Գլխավոր տեղեկություն
Номер
N 619-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.24/36(1125) Հոդ.495
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.06.2015
Дата вступления в силу
25.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2015 թվականի N 619-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 61-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

1) «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2013 թվականի հունիսի 17-ին կնքված N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-1/1, 2014 թվականի հուլիսի 18-ին կնքված N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-1, 2015 թվականի մարտի 27-ին կնքված N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/1, 2015 թվականի ապրիլի 7-ին կնքված N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/2, 2015 թվականի ապրիլի 18-ին կնքված N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/3 և 2015 թվականի մայիսի 11-ին կնքված N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/4, «Ճարտարապետական արվեստանոց «ԶԱԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2013 թվականի հուլիսի 17-ին կնքված N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԾՁԲ-9, 2015 թվականի մարտի 30-ին կնքված N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/3, 2015 թվականի ապրիլի 10-ին կնքված N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/6, 2015 թվականի ապրիլի 15-ին կնքված N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/8, 2015 թվականի մայիսի 11-ին կնքված N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/10, «Հուսալի Կամար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2013 թվականի հուլիսի 17-ին կնքված N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԾՁԲ-1/1, 2015 թվականի մարտի 30-ին կնքված N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/2, 2015 թվականի ապրիլի 10-ին կնքված N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/5, 2015 թվականի ապրիլի 14-ին կնքված N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/7 և 2015 թվականի մայիսի 11-ին կնքված N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/9 պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները սահմանելով մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ.

2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար փափուկ կահույքի, հասարակական սպասարկման սրահների սեղանների և աթոռների, անկողնային պարագաների, լոգարանի և լոգանքի պարագաների, վարագույրների և ծածկոցների, սպասքի, ննջասենյակների և սանհանգույցների կենցաղային պարագաների, էլեկտրատեխնիկական սարքերի, սպորտային պարագաների և այլ ապրանքների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 15

Երևան