Գլխավոր տեղեկություն
Номер
N 1187-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.07.2015-31.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.11.04/55(721) Հոդ.1218
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.10.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.10.2009
Дата вступления в силу
14.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2009 թվականի N 1187-Ն

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 926-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին, 8-րդ հոդվածի «ե» և «զ» ենթակետերին, 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի մերձալպյան մարգագետնային և մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 25711.5959 հեկտար տարածքում ստեղծել «Զանգեզուր» պետական արգելավայր` ընդգրկելով Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը և նրա ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա` Բարգուշատի լեռնաշղթայի ձորակների տարածքները:

(1-ին կետը փոփ. 19.12.13 N 1465-Ն, 02.07.15 N 731-Ն)

2. Հաստատել «Զանգեզուր» պետական արգելավայրի սահմանների հատակագիծը և նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և տարածքի չափը` 25711.5959 հեկտար:

(2-րդ կետը փոփ. 19.12.13 N 1465-Ն, 02.07.15 N 731-Ն)

3. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 17209.7259 հեկտար հողերը, այդ թվում` 16699.2559 հեկտար գյուղատնտեսական նշանակության, որից` 9584.8059 հեկտար արոտ, 7114.45 հեկտար այլ հողեր, 4.92 հեկտար արդյունաբերական նշանակության (գյուղատնտեսական արտադրության) հողեր, 425.55 հեկտար անտառային հողեր, որից` 234.53 հեկտար անտառ, 176.78 հեկտար թփուտ, 1.10 հեկտար խոտհարք, 2.91 հեկտար արոտ, 10.23 հեկտար այլ հողեր և 80 հեկտար ջրային հողեր, որից` 55.25 հեկտար գետեր, 24.75 հեկտար լճեր փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և հատկացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:

(3-րդ կետը փոփ. 19.12.13 N 1465-Ն, խմբ. 02.07.15 N 731-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 926-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) «Շիկահող» պետական արգելոցի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի, «Սոսու պուրակ» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 4 հավելվածի, և «Զանգեզուր» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 5 հավելվածի».

2) 3-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում «պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի» բառերը փոխարինել «պետական արգելոցի, «Սոսու պուրակ» և «Զանգեզուր» պետական արգելավայրերի» բառերով, իսկ 3-րդ կետի «բ» ենթակետի հինգերորդ պարբերությունում «պետական արգելոցին և «Սոսու պուրակ» պետական արգելավայրին» բառերը փոխարինել «պետական արգելոցին, «Սոսու պուրակ» և «Զանգեզուր» պետական արգելավայրերին» բառերով, 3-րդ կետի «բ» ենթակետի յոթերորդ պարբերությունում «և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի» բառերը փոխարինել «, «Սոսու պուրակ» և «Զանգեզուր» պետական արգելավայրերի» բառերով.

3) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կազմակերպությունը «Շիկահող» պետական արգելոցի (այսուհետ` արգելոց), «Սոսու պուրակ» և «Զանգեզուր» պետական արգելավայրերի (այսուհետ` արգելավայրեր) տարածքներում ապահովում է դրանց կանոնադրություններով ամրագրված պահանջների կատարումը»,

բ. 8-րդ կետում, 21-րդ կետի «ժ» ենթակետում, IV բաժնի վերնագրում և տեքստում, 26-րդ կետում, 28-րդ կետում «արգելավայրի» բառը փոխարինել «արգելավայրերի» բառով,

գ. 9-րդ կետի «ե» ենթակետում «արգելավայրին» բառը փոխարինել «արգելավայրերին» բառով.

4) որոշումը լրացնել N 5 հավելվածով` համաձայն N 3 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հողամասերի` սահմանված կարգով տրամադրումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` «Զանգեզուր» պետական արգելավայրի 17368,76 հեկտար հողամասերի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

7. Սահմանել, որ սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները կատարվելու են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Զանգեզուր» պետական արգելավայրի 2010 թվականի պահպանման ծախսերի հարցը քննարկել 2010 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից ներկայացված հայտի:

9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվեկշռման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1187-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_7345

 

(հավելվածը խմբ. 19.12.13 N 1465-Ն, 02.07.15 N 731-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1187-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

(վերնագիրը խմբ. 19.12.13 N 1465-Ն)

 

«Զանգեզուր» պետական արգելավայր

 

«Զանգեզուր» պետական արգելավայր և Բնունիս գյուղական համայնքի «Ա» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են՝ (y= 8576663.0520, x= 4357070.9700): Սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, իջնում է երկու ձորակների հատման կետը թեքվում հյուսիս-արևմուտք ձորակով իջնում է անցնելով 1369.72մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը նույն ձորով թեքվելով հյուսիս-արևելք անցնելով 942.29մ հասնում է թիվ 2 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը նույն ձորով թեքվելով հյուսիս-արևելք անցնելով 1246.58մ հասնում է արևմուտքից իջնող երկու ձորերի հատման կետի մոտ գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև նույն ձորով անցնելով 1717.57մ հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևելք, հյուսիս-արևելք հատելով թիվ 5-6 սահմանակետերը, անցնելով 1108.4մ հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ հատելով ձորեր, ձորակները, 2593.0մ նիշ ունեցող բարձունքը, աղբյուրի մոտով անցնելով 3644.82մ հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք հատելով ձորը ջրբաժանով անցնելով 369.23մ հասնում է «Բ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8579269.0590, x= 4357991.4370):

«Ա-Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10398.62մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Նժդեհի գյուղական համայնքի «Բ» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են՝ (y= 8579269.0590, x= 4357991.4370) սահմանագիծը շարունակելով ուղղությունը դեպի արևելք հատելով ջրբաժանները և ձորերը անցնելով 630.77 մ հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք լանջով հատելով ձորերը, բարձրանում լանջը անցնելով 1414.23մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հյուսիս լանջով անցնում 1276.43 մ հասնում է թիվ 3 սահմանակետին որի կոորդինատներն են՝ (y= 8580899.8490, x= 4360267.8680): Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք իջնում ձորը, այնուհետև թեքվում է դեպի արևելք և ձորակով անցնելով 1012.54մ հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք ջրբաժանով հատելով ձորերը բարձունքի վրա գտնվող թիվ 5 սահմանակետով անցնելով 907.56 մ հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը իջնում է հարավ հատելով բարձունքները, ձորերը և թիվ 7 սահմանակետը անցնելով 1241.41 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք ջրբաժանով անցնելով 811.47 մ հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հարավ ժայռերի վրայով իջնում ձորի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետը, նույն ուղղությամբ ջրբաժանով հատում 2977.0 մ նիշ ունեցող գագաթը, անցնելով 1603.71 մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք ջրբաժանով իջնում և հատելով ձորերը, բարձունքները և թիվ 12 սահմանակետը անցնելով 3365.14 մ հասնում ձորի եզրին գտնվող «Գ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 85.82642.1640, x= 43533384.4010):

«Բ-Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12263.27 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Դաստակերտի գյուղական համայնքի «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք ձորով, լանջով և բարձունքներով հատելով թիվ 1-7 սահմանակետերը անցնելով 3132.01մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին, որի կոորդինատներն են` (Y=8584932.5240,X=4355397.0530): Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս և հյուսիս - արևելք, ձորով անցնելով թիվ 9-10 սահմանակետերով 945.48 մ հասնում է ձորի մեջ գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս ձորի եզրով և ժայռի տակով անցնելով 576.6 մ հասնում է ձորի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք ձորի երկայնքով բարձրանում ձորի հատման տեղում գտնվող թիվ 14 սահմանակետով սահմանագիծը թեքվում է հաջորդ ձորով հարավ, այնուհետև ջրբաժանով բարձրանում թիվ 15 սահմանակետով հարավ-արևելք անցնելով 2514.51 մ հասնում 2768.7 մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող թիվ 16 սահմանակետին, որի կոորդինատներն են (Y = 8586794.9310,X=4355151.3040): Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ ջրբաժանով իջնում դեպի ձորը, հատում թիվ 17 սահմանակետը թեքվելով հարավ-արևմուտք հատելով թիվ 18 սահմանակետը, այնուհետև բարձրանում ջրբաժանով նորից իջնում ձորի հատման տեղում գտնվող թիվ 19 սահմանակետը, հատելով այն, բարձրանում ջրբաժանով թիվ 20 սահմանակետով անցնելով 2707.78 մ հասնում ձորի մեջ գտնվող թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում հարավ-արևելք բարձրանալով 2924.1 մ նիշ ունեցող գագաթներով թիվ 22-23 սահմանակետերով անցնելով 1674.68 մ հասնում ձորի մեջ գտնվող 3070.5 մ նիշ ունեցող «Դ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են (Y= 8586632.7820, X=4351872.8210):

«Գ-Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11551.06 մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Նոր Աստղաբերդի գյուղական համայնքի «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք բարձունքից իջնում թամբ, այնուհետև լանջով թիվ 1 սահմանակետով շարունակվում նույն ուղղությամբ 3050.7մ նիշ ունեցող բարձունքով իջնում թամբ հետո լանջերով անցնում 2930.37մ հասնում է թամբի վրա գտնվող 3014.1մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8588597.6430, x=4354029.4430): Այդտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս այնուհետև հյուսիս-արևելք լանջով անցնելով 530.76մ հասնում բարձունքի վրա գտնվող «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ-Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3461.13մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Գեղիի գյուղական համայնքի «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք բարձրանում 3217.4մ նիշ ունեցող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում հարավ-արևելք և հյուսիս-արևելք լեռնաշղթայի գագաթներով անցնում 1854.5մ հասնում 3320.2մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, որի կորդինատներն են՝ (y= 8590712.3340, x= 4354515.1830): Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, նույն լեռնաշղթայի բարձունքներով անցնում 998.11 մ հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք նույն լեռնաշղթայի գագաթներով իջնում թամբի վրա գտնվող 3100.3մ նիշը բարձրանում նույն լեռնագագաթներով արևելք և հյուսիս-արևելք անցնում 2181.06մ հասնում թիվ 4 սահմանակետին, նույն ուղղությամբ լեռնագագաթներով անցնում 1404.03մ հասնում թամբի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Որտեղ սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք անցնելով 3238.2մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող թիվ 6 սահմանակետը թեքվում դեպի հարավ-արևելք անցնելով գագաթի վրա գտնվող թիվ 7 սահմանակետը, նույն ուղղությամբ անցնում թիվ 8 սահմանակետը, բարձրանում 3045.1 մ նիշ ունեցող գագաթը և գագաթներով անցնելով 3729.39մ հասնում 3050.1մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող «Զ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են (y= 8598194.3310, x= 4354900.4850):

 «Ե-Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10167.09մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Շենաթաղի գյուղական համայնքի «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որի կոորդինատներն են՝ (y= 8598194.3520, x= 4354900.4750) թեքվում է հյուսիս ջրբաժանով իջնում ձորի հատման տեղում գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև ձորի ուղղությամբ իջնում նույն ձորի մոտ գտնվող թիվ 2 սահմանակետը, այնուհետև լանջով անցնում 1935.86մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևելք իջնում ժայռի վրա գտնվող 2568.4մ նիշին անցնում 555.60մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք լանջով իջնում ձորը անցնում 910.06մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս լանջով անցնում 586.19մ հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք անցնելով 2742.3մ նիշ ունեցող գագաթով, այնուհետև ջրբաժանով անցնելով 922.98մ հասնում է բարձունքի վրա գտնվող 2622.0մ նիշ ունեցող թիվ 7 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծն իջնում է հարավ կտրում է ձորերը, այնուհետև լանջերով անցնում 1802.91մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս և հյուսիս-արևելք լանջերով հատելով ձորերը թիվ 9-10 սահմանակետերով նույն ուղղությամբ անցնելով 2359.11 մ հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8601462.8940, x= 4357198.5550): Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք 2660.5մ նիշ ունեցող գագաթի մոտով, ջրբաժանով իջնում ձորը, հատելով թիվ 12-14 սահմանակետերը, ջրբաժաններով և լանջերով հատում ձորերը անցնում 3403.06մ հասնում բարձունքի վրա գտնվող «Է» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8603527.7380, x= 4354847.7080):

 «Զ-Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12475.77մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Տաթևի գյուղական համայնքի «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք անցնելով 827.68 մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, թեքվում է հարավ-արևելք լանջով և հատելով ձորերը անցնելով թիվ 3-4 սահմանակետերով 1492.23 մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատելով ջրբաժանները և ձորերը թիվ 6-8 սահմանակետերով անցնելով 2319.44 մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, որի կոորդինատներն են (y= 8606737.7890, x= 4353169.1400): Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս այնուհետև դեպի հյուսիս -արևելք հատելով ջրբաժանները և ձորերը անցնելով թիվ 10-11 սահմանակետերով 2370.47 մ հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը գագաթներով և թամբերով իջնում է հարավ և հարավ - արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 3301.83 մ հասնում թամբի վրա գտնվող «Ը» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են (y= 8607443.9250, x= 4351868.6260):

 «Է-Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10311.64մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Լեռնաձորի գյուղական համայնքի «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, որի կոորդինատներն են (y= 8607443.9040, x=4351868.6370), սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք ջրբաժանով, գագաթով իջնելով և հատելով դաշտային ճանապարհները, անցնելով թիվ 1-3 սահմանակետերով 2471.66մ հասնում է ձորի մոտ գտնվող թիվ 4 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, ձորով բարձրանում թիվ 5 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը, ջրբաժանով թեքվում հարավ-արևելք, անցնում 1117.27մ հասնում բարձունքի վրա գտնվող 2396.3մ նիշ ունեցող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում հարավ-արևմուտք ժայռի մոտ գտնվող թիվ 7 սահմանակետով թեքվում հարավ-արևելք ջրբաժանով անցնում 1061.43մ հասնում ձորերի հատման մոտ գտնվող «Թ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8609731.1020, x= 4350925.1010):

 «Ը-Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4650.36մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Ձորաստանի գյուղական համայնքի «Ը» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են (y= 8609731.1020, x= 430925.1010) սահմանագիծը թեքվում է արևելք լանջի վրա գտնվող թիվ 1 սահմանակետը, թեքվում դեպի հարավ, լանջով իջնում ձորը, բարձրանում ջրբաժանով անցնելով 1080.69մ հասնում թիվ 2 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք ջրբաժանով բարձրանում «Կատար» լեռան գագաթը, նույն ուղղությամբ իջնում ձորը բարձրանում գագաթ, ջրբաժանով անցնելով 5462.27մ հասնում է թիվ 3 սահմանակետին: Այնուհետև թեքվում հարավ-արևմուտք լանջերով անցնելով թիվ 4-5 սահմանակետերով 1776մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հարավ, այնուհետև հյուսիս-արևմուտք, լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 7-10 սահմանակետերով 1806.36մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք իջնում ձորի վրա գտնվող թիվ 12 սահմանակետը, նույն ուղղությամբ բարձրանում 2319.1մ նիշ ունեցող գագաթով, այնուհետև լանջով անցնում 2044.19մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք լանջով անցնում 291.34մ հասնում թիվ 14 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք, լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 15-16 սահմանակետերով 3014.88մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8609165.7260, x=4347922.3180), այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս լանջերով հատում ձորը, բարձրանում ջրբաժան, անցնում թիվ 18-19 սահմանակետերով դեպի հյուսիս-արևմուտք 1924.29մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 20 սահմանակետը: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք ջրբաժանով անցնում 282.61մ հասնում ջրբաժանի վրա գտնվող 2577.2մ նիշ ունեցող «Ժ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8608663.5060, x= 4349613.9650):

 «Թ-Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17682.64մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Լեռնաձորի գյուղական համայնքի «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, այնուհետև հյուսիս-արևմուտք անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 989.09մ հատելով ձորը, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով ձորը, ջրբաժանով թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 4 սահմանակետով 719.33մ հասնում է թիվ 5 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժաններով հատելով ձորերը, անցնելով թիվ 6 սահմանակետով 892.34մ հատում դաշտային ճանապարհը հասնում լանջի վրա գտնվող «Ի» հանգուցային սահմանակետին, որի կորդինատներն են՝ (y= 8606382.4120, x=4349204.3810):

 «Ժ-Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2600.76մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Գեղիի գյուղական համայնքի «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք հատելով ձորը, դաշտային ճանապարհները, անցնելով թիվ 1-3 սահմանակետերը 1655.97մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է լանջով դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք, բարձրանալով թամբ, այնուհետև իջնելով լանջը, անցնելով թիվ 5 սահմանակետով 1016.79մ հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, այնուհետև դեպի արևմուտք թիվ 7-13 սահմանակետերով անցնում 3672.89 մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 14 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ջրբաժանով հատում ձորը բարձրանում լեռնագագաթ և ջրբաժանով իջնում ձորը, անցնելով թիվ 15-16 սահմանակետերով 2427.17մ հասնում ձորի մոտ գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք հատելով ձորը անցնում 559.31մ հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 18 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք բարձրանում գագաթ, նույն ուղղությամբ բարձունքներով և գագաթներով, անցնելով թիվ 19-24 սահմանակետերով 3005.25մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 25 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8598449.3780, x=4351761.3910): Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք լանջերով հատելով, ձորը և դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 26-27 սահմանակետերով 2611.2մ ջրբաժանով բարձրանում 2690.7մ նիշ ունեցող գագաթի թիվ 28 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք իջնելով և հատելով ձորը և ճանապարհը, անցնելով թիվ 29 սահմանակետով 1144.35մ հասնում 2613.3մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք լանջով հատում ճանապարհը, անցնելով թիվ 31 սահմանակետով 847.47մ հասնում է թամբի վրա գտնվող թիվ 32 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, այնուհետև հարավ-արևմուտք ջրբաժանով հատելով դաշտային ճանապարհը, իջնում ձորը անցնելով թիվ 33 սահմանակետը 1200.51մ հասնում ձորի եզրին գտվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը ձորով բարձրանում է հյուսիս-արևմուտք ջրի հոսանքին հակառակ, անցնելով 14512.40մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 35 սահմանակետին, հետո թեքվում հյուսիս ձորի հոսանքին հակառակ ուղղությամբ անցնելով 754.72մ հասնում ձորի եզրին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 37 սահմանակետը 4310.12մ հասնում ձորի վերին մասում գտնվող «Լ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8589033.4130, x=4354254.8780):

 «Ի-Լ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24657.22մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Նոր Աստղաբերդի գյուղական համայնքի «Լ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք լանջերով, գագաթներով և թամբերով հատելով ձորը, անցնելով 3359.04մ հասնում է աղբյուրի մոտ գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը իջնում է հարավ-արևելք, ձորով ջրի հոսանքի ուղղությամբ, այնուհետև իջնում հարավ լանջով բարձրանում 5112.0մ հասնում լանջից սկիզբ առնող ձորի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հարավ, հարավ-արևմուտք, լանջերով անցնելով թիվ 3-4 սահմանակետերով 1219.13մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք լանջով, անցնում թիվ 6 սահմանակետով 460.91մ հասնում գետի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք գետի հոսանքին հակառակ, անցնելով 5973.05մ հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 2661.83մ հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 564.337մ լանջերով և բարձունքներով հատում ձորը բարձրանում մյուս լանջի վրա գտնվող «Խ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y=8586720.0560, x=4339553.9580):

«Լ-Խ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19350.30մ է:

«Զանգեզուր» պետական արգելավայր և Քաջարանի գյուղական համայնքի «Խ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով, ջրբաժանով հատելով ձորը անցնելով 2560.8մ հասնում է լանջի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք լանջերով ու բարձրություններով հատում ձորեր, անցնում 5361.14մ հասնում ձորերի հատման եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից թեքվում է դեպի հյուսիս, անցնելով 447.23 մ հասնում թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք անցնելով 3919.69 մ հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ անցնում 1075.63 մ հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում դեպի արևելք, անցնելով 641.50 մ հասնում թիվ 7 սահմանակետին, որից հետո կրկին թեքվում դեպի հարավ թիվ 8 սահմանակետով անցնելով 2342.37 մ հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք թիվ 10 սահմանակետով անցնելով 2205.91 մ հասնում թիվ 11 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք բարձրություններով և լանջերով հատելով ձորերը և դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 12-15 սահմանակետերով 2126.17մ հասնում լեռնագագաթի վրա գտնվող 2705.0մ նիշ ունեցող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք և հարավ-արևելք լանջերով հատելով ձորերը, անցնելով թիվ 17-20 սահմանակետերով 3889.77մ հասնում լանջի վրա գտնվող թիվ 21 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը իջնում է հարավ հատում գետը, լանջով թեքվում դեպի հարավ-արևելք հատելով ձորերը լանջերով թիվ 22-31 սահմանակետերով անցնում 6824.26մ հասնում ձորի մեջ գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք լանջով, ջրբաժանով բարձունքներով, նորից լանջերով անցնելով թիվ 33-38 սահմանակետերով 5614.33մ հասնում է 3668.1մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 39 սահմանակետին: Որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ, հարավ-արևելք լանջով, ջրբաժանով անցնելով թիվ 40-42 սահմանակետերով 2433.39մ հասնում է 3792.2մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող «Ծ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (y= 8592660.0510, x= 4327784.8800):

 «Խ-Ծ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 39373.29մ է:

«Զանգեզուր» արգելավայրը «Ծ-Ա» հատվածով համընկնում է պետական սահմանի հետ, որի կոորդինատներն են՝ (y= 8576663.0730, x= 4357070.9590):

 «Ծ-Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 44592.65մ է:

(հավելվածը խմբ. 19.12.13 N 1465-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1187-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2002 թվականի

մայիսի 30-ի N 926-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Զանգեզուր» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 17368,77 հեկտար հողերի վրա և ընդգրկում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածն ու նրա ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա` Բարգուշատի լեռնաշղթայի ձորակների տարածքները:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռնաշղթայի Զանգեզուր և Բարգուշատ լեռնաբազուկների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային եզակի հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաների հարավային լեռնալանջերի բարձր լեռնային էկոհամակարգերի յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև արգելավայրի տարածքում առկա պատմամշակութային հարուստ ժառանգությունն են:

 

II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.

2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

3) Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաների հարավային լեռնալանջերի վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

4) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.

5) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

5. Արգելավայրի տարածքում արգելվում են`

1) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում բնական միջավայրի անվտանգությանը.

2) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն` բացառությամբ այն դեպքերի, երբ տարածաշրջանի բնակավայրերի բնակչության խմելու համար պահանջվում են ջրային ռեսուրսներ.

3) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

11) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների` գրասենյակ, տնակ և այլն).

12) այլ ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

6. Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել`

1) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրությունը.

2) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

3) սահմանված կարգով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

4) զբոսաշրջության` ներառյալ էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը, հաշվի առնելով նաև արգելավայրի տարածքում առկա պատմության և մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածությունը և պատմական միջավայրի անխաթարության ապահովումը.

5) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.

6) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

7) գիտահետազոտական ուսումնասիրություններ.

8) սիրողական և մարզական ձկնորսություն` այդ նպատակով առանձնացված վայրերում.

 9) ռեկրեացիայի նպատակով հողերն օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրելը.

10) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, վերամշակումը և իրացումը։

7. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ

 

9. Արգելավայրի պահպանման գոտին ընդգրկում է Ողջի և Գեղի գետերի վերին հոսանքների, ինչպես նաև Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լեռնալանջերի ջրհավաք ավազանի ջրբաժան գծերով սահմանափակված տարածքները:

 

V. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ

 

10. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է ապառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

11. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում ընդգրկված` սեփականաշնորհված հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

VI. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 1187-Ն
02.07.2015, N 731-Ն 09.07.2015, N 1187-Ն
19.12.2013, N 1465-Ն 06.01.2014, N 1187-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան