ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2015 թվականի N 367-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի փողոցի N 101 հասցեում գտնվող («Վաղարշապատի Ներսիսյան N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի) հանրակացարանում և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 (նախկին 66ա) հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի N 367-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Էջմիածին ՔԱՂԱՔԻ Մ. Խորենացի փողոցԻ N 101 ԵՎ ԵրԵՎան ՔԱՂԱՔԻ Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 (նախկին 66ա) հասցեներՈՒՄ ԳՏՆՎՈՂ հանրակացարաններում բնակվող քաղաքացիների կողմից զբաղեցված՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների
NN |
Բնակության վայրը |
Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Հատկաց-ման տարեթիվը |
Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը(քառ. մետր) |
Զբաղեցրած բնակելի տարածքի հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Պատկանելու-թյունը |
Սեփականու-թյան տեսակը |
1. |
ՀՀ Արմավիրի մարզ, |
Մելքոնյան Ծաղկանուշ Պողոսի |
AN0389159, տրված՝ 27.02.2013 թ., 057-ի կողմից AN0395165, տրված՝ 01.03.2013 թ., 057-ի կողմից |
2004 թ. |
28.60 |
1 239 810.0(16.01.2015 |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
ընդհանուր բաժնային սեփականու-թյան իրավունքով՝ հավասար բաժիններով |
2. |
Քաղ. Երևան, Վարդաշեն 6-րդ փող. 66/1 (նախկին 66ա) շենք, N 517 բնակարան |
Մելիքյան Անուշ Ալբերտի Պողոսյան Ռուբեն Արսենի Պողոսյան Դիանա Արսենի |
AH 0224733, տրված՝ 19.07.2006 թ., 056-ի կողմից |
2007 թ. |
37.20 |
81 245.92(01.02.2015 թ.-ի դրությամբ) |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով՝ հավասար բաժիններով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |