Գլխավոր տեղեկություն
Номер
N 419-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.04.2015
Дата вступления в силу
23.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2015 թվականի N 419-Ա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ` ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 28-րդ կետը՝ Չինաստանի զբոսաշրջիկների` դեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել 2014 թվականի հուլիսի 15-ին Պեկինում ստորագրված «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև Չինաստանի զբոսաշրջիկների` դեպի Հայաստան խմբային ճանապարհորդությունը դյուրացնելու մասին» փոխըմբռնման հուշագրի (այսուհետ` հուշագիր) պատշաճ կատարումը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել հուշագրի շրջանակներում Չինաստանից Հայաստան զբոսաշրջային խմբերի մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի իրականացումը` հուշագրին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 22

Երևան