Գլխավոր տեղեկություն
Номер
N 987-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.05.2015-11.07.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.28/41(340) Հոդ.932
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.07.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2004
Дата вступления в силу
07.08.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հուլիսի 2004 թվականի N 987-Ն

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 22-րդ հոդվածի 3-րդ, 26-րդ հոդվածի 1-ին մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման, դրա նկատմամբ վերահսկողության և վիճակախաղերի կազմակերպիչների կողմից տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

(1-ին կետը փոփ. 30.04.15 N 447-Ն)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:

3. (կետն ուժը կորցրել է 30.04.15 N 447-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 30.04.15 N 447-Ն)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 29-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 426 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

  
2004 թ. հուլիսի 7
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 1-ի N 987-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված վարչական հարաբերությունները, վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի, այդ լիցենզիաներն ստանալու համար հայտի և հայտին կից ներկայացվող «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ հայտարարագրի ներկայացման ձևերը (ձև NN 1, 2 և 3):

 (1-ին կետը փոփ. 30.04.15 N 447-Ն)

2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որտեղ նշվում են՝

ա) հայտատուի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը և հայտատուի պետական գրանցման համարը,

բ) վիճակախաղի (վիճակախաղերի) անվանումը և տեսակը,

գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

(2-րդ կետը լրաց. 10.01.13 N 4-Ն)

3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

բ) հայտատուի իրավասու մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման մասին,

գ) իրային շահումների դեպքում՝ մատակարարի հետ կնքված պայմանագիրը կամ իրային շահումների առկայության մասին տեղեկանք՝ ըստ քանակի, տեսակի և արժեքի,

դ) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգը (կանոնակարգերը)՝ 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից,

ե) վիճակախաղի (վիճակախաղերի) տոմսի աշխատանքային օրինակը,

զ) հայտատուի հաշվետու վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունները,

է) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պետական ծառայության համապատասխան տարածքային մարմնի կողմից տրված՝ հայտատուի հարկային պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,

ը) (ենթակետն ուժը կորցրել է 12.05.05 N 625-Ն)

թ) տեղեկանք` բանկում 200 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդի առկայության մասին,

ժ) հայտարարագիր՝ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ՝ համաձայն N 3 ձևի:

(3-րդ կետը լրաց., փոփ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, լրաց. 30.04.15 N 447-Ն)

4. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

5. Լիցենզիա, լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակներն ստանալու, լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողության կասեցման և լիցենզիայի գործողության դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(5-րդ կետը լրաց. 18.03.11 N 243-Ն, փոփ. 30.04.15 N 447-Ն)

6. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետի «ժ» ենթակետով սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում ներկայացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով համապատասխան պետական իրավասու մարմիններին և այն մարմիններին, որոնք տիրապետում են համապատասխան տեղեկատվությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրության սահմանված կարգով միջազգային կառույցներին և օտարերկրյա մարմիններին:

(6-րդ կետը լրաց. 30.04.15 N 447-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

q  ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և հայտատուի պետական գրանցման համարը __________________________________________
__________________________________________
   
Հայտատուի գտնվելու վայրը __________________________________________
__________________________________________
   
Հայտատուի գործունեության
իրականացման վայրը
__________________________________________
__________________________________________
   
Վիճակախաղի (վիճակախաղերի)
անվանումը և տեսակը
__________________________________________
__________________________________________
   
հեռախոսահամարը` __________________________________________

   
ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ՝

հայտատուի իրավասու մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման մասին.

q
   

իրային շահումների խաղարկման դեպքում՝ իրային շահումների առկայության մասին տեղեկանք՝ ըստ քանակի, տեսակի և արժեքի.

q

վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգը (կանոնակարգերը)՝ 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից.

q
   
վիճակախաղի (վիճակախաղերի) տոմսի աշխատանքային օրինակը. q
   
հայտատուի հաշվետու վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունները. q
   

տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պետական ծառայության համապատասխան տարածքային մարմնից՝ հաշվետու վերջին ժամանակաշրջանի դրությամբ դիմողի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին.

q

(տողը հանվել է 12.05.05 N 625-Ն)

տեղեկանք` բանկում 200 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդի առկայության մասին. q

հայտարարագիր՝ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ՝ համաձայն N 3 ձևի:

 

Առդիր`    թերթ:

Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են,

որի համար ստորագրում եմ՝ _____________________________________________

(ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

______ ______________ 200  թ.

 

(ձևը լրաց., փոփ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, խմբ. 10.01.13 N 4-Ն, փոփ., լրաց. 30.04.15 N 447-Ն)

 

 

Տրված է
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 200  թվականի
_______________ -ի N    հրամանով
 
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
 
__________________________
Կ.Տ.

Ձև 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Գրանցման համարը ____________________ ՎԽ _ 

Կազմակերպության անվանումը__________________________________

Կազմակերպության գտնվելու վայրը _______________________________

Տրված է ____________________________   _____    200 թ.

Գործողության ժամկետը ___________________  անժամկետ

 

(ձևը փոփ. 30.04.15 N 447-Ն)

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

_____________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

 

1. Սույն հայտարարագիրը ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով՝ հայտարարում և հավաստում եմ, որ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը (բաժնետերերը), փայատերը (փայատերերը) կամ մասնակիցը (մասնակիցները) կամ նրանց իրական շահառուները, կամ նրանց հետ փոխկապակցված անձինք՝

1) չի հանդիսանում այնպիսի ֆիզիկական անձ, որը`

ա. դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

բ. սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ,

գ. նախկինում պատճառ է հանդիսացել իր՝ խաղային բիզնեսի ոլորտում կազմակերպված գործունեության սնանկացմանը,

դ. չի ներկայացնում իր կողմից ներդրած դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն),

ե. օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,

զ. այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի` վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց.

 

2) չի հանդիսանում այնպիսի իրավաբանական անձ՝

ա. որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ տնօրենը համապատասխանում է 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պարբերություններից որևէ մեկին,

բ. որը գտնվում է սնանկացման վարույթում,

գ. որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել վիճակախաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը,

դ. որի վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց,

ե. որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն)

 

2. Իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ՝

1) իրական շահառուները համընկնում են նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետիրոջ (բաժնետերերի), փայատիրոջ (փայատերերի) կամ մասնակցի (մասնակիցների) հետ (այլ շահառուներ չկան).

2) իրական շահառուներ առկա են (տեղեկություններ վերջիններիս մասին՝ անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները կամ անվանումը և գրանցման համարը)

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

3. Հայտարարագրին կից ներկայացվում են՝ հայտարարագրում նշված բոլոր ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև արտասահմանում գրանցված իրավաբանական անձանց գրանցումը հավաստող պատշաճ կերպով վավերացված փաստաթղթերը

 

4. Կազմակերպչի ղեկավար պաշտոնում նշանակված անձի՝

1) անունը, հայրանունը, ազգանունը_______________________________________________

2) անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)___________________

________________________________________________________________________________

3) պաշտոնի անվանումը________________________________________________________

4) պաշտոնական գործառույթների նկարագրությունը_________________________________

________________________________________________________________________________

5) պաշտոնում նշանակման ամսաթիվը_____________________________________________

6) պաշտոնում նշանակման հիմքը (հրաման, արձանագրություն, այլ)____________________

________________________________________________________________________________

 

5. Սույն հայտարարագիրը ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով՝ հայտարարում և հավաստում եմ, որ ղեկավար պաշտոնում նշանակված անձը չի հանդիսանում այնպիսի ֆիզիկական անձ, որը՝

1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

4) նախկինում պատճառ է հանդիսացել վիճակախաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը

 

6. Հայտարարագրին կից ներկայացվում են՝

1) ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) ղեկավար պաշտոնում նշանակելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի (հրաման, արձանագրություն և այլն)՝ կազմակերպչի կողմից հաստատված պատճենը

 

7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

 Տնօրեն

 ______________________________________________

 

  (անունը, հայրանունը, ազգանունը)


 __________________________
                   (ստորագրությունը)


_________________
20____թ.

   
 Կ.Տ. (առկայության դեպքում)  

(ձևը լրաց. 30.04.15 N 447-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 17.02.11 N 140-Ն, լրաց. 18.03.11 N 243-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, լրաց., խմբ. 10.01.13 N 4-Ն, փոփ., լրաց. 30.04.15 N 447-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան