Գլխավոր տեղեկություն
Номер
N 14-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.04.2015-16.04.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2015.04.15/9(521) Հոդ.102
Принят
Սյունիքի մարզպետ
Дата принятия
11.02.2015
Подписан
Սյունիքի մարզպետ
Дата подписания
11.02.2015
Дата вступления в силу
25.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 50815121

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

 

11 փետրվարի 2015 թ.
ք. Կապան

N 14-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՂԵԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.17 կետի ա/ ենթակետով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 9-րդ կետի դրույթների,

 

ՈրոշՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակչությանը բժշկական ցուցումների առկայության դեպքում, համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ուղեգրեր տրամադրող մարզային հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը` համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2. ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

ՀՀ Սյունիքի մարզպետ

Ս. Խաչատրյան

 

Հավելված 1
ՀՀ Սյունիքի մարզպետի
2015 թ. փետրվարի 11-ի
N 14-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ (այսուհետ` բժշկական կազմակերպություններ) ուղեգրող մարզային մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ, սույն հրամանով և այլ իրավական ակտերով:

3. Բժշկական ցուցումների առկայության դեպքում, համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա Հանձնաժողովը սույն հրամանով սահմանված կարգով իրականացնում է բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց ուղեգրում մարզի բժշկական կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզպետին առաջարկում է գրավոր միջնորդությամբ դիմել ՀՀ առողջապահության նախարարին մայրաքաղաքի առաջատար բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով (այսուհետ` գրավոր միջնորդություն):

4. Հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է ՀՀ Սյունիքի մարզի տարածքում գործող և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում:

5. Հանձնաժողովի կողմից տրված ուղեգրերի գործողության ժամկետը 1 ամիս է` սկսած ՀՀ Սյունիքի մարզպետարանի Հանձնաժողովի կողմից ուղեգիրը տրամադրելու օրվանից:

6. Հանձնաժողովի կողմից ուղեգիր չի տրամադրվում արդեն իսկ բժշկական կազմակերպություն ընդունված, բուժման մեջ գտնվող կամ դուրս գրված հիվանդներին՝ բացառությամբ անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերի:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

8. Հանձնաժողովի հերթական նիստերը հրավիրվում են յուրաքանչյուր հինգ աշխատանքային օրը մեկ անգամ:

9. Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ նիստ:

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

11. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են և նիստերի արդյունքում կազմված արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի քարտուղարի կողմից:

12. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը,

2) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը,

3) մասնակցում է որոշումների կայացման գործընթացին,

4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:

13. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

14. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են Հանձնաժողովի նիստերին,

2) մասնակցում են որոշումների կայացման գործընթացին,

3) իրենց իրավասության սահմաններում Հանձնաժողովին են ներկայացնում քննարկման ենթակա դիմումները,

4) ծանոթանում են Հանձնաժողովի նիստերի արձանագրություններին:

15. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է Հանձնաժողովի նիստերի կազմակերպումը,

2) ապահովում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունների կազմումը, շրջանառում է այն և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման գործընթացը:

16. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

17. Քաղաքացիների դիմումները և գրավոր միջնորդությունները քննարկվում են հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերը քննարկվում են երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ արտահերթ:

18. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների կեսից ավելիի ձայներով:

19. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք:

20. Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

21. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով ներկայացված քաղաքացիների դիմումները ընդունվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով:

22. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով Հանձնաժողովին կարող են դիմել նաև տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, բժշկական կազմակերպությունները` գրավոր միջնորդությամբ:

23. Դիմումին կամ գրավոր միջնորդությանը կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) ուղեգիր՝ տրված հիվանդին բուժող բժշկի կողմից տրված եզրակացությունը,

3) սույն ենթակետում նշված խմբերից որևէ մեկին պատկանելությունը հավաստող, իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի պատճենը` առկայության դեպքում,

ա. 65 և բարձր տարիքի կենսաթոշակառուներ,

բ. փախստական ընտանիքների անդամներ,

գ. բազմազավակ (4 և ավելի երեխա) ընտանիքի անդամներ, ծնողներ,

դ. բռնադատվածի ընտանիքի անդամներ,

ե. միայնակ մայրեր,

զ. անապահովության գնահատման համակարգում ընդգրկված մինչև 30.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ,

է. Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքների անդամներ,

ը. բուժաշխատողներ:

24. Քաղաքացիների դիմումները կից նյութերով գրանցվում են համակարգում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի աշխատակցի կողմից և համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի 2013 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 180-Ն որոշման 2-րդ գլխի 18-րդ, 19-րդ, 20-րդ կետերով սահմանված կարգով ուղարկվում են քարտուղարության պետին: Քարտուղարության պետը քաղաքացիների դիմումները հանձնում է Հանձնաժողովի նախագահին, ով դրանք փոխանցում է Հանձնաժողովի քարտուղարին` Հանձնաժողովի նիստում քննարկում նախապատրաստելու համար:

25. Քաղաքացիների դիմումները քննարկվում են և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընդունվում է համապատասխան որոշում:

26. Հանձնաժողովի քարտուղարը ընդունված որոշման հիման վրա նախապատրաստում է բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ուղեգիրը կամ ՀՀ առողջապահության նախարարին ուղղված գրավոր միջնորդությունը կամ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ուղեգիր տրամադրելը մերժելու մասին պատասխանը և ներկայացնում ստորագրման Հանձնաժողովի նախագահին:

27. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ուղեգիրը տրամադրելը մերժելու մասին պատասխանի կամ ՀՀ Սյունիքի մարզպետի ՀՀ առողջապահության նախարարին ուղղված գրավոր միջնորդության էլեկտրոնային տարբերակը Հանձնաժողովի նախագահի կողմից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետին` փաստաթղթի առաքումն ապահովելու համար:

28. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման համար տրված ուղեգրերը կնքելուց հետո ուղարկում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընդհանուր բաժին:

29. Քաղաքացիները պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման համար տրված ուղեգրերը ստանում են ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից:

30. Քաղաքացու կամ գրավոր միջնորդության մերժման հիմքերն են.

1) Հանձնաժողովի կողմից բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ ուղեգրումը կարող է մերժվել, եթե.

ա. ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված անհրաժեշտ պայմաններին և պահանջներին,

բ. բացակայում են կամ պատշաճ ներկայացված չեն բժշկական ցուցումները,

գ. լրացել է Հանձնաժողովի կողմից տրվող ուղեգրերի չափաքանակը` համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 2-ով հաստատված կարգի 9-րդ կետի 8-րդ ենթակետի,

դ. տվյալ տարվա ընթացքում բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձը արդեն մեկ անգամ Հանձնաժողովի կողմից ուղեգրվել է պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման:

 

ՀՀ Սյունիքի մարզպետարանի

աշխատակազմի ղեկավար

Ռ. Ղազարյան

 

 Հավելված 2
ՀՀ Սյունիքի մարզպետի
2015 թ. փետրվարի 11-ի
N 14-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՂԵԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ՀՀ Սյունիքի մարզպետ /նախագահ/

2. ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ /նախագահի տեղակալ/

3. ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ

4. ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ

5. ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ

6. ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ

7. ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի առաջատար մասնագետ /քարտուղար/

 

ՀՀ Սյունիքի մարզպետարանի

աշխատակազմի ղեկավար

Ռ. Ղազարյան