Գլխավոր տեղեկություն
Номер
N 1772-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.04.2015-28.05.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.02.02/6(809) Հոդ.93
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.01.2011
Дата вступления в силу
03.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1772-Ն

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1246 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ կետին և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին`

1) մինչև 2011 թվականի հունիսի 1-ը ներդնել ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ստացման էլեկտրոնային համակարգ.

2) մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը մշակել և ներդնել ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման ռիսկերի վրա հիմնված համակարգ.

3) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ռիսկերի համակարգի ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից պահանջվող տեղեկատվության ցանկը.

4) Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական կայքում տեղադրել ապրանքի երկրի ծագման սերտիֆիկատի և փորձաքննության ակտի ստացման վերաբերյալ մանրամասն ուղեցույցեր, ինչպես նաև փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի սպառիչ ցանկը։

(2-րդ կետը լրաց. 30.10.14 N 1192-Ն)

3. Հայաստանի Հանրապետության իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը սահմանել`

1) փորձաքննություն պահանջող ապրանքների արտահանվող առաջին խմբաքանակին տրամադրված հավաստագրերի համար` 30000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) փորձաքննություն չպահանջող ապրանքների համար տրամադրված ծագման երկրի հավաստագրերի համար` 10000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) փորձաքննություն չպահանջող` Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ մինչև 2,5 տոննա ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ), 08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ) և 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող գյուղատնտեսական մթերքների համար տրամադրված հավաստագրերի համար` 2000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

(3-րդ կետը խմբ. 01.12.11 N 1758-Ն) 

3.1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից միայն ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտ տրամադրելու վճարի չափը սահմանվում է 20 000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

(3.1-ին կետը լրաց. 30.10.14 N 1192-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 01.12.11 N 1758-Ն) 

5. Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ապրանքի ծագման երկրի հավաստագրի կրկնօրինակի տրամադրման համար վճարի չափը սահմանել 1000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ դրա փոխարինման դեպքում վճարի չափը սահմանել 1000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն սահմանող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացնող լիազորված մարմնի մասին» N 895 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 1246 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 21
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է ապրանքների (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը:

(1-ին կետը լրաց. 30.10.14 N 1192-Ն)

2. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը սույն կարգին համապատասխան հավաստագրեր (սերտիֆիկատներ) տալու գործընթացն է:

Փորձաքննություն` սույն կարգին համապատասխան անցկացվող ապրանքի ծագման երկրի վերաբերյալ փորձաքննություն:

(2-րդ կետը խմբ. 30.10.14 N 1192-Ն)

3. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը ձևակերպվում և հաստատվում է 4 օրինակից, որից 3 օրինակը տրվում է դիմողին, իսկ մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատում (այսուհետ` պալատ)՝ 3 տարի ժամկետով:

4. ԱՊՀ անդամ պետություններ արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են «ՍՏ-1» («CT-1») ձևով` ռուսերենով համաձայն N 2 ձևի, եթե ապրանքը համապատասխանում է 2009 թվականի նոյեմբերի 20-ին Յալթայում ստորագրված «Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշման պահանջներին:

(4-րդ կետը փոփ. 01.12.11 N 1758-Ն) 

5. Հայաստանի Հանրապետությանն արտաքին առևտրում արտոնություններ տրամադրող երկրներ արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են «Ա» («A») ձևով` անգլերենով համաձայն N 3 ձևի, այդ երկրների կողմից ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով սահմանված պահանջներին համապատասխան:

(5-րդ կետը փոփ. 01.12.11 N 1758-Ն) 

6. Այլ երկրներ արտահանվող ապրանքների համար ապրանքի ծագման երկրի հավաստագրերը ձևակերպվում են ընդհանուր ձևով` անգլերենով համաձայն N 4 ձևի, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի պահանջներին համապատասխան:

(6-րդ կետը լրաց. 01.12.11 N 1758-Ն) 

7. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է 12 ամիս` սկսած այն տալու օրվանից։

8. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը կորցնելու կամ այն վնասվելու դեպքում պալատը, դիմողի ներկայացրած դիմումի հիման վրա, տրամադրում է դրա՝ սահմանված կարգով հաստատված կրկնօրինակը, որի գործողության ժամկետը նույնն է, ինչ կորցրած կամ վնասված հավաստագրինը:

9. Հավաստագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերում խմբագրական բնույթի փոփոխությունների կատարման կամ անճշտությունների հայտնաբերման դեպքում, արտահանողի դիմումի հիման վրա, կարող է տրամադրվել նոր հավաստագիր, որի գործողության ժամկետը նույնն է, ինչ փոխարինված հավաստագրինը:

10. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների ծագումը որոշելու և հավաստագիր տրամադրելու համար փորձաքննությունն իրականացվում է հետևյալ դեպքերում`

1) արտադրության մշտական անվանացանկի համար` տվյալ դեպքում ակտը տրամադրվում է անժամկետ.

2) մեկ պայմանագրի շրջանակներում իրականացվող առաքման (առաքումների) համար

(10-րդ կետը խմբ. 01.12.11 N 1758-Ն, փոփ. 30.10.14 N 1192-Ն)

10.1. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է առանց փորձաքննության իրականացման՝ հետևյալ դեպքերում`

1) Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ արտադրված ապրանքների համար: Նշված ենթակետում ներառվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված ապրանքները.

2) եթե առկա է տվյալ արտադրանքի արտադրության մշտական անվանացանկի համար տրամադրված փորձաքննության ակտը:

(10.1-ին կետը լրաց. 01.12.11 N 1758-Ն, խմբ. 30.10.14 N 1192-Ն) 

11. Ապրանքների ծագման երկրի հավաստագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության իրավաբանական, ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ են ներկայացնում`

1) սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքերի համար`

ա. դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 ձևի,

բ. հումքի ձեռքբերմանը և ծագման երկրին վերաբերող փաստաթղթեր, ինչպես նաև՝ փաստաթղթեր, որոնք հավաստում են արտահանվող ապրանքի՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվելու մասին,

գ. տեխնոլոգիական քարտեր կամ այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա իրականացվում են արտադրական գործընթացները,

դ. ապրանքների առաքման ձևակերպման փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրի կամ դրան համարժեք` արտաքին տնտեսական գործունեության մեջ օգտագործվող այլ փաստաթղթերի պատճենները (սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը ֆիզիկական անձինք ներկայացնում են ըստ իրենց ցանկության),

ե. հաշվապահական փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս պատշաճ կերպով որոշել ապրանքի ծագման երկիրը,

զ. վճարման անդորրագիր.

2) սույն կարգի 10.1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքերի համար՝ բացառությամբ ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ), 08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ) և 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող ապրանքների՝

ա. դիմում-հայտարարագիր՝ համաձայն N 1 ձևի,

բ. հումքի արդյունահանման և վերամշակման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,

գ. տեղեկանք կամ հայտարարագիր տարեկան արտադրության հզորության մասին,

դ. վճարման անդորրագիր.

3) սույն կարգի 10.1-ին կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերի համար`

ա. դիմում-հայտարարագիր՝ համաձայն N 1 ձևի,

բ. վճարման անդորրագիր.

4) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ), 08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ) և 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող գյուղատնտեսական մթերքների համար`

ա. դիմում-հայտարարագիր՝ համաձայն N 1 ձևի,

բ. տեղեկանք կամ հայտարարագիր արտադրության մասին (նշված ապրանքներն արտադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար)` համաձայն N 5 ձևի, կամ գնմանը վերաբերող փաստաթուղթ: Նշված ապրանքները ֆիզիկական անձանցից գնելու դեպքում իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն հայտարարագիր՝ համաձայն N 6 ձևի,

գ. տեղեկատվություն ներմուծողի մասին` երկիրը և անձի անվանումը,

դ. վճարման անդորրագիր:

(11-րդ կետը խմբ. 01.12.11 N 1758-Ն, փոփ. 30.10.14 N 1192-Ն) 

11.1. Առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց դիմումի հիման վրա անցկացվում է ապրանքի ծագման երկրի փորձաքննություն:

Ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտն ստանալու համար Հայաստանի Հանրապետության իրավաբանական, ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ են ներկայացնում դիմում-հայտարարագիր` համաձայն N 1.1 ձևի, սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետի «բ», «գ», «ե» պարբերություններում նշված փաստաթղթերը, ինչպես նաև որոշման 3.1-ին կետով սահմանված գումարի վճարման անդորրագիրը:

(11.1-ին կետը լրաց. 30.10.14 N 1192-Ն) 

11.2. Ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտի առկայության դեպքում ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու համար 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դիմումի հետ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ են ներկայացվում փորձաքննության ակտը, 11-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գումարի վճարման անդորրագիրը:

(11.2-րդ կետը լրաց. 30.10.14 N 1192-Ն) 

12. Սույն կարգի 10-րդ և 11.1-ին կետերով նախատեսված դեպքում փորձաքննություն անցկացնելու նպատակով պալատը դիմողի կողմից ստացված փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է փորձաքննության: Փորձաքննության անցկացման համար վճարումը պալատի կողմից կատարվում է պայմանագրային հիմունքներով:

(12-րդ կետը փոփ. 01.12.11 N 1758-Ն, 30.10.14 N 1192-Ն) 

13. Փորձագետը ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո անցկացնում է փորձաքննություն, որի նպատակն է`

1) որոշել ապրանքի արտադրության համար օգտագործված նյութերի և բաղադրիչների քանակները.

2) անհրաժեշտության դեպքում որոշել բաղադրիչների ծագման երկիրը.

3) որոշել արտադրանքի արտադրության համար օգտագործվող յուրաքանչյուր բաղադրիչի, այդ թվում` ներմուծված բաղադրիչի արժեքը, չափը և տեսակարար կշիռը՝ տվյալ արտադրանքի վերջնական գնի մեջ:

14. Փորձագետը փորձաքննության անցկացման նպատակով իրավունք ունի`

1) մուտք գործելու արտահանող կազմակերպություն, ուսումնասիրելու արտադրության գործընթացները.

2) ստուգելու և վերլուծելու արտահանվող ապրանքների տեխնոլոգիական գործընթացները:

15. Փորձագետը դիմողի ներկայացրած փաստաթղթերն ու տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-169-րդ հոդվածներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներով, կազմում է փորձաքննության մասին ակտ՝ ապրանքի ծագման երկրի վերաբերյալ։

16. Փորձաքննության մասին ակտը փորձագետի կողմից ներկայացվում է պալատ:

17. Պալատը, փորձաքննության մասին ակտի հիման վրա, դիմողին տրամադրում է ծագման երկրի հավաստագիր կամ մերժում է դիմումը:

17.1. Առաքվող ապրանքի փաստացի քանակությունը կարող է գերազանցել հավաստագրում նշված քանակությունը՝ ոչ ավելի, քան 5 տոկոսի չափով:

(17.1-ին կետը լրաց. 01.12.11 N 1758-Ն) 

18. Սույն կարգին համապատասխան՝ փորձաքննության արդյունքում կամ առանց փորձաքննության ծագման երկրի հավաստագրի տրամադրման դեպքում տվյալ արտահանողը (արտադրողը) և տվյալ ապրանքատեսակը պալատի կողմից գրանցվում է ծագման երկրի հավաստագրի ստացման համար դիմած արտահանողի (արտադրողի) և ծագման երկրի հավաստագիր ստացած ապրանքների գրանցամատյանում:

19. Մեկ անգամ ծագման երկրի հավաստագիր ստացած ապրանք արտահանողը (արտադրողը) հերթական հավաստագիր ստանալու ժամանակ պարտավոր է պալատին տեղեկացնել ներկայացված տվյալների (արտադրության համար օգտագործված հումքատեսակների և (կամ) արտադրական գործընթացների) փոփոխությունների մասին:

20. Ծագման երկրի հավաստագրի տրամադրման նպատակով անցկացված փորձաքննության մասին ակտը գործում է անժամկետ, եթե չեն կատարվել փոփոխություններ՝ տվյալ ապրանքատեսակի արտադրության համար օգտագործված հումքատեսակների և (կամ) արտադրական գործընթացների մասով:

(20-րդ կետը փոփ. 30.10.14 N 1192-Ն) 

21. Պալատի կողմից գրանցամատյանում գրանցված արտահանողը (արտադրողը) գրանցման պահից գրանցված ապրանքատեսակն արտահանելու համար ծագման երկրի հավաստագիրն ստանում է առանց փորձաքննության, եթե արտահանողի կողմից դիմում-հայտարարագրում ներկայացված տվյալները (արտադրության համար օգտագործված հումքատեսակները և (կամ) արտադրական գործընթացները) չեն փոփոխվել:

(21-րդ կետը փոփ. 30.10.14 N 1192-Ն) 

22. Եթե դիմողի կողմից ներկայացված տվյալները փոփոխվել են, սակայն դրա մասին չի տեղեկացվել պալատին, պալատի կողմից խախտումը հայտնաբերվելու պահից մեկ տարվա ընթացքում ծագման երկրի հավաստագիրը նշված դիմողին տրամադրվում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

(22-րդ կետը փոփ. 01.12.11 N 1758-Ն) 

23. Մեկ անգամ փորձաքննություն անցած և ծագման երկրի հավաստագիր ստացած ապրանքներին կարող է տրամադրվել փորձաքննության մասին ակտ`

1) արտահանողի (արտադրողի) ցանկությամբ` պալատ ներկայացված դիմումի հիման վրա: Փորձաքննության մասին ակտը տրվում է լրացուցիչ փորձաքննության հիման վրա.

2) եթե ներմուծող երկրի մաքսային կամ համապատասխան այլ մարմնի կողմից ստացվել են հիմնավոր կասկածներ որևէ խմբաքանակ ստուգելու վերաբերյալ.

3) պալատը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցների հաշվին իրականացնել առանձին ապրանքախմբի վերաբերյալ` պալատ ներկայացված տվյալների ստուգում և (կամ) փորձաքննություն՝ միայն ռիսկերի գնահատման համակարգի կիրառմամբ` հիմնվելով ռիսկերի վրա:

24. Դիմողին փորձաքննություն պահանջող ապրանքի ծագման երկրի հավաստագիրը պալատի կողմից տրամադրվում է դիմումի ստացման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Առանց փորձաքննության՝ ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է մեկօրյա ժամկետում:

Փորձաքննության հիման վրա` արտադրության մշտական անվանացանկի համար` մինչև մեկ տարի ժամկետով (ժամկետը որոշում է դիմողը) հավաստագիրը տրամադրվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: Առանց փորձաքննության` ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(24-րդ կետը փոփ., լրաց. 01.12.11 N 1758-Ն) 

25. Պալատի կողմից ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու մասին դիմումը մերժվում է, եթե`

1) դիմողի կողմից չեն ներկայացվել սույն կարգով սահմանված փաստաթղթերը.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) ապրանքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված` ապրանքի ծագման երկրի պահանջներին.

4) դիմողի կողմից չի ներկայացվել համապատասխան վճարման անդորրագիրը:

(25-րդ կետը լրաց. 01.12.11 N 1758-Ն) 

26. Ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու վերաբերյալ դիմումի մերժման մասին տեղեկացվում է դիմողին` նշելով մերժման պատճառը, պալատում դիմումը մուտքագրվելու օրվանից թղթային տարբերակով ներկայացվելու դեպքում՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացվելու դեպքում՝ մեկօրյա ժամկետում։

(26-րդ կետը փոփ. 01.12.11 N 1758-Ն) 

27. Դիմողն ապրանքի ծագման երկրի հավաստագիր տալու մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

28. Պալատն ապրանքի ծագման երկրի հավաստագրի ստացման համար դիմած արտահանողների (արտադրողների) և ծագման երկրի հավաստագիր ստացած ապրանքների հաշվառման համար վարում է հաշվառման գրանցամատյան:

29. Ապրանքի ծագման երկրի հավաստագիր և (կամ) փորձաքննության ակտ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվում են հետևյալ կարգով`

1) դիմողը փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնում է պալատի կողմից հայտարարված հասցեով.

2) դիմողը պալատ է ուղարկում հավաստագիր և (կամ) փորձաքննության ակտ ստանալու և (կամ) փորձաքննություն անցկացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX կամ PDF, JPG ֆորմատների ֆայլերով.

3) հավաստագիր և (կամ) փորձաքննության ակտ ստանալու և (կամ) փորձաքննություն անցկացնելու համար դիմումը համարվում է ընդունված՝ պալատում մուտքագրվելու օրվանից: Դիմումը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (պետական ռեգիստրի գործակալության համարին կամ ՀՎՀՀ-ի համարին) համապատասխան թվով նիշեր ունեցող ծածկագիր: Դիմողը կարող է դիմումի ընթացքին հետևել նշված ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով.

4) պալատը, սույն կարգին համապատասխան, ընթացք է տալիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված դիմումին.

5) պալատը հավաստագիր և (կամ) փորձաքննության ակտ ստանալու և (կամ) փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը մուտքագրվելուց հետո մեկ օրվա ընթացքում՝ դիմումում նշված էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով տեղեկացնում է փաստաթղթերում և (կամ) նյութերում նշված տեղեկատվության թերի լինելու մասին.

6) դիմողը ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ նախազգուշացում ստանալու դեպքում մեկօրյա ժամկետում կարող է ուղարկել ուղղված փաստաթղթի (փաստաթղթերի) տեսաներածված պատճենը (պատճենները).

7) դիմողը սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված անհրաժեշտ նոր փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է՝ ի լրումն ներկայացված դիմումի` իրեն արդեն իսկ տրամադրված ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով.

8) պալատը հավաստագիր և (կամ) փորձաքննության ակտ ստանալու մասին դիմումը մերժելու կամ այն բավարարելու դեպքում դրա մասին դիմողին է տեղեկացնում այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է դիմումում։

(29-րդ կետը լրաց. 30.10.14 N 1192-Ն) 

30. Դիմողը հավաստագրի բնօրինակն ստանում է պալատում կամ իր կողմից դիմում-հայտարարագրում նշված մարզային պալատում՝ համապատասխան լիազորագիրը և (կամ) անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ – Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ապրանք արտահանողը _________________________________________

                                        (կազմակերպության լրիվ անվանումը (ֆիզիկական անձի անունը, 
                                                            ազգանունը), հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

2. Իրավաբանական անձանց պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը (ֆիզիկական անձի համար չի լրացվում) _______

3. Ապրանք ստացողը _____________________________________________

                         (կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

4. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 337-Ն)

 

4.1. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 337-Ն)

 

4.2. Փորձաքննության ակտի համարը, ամսաթիվը (լրացվում է միայն նախկինում տրամադրված փորձաքննության մասին ակտի առկայության դեպքում):

________________________________

 

5. Տրանսպորտային միջոցը ________________________________________

Խնդրում եմ տրամադրել (ՍՏ-1, Ա, ընդհանուր) ձևի ծագման երկրի_______________________ հավաստագիր_______________________համար

 

Ապրանքի
անվանումը

Ապրանքի
ծածկագիրը

Չափի
միավորը

Քանակը

Փաթեթավորման տեսակը

Տեղերի
թիվը

Քաշը(նետտո/
բրուտտո)

Մեկ
միավորի
գինը

Ապրանքի
արժեքը

1

2

3

4

5

6

7

 8

 9

                 

Սույնով հայտարարում ենք, որ ներկայացված տվյալները հավաստի են, և կրում ենք պատասխանատվություն՝ ներկայացված փաստաթղթերի և տվյալների հավաստիության համար:

Խնդրում եմ հավաստագիրն ինձ հանձնել_________________________ մարզային պալատում:

Պարտավորվում ենք հետագայում տեղեկացնել սույն դիմում-հայտարարագրում ներկայացված ապրանքների արտադրության համար օգտագործված հումքատեսակների բաղադրության, արտադրական գործընթացների և այլ փոփոխությունների մասին:

 

  ՂԵԿԱՎԱՐ ____________________________  ________________________

                (ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

   
  ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ  ____________________________  ________________________

                                     (ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 
 _______ _____________________ 20 թ.  

 

(ձևը լրաց. 01.12.11 N 1758-Ն, փոփ., լրաց. 02.04.15 N 337-Ն) 

 

Ձև N 1.1

 

Դ Ի Մ ՈՒ Մ – Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. Ապրանք արտադրողը

 

____________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը (ֆիզիկական անձի անունը, ազգանունը), գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը, ՀՎՀՀ-ն (ֆիզիկական անձի համար չի լրացվում) _______

Խնդրում եմ իրականացնել ապրանքների ծագման երկրի փորձաքննություն և դրա արդյունքներով տրամադրել ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտը:

 

Ապրանքի
անվանումը

Ապրանքի
ծածկագիրը

Չափի
միավորը

Քանակը

Փաթեթավորման տեսակը

Տեղերի
թիվը

Քաշը
(նետտո/
բրուտտո)

Մեկ
միավորի
գինը

Ապրանքի
արժեքը

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

Սույնով հայտարարում ենք, որ ներկայացված տվյալները հավաստի են և կրում ենք պատասխանատվություն՝ ներկայացված փաստաթղթերի և տվյալների հավաստիության համար:

Խնդրում եմ փորձաքննության ակտն ինձ հանձնել_________________________ մարզային պալատում:

Պարտավորվում ենք հետագայում տեղեկացնել սույն դիմում-հայտարարագրում ներկայացված ապրանքների արտադրության համար օգտագործված հումքատեսակների բաղադրության, արտադրական գործընթացների և այլ փոփոխությունների մասին:

 

Ղեկավար ________________

(ստորագրությունը)

_______________________________

(անունը, ազգանունը)

 

Գլխավոր հաշվապահ__________________

(ստորագրությունը)

_______________________________

(անունը, ազգանունը)

 

 __________________________ 20____թ.

(ձևը լրաց. 30.10.14 N 1192-Ն) 

 

Ձև N 2

 

1. Առաքող (արտահանող) (երկրի անվանումը)

4. Հավաստագրի համարը

 Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ

                               Ձև CT-1

 

2. Ստացող (ներմուծող) (երկրի անվանումը և փոստային հասցեն)

 Տրված է ___________________________

                                              (երկրի անվանումը)


                                 

 Ներկայացնելու է ___________________

                                                         (երկրի անվանումը)

3. Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է)

5. Ծառայողական նմուշների համար______

6. Հերթական
համարը

7. Փաթեթավորման տեսակը, ձևը և քանակը

8. Ապրանքի նկարագիրը

9. Ծագման չափանիշը

10. Քաշը (կգ)(բրուտտո/
նետտո)

11. Հաշիվ-ապրան-քագրի համարը և տարեթիվը

           

 

12. Վավերագիր

Նշվածով վավերացվում է այն փաստը, որ դիմողի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը։

 

 

 

 

 ____ _________________20 թ

 

 Կ. Տ

 

_______________________

                                                 (ստորագրությունը) 

 

13. Դիմողի հայտարարագիրը

Ստորև ստորագրողը հայտնում է, որ նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքներն ամբողջությամբ արտադրված են կամ ենթարկված բավարար վերամշակման՝ ___________________________ - ում,
                                                        (երկրի անվանումը)

և դրանք բոլորը համապատասխանում են այդպիսի ապրանքների ծագման նկատմամբ սահմանված պահանջներին։


 ____ _________________20 թ

 

Կ. Տ

 

_______________________

(ստորագրությունը)

 

Ձև N 3

 

1. Ապրանքն արտահանում է (արտա-հանողի անվանումը, հասցեն, երկիրը)

Վկայակոչում N ____________________

Արտոնությունների գլխավոր համակարգ
Ծագման հավաստագիր

Ձև Ա

 Կիրառվում է ______________________
                                          (երկրի անվանումը)
 

2. Ապրանքն ստանում է (ստացողի անվանումը, հասցեն, երկիրը)

3. Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է)
 

4. Պաշտոնապես կիրառելու համար

5. Հերթական
համարը

6. Տեղերի թիվը և մակնշումը

7. Տեղերի թիվը և փաթեթավորման տեսակը, ապրանքների նկարագիրը

8. Ծագման
չափանիշը

9. Քաշը և քանակի այլ միավորներ

10. Հաշիվ-ապրանքագրի համարը և տարե-թիվը

 11. Վավերագիր
  Նշվածով վավերացվում է այն փաստը, որ դիմողի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը։

 

 

 

Վավերացնող մարմնի կնիքը, ստորագրությունը, վայրը և ամսաթիվը

12. Արտահանողի հայտարարագիրը
Ստորև ստորագրողը հայտնում է, որ նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքները` արտադրված ___________________- ում,
         (երկրի անվանումը)
իրենց ծագման պահանջներով ամբողջապես համապատասխանում են արտահանող երկրի և արտահանվող երկրին ու ապրանքին ներկայացված պահանջներին, արտահանվում են _________________                                                                            (ստացող երկրի անվանումը)





Իրավասու անձի գտնվելու վայրը,
ստորագրությունը, տարեթիվը

Ձև N 4

 

1. Առաքող (արտահանող) (երկրի անվանումը)

 

4. N___________________________

 

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
Ապրանքի ծագման մասին

 Տրված է ___________________________

                                     (երկրի անվանումը)


                                 

 ներկայացնելու ___________________

               (երկրի անվանումը)

2. Ստացող (ներմուծող) (երկրի անվանումը և փոստային հասցեն)

3. Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է)
 

5. Ծառայողական նշումների համար____________________
__________________________________________________

6. Հերթական
համարը

7. Փաթեթավորման տեսակը, ձևը և քանակը

8. Ապրանքի նկարագիրը

9. Քաշը (կգ)
(բրուտտո/
նետտո)

10. Հաշիվ-ապրանքագրի համարը
և տարեթիվը

 

 

 

 

 

       

11. Վավերագիր
 
Նշվածով վավերացվում է այն փաստը, որ դիմողի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը։

 

 

 

 ____ _________________20 թ.

 Կ. Տ.

_______________________

                                               (ստորագրությունը)
 

12. Դիմողի հայտարարագիրը
 
Ստորև ստորագրողը հայտնում է, որ նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքներն ամբողջությամբ արտադրված են կամ ենթարկված բավարար
վերամշակման՝
___________________ -ում,

                                             (երկրի անվանումը)
և դրանք բոլորը համապատասխանում են այդպիսի ապրանքների ծագման նկատմամբ սահմանված պահանջներին։

 ____ _________________20 թ.

Կ. Տ.



_______________________

(ստորագրությունը)

Ձև N 5

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

 Ես՝ ____________________________________________________________________ -ս,

  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

________________________________________________________________________

 (բնակության վայրը, հեռախոսահամարը)

 

________________________________________________________________________,

  (անձնագրի տվյալները)

 

իմ սեփական հողատարածքում ______________________________________________

 (մարզը, գյուղը)

 

աճեցրել եմ______________________________________________________________,

 (ապրանքի անվանումը)

 

քանակությունը՝ ______________, քաշը՝ ______________________________________ :

    (տեղ)  (բրուտտո, նետտո)

 

Արտահանվող երկիրը ______________________________________________________

 

Տրանսպորտային միջոցը ___________________________________________________

 

Ներկայացված տեղեկատվության համար կրում եմ պատասխանատվություն:

 

_______________________________________________

 (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

(ձևը լրաց. 01.12.11 N 1758-Ն) 

 

Ձև N 6

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

______________________________________________________________________

 (կազմակերպության անվանումը)

 

ձեռք է բերել ___________________________________________________________,

 (ապրանքի անվանումը)

 

աճեցված՝ _____________________________________________________________,

 (մարզը, գյուղը)

 

արտահանելու համար _____________________, քանակությունը՝ _______________,

   (երկիրը)   (տեղ)
 

քաշը՝ _________________________________________________:

 (բրուտտո, նետտո)

 

Կից ներկայացնում եմ`

 

↵ ձեռքբերման փաստաթղթերը.

↵ ձեռքբերման փաստաթղթերը պահպանվում են _________________________ հասցեում: Անհրաժեշտության դեպքում պարտավորվում եմ տրամադրել:

 

Ներկայացված տեղեկատվության համար կրում եմ պատասխանատվություն:

 

Տնօրեն ___________________________ ________________________________

   (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

(ձևը լրաց. 01.12.11 N 1758-Ն) 

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 01.12.11 N 1758-Ն, 30.10.14 N 1192-Ն, փոփ., լրաց. 02.04.15 N 337-Ն) 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան