Գլխավոր տեղեկություն
Номер
N 282-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
13.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.04.2015
Дата вступления в силу
14.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2015 թվականի N 282-Ա

 

ՎԱՐԱԶԴԱՏ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻՆ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 287 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 239-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 2-րդ կետը՝

1. Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 11-ի «Վ. Գ. Դալիբալթայանի մասին» N 287 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 13

Երևան