ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2015 թվականի N 278-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը ստորագրելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի ապրիլի 8-10-ը Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
2. Արմեն Աշոտյանինը և Արթուր Բաղդասարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արամ Սիմոնյանի և Ալիկ Ղարիբյանի Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 13 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. ապրիլի 13-ի N 278-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-10-Ը ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ա. Բաղդասարյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի |
Ա. Սիմոնյան |
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր |
Ա. Ղարիբյան |
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|