Գլխավոր տեղեկություն
Номер
N 559-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2015-16.02.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2015
Дата вступления в силу
01.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2015 թվականի N 559-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2015 թվականի մայիսի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածը և համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի 1-ին հոդվածում նշված նպատակների իրագործման նկատմամբ հսկողության և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների փոխգործակցությունը համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունիսի 30-ի N 559-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն     Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Մելկիկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ (աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահ)

   

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

   

Մ. Մարտիրոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ

   

Տ. Տիգրանյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետի տեղակալ

   

Լ. Ֆարմանյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ

   

Ա. Մկրտչյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության ֆինանսական և բյուջետային ծրագրերի բաժնի պետ

   

Ս. Ղուկասյան

- ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության իրավական ապահովման և բողոքարկման բաժնի պետ

   

Ա. Թունյան

- «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ)» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

   

Ք. Պողոսյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)

Ս. Գևորգյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.06.2017, N 564-Ա 13.06.2017, N 559-Ա
15.02.2017, N 134-Ա 16.02.2017, N 559-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան