ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2015 թվականի N 611-Ն
«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հաստատել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրագրել Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիր հասցեում գտնվող՝ 10,411,911.0 հազ. դրամ (ձեռքբերման արժեք) անշարժ գույքը՝ բաղկացած 46335.7 քառ. մետր մարզամշակութային կենտրոնից, 40.0 և 50.0 քառ. մետր օժանդակ շինություններից, 2800.0 քառ. մետր ջրավազաններից և աստիճանից, 3851.3 քառ. մետր ջրավազանից և 9,559587 հեկտար սեփական հողամասից.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 10-օրյա ժամկետում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործման համար սահմանված կարգով ընդունել և փոխանցել շարժական գույք:
5. Սահմանել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
1) մշակույթի, սպորտի (մարզական), սոցիալական, կրթության (նպատակ ունենալով աջակցելու հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով անձի դաստիարակության գործընթացին) ոլորտներին առնչվող հանրային և մասնավոր տարաբնույթ միջոցառումների նախաձեռնումը և (կամ) իրականացումը.
2) հանրապետական նշանակության հուշարձան (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման N 1 հավելվածի) հանդիսացող` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» կառույցի պահպանությանը և հուշարձանի հանրահռչակմանն ուղղված ծրագրերի մշակումը և (կամ) իրականացումը:
6. Թույլատրել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`
1) հանրային (մասսայական) և (կամ) մասնավոր միջոցառումների վճարովի կազմակերպում (իրականացում), մասնավորապես`
ա. փառատոներ,
բ. համերգներ,
գ. հանդեսներ,
դ. հուշ-երեկոներ,
ե. լուսաձայնային ներկայացումներ,
զ. շքահանդեսներ,
է. կինոդիտումներ,
ը. թատերական ներկայացումներ (խաղեր),
թ. ցուցահանդեսներ,
ժ. ապրանքների ցուցահանդես-վաճառքներ,
ժա. տոնավաճառներ,
ժբ. սպորտային (մարզական) բնույթի մրցույթներ (խաղեր),
ժգ. սպորտային բնույթի (մարզական) դասընթացներ (մարզումներ),
ժդ. սպորտային բնույթի (մարզական) հյուրախաղեր,
ժե. լսումներ,
ժզ. գիտաժողովներ,
ժէ. կրթական բնույթի դասընթացներ,
ժը. դասախոսություններ,
ժթ. բանախոսություններ,
ի. սեմինարներ,
իա. սիմպոզիումներ,
իբ. մասնավոր և (կամ) հանրային հանդիսություններ,
իգ. ժամանցային միջոցառումներ.
2) հանրային սննդի կազմակերպում և իրացում.
3) կինոֆիլմերի, տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի (ինչպես նաև այլ ձևաչափերով տեսանյութերի), տեսահոլովակների, վիզուալ գովազդի արտադրության և դրանց հետ կապված ծառայությունների մատուցում.
4) լուսանկարչական նյութերի մշակման և լուսանկարչության բնագավառի ծառայությունների մատուցում.
5) երաժշտական և այլ ձայնագրությունների կազմակերպման ծառայությունների մատուցում (կամ արտադրում), մասնավորապես`
ա. ձայներիզների, խտասկավառակների, կրիչների վրա երաժշտության, ձայնային տեղեկատվության բնօրինակի գրառման ծառայությունների կազմակերպում,
բ. ձայնագրությունների հրատարակություն. արդյունքի տարածում և բաշխում (իրացում) մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կամ անմիջական սպառողների շրջանակներում.
6) մարզահամերգային միջոցառումների բնույթից բխող հուշանվերների և կենցաղային իրերի արտադրության կազմակերպում և (կամ) դրանց իրացում.
7) միջոցառումների մուտքի համար նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տարատեսակ տոմսերի իրացում.
8) մարզահամերգային միջոցառումների բնույթից բխող պրոդյուսերական ծառայությունների մատուցում.
9) միջոցառումների կազմակերպման (իրականացման) վերաբերյալ խորհրդատվության մատուցում:
7. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 15-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
8. Թույլատրել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության:
9. Սահմանել, որ՝
1) «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ձևավորվում է 5 անձից բաղկացած խորհրդատվական խորհուրդ, որի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Խորհրդի լիազորությունները սահմանվում են «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ.
2) «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք.
3) «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հունիսի 10
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.02.2016, N 184-Ն | 10.03.2016, N 611-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|