ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2015 թվականի N 645-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 972-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» N 972-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Լիճքի» բառը փոխարինել «Լճավան» բառով, իսկ «180 հեկտար» բառերը՝ «201.2361 հեկտար» բառերով.
2) 2-րդ կետում «2015 թվականի մայիսի երրորդ տասնօրյակը» բառերը փոխարինել «2015 թվականի օգոստոսի երրորդ տասնօրյակը» բառերով.
3) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 645-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 972-Ա որոշման |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 972-Ա որոշման |
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|