Գլխավոր տեղեկություն
Номер
N 129-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.05.2015-26.05.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.06.01/16(460).1 Հոդ.152.1
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
23.04.2013
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
23.04.2013
Дата вступления в силу
11.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013187

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 ապրիլի 2013 թ.

ք. Երևան

N 129-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված):

2. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ցուցանիշների մեծությունները` տվյալ և հաջորդ տարվա համար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝

1) 2004 թվականի ապրիլի 30-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 43-Ն որոշումը,

2) 2005 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 30-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 213-Ն որոշումը,

3) 2007 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 30-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 389-Ն որոշումը,

4) 2008 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 30-ի N 43-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 279-Ն որոշումը,

5) 2009 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 30-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 160-Ն որոշումը,

6) 2010 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 30-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 183-Ն որոշումը,

7) 2011 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 30-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 182-Ն որոշումը,

8) 2012 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 30-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 128-Ն որոշումը,

9) 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 30-ի N 43-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 532-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի ապրիլի 23-ի

N 129-Ն որոշմամբ

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) կողմից մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի 1-ին կետով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերին և կանոններին: Ընկերությունն իր կողմից մատակարարվող խմելու ջրի որակի խախտումների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը, ամփոփ տեղեկատվություն է հրապարակում մամուլի կամ հեռուստատեսության միջոցով, ինչպես նաև Ընկերության պաշտոնական ինտերնետային կայք էջում, որի մասին հրապարակման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

2. Ընկերությունը պարտավոր է, իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն, Երևան քաղաքում`

1) բոլոր սպառողներին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.

2) սպառողների առնվազն 78,1 տոկոսին, իսկ 2016 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 85,0 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

(2-րդ կետը փոփ. 30.04.14 N 104-Ն, խմբ. 15.04.15 N 72-Ն)

3. Ընկերությունը պարտավոր է, իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն, իր սպասարկման տարածքում՝ բացառությամբ Երևան քաղաքի՝

1) բոլոր սպառողներին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.

2) սպառողների առնվազն 71,4 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.

3) սպառողների առնվազն 69,5 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.

4) սպառողների առնվազն 56,0 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.

5) սպառողների առնվազն 55,1 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.

6) սպառողների առնվազն 55,0 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

(3-րդ կետը խմբ. 30.04.14 N 104-Ն, 15.04.15 N 72-Ն)

4. Ընկերությունը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ` տվյալ տարվա ապրիլ և սեպտեմբեր ամիսների 15-25-ն ընկած ժամանակահատվածներում, տվյալ տարածքի սպառողներին հասու առնվազն մեկ օրաթերթում հրապարակել իր սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկները (այսուհետ` գրաֆիկ), որոնցից առաջինը պետք է գործի տվյալ տարվա մայիսի 1-ից, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 1-ից: Այն պետք է կազմվի և հրապարակվի այնպես, որ սպասարկման տարածքի ցանկացած սպառող հնարավորություն ունենա ծանոթանալու իր գրաֆիկին: Գրաֆիկի հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի սպառողներին առնվազն մեկ հեռուստաալիքով երեք օր անընդմեջ՝ օրական առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով, ժամը 1800 -2300 -ն ընկած ժամանակահատվածում իրազեկել նոր գրաֆիկի հրապարակման ժամկետի և օրաթերթի անվանման մասին: Ընկերությունը պարտավոր է հրապարակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ օրաթերթի առնվազն մեկական օրինակ պատվիրված նամակով անվճար ուղարկել իր սպասարկման տարածքի տեղական ինքնակառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի բոլոր սպառողներին յուրաքանչյուր ամիս նախորդ ամսում սպառված ջրի դիմաց ներկայացվող վճարման փաստաթղթերում ներառել նաև տվյալ սպառողի հաջորդ ամսվա ջրամատակարարման նվազագույն գրաֆիկի ժամերը: Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը, իսկ մնացած դեպքերում` «ջրամատակարարման գրաֆիկ`» բառերը և տվյալ բաժանորդի հաջորդ ամսվա օրական ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն: Ընկերությունն իրավունք չունի նվազեցնել որևէ բաժանորդի ջրամատակարարման գրաֆիկի ժամերը` օրաթերթում վերջին անգամ հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համեմատությամբ:

5. Ընկերության կողմից մատակարարվող խմելու ջրի ճնշումը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի 2003 թվականի ապրիլի 17-ի «Ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու մասին» N 047-Ն հրամանի 1-ին կետով հաստատված՝ ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնների 4-րդ կետով սահմանված պահանջներին:

(5-րդ կետը խմբ. 30.04.14 N 104-Ն)

6. Ընկերությունը պարտավոր է ապահովել շուրջօրյա հեռախոսակապ, սպառողներին տրամադրել դրա համարը, ինչպես նաև սպառողների սպասարկման գրասենյակների և էլեկտրոնային կապի հասցեները, որոնցով սպառողները կկարողանան նրան տեղեկատվություն հաղորդել իրենց դիմումների (բողոքների, հարցադրումների), դրանց ընթացքի կամ ջրամատակարարման ընդհատումների պատճառների և վերականգնման ժամկետների, սպառած ջրի արժեքի և քանակության, վճարման ժամկետների, ջրի որակի, մատակարարի և սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ, ստանալ պարզաբանումներ:

7. Այն դեպքում, երբ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերում պլանային աշխատանքների իրականացումը կհանգեցնի ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի խախտման, Ընկերությունը պարտավոր է աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ սպառողներին իրազեկել կատարվող աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների մասին: Պլանային աշխատանքների տևողությունը չպետք է գերազանցի 24 ժամը՝ հրապարակված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարման պահից: Չի թույլատրվում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերում պլանային աշխատանքներ իրականացնել շաբաթ և կիրակի, ինչպես նաև տոներին և հիշատակի օրերին, եթե այդ աշխատանքները կհանգեցնեն խմելու ջրի մատակարարման հրապարակված գրաֆիկի խախտման, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի: Ընկերությունն իրավունք ունի ջրամատակարարման պլանային ընդհատում իրականացնել շաբաթ և կիրակի, ինչպես նաև տոներին և հիշատակի օրերին հետևյալ դեպքերում.

1) սպառողի դիմումի հիման վրա կամ վերջինիս հետ փոխհամաձայնեցված կարգով՝ պայմանով, որ այն չի հանգեցնի այլ սպառողների ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի խախտման.

2) համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի գրավոր համաձայնությամբ, եթե ջրամատակարարման պլանային ընդհատումն այլ օրերին իրականացնելը կանդրադառնա պետական կամ համայնքային նշանակության կառույցների բնականոն աշխատանքի կամ միջոցառումների իրականացման ընթացքի վրա:

(7-րդ կետը խմբ. 06.11.13 N 376-Ն)

8. Մատակարարման համակարգում վթարների դեպքում Ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել սպառողներին վթարի և այն վերացնելուց հետո խմելու ջրի մատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:

9. Սույն պահանջների 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների սպառողներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:

10. Եթե Ընկերությունը չի կատարել սույն պահանջների 9-րդ կետը, ապա նա պարտավոր է սպառողների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամսվա միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):

11. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետին, ապա Ընկերությունն այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվության և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով սպառողներին:

(հավելվածը խմբ. 06.11.13 N 376-Ն, փոփ., խմբ. 30.04.14 N 104-Ն, խմբ. 15.04.15 N 72-Ն)