Գլխավոր տեղեկություն
Номер
N 770-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.07.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.07.2015
Дата вступления в силу
18.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2015 թվականի N 770-Ա

 

«ՀՌԼԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին, 67-րդ և 68-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության անունից մասնակցել «ՀՌԼԿ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև՝ ընկերություն, գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Եկմալյան 6, պետական գրանցման համարը՝ 286.120.06980) ընդհանուր ժողովին և ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 50 տոկոս բաժնեմասով (2551 հատ սովորական բաժնետոմսեր) կողմ քվեարկել ընկերության լուծարման մասին որոշման ընդունմանը.

2) ընկերության բաժնետերերի ժողովի կողմից լուծարման մասին որոշման ընդունման դեպքում՝ ստեղծվող լուծարման հանձնաժողովում առաջարկել ընդգրկել՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

2. Սահմանել, որ՝

1) բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո պետական բաժնեմասին համապատասխան դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում պետական բաժնեմասի համապատասխան գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 17

Երևան