանը, ջրային համակարգերի կառավարման գործում մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացմանը և սպառողներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն

38.

Օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար Հայաստան վերադարձի վերաբերյալ իրենց հուզող հարցերը ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով պետական իրավասու մարմիններին ուղղելու հնարավորության ապահովում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայումս ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի իրացման պայմաններում այլ երկրներում գտնվելու կամ բնակվելու հանգամանքով պայմանավորված` ՀՀ քաղաքացիների մի զգալի հատված զրկված է ՀՀ-ում բնակվող քաղաքացիներին հավասար իրավունքով հայաստանյան պետական մարմիններին դիմելու հնարավորությունից:

Հայաստանի Հանրապետություն վերադարձի և կայուն վերահաստատման գործընթացների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության, ինչպես նաև սեփական խնդիրների հետ կապված պետական մարմիններին ուղղակիորեն դիմելու սահմանափակ հնարավորությունը և դրանով պայմանավորված անորոշությունը բացասաբար են անդրադառնում հայրենիք կամավոր վերադարձի որոշման ընդունման գործընթացին:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ստեղծել վերադարձի վերաբերյալ հարցերով հայաստանյան պետական մարմիններին ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու և սահմանված ժամկետներում իրենց հուզող հարցերի պատասխանների ստացման հնարավորություն:

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

39.

Երիտասարդական քաղաքականության մասնակցային գործընթացի խթանում և զարգացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Միջազգային փորձը վկայում է, որ երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետությունը որոշակիորեն պայմանավորված է երիտասարդական աշխատանք իրականացնող, երիտասարդության հարցերով զբաղվող անհատների` ոլորտին առնչվող մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների մակարդակով: Հայաստանում այսօր դեռևս գոյություն չունի երիտասարդական աշխատողի պատրաստման համակարգ, մինչդեռ երիտասարդների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներգրավվածության աստիճանի բարձրացման, վերջին հինգ տարիների բարեփոխումների արդյունքում ոլորտում ակտիվացած հասարակական կազմակերպությունների սեկտորի, անհատ երիտասարդների գործունեությունը բարելավելու, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է երիտասարդական աշխատողի ինստիտուտի ներդրումն ու կայացումը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Երիտասարդների հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային կյանքին մասնակցության մակարդակի բարձրացում, երիտասարդական քաղաքականության մշակման, իրականացման գործընթացների արդյունավետության բարձրացում:

40.

Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի դերի կարևորում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, երեխաների առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում ու բարձրացում, նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման բացահայտում և ձևավորում, ինչպես նաև խոստումնալից երեխաների ի հայտ բերում մանկապատանեկան մարզադպրոցների համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախադպրոցական տարիքի երեխաների և հանրակրթական դպրոցների 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների ֆիզիկական ունակությունների բարելավում, տարբեր մարզաձևերում ընդգրկվող երեխաների թվի ավելացում: Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում անցկացված սպորտլանդիաներ, առողջության ամրապնդում, ուսումնական գործընթացին հիվանդության պատճառով բացակա երեխաների թվի նվազում:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

41.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքների համակարգում և ծրագրի իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ծրագրի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ցեղասպանության իրավական հիմնահարցերի վերհանումը և ներկայացումը, հայ ժողովրդի իրավունքների ու Հայոց ցեղասպանության հատուցման իրավական թղթածրարի շուրջ համահայկական համախոհության ձևավորման քայլերի մշակումը՝ ի կատարումն «Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովի կողմից ընդունված հայտարարության հիմնադրույթների:

ՀՀ սփյուռքի նախարարությունը մշակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների 2013-2017 թթ. ծրագիր, որի շրջանակներում առաջարկված են միջոցառումներ` խթանելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը, համակարգելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքները, մարդկության ուշադրությունը սևեռելու հայրենազրկված և ցեղասպան եղած ազգի իրավունքներին, հետևանքների վերացմանը:

Հայոց ցեղասպանության իրավական հիմնահարցերին և իսլամացած հայերի հիմնախնդիրներին նվիրված համապատասխան համաժողովի և գիտաժողովի կազմակերպումն այդ միջոցառումների բաղկացուցիչ մասերից են:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է՝

- աջակցել սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքների իրականացմանը, նրանց աշխատանքների համադրմանն ու համակարգմանը, ապահովել պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությունը, ակտիվացնել ցեղասպանությանը նվիրված համայնքային աշխատանքները՝ միավորելով համայնքային ներուժը՝ ուշադրության կենտրոնում պահելով սփյուռքահայ երիտասարդությանը, նպաստել սփյուռքյան կառույցների ներկայացուցիչների աշխատանքների ակտիվացմանը, ցեղասպանության թեմայով հետազոտություններին, պատմական, իրավական և արխիվային նյութերի տարածմանը, ցեղասպանված ընտանիքների պատմությունների հավաքագրմանը, համաժողովների, քննարկումների, հանդիպումների կազմակերպմանը.

-կազմակերպել Հայոց ցեղասպանության իրավական հիմնահարցերին նվիրված միջազգային գիտաժողով, իսլամացած հայերի հիմնախնդիրներին նվիրված համաժողով, աշխատանքային ծրագրերի կազմում:

42.

Հայաստանում գտնվող սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Վերջին շրջանում հաճախակիացել են տարբեր հայահոծ համայնքներից սփյուռքահայերի տեղափոխումը Հայաստան, ինչը պայմանավորված է այդ երկրներում տիրող քաղաքական իրավիճակով, քաղաքացիների անվտանգությանն սպառնացող վտանգով: Հայաստանում սփյուռքահայերի (սիրիահայերի, իրաքահայերի) ինտեգրման տարաբնույթ ծրագրերի մշակումն ու իրականացումը հնարավորություն է տալու նրանց ինքնադրսևորման նպաստավոր պայմաններ ստեղծել: Նախատեսվում է, հաշվի առնելով Հայաստան ժամանած սփյուռքահայերի պահանջներն ու կարիքները, անհրաժեշտության դեպքում, նրանց ինտեգրումը դյուրացնող իրավական ակտերի նախագծերը մշակելը և ՀՀ կառավարություն ներկայացնելը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացման արդյունքում կմշակվեն ու կիրականացվեն սիրիահայերի և իրաքահայերի կրթական, մշակութային ինտեգրմանը նպաստող բազմաբնույթ միջոցառումներ, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի սիրիահայ դպրոցականների և ուսանողների կրթական գործընթացի կազմակերպմանը, մասնավորապես, ուսման վարձավճարների փոխհատուցմանը: Ակնկալվում է նաև խրախուսել Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի ծրագրային նախաձեռնությունները, օժանդակել Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումներին, սփյուռքահայերի հիմնախնդիրներով զբաղվող կառույցների առնվազն 5 միջոցառման կազմակերպմանը:

43.

Հայոց լեզվի տարածում և հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացում, այդ թվում` նորարարական մեխանիզմների կիրառմամբ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Սփյուռքի հայկական համայնքներում հայապահպանությունը շարունակում է մնալ գերխնդիր: Այսօր աշխարհասփյուռ հայությանն սպառնում են ազգային նկարագրի, մայրենիի կորուստը, ազգային արմատներից, ավանդույթներից, սովորություններից, հայկական մշակութային արժեքներից աստիճանաբար հեռանալը: Սփյուռքահայության ազգային ինքնության թուլացումը, լեզվամշակութային ուծացումն իրողություն է և դարձել է Հայաստանի ու հայ ժողովրդի համար գլխավոր մարտահրավերներից, միաժամանակ՝ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման առաջնահերթություններից մեկը: Ինքնության կորուստն սկսվում է լեզվի մոռացությունից: Մայրենի լեզվով չխոսելը, չկարդալը, չստեղծագործելը, չմտածելը հայեցի լեզվական մտածողության կորուստ է: Լեզուն է ազգային ինքնության պահպանման հիմքը, ազգային գոյատևման գլխավոր պատվարը: Սփյուռքի որոշ հատվածներում լեզվամշակութային ինքնության աստիճանական կորուստն այսօր արդեն ուղղակիորեն սպառնալիք է ստեղծում նրա լինելիության համար. համայնքներում աստիճանաբար պակասում է հայերեն խոսող հայերի թիվը, իսկ մի ստվար մասն ընդհանրապես չի տիրապետում մայրենիին: Գերակա խնդրի իրականացումը՝ որպես համալիր ծրագիր, նպաստելու է սփյուռքի հայկական համայնքներում մայրենի լեզվի տարածմանը, լեզվական վիճակի բարելավմանը, սփյուռքում հայերենի իմացության մակարդակի բարձրացմանը, հայոց լեզվի զարգացմանը, խոսելու, օտար միջավայրերում և այլ լեզվամշակութային ազդեցությունների պայմաններում հայոց լեզվի գործածության, հաղորդակցության հնարավորությունների շրջանակների ընդլայնմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է՝

2.1 հայկական վիրտուալ համալսարանի ունկնդիրների թվի ավելացում՝ մինչև 150 անձի,

2.2. հեռուստադպրոցի 50 հաղորդման կազմակերպում,

2.3 արևելահայերեն - արևմտահայերեն փոխվերծանող ծրագրի զարգացում և սփյուռքահայ այցելուների շրջանակների ընդլայնում,

2.4. ամենօրյա և մեկօրյա դպրոցների կրթական խնդիրների լուծմանն աջակցություն, հայոց լեզվի ուսուցման վիճակի բարելավում,

2.5. հայոց լեզվի մասնագետների պատրաստում և մասնագետ կադրերով կրթական հաստատությունների ապահովում:

44.

Համահայկական կառույցների հետ համագործակցության ընդլայնում և զարգացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Սփյուքի հայապահպանության հիմնախնդրին են ուղղված համահայկական բազմաթիվ կառույցների շարունակական ծրագրերը: Միաժամանակ, ՀՀ սփյուռքի նախարարությունը մշակում և իրականացնում է մի շարք համահայկական ծրագրեր, որոնք ուղղված են հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք գործակցության ընդլայնմանը: Այսօր անհրաժեշտություն է առաջացել խորացնել կապերը նախարարության և համահայկական կառույցների միջև, համադրել իրականացվող ծրագրերը, իրավական հիմքեր ստեղծել համատեղ ու երկարատև համահայկական ծրագրերի իրականացման համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Համահայկական կառույցների հետ համատեղ ծրագրերի ընդլայնումը կնպաստի համահայկական միասնական բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը: Արդյունքում Հայաստանի հետ սփյուռքահայության, հայկական կառույցների կապերը կամրապնդվեն և կզարգանան, նոր թափ կստանա Հայաստան-սփյուռք գործակցությունը, կընդլայնվի համահայկական ծրագրերի մշակման ու իրականացման գործում անհատների, հայկական կազմակերպությունների մասնակցության շրջանակը, կկատարելագործվի նաև սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգը: Համահայկական կազմակերպությունների հետ կկազմակերպվեն հանդիպումներ և կլոր սեղան-քննարկումներ, կստորագրվեն նոր համաձայնագրերն ու պայմանագրերը, աջակցություն կցուցաբերվի համահայկական կազմակերպությունների հայրենաճանաչությանը և հայապահպանությանն ուղղված ծրագրերի իրականացմանը Հայաստանում և սփյուռքում, կկազմակերպվեն սփյուռքի կառույցների աշխատողների ու ներկայացուցիչների համար ուսուցողական դասընթացներ, տարածաշրջանային համաժողովներ, կպատրաստվեն և կտարածվեն սփյուռքում ՀՀ սփյուռքի նախարարության և համահայկական կառույցների ծրագրերը ներկայացնող ճանաչողական և քարոզչական բնույթի նյութեր:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

45.

Առողջապահության համակարգի կառավարման բարելավում

1. Առողջապահության համակարգի կառավարման բարելավում

 

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և աշխարհի շատ երկրներում, առողջապահական ոլորտը տարանջատված է առողջության առաջնային պահպանման/ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայություններ մատուցող համակարգերի: Հիվանդանոցային բժշկական օգնությունն իր հերթին կազմակերպվում է եռամակարդակ սկզբունքով` ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցային բժշկական հաստատություններ, մասնագիտացված բժշկական հաստատություններ/բաժանմունքներ, նեղ մասնագիտացված բժշկական կենտրոններ կամ բաժանմունքներ:

Չնայած ֆունկցիոնալ այս տարանջատման, ՀՀ-ում բժշկական օգնության կազմակերպման մակարդակները հստակ տարանջատված չեն և ըստ մակարդակների դասակարգված չեն բժշկական օգնության և սպասարկման տեսակները: Ավելին, սահմանված չեն ըստ մակարդակների բժշկական ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների նկարագիրը, բժշկական կազմակերպությունների անվանացանկը, նրանց օրինակելի կառուցվածքները: Համակարգում, բացառությամբ բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների (ծննդօգնության և վերակենդանացման ծառայություններ), չկա հստակություն ըստ բժշկական օգնության կազմակերպման մակարդակների նրանց հզորությունների, հագեցվածության և գործառույթների տարանջատման հարցերում:

Ներկայումս համակարգում գործող բուժհաստատությունները, ըստ որոշ հետազոտությունների, իրենց թվով, հզորություններով, կադրային ներուժով էականորեն գերազանցում են բժշկական օգնության, այդ թվում` պետության կողմից երաշխավորված ծրագրերով ձևավորված պահանջարկը: Արդյունքում, այդ ծրագրերով ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները հաճախ ուղղվում են ոչ թե որակյալ բժշկական օգնության ապահովմանը, այլ ամբողջ համակարգի պահպանմանը, այդ թվում` համապատասխան ծանրաբեռնվածությամբ չապահովված կադրերի վճարվող աշխատավարձերին: Ընդ որում, այդ միջոցները հիմնականում ուղղվում են բժշկական օգնություն իրականացնողների ընթացիկ ծախսերը մի կերպ ծածկելուն և, բնականաբար, չեն բավարարում նորմալ դեղորայքային և տեխնոլոգիական հագեցվածության կամ բժշկական անձնակազմի աշխատավարձի բավարար մակարդակի ապահովմանը:

Առողջապահական համակարգի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ նշված գործիքների բացակայությունն էական խոչընդոտ է ինչպես համակարգի զարգացման, այնպես էլ պետական և մասնավոր հատվածի առողջապահությանը հատկացվող միջոցների առավել նպատակային օգտագործման համար: Գերակա խնդրի լուծման նպատակով առաջարկվում է`

1) վերհանել առողջապահական համակարգի կառավարման խնդիրները և համակարգի կատարելագործման ուղղությունները նախանշել` համակարգի կառավարման բարելավման գործնական քայլերի իրականացման նպատակով.

2) ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի նիստի N 43 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած որոշմանը համապատասխան` իրականացնել առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի փորձնական (պիլոտային) ծրագիրը` առնվազն 4 բժշկական կազմակերպությունների ներգրավմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է ընդունել հայեցակարգային փաստաթուղթ, որտեղ կուղենշվեն առողջապահական համակարգի և դրա առանձին բաղկացուցիչներին ներկայացվող պահանջները և դրա ներդրմանն ուղղված աշխատանքներն ու ժամանակացույցը, ինչպես նաև կիրականացվի նախորդ տարիների աշխատանքի արդյունքում մշակված էլեկտրոնային տեղեկատվական համակարգի փորձարկում` բժշկական առանձին հաստատություններում:

Գերակա խնդրի լուծման վերջնական արդյունքում ակնկալում է առողջապահական համակարգի կառավարումը դարձնել առավել համաչափ և նպատակային, օպտիմալ օգտագործել մարդկային ներուժը, նյութական ռեսուրսները, առավել թիրախավորված օգտագործել պետական և մասնավոր հատվածի կողմից առողջապահության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները, նվազեցնել համակարգի կորուստները:

46.

Բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման բարելավման նպատակով ապացուցողական գործելակարգերի ներդրմանն և կադրային ներուժի շարունակական զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարումը հանդիսանում է առողջապահական համակարգի կառավարման բաղկացուցիչներից մեկը: Այն բազմակոմպոնենտ գործընթաց է և ենթադրում է շարունակական և փոխկապակցված աշխատանքների իրականացում: ՀՀ-ում որակի կառավարման համակարգի որոշ կարևորագույն բաղադրիչներ թերի ձևավորված են կամ ընդհանրապես գոյություն չունեն: Այսպես`

1) ՀՀ-ում բացակայում են հիվանդանոցային բժշկական ծառայությունների գործելակարգերը, կլինիկական ստանդարտները, որոնց առկայությունը հնարավորություն կտար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել հիվանդությունների և վիճակների բուժման միասնական մոտեցում և որակյալ ծառայությունների տրամադրում.

2) հնացած են և շատ դեպքերում արդի բժշկության և առողջապահության պահանջներին չեն համապատասխան գործող օրենսդրությամբ բժշկական օգնության և սպասարկման տեսակների լիցենզավորման պահանջները և պայմանները, ինչը ևս որակյալ ծառայությունների տրամադրման և որակի կառավարման լուրջ խոչընդոտ է.

3) որակյալ ծառայությունների տրամադրման գործում խնդրահարույց է բժիշկ մասնագետների մասնագիտական իրավասությունների շրջանակը հստակ նախանշող փաստաթղթերի բացակայությունը, ինչպես նաև բանիմաց, արհեստավարժ, ժամանակակից բժշկության պահանջները բավարարող կադրերի ոչ բավարար թիվը:

Գերակա խնդրի լուծման նպատակով նախատեսվում է հաջորդ և հետագա տարիներին վերանայել լիցենզավորման պահանջները և պայմանները (բացառելով հնացած, արդի բժշկության մեջ չկիրառվող բժշկական սարքավորումների և գործիքների առկայության պահանջների սահմանում), փուլ առ փուլ ընդունել և ներդնել բժշկական ծառայությունների գործելակարգերը, կլինիկական ուղեցույցները, բժիշկ մասնագետների որակավորման բնութագրերը, ՀՀ պետական բյուջեի միջոցներով տարեկան առնվազն 10 բժշկի վերապատրաստել արտասահմանյան լավագույն կլինիկաներում` նախապատվությունը տալով մարզերում աշխատող բժիշկներին:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է շարունակական աշխատանքների իրականացման արդյունքում (որոնք պետք է շարունակվեն նաև հետագա տարիներին) բարելավել բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակը և, ըստ այդմ, բարելավել առողջության մակարդակն արտահայտող ցուցանիշները, նվազեցնել հիվանդացության, մահացության մի շարք ցուցանիշներ:

47.

Պետական պատվերի տեղադրման համակարգի կատարելագործում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների գծով բնակչությանը պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով պետական պատվերի տեղադրման գործընթացը (բժշկական կազմակերպություններից բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գնում) գործող համակարգը վերջին տարիներին չի վերանայվել, որի հետ կապված առաջացել են տարաբնույթ խնդիրներ: Մասնավորապես, ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ ՀՀ մարզերի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները, որոնք հիմնականում իրականացնում են բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ, ամեն տարի ներկայացնում են պետական պատվերի տեղադրման հայտ՝ կից տեղեկանքներով, չնայած այն հանգամանքին, որ նշված բժշկական կազմակերպությունների կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տեսակները փոփոխության չեն ենթարկվում, լիցենզիաները նույնությամբ գործում են, իսկ նրանց կողմից իրականացվող գործառույթների շրջանակները և ծավալները հաստատված են համապատասխան նորմատիվ իրավական ակտերով: Ասվածն զգալի չափով վերաբերում է նաև Երևան քաղաքի և ՀՀ մարզերի այն պետական հիվանդանոցային բժշկական կազմակերպություններին, որոնց գործունեությունը տվյալ տարածաշրջանի բնակչության համար հաճախ այլընտրանք չունի:

Այսպիսով, առաջացել է անհրաժեշտություն սահմանել պետական պատվերի տարբերակված՝ պարզ և բարդ ընթացակարգեր, ինչը թույլ կտա զգալիորեն դյուրացնել նշված բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման գործընթացը, և միաժամանակ հստակեցնել նեղ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, առաջին անգամ պետական պատվերի հավակնող, մասնավոր կարգավիճակով և այլ բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի քննարկման և որոշումների ընդունման գործընթացը:

Նույն գերակա խնդրի շրջանակներում նախատեսվում է նաև սահմանել պետական պատվեր իրականացնող կազմակերպությունների կառավարման արդյունավետության գնահատման ցուցանիշներ, ինչը թույլ կտա ստացված տեղեկատվությունն օգտագործել պետական պատվերի տեղադրման որոշումների ընդունման ընթացքում, ինչպես նաև մշակել և ներկայացնել բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակներ մրցութային կարգով ձեռքբերելու առաջարկություններ: Նշված քայլերի իրականացումը թույլ կտա ապահովել պետական պատվերի տեղադրման որոշումների ընդունման գործընթացի առավել թափանցիկություն և կբարձրացնի դրանց հիմնավորվածությունը:

Հաշվի առնելով, որ 2015 թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել բժշկական ծառայությունների կլինիկական ստանդարտների ներդրումը, առաջարկվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող առնվազն 10 ծառայությունների գծով իրականացնել կլինիկական ուղեցույցների վրա հիմնված գնի հաշվարկ, ինչը թույլ կտա իրականացնել այդ հաշվարկի արդյունքում ստացված գների և պետական պատվերի գործող գների համեմատական վերլուծություն, և դրա հիման վրա ներկայացնել առաջարկություններ պետական պատվերի գնագոյացման համակարգի հետագա կատարելագործման վերաբերյալ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Պետական պատվերի տեղադրման գործընթացի արդյունավետության և թափանցիկության բարձրացում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ֆինանսական կառավարման արդյունավետության բարելավում և մատուցվող բժշկական օգնության որակի բարձրացում, վճարովի ծառայություններից ստացվող եկամուտների աճ, ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի ավելացում:

48.

Առողջապահական համակարգի արդիականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

1) Ներկայումս ՀՀ մարզերի առողջապահական համակարգը շարժվում է զարգացման ուղով. հիմնանորոգվել և կառուցվել են ՀՀ մարզային բազմաթիվ բժշկական կենտրոններ (Իջևանում, Հրազդանում, Ապարանում, Արարատում, Արմավիրում, Գորիսում, Գավառում, Աբովյանում, Ալավերդիում, Գյումրիում): Շուրջ 162 առողջության առաջնային պահպանման հաստատությունների շենքեր նույնպես հիմնանորոգվել կամ կառուցվել են: 2014 թ. ավարտվել են նաև գյուղական համայնքներում 5 նոր ամբուլատորիայի կառուցման և 1 ամբուլատորիայի վերանորոգման շինարարական աշխատանքները: Բժշկական հաստատությունները հագեցվել են արդի բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ կահույքով: Այնուամենայնիվ, դեռ շատ են անմխիթար պայմաններում աշխատող բժշկական հաստատությունները, որոնց թե շենքային վիճակը և թե տեխնիկական հագեցվածությունը չի բավարարում միջազգային ոչ մի նորմի: Նշվածը, անկասկած, անդրադառնում է նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակի վրա: ՀՀ մարզային առողջապահության համակարգերի զարգացման նպատակը բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացումն է.

2) Վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում քաղցկեղով և արյունաբանական հիվանդություններով հիվանդացությունը նկատելիորեն աճել է:

2010 թ-ին 2004 թ-ի համեմատ արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության շուրջ 23 տոկոս աճ (192.1-ից մինչև 233.2-ը` 100.000 բնակչի հաշվով):

Օնկոհեմատոլոգիական հիվանդություններով հիվանդացությունը ևս զգալիորեն աճել է: Մասնավորապես, 2003 թ. գրանցվել է 10.8 հիվանդ` 100.000 բնակչի հաշվով, 2007 թ.` 15.3,    2009 թ.` 15.5, իսկ 2010 թ.` 16.4 հիվանդ:

Զգալի վատթարացում է նկատվում նաև այլ վիճակագրական տվյալների առումով` քաղցկեղի տարածվածությունը վերջին տարիներին աճել է՝ 0.83 տոկոսից 2004 թ. հասնելով 0.93%-ի 2009 թ., իսկ մահացությունը 4.497 դեպքից (139.9՝ 100.000 բնակչի հաշվով) 2004թ. աճել է մինչև 5.501 դեպքի (168.9՝ 100.000 բնակչի հաշվով)` 2010 թ. մահացության պատճառների մեջ գրավելով երկրորդ տեղը` սիրտ-անոթային հիվանդություններից հետո:

Ներկայումս ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով մահացության տոկոսն ամենաբարձրն է ընդհանուր մահացության կառուցվածքում:

Հեմատոլոգիական և ուռուցքաբանական հիվանդությունների բուժման արդյունավետության առումով կարևոր նշանակություն ունեն համապատասխան ենթակառուցվածքների և ժամանակակից սարքավորումների առկայությունը, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխանող բուժման մեթոդների կիրառումը: Ներկայումս գործող բուժհաստատությունների ֆիզիկական վիճակը, առկա ենթակառուցվածքները չեն համապատասխանում արդի պահանջներին, բժշկական սարքավորումները հնամաշ են և կարիք ունեն արդիականացման:

 

2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը

1) Ոլորտի հետագա զարգացման և արդիականացման նպատակով 2015 թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել իրականացնել մարզային բժշկական հաստատությունների վերանորոգման/կառուցման և հագեցման աշխատանքներ: Մասնավորապես, կհիմնանորոգվեն և շահագործման կհանձնվեն «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ և «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տարածքները: Կավարտվեն նաև Մեղրու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման, «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնական մասնաշենքի վերանորոգման և կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքները: ՀՀ Տավուշի մարզի «Ոսկևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի համար ևս կկառուցվի նոր շենք: Մարզային բժշկական հաստատությունները կհագեցվեն բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով, նոր բժշկական և պալատային կահույքով և այլ անհրաժեշտ պարագաներով:

Գերակա խնդրի կարգավորման առարկան է ՀՀ մարզերում որակյալ, մատչելի, արդի, միջազգային չափանիշներին համապատասխանող առողջապահական համակարգի ստեղծման միջոցով ՀՀ մարզերի համաչափ զարգացումը:

Գերակա խնդրի կատարման արդյունքում կբարձրանա մատուցվող բժշկական ծառայությունների որակը, մատչելիությունը, ինչպես նաև դիմելիությունը բժշկական հաստատություններ, կբարելավվեն մարզերում հանրային առողջության հիմնական ցուցանիշները.

2) Ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ հեմատոլոգիական և ուռուցքաբանական հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանն անկասկած կարող է նպաստել արդի, միջազգային չափանիշներին համապատասխանող և անհրաժեշտ սարքավորումներով հագեցած համապատասխան կենտրոնների առկայությունը:

Հաշվի առնելով ՀՀ-ում վերջին տարիներին հեմատոլոգիական և օնկոլոգիական հիվանդություններով հիվանդացության, տարածվածության և մահացության ցուցանիշների զգալի աճը, ինչպես նաև նշված բնագավառներում մատուցվող ծառայությունների արդիականացման անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը նախատեսում է բարելավել հեմատոլոգիական և օնկոլոգիական բնագավառներում մատուցվող ծառայությունների որակը` արյունաբանական կենտրոնի արդիականացման և կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման, ինչպես նաև Հայաստանում նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման միջոցով:

ՀՀ-ում առողջապահական ոլորտի արդիականացման և ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով մահացության մակարդակի նվազեցման նպատակով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նոր վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ուռուցքաբանության և հեմատոլոգիական ոլորտի արդիականացման ծրագիր:

Ուռուցքաբանության ոլորտի արդիականացման ծրագիրը կիրականացվի Երևան քաղաքում: 2015 թվականին կմեկնարկեն ժամանակակից չափանիշներին համապատասխանող ճառագայթային բուժման նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները:

Հեմատոլոգիական ոլորտի արդիականացման ծրագիրը ևս կիրականացվի Երևան քաղաքում: 2015 թվականին նախատեսվում է իրականացնել Արյունաբանական կենտրոնի հիմնանորոգման և ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի շինարարական աշխատանքները:

49.

ՀՀ բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ Հայտնաբերում և վերահսկում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ առողջապահական համակարգի շարունակական զարգացումն ապահովելու, ինչպես նաև հանրապետությունում և ողջ աշխարհում տարեցտարի ավելացող ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և բուժման արդյունավետության բարձրացման նպատակով մեկնարկել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիրը: Այդ ծրագրի նպատակն է բարելավել մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները և առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը:

 

2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի կատարման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ոչ վարակիչ հիվանդությունների (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սքրինինգներ, որոնք ուղղված կլինեն նշված հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը: Հիպերտոնիայի և շաքարային դիաբետի սքրինինգների մեջ ընդգրկված է կանանց և տղամարդկանց 35-68 տարիքային խումբը: Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով ընդգրկված է կանանց 30-60 տարիքային խումբը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

50.

Կրթության հասանելիության և որակի բարելավում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների (հատկապես սոցիալապես անապահով) համընդհանուր որակյալ կրթությունն ապահովելու, ինչպես նաև հանրակրթության որակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ազգային փոքրամասնությունների դպրոցահասակ երեխաների` որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնման կարևորությամբ` ապահովելով հասարակության և գործարար միջավայրի բավարարվածությունը մատուցվող կրթական ծառայություններից` միևնույն ժամանակ պահպանելով և սերունդներին փոխանցելով ազգային արժեքները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

 - շուրջ 25 նախակրթարանների հիմնում` առնվազն 550 երեխաների ընդգրկմամբ,

- 4 բնագիտական առարկաների գծով միջին և ավագ դպրոցների համար` «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն», հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսների մշակում և ներդնում (ընդհանուր առմամբ 8 անուն),

- «Պատանի երկրապահ» ակումբների ստեղծում առնվազն 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում,

- բոլոր ավագ դպրոցներին դպրոցական գույքով վերազինում,

- հանրապետության 47 ուսումնական հաստատություններում ռոբոտատեխնիկայի մեկական խմբակի ստեղծում,

- կրթության գերազանցության ազգային ծրագրի մշակում և ներդնում,

- «Ազգային երգ ու պար» առարկայի ներդնում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարաններում.

- ազգային փոքրամասնությունների դպրոցների համար 2 անուն դասագրքերի վերահրատարակում (եզդիերեն),

- հանրակրթական դպրոցների շուրջ 20 ուսուցիչների` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների (հույներ, ասորիներ) վերապատրաստում:

51.

Հայաստանի Հանրապետությունում շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության անցկացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

- նպաստել ՀՀ ուսանողների շրջանում շախմատ մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը,

- շախմատ մարզաձևը նպատակաուղղել ուսանողների բարոյաֆիզիկական և հոգևոր հատկանիշների դաստիարակմանը,

- տարածել մասնակից մարզիկների և մարզիչների լավագույն աշխատանքային փորձը,

- ՀՀ ուսանողների ընդգրկումը եվրոպական մարզական միջոցառումներում:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

- ՀՀ ուսանողների շրջանում շախմատ մարզաձևի զարգացումը և մասսայականացումը,

- ուսանողների բարոյաֆիզիկական և հոգևոր հատկանիշների դաստիարակումը,

- մասնակից մարզիկների և մարզիչների լավագույն աշխատանքային փորձի տարածումը,

- ՀՀ ուսանողների մասնակցության ապահովումը եվրոպական մարզական միջոցառումներին:

52

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են ոլորտի զարգացմանը, կրթության որակի շարունակական բարելավմանն ու ապահովմանը, քաղաքացիների` կրթություն ստանալու համար հավասար պայմանների և իրավունքների ապահովմանը, ինչպես նաև կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի նպատակն է քաղաքացիների` կրթություն ստանալու հնարավորությունների երաշխավորումը, աշխատաշուկայի պահանջներին միտված որակյալ մասնագետների պատրաստումը, նրանց կարողությունների և հմտությունների կայացմանն ուղղված համակարգի արդյունավետության ապահովումը, որը կարող է իրականացվել բարձրակարգ մանկավարժական կադրերի և ղեկավար անձնակազմի միջոցով:

Կարողութենամետ նոր մոդուլային ուսումնական պլանների իրականացման, ինչպես նաև աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման համար անհարժեշտ են ժամանակակից ուսուցման սարքավորումներով, նյութատեխնիկական բազայով հագեցված ուսումնական հաստատություններ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը.

Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի որակի շարունակական բարելավում, որը դրական ազդեցություն կունենա Հայաստանում աշխատաշուկայի և զբաղվածության զարգացման մակարդակի վրա:

Գերակա խնդրի լուծումը կնպաստի`

- պետական հավատարմագրում չունեցող կրթական ծրագրերով նախորդ տարիներին կրթություն ստացած անձանց ավարտական փաստաթղթերի և համապատասխան որակավորումների հետ կապված խնդրի կարգավորմանը և իրավունքների, մասնավորապես, կրթության շարունակականության և աշխատաշուկայում ներգրավվածության ապահովմանը,

- ՄԿՈՒ կառավարման թափանցիկության և հրապարակայնության ապահովմանը, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների և ՄԿՈՒ համակարգի կառավարիչների ունակությունների բարելավմանը, կարողությունների հզորացմանն ու հմտությունների կատարելագործմանը,

- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական համակարգի գրավչության և ուսուցման որակի բաձրացմանը, ինչպես նաև ներկայիս աշխատաշուկային համապատասխան բարձր որակավորմամբ մասնագետների և վարպետների պատրաստմանը:

53.

Բոլոնիայի գործընթացի սկզբունքների շարունակական ներդրմամբ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հետագա զարգացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը).

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացմամբ, Հայաստանում գիտելիքահեն հասարակության կազմավորմամբ, բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարելավմամբ, սոցիալական խոցելի խմբերի համար բարձրագույն կրթության մատչելիությամբ, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթական համակարգը Եվրոպական կրթական տարածքի ինտեգրմամբ և ճանաչելիության ապահովմամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը.

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի, ինչպես նաև 2015 թ. Երևանում Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացումը, միջազգային կարևոր միջոցառում է: Նշված միջոցառումը հնարավորություն է ընձեռում միջազգային ասպարեզում ևս մեկ անգամ փաստել Հայաստանի Հանրապետության մրցունակությունը: 2012-2015 թթ. Բոլոնիայի քարտուղարության գործառույթները կատարելու է Հայաստանը` որպես հաջորդ` 2015 թվականի նախարարական գագաթաժողովի հյուրընկալող կողմ: Բոլոնիայի քարտուղարությունը տեղեկատվություն է ապահովելու Բոլոնիայի գործընթացի զարգացումների վերաբերյալ, կազմակերպելու է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի և Բոլոնիայի խորհրդի աշխատանքները:

Բարձրագույն կրթության սոցիալական համակարգին ուղղված շարունակական ուսումնասիրությունները կնպաստեն սոցիալական ոլորտի բարելավմանը, քաղաքականության արդյունավետ մշակմանը: Ուսումնասիրությունների արդյունքում կհավաքագրվի տեղեկատվություն առկա իրավիճակի մասին, ինչը բարենպաստ հիմք կստեղծի սոցիալական ոլորտի ռազմավարության ընդլայնմանը և այդ թվում` պետության կողմից սոցիալապես անապահով ուսանողների աջակցության թիվը կհասցվի մինչև 2000-ի:

Արվեստի բուհերում դասախոս-ուսանող հարաբերակցության փոփոխության հետ պայմանավորված, ինչպես նաև վերջիններիս պատճառով բուհերում ֆինանսական դեֆեցիտի հետևանքով, անհրաժեշտություն է առաջանում վերանայել այդ հարաբերակցությունը` միաժամանակ խթանելով բարձրագույն կրթության որակի բարձրացմանը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների կայունության ու ինքնավարության շրջանակում ՀՀ բուհերի ինքնավարության մակարդակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է առնվազն մեկ բարձրագույն ուսումնական հաստատության կազմակերպաիրավական ձևի վերանայում և անցում նոր ձևի:

ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկի հաստատումը հնարավորություն կընձեռի ձևավորելու համապատասխան կրթական ծրագրերի անվանումները, որն ընդհանուր կլինի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, որոնք կիրականացնեն համապատասխան անվանումներով կրթական ծրագրեր` ստեղծելով ըստ բուհերի միևնույն կրթական ծրագրերի միասնական դաշտ:

54.

Դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովման համակարգի ընդլայնում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի N 33 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրն ու փորձնական ծրագիրը: Ծրագրի ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովելու ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավելու նրանց առողջությունն ու հաղթահարելու աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:

Դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովման ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի միջոցով, մարզեպատարանը գումարն ընթացիկ դրամաշնորհի տեսքով բաշխում է իր ենթակայության տարրական դասարաններ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների միջև, որոնք էլ իրականացնում են ծրագիրը` հիմք ընդունելով պետական դրամաշնորհներին վերաբերող օրենքներն ու այլ իրավական ակտերը, այդ թվում` գնումների մասին ՀՀ օրենքի պահանջները:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

2015 թվականին ՀՀ Արարատի մարզում կիրականացվի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին դպրոցական սննդով ապահովման ծրագիրը, որի արդյունքում շահառուների միջին տարեկան թիվը կկազմի 14062 երեխա:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

55.

Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ստեղծագործական ծրագրերի իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրականացվող միջոցառումներն ու գործընթացները գերազանցապես նպատակաուղղված կլինեն ցեղասպանություն վերապրած ժողովրդի վերելքի՝ մշակութային նվաճումների ու ձեռքբերումների հանրահռչակմանը Հայաստանում և արտերկրում, միջազգային հանրությանը հայ ժողովրդի ֆիզիկական, ինչպես նաև հոգևոր ու մշակութային ցեղասպանության վերաբերյալ լիարժեք իրազեկմանը, հոգևոր և ստեղծագործ ներուժի շարունակականության փաստմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերը ցույց կտան, որ ֆիզիկական բնաջնջման եզրին գտնվող հայությունն իր վերազարթոնքն ապրեց նաև մշակութային արարումների միջոցով, հնարավորություն կընձեռեն ի մի բերելու և միջազգային հանրությանն իրազեկելու հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրի ընդհանրական պատկերը, հանրահռչակելու ցեղասպանության թեմայով հայ և օտար հեղինակների ստեղծած փաստագրական և գեղարվեստական հսկայական գրականությունը, կնպաստեն անցյալի հիշողություններն ու ցեղասպանության հետևանքով ոչնչացված մշակութային ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու գործընթացին, աշխարհասփյուռ հայության միասնականության ամրապնդմանը:

56.

Թատերական արվեստի զարգացմանը նպաստում, թատերահամերգային ենթակառուցվածքների արդիականացում, ծառայությունների մատչելիության ապահովում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ թատերական կազմակերպությունների խաղացանկերում գերակշռում են օտարազգի հեղինակների ստեղծագործությունները, ինչպես նաև միևնույն հեղինակների և պիեսների բեմականացումները: Գերակա խնդրի իրականացմամբ հնարավոր կլինի խթանել հայ ժամանակակից թատերագիրների ստեղծագործական ակտիվացմանը և նոր բեմադրությունների իրականացմանը` ներառելով նաև ուսանողների դեբյուտային բեմադրությունները, որոնց թեմաները հիմնված կլինեն բարոյական բարձր չափանիշների, մարդասիրության, հայրենասիրության, ազգային և համամարդկային արժեքների վրա:

Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի` լուսաձայնային սարքավորումների և բեմական մեխանիզմների վերազինումը հնարավորություն կտա կազմակերպությունները համալրելու միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով ու նոր տեխնոլոգիաներով, որոնց կիրառման շնորհիվ կապահովվի դրանց բնականոն գործունեությունը և կբարձրանա մշակութային ծառայությունների մատուցման որակը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է, որ ի հայտ կգան հայ ժամանակակից թատերագիրների նոր ստեղծագործություններ, որոնք կաշխուժացնեն գրական դաշտը, հնարավորություն կտան բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող թատերախաղերի գնման միջոցով բարելավելու գրողների սոցիալական վիճակը, բազմազան դարձնելու թատրոնների խաղացանկերը և իրականացնելու ազգային և համամարդկային արժեքների քարոզչությունը, ավելացնելու թատրոն հաճախողների թիվը, բարձրացնելու թատերահամերգային կազմակերպությունների ստեղծագործական աշխատանքների արդյունավետությունը, բարելավելու մշակութային ծառայությունների մատուցման որակը:

57.

ՀՀ մարզերի մանուկների և պատանիների գեղագիտական դաստիարակության և դասական ու ժամանակակից արվեստին հաղորդակցվելու մատչելիության ապահովում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Նպատակային ծրագրերի իրականացումը կնպաստի ՀՀ մարզերի մանուկների և պատանիների գեղագիտական դաստիարակությանը, նրանց բազմակողմանի զարգացմանը և ստեղծագործական ներուժի խթանմանը, ազգային ու համաշխարհային մշակույթի լավագույն նմուշներին հաղորդակցմանը և կրթական ծրագրերում մշակութային բաղադրիչի ներմուծմանը, ինչպես նաև հիմք կհանդիսանա գործուն կրթամշակութային համակարգի զարգացմանը և ապագա զարգացած ու տեղեկացված քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Դասական և ժամանակակից արվեստի հետ առնչվելու հնարավորությունների ստեղծում, բարեկիրթ, տեղեկացված հասարակության ձևավորում, ստեղծագործական ներուժի խթանում:

58.

Հայկական կինոժառանգության պահպանում և օգտագործում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայկական կինոժառանգության ժապավենային կինոնկարները թվային կրիչների վրա տեղափոխման, վերականգնման, արտատպման և պահպանման հիմնական նպատակը ժամանակի ընթացքում կինոնկարների որակական հատկանիշների կորստի (գունային և լուսային խամրում, մեխանիկական վնասվածք, մոնտաժային նորոգում և այլն) վտանգի կանխարգելումը, թվային ձևաչափով հայկական կինոժառանգության պահպանումը, օգտագործումը, հանրահռչակումն է:

Հայկական կինոժառանգության թվայնացումը պայմանավորված է ժամանակակից կինոարվեստի տեխնիկական պայմանների արդի չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ և ֆիլմերի պահպանությամբ:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայկական կինոժառանգության ժապավենային կինոնկարները թվային կրիչների վրա տեղափոխելու, վերականգնելու և արտատպելու արդյունքում կդյուրացնեն և կընդլայնվեն հայկական կինոժառանգության հետ հաղորդակցման և հանրահռչակման գործընթացները, համակարգման երաշխիքներ կստեղծվեն ֆիլմաֆոնդի` ժամանակակից միջոցներով պահպանվածության և վերարտադրման համար՝ նպաստելով հայկական կինոժառանգության տարածմանը և հայրենական կինոարվեստի զարգացմանը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

59.

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ոլորտում սոցիալական համագործակցության զարգացում և խորացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին կետով (տասնմեկերորդ պարբերություն) նախատեսված է միջգերատեսչական համագործակցության ապահովում` տեղական մակարդակում, սոցիալական պաշտպանության, առողջապահական, կրթական կազմակերպությունների, ոստիկանության տեղամասային տեսուչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր հատվածի միջև:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծման նպատակով նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ`

1) ՀՀ կառավարության «Սոցիալական համագործակցության ռազմավարական ուղղություններին և կազմակերպման ձևերին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը:

Ներկայացվելիք որոշման նախագծով կնախանշվեն սոցիալական համագործակցության շրջանակը, մասնակիցները, հնարավոր ձևերը, դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում, որով կբարձրացվի սոցիալական ծառայությունների որակը` տարածքային մարմինների, ՏԻՄ-երի և ՀԿ-ների համագործակցության մեխանիզմների բարելավմամբ.

2) Սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ռեեստրի ձևավորում, դրա պարբերական արդիականացման մեխանիզմների ներդրում.

Տարիներ շարունակ կազմվել են ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ցանկերը, սակայն դրանք որոշակի ժամկետ անց դառնում էին ժամանակավրեպ, այդ կազմակերպությունների մի մասի փակվելու կամ ծրագրեր չունենալու պատճառով: Այս միջոցառման նպատակն է մշակել այնպիսի մեխանիզմ, որով հնարավոր կլինի մշտապես ունենալ հասարակական կազմակերպությունների արդիական ցուցակներ, որոնցում ներգրավված կլինեն գործող հասարակական կազմակերպություններ` հնարավորություն ընձեռելով պետական և մասնավոր հատվածի գործուն համագործակցության հնարավորություն.

3) Համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող ևս 10 տարածքային կենտրոնների գործարկում.

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սոցիալական պաշտպանության վարչարարության բարեփոխումների ծրագրի շրջանակներում համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման համար բավարար պայմաններ ստեղծելու նպատակով շարունակվելու են համապատասխան շենք-շինությունների վերանորոգման, տեխնիկապես վերազինման աշխատանքները.

4) Համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպում.

Սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների նպատակն է նրանց նոր հմտություններ և ունակություններ ուսուցանելը: Սոցիալական աշխատանքի մեթոդներից մեկը «ցանցային աշխատանքն» է, ինչը նշանակում է, որ սոցիալական աշխատողները պետք է ունենան բանակցություններ վարելու, համագործակցված աշխատանքի, կոնֆլիկտներ հարթելու հմտություններ և ունակություններ.

5) ՀՀ կառավարության «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը:

Որոշման նախագծով սահմանվելու են համագործակցող կողմերի ցանկը, միջգերատեսչական համագործակցության ձևերն ու կարգը, խնդրահարույց այն դեպքերը, որոնք կարող են նախանշել քաղաքացու` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը, որոնց հայտնաբերման ժամանակ կողմերը պարտավորվում են տեղեկացնել համապատասխան տարածքային մարմնին, պահանջները` տեղեկատվության ծավալի, ձևի, տրամադրման ժամկետի մասին, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման ընթացակարգը:

60.

Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների ներդրում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունը, 2010 թվականին վավերացնելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, ստանձնել է միջազգային պարտավորություն` գործող օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներից բխող պահանջներին:

ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի նիստի N 1 արձանագրության 8-րդ կետով հավանության է արժանացել «Անձի բազմակողմանի գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգը և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը:

Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) պետական ստանդարտի ընդունումը հիմք է հանդիսանում բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում նոր մոտեցումների մշակման, հաշմանդամության հիմնախնդիրների կարգավորման համընդհանուր և բազմակի կիրառման իրավական դրույթներ սահմանման և միասնական գործունեության ծավալման համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմաններ ապահովելու համար, ինչը հաշմանդամության բնագավառում ՀՀ կառավարության որդեգրած նոր քաղաքականությունն է, կարևոր նախապայման է հաշմանդամության սահմանման գործընթացում սոցիալական մոդելի ներդրումը: Հաշմանդամության սահմանման հիմքում չպետք է դնել միայն հիվանդությունը (հաշմանդամության բժշկական մոդել), ինչը չի ապահովում անձի կարիքների բազմակողմանի գնահատումը: Ակներև է, որ նույն ախտորոշմամբ տարբեր անձինք կարող են տարբեր գործունեություն իրականացնել և մասնակցություն ունենալ հասարակական կյանքում` պայմանավորված անհատական և միջավայրային (խոչընդոտող) գործոններով: Կախված անձի և միջավայրի փոխհարաբերություններից` հաշմանդամության հանգամանքը կարող է տարբեր կերպ ազդել մարդու գործունեության և մասնակցության վրա: Հետևաբար, անձի բազմակողմանի գնահատման արդյունքում, նրա անհատական կարողություններին և կարիքներին համարժեք, անհրաժեշտ է տրամադրել համապատասխան սոցիալական ծառայություններ` կյանքի տարբեր իրավիճակներում նրա մասնակցությունը և սոցիալական ներառումն ապահովելու համար:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

1) Անձի կարիքների և կարողությունների համակողմանի գնահատման և դրանց բավարարմանն ուղղված բազմաբնույթ ծառայությունների մատուցման ուղղությամբ տարբեր ոլորտներում վարվող քաղաքականություններում միասնական և համակարգված մոտեցում.

2) Փորձնական կիրառման արդյունքի հիման վրա գնահատման մեխանիզմների հստակեցում. (նախատեսվում է իրականացնել փորձնական կիրառում 2 փուլով` ռետրոսպեկտիվ և պրոսպեկտիվ: Ռետրոսպեկտիվ փորձարկումը նախատեսվում է իրականացնել ԲՍՓԳ դիմած 20-30 անձի համար` հաշմանդամությունը գնահատելով ինչպես գործող, այնպես էլ նոր մշակված չափորոշիչներով: Այս փորձարկման նպատակն է կատարել խրոնոմետրաժ, գնահատել չափորոշիչների արդյունավետությունը, վերհանել որոշակի խնդիրներ և կատարել այլ եզրակացություններ: Արդյունքում կկատարվեն համապատասխան լրամշակումներ: Իսկ պրոսպեկտիվ փորձարկումը կիրականացվի նախապես ընտրված մի քանի ԲՍՓՀ-ներում: Փորձարկման արդյունքում կկատարվի վերլուծություն, կորոշվեն հաշմանդամության սահմանման շեմերը, կկատարվեն անհրաժեշտ եզրահանգումներ).

3) Հաշմանդամության սահմանման նոր չափորոշիչների առկայություն:

61.

Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումների իրականացում

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումները պայմանավորված են ընտանիքներում երեխաների ապրելու իրավունքի ապահովման, երեխաների պաշտպանության համակարգի հզորացման, հաստատություններում խնամվող երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքականության մեջ նոր մոտեցումների ներդրման անհրաժեշտությամբ` այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացման, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների խնամքի պայմանների բարելավման, հաստատություններում խնամվող երեխաների` հասարակությանը ինտեգրման միջոցով:

Երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներից է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների պետական հոգածության ապահովումը, ինչը պայմանավորված է երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների (մանկատուն, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, երեխաների աջակցության կենտրոն, երեխաների սոցիալական հոգածության կենտրոն) գործունեությամբ: Ներկայումս նախարարության համակարգի վեց մանկատներում իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 730 երեխայի խնամքը և դաստիարակությունը, երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատությունում իրականացվում է սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան շուրջ 700 երեխայի խնամքը և դաստիարակությունը, երեխաների սոցիալական հոգածության 3 կենտրոնում ցերեկային խնամք է ստանում 6-18 տարեկան շուրջ 300 երեխա, իսկ աջակցության կենտրոնում յուրաքանչյուր տարի մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք է տրամադրվում 3-18 տարեկան 20 երեխայի` մինչև նրանց կենսաբանական ընտանիք վերադարձնելը, մանկատանը կամ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տեղավորելը:

Երեխաների պաշտպանության ոլորտի խնդիրը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումն է, երեխայի և նրա ընտանիքի կարիքների առավել լիարժեք բավարարումը, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամքի պայմանների բարելավումը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, իսկ ընտանիքում տեղավորելու անհնարինության դեպքում` ընտանեկանին առավել մոտ կենսապայմանների ստեղծումը:

Առկա խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է ուսումնասիրել և գնահատել երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքները, սահմանել երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների բեռնաթափման հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, մշակել դրանց վերակազմակերպման վերաբերյալ առաջարկներ և իրականացմանն ուղղված համապատասխան միջոցառումներ:

 

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերի իրականացման արդյունքում կուսումնասիրվեն և կգնահատվեն հաստատություններում խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքները և դրա հիման վրա կմշակվի երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների բեռնաթափման ծրագիր և միջոցառումների ժամանակացույց:

Կսահմանվեն երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների բեռնաթափման հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

62.

Շարունակել ազատազրկված անձանց պահման պայմանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը՝ ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու նպատակով

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

1) 1995 թվականից մինչև 2000 թվականը Հայաստանի Հանրապետությունում ընդունված իրավական ակտերի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիային, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ապահովման համար անհրաժեշտ քայլերն են`

1995 թվականից մինչև 2000 թվականը Հայաստանի Հանրապետությունում ընդունված իրավական ակտերի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիային, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ուսումնասիրություն, դրանց համեմատական վերլուծություն և Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական համակարգը մաքրելու և կատարելագործելու վերաբերյալ տվյալ իրավական ակտերն ընդունող մարմիններ առաջարկություններ ներկայացնելը:

Ակնկալվող արդյունքները. Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերլուծություն և կատարելագործում, Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտում առկա «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիային, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող իրավական ակտերի վերացում:

Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծումը, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումը, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորված անձանց պահելու վայրերում պայմանների բարելավումն իրականացվող դատաիրավական բարեփոխումների ուղղություններից մեկն է:

Քրեակատարողական ծառայության բարեփոխումների սկզբնական փուլում՝ 2001-2006 թվականներին, վերանորոգվել են քրեակատարողական չորս հիմնարկներ` համակարգի առջև ծառացած խնդիրների ժամանակավոր լուծման համար։ Իհարկե, պետք է փաստել, որ նույնիսկ վերանորոգված հիմնարկների պայմաններում չենք կարող խոսել համակարգի ենթակառուցվածքների` եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանելու մասին։ Այլ կերպ ասած, մինչ այժմ կատարված բարեփոխումների արդյունքում վերանորոգված քրեակատարողական հիմնարկները կարող են համարվել միայն անցողիկ փուլ ապահովող։ Այդ իսկ պատճառով քրեակատարողական նոր հիմնարկի կառուցումն անհրաժեշտություն է։

Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմում գործում է 13 քրեակատարողական հիմնարկ, որոնցում հնարավոր է պահել կալանավորված և ազատությունից զրկելու հետ կապված` պատժի դատապարտված 4395 անձի։ Հիմնարկներում պահվող անձանց միջին թիվը կազմում է մոտավորապես 320։ Նման փոքր հիմնարկների պահպանումը, նամանավանդ, երբ դրանք գտնվում են միևնույն բնակավայրում, կամ շատ մոտ են միմյանց, ծայրահեղ անարդյունավետ է:

Եվրոպական երկրների փորձն անառարկելիորեն վկայում է, որ այդ երկրներում առկա է միտում կրճատել քրեակատարողական հիմնարկների թիվը, ինչն անկասկած արդարացված է նաև տնտեսական արդյունավետության և ֆինանսական միջոցները խնայելու տեսանկյունից։ Այս տեսակետից քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումների առաջիկա խնդիրն է հնարավորինս էժանացնել կալանավորվածներին պահելու վայրերում անձանց պահելը և պատժի կատարումը, որը հնարավոր կլինի անել քրեակատարողական փոքր հիմնարկների թվի կրճատմամբ։

Խոշորացված քրեակատարողական հիմնարկների գաղափարն ընդունելի է նաև կազմակերպաիրավական չափանիշներով։

Հարկ է նկատել, որ կենտրոնացումը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործելու պրոֆեսիոնալ ռեսուրսները։ Օրինակ, սոցիալ-հոգեբանական, բժշկական ոլորտի լավագույն մասնագետներին, որոնք գործնականում այնքան էլ շատ չեն, հնարավոր է գործունեության առավել լայն պայմաններ ստեղծել միայն խոշորացված քրեակատարողական հիմնարկներում։

Քրեակատարողական ծառայության գործունեության առանձնահատկություններից մեկն այն է, որ կալանավորվածների և դատապարտյալների կողմից իրենց իրավունքներն իրացնելուն խոչընդոտելու և իրավունքների բնականոն իրականացման հետ կապված կոռուպցիայի դեպքերը հաճախ տեղի են ունենում ավտոմատացված համակարգերի բացակայության պատճառով, որոնք հանգեցնում են վերջիններիս իրավունքների իրացման բնականոն գործընթացի կախվածությունը քրեակատարողական ծառայողներից, որն էլ իր հերթին բերում է էական կոռուպցիոն ռիսկերի ստեղծմանը։

Այսպիսով, քրեակատարողական ծառայության` օրենքով նախատեսված խնդիրների կատարումը լիարժեք և պատշաճ ապահովելու նպատակով, անհրաժեշտ և նպատակահարմար է 2013 թ. ընթացքում ստեղծել նոր ուղղիչ հիմնարկ և դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց պահելու վայրերում իրականացնել պայմանների բարելավման անհրաժեշտ միջոցառումներ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության հիմնական պատճառներից մեկը շենքերի և շինությունների ներկա պայմաններն են: Ժամանակի հրամայականն է դարձել քրեակատարողական ծառայությունում հստակ և արդյունավետ բարեփոխումների իրականացումը` ենթակառուցվածքային ոլորտի բարեփոխումները` կապիտալ ծախսերի գծով, ինչը փորձով ապացուցել է իր առավել արդյունավետությունը։

Քրեակատարողական համակարգում իրականացվել են մի շարք կապիտալ և վերակառուցման շինարարական աշխատանքներ. վերանորոգվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն», «Վանաձոր», «Արթիկ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կառուցվել է կալանավորված անձանց պահելու համար նախատեսված մասնաշենք։ Չնայած այդ ամենի, ֆինանսական միջոցների անբավարարության հետևանքով մնացած քրեակատարողական հիմնարկները կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել և դրանց շենքային պայմաններն անմխիթար վիճակում են (միջազգային փորձագետների կողմից գնահատվում է անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք)։ Ներկայումս տվյալ ասպարեզում քրեակատարողական համակարգի գերակայությունն է՝ չվերանորոգված քրեակատարողական հիմնարկների վերանորոգումը կամ նոր հիմնարկների կառուցումը։ Գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները հին կառույցներ են, համարվում են վթարային և բավարար վիճակում, իսկ այն քրեակատարողական հիմնարկները, որոնք վերակառուցվել են և շատ դեպքերում համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, այնուհանդերձ դրանք նույնպես կարիք ունեն որոշակի բարեփոխումների։

Ներկայացված խնդիրներին հրատապ լուծում չտալը կհանգեցնի ՀՀ կողմից ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների խախտման, այդ թվում` նաև ՀՀ-ԵՄ ԵՀՔ գործողությունների ծրագրի մի շարք կետերով նախատեսված միջոցառումների չկատարմանը: Ինչպես նաև ներկա պայմաններում կշարունակվի ՀՀ պետական բյուջեի վրա մնալ ազատազրկման դատապարտված և ձերբակալված և կալանավորված անձանց պահելու հետ կապված ծախսերը հոգալու բեռը, ինչը կարող է նվազել նշված գերակա խնդրի իրականացման արդյունքում:

 

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նոր, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկը հնարավորություն կտա ապահովելու դատապարտյալների, ինչպես նաև ձերբակալված և կալանավորված անձանց հիմնարար իրավունքները` ապահովելով պատժի անհատականացման սկզբունքը:

Նոր ենթակառուցվածքային բարեփոխումները կսահմանեն հիմնարկի կառավարելիության անհրաժեշտ աստիճան` հնարավորություն տալով վարչակազմի կողմից ապահովելու անվտանգությունը:

63.

Ապահովել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների էլեկտրոնային գրանցման իրականացումը՝ ներառյալ ստեղծել ինստիտուցիոնալ կարողություններ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 10-րդ հոդվածի լիազոր մարմինը կազմակերպում և իրականացնում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցումը, իրականացնում է գրանցամատյանի վարումը՝ հավաքում, մշակում, տրամադրում, դասակարգում և արխիվացնում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը, ապահովում է շարժական գույքի նույնականացումը, սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ գրանցամատյանից: Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն լիազոր մարմինը գրանցամատյանը վարում է էլեկտրոնային եղանակով: Լիազոր մարմինը գրանցման գործընթացներն իրականացնում է էլեկտրոնային եղանակով:

 

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ արդարադատության նախարարության կազմում գործող առանձնացված ստորաբաժանում, որը հնարավորություն կտա իրականացնել ապահովված իրավունքների գրանցումը:

64.

Ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը` ներառյալ ստեղծել ինստիտուցիոնալ կարողություններ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմում ստեղծել առանձնացված ստորաբաժանում, որը կիրականացնի անձնական տվյալների պաշտպանություն. իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա անձնական տվյալների մշակման համապատասխանությունը ստուգելը սույն օրենքի պահանջներին, սույն օրենքի պահանջների խախտման դեպքում օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելը, անձնական տվյալներ մշակելն արգելափակել, կասեցնել կամ դադարեցնել պահանջելը, օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մշակողից անձնական տվյալների ուղղում, փոփոխում, ուղեփակում կամ ոչնչացում պահանջելը, անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ մշակողի ծանուցման ուսումնասիրության արդյունքում անձնական տվյալների մշակումը թույլատրելը կամ արգելելը կամ որոշակի պայմաններով մշակելը թույլատրելը, մշակողների ռեեստր վարելը, օրենքով նախատեսված դեպքերում դատարան դիմելը, օրենքով սահմանված այլ լիազորություններ իրականացնելը:

 

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ արդարադատության նախարարության կազմում անձնական տվյալների պաշտպանությունն իրականացնող մարմնի ստեղծում:

65.

Հայաստանի Հանրապետությունում ներդնել պրոբացիոն ծառայություն

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս բացակայում է պրոբացիոն ծառայությունը: Ծառայության որոշակի գործառույթներ ներկայումս իրականացնում է քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի համաձայն որպես խափանման միջոց, պետք է կիրառվի վարչական վերահսկողությունը, որը պետք է իրականացնի իրավասու մարմինը՝ պրոբացիոն ծառայությունը: Պրոբացիոն ծառայության բացակայության պայմաններում պատժի կրումից պայմանականորեն ազատվելու դեպքում հսկողություն չի իրականացվում: Դատապարտյալների պատժի կրումից հետո որևէ մարմին չի ապահովում նրանց վերասոցիալականացումը: Բացակայում է տուժողների և հանցագործության մեջ մեղադրվող անձանց հաշտեցման ինստիտուտը: Նախատեսվում է, որ պրոբացիոն ծառայությունը կիրականացնի գործառույթները հետևյալ փուլերում, մասնավորապես, մինչ դատական փուլում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս կտա խորհրդատվական զեկույց դատարանին, դատական փուլում ազատազրկումը որպես պատժատեսակ կիրառելիս կտա խորհրդատվական զեկույց դատարանին, պենիտենցիար փուլում կապահովի ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը, հետպենիտենցիար փուլում կիրականացնի վերահսկողություն դատապարտյալների նկատմամբ:

 

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ՀՀ արդարադատության նախարարության կազմում պրոբացիոն ծառայության ստեղծում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

66.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի 2015 թվականի շրջափուլի իրականացման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի իրականացման նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրի և սպառնալիքների երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային համակարգի հեռանկարային (երկարաժամկետ) զարգացումը: Պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի մեկնարկը տրվել է 2014 թվականին, և 2015 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել իրականացվող գործընթացը, որի նպատակն է զորային կառույցը` ներառյալ զինված ուժերի անձնակազմի ունակությունները, մարտավարական արվեստը և ռազմական տեխնիկան, ինչպես նաև պաշտպանության կազմակերպման ուղղությամբ պետական կառավարման համակարգի գործունեությունը համապատասխանեցնել անվտանգության փոփոխված միջավայրի պահանջներին` առկա և ակնկալվող անվտանգության ռիսկերին ու մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու նպատակով:

 

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախատեսվում է մշակվել «Զորային կառույց՝ զինված ուժերի կազմ, կառուցվածք» փաստաթուղթը, որը կներառի ՊՆ համակարգի (ներառյալ ԶՈՒ) և այլ գերատեսչությունների դերերն ու առաջադրանքները, ՊՆ համակարգի (ներառյալ ԶՈՒ) խնդիրները և գործելակերպի ուղղությամբ հայեցակարգային (այդ թվում` նոր) մոտեցումները: Այդ համատեքստում սահմանվելու են ՀՀ զինված ուժերում բարեփոխման ենթակա ուղղություններն ու առաջնահերթությունները` դրանց հաղորդելով միջնաժամկետ, որոշ դեպքերում նաև երկարաժամկետ բնույթ, ինչը կդյուրացնի ու կպարզեցնի նաև պաշտպանության նպատակներով իրականացվող ծախսերի պլանավորումը: Արդյունքում կապահովվի ՀՀ զինված ուժերին հատկացվող նյութական միջոցների առավել նպատակային օգտագործումը, առկա խնդիրներին կտրվեն նորարարական լուծումներ, որակական փոփոխություններ կկրի Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործընթացում զինված ուժերի և պետական այլ մարմինների միջև փոխգործակցությունը: Գերակա խնդրի կատարումը կապահովի նաև ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության ծրագրի 2.1.1-ին կետով սահմանված պաշտպանության ոլորտում անվտանգության համակարգերի բարեփոխման շարունակականությունն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը, արտաքին մարտահրավերների կանխարգելմանն ու համարժեք պատասխանի ապահովմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

67.

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքական ուղենիշների, տրված հանձնարարականների և ՀՀ կառավարության ծրագրի կատարման

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքականության ուղենիշների և տրված հանձնարարականների հիման վրա արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Հայաստանի արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Հայաստանի Հանրապետության տնտեսության հզորացման, արտաքին շուկաներում մրցունակության բարձրացման, տնտեսական կառույցների այժմեականացման, Հայաստանի տնտեսական ներուժի բազմապատկման և կայուն զարգացման նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են միջազգային և տարածաշրջանային տնտեսական և ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտմանը և արտաքին ներդրումների խրախուսմանը:

68.

«Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնում» գերակա խնդրի

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնումը, որպես 2015 թվականին ՀՀ ոստիկանության կողմից իրականացվելիք գերակա խնդիր ներառելը, պայմանավորված է ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ծրագրին հավանություն տալու և ժամանակացույցը հաստատելու մասին» N 109-Ն որոշման N 2 հավելվածում սույն միջոցառման ընդգրկմամբ և խնդրի կարևորմամբ:

Որպես 2015 թվականի գերակա խնդիր ներառելով համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնումը Երևան քաղաքում և հանրապետության մարզերում՝ ՀՀ ոստիկանությունը նպատակ ունի մոտ ապագայում շոշափելի ձեռքբերումներով կատարելագործել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտն ու զարգացնել համայնքային ոստիկանության գործունեությանը խթանող սոցիալ-իրավական անհրաժեշտ պայմաններն ու նյութատեխնիկական բազան:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի համակողմանի իրագործման, համապատասխան ֆինանսական հատկացումների առկայության դեպքում ակնկալվում է համայնքային ոստիկանության մարզային նոր հենակետերի ստեղծում՝ տրանսպորտային միջոցների և գույքի ապահովմամբ, ինչպես նաև ոստիկանություն-հասարակություն կապի սերտացման, փոխհամագործակցության ամրապնդման նկատառումների և անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերման շրջանակներում՝ համայնքներում քաղաքացիների խորհրդակցական խմբերի ստեղծում ու համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստում:

69.

«ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործողությունների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործում» գերակա խնդրի

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ մարզերում Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար անհրաժեշտ է ՀՀ մարզերում տեղակայված վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից ծառայությունը մատուցելու պահին հիմնական վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի հատկացումը, ինչը պայմանավորված է քաղաքացիներին որակյալ և պարզեցված ընթացակարգով ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայության պատճառով ՀՀ մարզերում տեղակայված վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից հիմնական վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը հատկացվում են ծառայությունը մատուցելուց հետո 5 օրվա ընթացքում՝ այդ ժամանակահատվածի համար հատկացնելով ժամանակավոր վարորդական վկայական կամ հաշվառման վկայագիր: Այսինքն, քաղաքացին ստիպված է լինում կրկին այցելել Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում և ստանալ հիմնական վարորդական վկայականը կամ հաշվառման վկայագիրը:

Առաջարկվում է ապահովել ՀՀ մարզերում, մասնավորապես, Կոտայքի և Տավուշի, տեղակայված վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից ծառայությունը մատուցելու պահին հիմնական վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի հատկացումը: Մասնավորապես, նախատեսվում է մինչև 2015 թվականի ավարտը շահագործման հանձնել ՀՀ Կոտայքի մարզում հաշվառման-քննական ստորաբաժանման վարչական շենքը և քննական ավտոդրոմը, ինչը հնարավորություն կտա տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողություններն իրականացնել «հոսքագծի» եղանակով: Միաժամանակ, 2015 թվականի ընթացքում ՀՀ Տավուշի մարզում հաշվառման-քննական ստորաբաժանման վարչական շենքի և քննական ավտոդրոմի շահագործման համար անհրաժեշտ նախագծահաշվարկային աշխատանքները կապահովվեն, կիրականացվի անհրաժեշտ շինարարական աշխատանքների նախնական փուլը:

 

2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը

Գերակա խնդրի իրականացման արդյունքում կկրճատվի վարորդական վկայականներ հատկացնելու և տրանսպորտային միջոցները հաշվառելու համար պահանջվող ժամանակը՝ վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը հատկացնելով ծառայությունը մատուցելու պահին, կբարելավվի ՀՀ մարզերում Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան