ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2013 թվականի |
թիվ 294 |
քաղ. Մոսկվա |
Մաքսային միության հանձնաժողովի մի քանի որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին և «Անասնաբուժասանիտարական միջոցների վերաբերյալ» Մաքսային միության 2009 թվականի դեկտեմբերի 11-ի համաձայնագրի 7-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող Միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Հանել Մաքսային միության 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 830 որոշմամբ նախատեսված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող Միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների հավելվածը։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |