ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2015 թվականի N 521-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը.
1. Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագրի նախնական նախապատրաստական աշխատանքների շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել աշխատանքային-բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Բանակցային խմբի ղեկավարին՝ ըստ անհրաժեշտության, խմբի աշխատանքներում ներգրավել միջազգային և տեղական փորձագետների:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 23-ի N 521-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ-ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար) |
Գ. Պողոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ |
Ա. Խաչատրյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |