Գլխավոր տեղեկություն
Номер
N 309-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.04.2015-17.07.2015)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2015
Дата вступления в силу
28.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2015 թվականի N 309-Ա

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հաստատել`

1) «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի» «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 27

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 27-ի N 309-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» , «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Դ. Հարությունյան

   

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հանձնաժողովի նախագահ)

     

Ա. Հարությունյան

 

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

     

Ա. Մկրտչյան

 

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

     

Պ. Սաֆարյան

 

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

     

Գ. Բադալյան

 

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

     

Ա. Բախշյան

 

- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

     

Խ. Հակոբյան

 

- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

     

Շ. Կիրակոսյան

 

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

     

Կ. Արեյան

 

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

     

Ֆ. Բաշոյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

     

Ա. Մարկոսյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 27-ի N 309-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ջրամատակարար ընկերություններ) կողմից օգտագործվող ու պահպանվող (այսուհետ` սպասարկվող) ջրային համակարգերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 888-Ն որոշմամբ նախատեսված գույքի (այսուհետ` գույք) օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 140-Ա որոշման 2-րդ կետի:

2. Հանձնաժողովն իր աշխատանքներում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրը սահմանված կարգով ջրամատակարար ընկերությունների կողմից սպասարկվող գույքի վարձակալությամբ փոխանցման գործընթացի կազմակերպումն է:

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդրի լուծման նպատակով՝

1) կազմակերպում է ջրամատակարար ընկերությունների կողմից սպասարկվող գույքի վարձակալությամբ փոխանցման աշխատանքները` վարձակալի ընտրությունը.

2) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարձակալի ընտրության ձևի (կարգի) վերաբերյալ առաջարկություն` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն որոշմամբ հաստատված Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագրի 4-րդ կետի 7-րդ ենթակետը և նկատի ունենալով այդ գործընթացների անցումային խորհրդատուի կարծիքը.

3) հավանություն է տալիս վարձակալի ընտրության փաստաթղթերի փաթեթին, որի հիման վրա լիազորված պետական մարմինն այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

4) հանձնաժողովն իր որոշմամբ կարող է ստեղծել հայտերը (առաջարկությունները) գնահատող խումբ.

5) ամփոփում է վարձակալի ընտրության արդյունքները, որի հիման վրա լիազորված պետական մարմինն այն սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

6) իրականացնում է հանձնաժողովի առջև դրված խնդրի լուծմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով սահմանված այլ գործառույթներ.

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի և խորհրդակցությունների միջոցով: Հանձնաժողովի նիստերն ու խորհրդակցությունները հրավիրվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի կողմից, ինչպես նաև՝ հաշվի առնելով հանձնաժողովի անդամների առաջարկությունները:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին՝ բացառությամբ սույն աշխատակարգի 19-րդ կետում նշված նիստերի, որոնք իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:

7. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հանձնաժողովի նախագահն ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները: Արձանագրություններն ստորագրում են նաև նիստին ներկա գտնվող հանձնաժողովի անդամները:

8. Հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և հանձնաժողովի կողմից քննարկվող համապատասխան խնդիրների լուծման հետ կապված աշխատանքներ:

9. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ձայնը վճռորոշ է:

10. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմվում է հանձնաժողովի նախագահի կողմից` հաշվի առնելով հանձնաժողովի անդամների առաջարկությունները: Նիստի օրակարգը հաստատվում է հանձնաժողովի կողմից:

11. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերի հրավիրման, դրանց տեղի և ժամանակի մասին տեղեկացվում են նիստի հրավիրման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ, և նրանց են տրամադրվում նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող համապատասխան նյութերը՝ բացառությամբ հանձնաժողովի նախագահի կողմից հրատապ հարցերի քննարկման նպատակով հրավիրվող նիստերի:

12. Հանձնաժողովի նիստերին կարող են սահմանված կարգով հրավիրվել նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների համապատասխան ներկայացուցիչներ` հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

13. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ, որում նշվում են նաև անվանական քվեարկության արդյունքները:

14. Հանձնաժողովի արձանագրությունների կազմումը, սույն աշխատակարգի 11-րդ կետում նշված աշխատանքները, վարձակալի ընտրության մասին հայտերի (առաջարկությունների) գրանցումը, հանձնաժողովի գուրծունեության հետ կապված համապատասխան փաստաթղթերի պահպանումը և հանձնաժողովի խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան այլ գործառույթներ իրականացվում են «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից:

15. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հատուկ կարծիքի առկայության դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում է արձանագրությանը:

16. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն աշխատակարգն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում:

17. Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամներն իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով իրենց վերապահված այլ լիազորություններ:

 

IV. ՎԱՐՁԱԿԱԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

18. Հանձնաժողովն իր համապատասխան նիստում ամփոփում է վարձակալի ընտրության արդյունքները և հրապարակում է հաղթող մասնակցին կամ հայտարարում է վարձակալի ընտությունը չկայացած լինելու մասին:

19. Հանձնաժողովի կողմից հայտերի (առաջարկությունների) քննարկման և արդյունքների ամփոփման նիստերին, բացի հանձնաժողովի անդամներից, այլ անձինք չեն մասնակցում:

20. Հայտեր (առաջարկություններ) ներկայացրած մասնակիցների լիազոր ներկայացուցիչներին, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների և համապատասխան միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում ներկա լինելու վարձակալի ընտրության արդյունքների հայտարարմանը, եթե հանձնաժողովն այլ որոշում չի ընդունում:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

21. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է (հանձնաժողովը լուծարվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

22. Հանձնաժողովի գործունեության դադարումից (հանձնաժողովի լուծարումից) հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման՝ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.08.2015, N 744-Ա 19.08.2015, N 309-Ա
16.07.2015, N 612-Ա 17.07.2015, N 309-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան