Գլխավոր տեղեկություն
Номер
N 176-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
09.03.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2015
Дата вступления в силу
10.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2015 թվականի N 176-Ա

 

 ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՎԵՐԵՆԱ ԹԵՅԼՈՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրեն Վերենա Թեյլորի գլխավորած պատվիրակության (14 մարդ) 2015 թվականի մարտի 4-6-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը` 300.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 9

Երևան