030.05.40.31.03.2000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրերի ձևակերպման, ստանալու, հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով որոշում եմ.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տրվում են`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին.
գ) Ամենայն Հայոց Կաթողիկոսին.
դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալներին և նախարարության դիվանագիտական անձնակազմին.
ե) Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին.
զ) առանձին դեպքերում այլ անձանց` Հայաստանի Հանրապետության Նախագահի թույլտվությամբ:
2. Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, ինչպես նաև օտարերկրյա պետություններ երկարաժամկետ գործուղման մեկնելիս` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական անձնակազմի ընտանիքի անդամներին (կին, ամուսին, երեխա):
3. Դիվանագիտական անձնագրերը տրվում են մինչև հինգ տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից: Դիվանագիտական անձնագրերի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև հինգ տարի ժամկետով: Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
4. Սույն հրամանագրի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաև կորսված դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարվում են անվավեր, որի մասին սահմանված կարգով տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններին:
5. Արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Նախագահին ներկայացնել սույն հրամանագրով չնախատեսված դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ցուցակը` դրանց անձնագրերի վավերականության հարցը որոշելու համար:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրերի ձևակերպման և պահպանման կարգի մասին» ՆՀ-280 հրամանագիրը:
7. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.03.2002, ՆՀ-1062 | 20.03.2002, ՆՀ-540 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|