ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2015 թվականի N 395-Ա
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1790-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Պարոնյան 21 և գործունեության իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Արարատ, Սարալանջի 1) տալ Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա՝ մեկ տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 18 Երևան |