Գլխավոր տեղեկություն
Номер
N 658-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (24.07.2015-31.07.2015)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.07.2015
Дата вступления в силу
24.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2015 թվականի N 658-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2015 թվականի Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով 2015 թվականի հուլիսի 25-27-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Հովիկ Աբրահամյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գաբրիել Ղազարյանինը, Սուրեն Կարայանինը, Արթուր Առաքելյանինը, Արմեն Գևորգյանինը, Տիգրան Աբրահամյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Արմեն Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային միջոցների հաշվին.

4) Դավիթ Սարգսյանինը, այդ թվում նաև՝ Վրաստանում վառելիքի ձեռքբերման ծախսերը, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Վարդան Այվազյանի՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ ապահովել պատվիրակության կազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներին փոխադրամիջոցների տրամադրումը մինչև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահման՝ մեկնելիս և վերադառնալիս:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի հատումը՝ մեկնելիս և վերադառնալիս։

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանն սպասարկելու նպատակով հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր մինչև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահման՝ մեկնելիս և վերադառնալիս։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հուլիսի 23-ի N 658-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-27-Ը Վրաստան (թբիլիսի) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Հ. Աբրահամյան  - ՀՀ վարչապետ
 Գ. Ղազարյան  - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
(24.07.2015թ.-27.07.2015թ.)
 Վ.Այվազյան  - ՀՀ ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
 Ս. Կարայան  - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ
 Ա. Առաքելյան  - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
 Ա. Գևորգյան  - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
 Ա. Հայրապետյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
 Ս. Քարտաշյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
 Է. Հարությունյան

 - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար
 (23.07.2015թ.-27.07.2015թ.)

 Տ. Աբրահամյան  - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
 Ա. Շահինյան  - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր
 Տ. Մեհրաբյան  - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ
 Ա. Զատիկյան  - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ
 Բ. Բարսեղյան  - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
 Դ. Սարգսյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարորդ (ավտոմեքենայի պետհամարանիշը՝  053 LL 50, 23.07.2015թ.-27.07.2015թ.)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.07.2015, N 687-Ա 31.07.2015, N 658-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան