Գլխավոր տեղեկություն
Номер
N 721-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.07.07/41(1130) Հոդ.568
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.07.2015
Дата вступления в силу
08.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2015 թվականի N 721-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Էն Վի» բելգիական բանկի միջև 2010 թվականի նոյեմբերի 23-ին կնքված 5,080,629.52 եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի» թիվ 3 փոփոխությամբ առաջացած պարտադիր վճարների (փոփոխության և փոխհատուցման վճար) կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2015 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 7,182.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 3
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 2-ի N 721-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.11 աղյուսակում կատարվող լրացումԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ։ Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.4. Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Պետական աջակցություն հիմնարկի հիմնախնդիրների լուծմանը

Նկարագրությունը
Բելգիական «Քեյ Բի Սի Էն Վի» բանկի աջակցությամբ իրականացվող ռադիոիզոտոպների արտադրության արտադրամասի ստեղծման ծրագիր

1165

ԱԾ07

Քանակական

Մշակված չէ

Որակական

Մշակված չէ

       

Ժամկետայնության

Մշակված չէ

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

7.182.000

7.182.000

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
«Քեյ Բի Սի Էն Վի» բելգիական բանկի աջակցությամբ իրականացվող ցիկլոտրոնի միջոցով ռադիոիզոտոպների արտադրության արտադրամասի ստեղծման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
«Քեյ Բի Սի Էն Վի» բելգիական բանկի աջակցությամբ իրականացվող ցիկլոտրոնի միջոցով ռադիոիզոտոպների արտադրության արտադրամասի ստեղծման ծրագրի հիմնախնդիրների լուծում

Ներմուծված սարքավորումներ

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ առողջապահության նախարարություն

Աղյուսակ N 2

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումԸ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Բաժին 2

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1165

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Հայաստանի մրցունակության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ծրագիր

 
     

Ծրագրի նկարագրությունը

 
     

Զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլ հատող ոլորտներում Հայաստանի ընդհանուր մրցունակության ներուժը բարձրացնող միջոցառումների իրականացում

 
     

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 
     

Հայաստանի մրցունակության և վարկանիշի բարելավում

 
     

Պետական կազմակերպություններում ներդրումներ

 
 

ԱԾ 07

 

Պետական աջակցություն հիմնարկի հիմնախնդիրների լուծմանը

7,182.0

     

Մատուցվող ծառայության նկարագրությունը

 
     

Բելգիական Քեյ Բի Սի Էն Վի բանկի աջակցությամբ իրականացվող ռադիոիզոտոպների արտադրության արտադրամասի ստեղծման նպատակով հիմնախնդիրների լուծում

 
     

Ծրագիրը, որին առնչվում է ակտիվը

 
     

«Քեյ Բի Սի Էն Վի» բելգիական բանկի աջակցությամբ իրականացվող ցիկլոտրոնի միջոցով ռադիոիզոտոպների արտադրության արտադրամասի ստեղծման ծրագիր

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան