ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 634-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 15,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին վնասատուների դեմ պայքարի ծառայությունների ձեռքբերումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 16 |
Հավելված N 1 |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||||||||||
առաջին կիսամյակ |
ինն |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն |
տարի | ||||||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | |||||||||||||
Ծրագրային դասիչը |
Մատուցվող ծառայության անվանումը Ծրագրի նկարագրությունը | ||||||||||||
1116 |
ԱԾ06 | ||||||||||||
Քանակական |
Պայքարի իրականացման տարածքը, հա |
240 |
240 |
240 |
0.0 |
0.0 |
0.0 | ||||||
Որակական |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 | |||||||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 | |||||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
X |
15,000.0 |
15,000.0 |
15,000.0 | |||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||||||||||
Ծառայությունը մատուցողի անվանումը |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Բաժին 2
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորում
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
ՀՀ 2015 թ. պետական բյուջե | ||||
ծրագիրը |
միջոցառումը |
|||
1116 |
Ծրագիրը |
15,000.0 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
ԱԾ06 |
Ծրագիրը |
15,000.0 | ||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Ծառայությունը մատուցողի անվանումը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
(հազ. դրամ) |
Գնման առարկայի |
Ցուցանիշների | ||||||
կոդը |
անվանումը |
գնման ձևը |
չափի միա-վորը |
միավորի գինը |
քանակը | ||
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
15,000.0 | ||||||
Բաժին N 11 |
Խումբ N 01 |
Դաս N 01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
||||
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
15,000.0 | ||||||
90921200/1 |
վնասատուների դեմ պայքարի ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
15,000,000.0 |
1 |
15,000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|