Գլխավոր տեղեկություն
Номер
N 527-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120) Հոդ.404
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.05.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.05.2015
Дата вступления в силу
13.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2015 թվականի N 527-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1370-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1916-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1370-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված պատվիրատուները, ներառյալ քաղաքային համայնքների կառավարչական հիմնարկները, բացառությամբ գյուղական համայնքների, ինչպես նաև քաղաքային և գյուղական համայնքների հիմնարկների, օրենքով սահմանված շրջանակային համաձայնագրերի միջոցով, ինչպես նաև բաց, պարզեցված և օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված ընթացակարգերով գնումներն իրականացնում են սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 25

Երևան